Օրվա լրահոսը
«Նիկոլ՝ հավասար է նոր պատերազմ»
Պատվազուրկ և անողնաշար իշխանությունների հանցավոր թողտվությամբ արտաքին թշնամին գնալով դառնում է ավելի սանձարձակ: Այսօր լսեցինք հերթական ողբերգական լուրը: Մեզնից մեկն էլ զոհվեց՝ հանուն հայրենիքի: Հանուն հայրենիքի զոհվելը պատիվ է, սակայն խնդիրն այլ է: Դավաճան կապիտուլյանտը ձեզ վախեցնում է պատերազմով, նոր զոհերով, այնինչ կյանքը ցավոտ դասեր է տալիս մեր ժողովրդին: Խայտառակ կապիտուլյացիայից հետո զոհված կամ գերեվարված
Պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մի շարք տարածքների գերեզմանները քանդելու և ոչնչացնելու դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության երկրորդ քննչական բաժնում վարույթ են ընդունվել 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած ինչպես ԱՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղեր համայնքի գերեզմանատան մահացածների, այնպես էլ ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի գերեզմանատանը գտնվող արցախյան ազատամարտի ժամանակ զոհված ազատամարտիկների թաղման վայրերը, նրանց հիշատակի
Արման Թաթոյանը ԵԽ ծրագրերի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենին է ներկայացրել Սյունիքում և Գեղարքունիքում իր փաստահավաք աշխատանքների արդյունքները ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Վերենա Թեյլորին և Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտին: Արման Թաթոյանը շնորհավորել է Մարտինա Շմիդտին առաքելության ստանձնման կապակցությամբ՝ բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի և մասնավորապես, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ բարձր համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է
«Քաղաքային իշխանությունը Գինեսի ռեկորդ է խփել շենքերի քանակի ավելացման եւ շինթույլտվության առումով»․ ավագանու անդամ
Ավագանու նիստում հողերի կատեգորիայի փոփոխության եւ բնակելի շենքերի կառուցման վերաբերյալ նախագծերը բուռն քննարկման առիթ տվեցին
Եվ ովքե՞ր են այսքանից հետո մեր «դաշնակիցները»
Երբ անփառունակ վախճանով վախճանված Սովետի փլատակների վրա նոր պետական կազմավորումներ ստեղծվեցին, իսկ Հայաստանը, հավատարիմ մնալով սովետական «օրենքի» տառին, վերականգնեց իր անկախ պետականությունը՝ օրինաչափական հարց առաջացավ. ինչպե՞ս հաղթահարել կայսերական տիրապետության եւ տոտալիտար համակարգի փլուզման հետեւանքները, եւ ինչո՞ւ դա չանել համատեղ ուժերով այն դեպքերում, երբ դա կբխի բոլորի շահերից։ Ինչպես լավագույնս դա ժամանակին ձեւակերպեց Ռուսաստանի ներկայիս ղեկավար
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը՝ Վեհափառ Հայրապետին. «Հակամարտությունների կարգավորումն ընդունելի է միայն խաղաղ միջոցներով»
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ճապոնիայի նորանշանակ դեսպանին
Ադրբեջանը դիմում է նոր ապօրինի գործողությունների ՀԱՊԿ անդամ պետության նկատմամբ. Արա Այվազյանը՝ ՀՀ-ում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններին
Արա Այվազյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հետ
«Լուսավոր Հայաստանը» կոչ է անում անհապաղ դիմել ՄԱԿ-ի ԱԽ-ին` Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի առաջացման հիմքով
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի զինված ուժերը 2021թ. մայիսի 12-ից առ այսօր, խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և կիրառելով սպառազինություն, դուրս չեն եկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից, Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փաստացի Ադրբեջանի կողմից խախտվել և շարունակվում է խախտված մնալ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում ամրագրված հիմնարար (jus cogens) սկզբունքները, Հաշվի առնելով այն հանգամանքը,
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է հրավիրվել Գեղամ Մանուկյանը, հրաժարվելով ներկայացնել որևէ փաստ գրառման վերաբերյալ՝ հայտնել է, որ «ֆեյսբուքյան «Гехам Манукян» օգտահաշիվը պատկանում է իրեն
2021 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ «Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնես ներկայացուցիչներին…» գրառման վերաբերյալ տրված պարզաբանման առնչությամբ օգտատեր, ՀՅԴ կուսակցության և «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը կատարել է մեկնաբանություն այն մասին, որ առկա են կոնկրետ փաստեր: Ա. Գևորգյանի
Գոռ Սահակյանը 5-րդն տեղն զբաղեցրեց աշխարհի երիտասարդական առաջնությունում
Հայաստանի երիտասարդ ծանրորդները սկսեցին պայքարը Տաշքենդում ընթացող աշխարհի առաջնությունում: Առաջինը մրցահարթակ մտավ 67 կգ քաշային Գոռ Սահակյանը: Պոկում վարժությունում նա 132 կգ-ով ցույց տվեց 6-րդ արդյունքը, հրումում բարձրացրեց 162 կգ (5-րդ) եւ երկամարտի 294 կիլոգրամով պայքարն ավարտեց 5-րդ հորիզոնականում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Փախուստի դիմած կալանավորը աղջիկ է փախցրել
29-ամյա Գագիկ Մ–ին այժմ մեղադրանք է առաջադրվել քրօրենսգրքի երկու հոդվածով
Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ էլ ավելի սրելով իրադրությունը
Մայիսի 25-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում Ադրբեջանի զորամիավորումների կողմից արձակված կրակահերթերից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից ՄԱԿ անդամ պետության՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված բացահայտ զինված ոտնձգությունը, ինչը միջազգային իրավունքի նորմերի խախտում է: Հակառակ միջազգային հանրության կոչերի՝ Ադրբեջանը հրաժարվում է դուրս բերել
Արարատ Միրզոյանի հայտարարությունը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թեկնածուների առաջադրման մասին
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Հովսեփ Բեդեւյանի, Հրաչ Այվազյանի եւ Լիանա Հակոբյանի թեկնածությունները: ՀՀ Ազգային ժողով
Կարեւոր է լինելու վերականգնել այն չիրականացված կապիտալ ծախսերը, որոնք իշխանությունների կողմից հանցավոր անփութությամբ չիրականացվեցին. Գագիկ Մինասյան
Ըստ Աշոտ Մարկոսյանի, երկրում սոցիալական համերաշխության խնդիր կա:
Ավետ Ադոնցն ու ՀՀ-ում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպանը քննարկել են տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր
Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին
Թշնամու ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու և ՀՀ ԶՈՒ զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «25.05.2021թ. ժամը 14.20-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ՝ իրենց հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության, ապօրինի հատել են ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում գտնվող Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում պահպանվող ՀՀ պետական սահմանը և ունենալով ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորություն՝
«Կարծում եմ, նախընտրական այս գործընթացում Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է դեռեւս 1997թ. իր հրապարակած տեսլականը արդարացնել». Արտակ Զաքարյան
«Նախընտրական ժամանակահատվածն է ստիպելու բոլոր քաղաքական գործիչներին՝ մի փոքր ավելի սրել իրադարձությունները: Յուրաքանչյուրը փորձելու է իր ճշմարտացիության աստիճանը բարձրացնել»,-այսօր ուղիղ եթերում անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին 20 տարիներին ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին հնչեցրած քննադատական խոսքին, արձագանքեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար. ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: «Երեւի շատ ավելի
Վերին Շորժայում զոհվածը դաշնակցականի որդի է
yerkir.am. Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Յուրայի Խուրշուդյանը ՀՅԴ Արարատի «Սմբատ Թաթոսյան» կոմիտեության վաստակաշատ անդամ Յուրա Խուրշուդյանի որդին է, երկու անչափահաս երեխաների հայր: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր ցավակցություններն է հայտնում սիրելի ընկերոջ ընտանիքին, հարազատներին, Գևորգի ծառայակից ընկերներին
Զինծառայող Մհեր Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2021թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:55-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինանոցում պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Կարենի Հովհաննիսյանը «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել իր գլխի շրջանին: Ստացած հրազենային վնասվածքներով Մ.Հովհաննիսյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական
Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել, ըստ որի ԵՄ-ն պետք է պահանջի Ադրբեջանից դուրս բերել իր ուժերը ՀՀ-ից
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Նիդերլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է բանաձև, որով կոչ է անում կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից՝ անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից: Բանաձեւում, մասնավորապես, ասվում է. «Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության
Ռոբերտ Քոչարյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչող մեղադրանքների մասին
Ռոբերտ Քոչարյան. «Տասը տարի եղել եմ ՀՀ նախագահ, և չի եղել որևէ առաջարկ համանախագահների կողմից, որը ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը: Բոլոր այդ տասը տարիների ընթացքում այս բոլոր առաջարկներին ասում էինք՝ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք դրանք քննարկել: Ադրբեջանն այս առաջարկները մերժում էր: Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի՝ նման կարգի եզրակացություններին և մեղադրանքներին»:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ պետություններին՝ լինել առավելագույնս անհանդուրժող. Արմեն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության դեմ իրականացվող տևական ոտնձգություններից և ապօրինի գործողություններից հետո այսօր Ադրբեջանը դիմել է սահմանային իրավիճակը լարելու նոր սադրանքի: ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակվել հայկական զինուժի ուղղությամբ: Հայկական կողմից կա զոհ: Խորին ցավակցությունս եմ հայտնում զոհված զինծառայողի ընտանիքին և հարազատներին։ Հորդորում եմ պետական համապատասխան կառույցներին՝ գործադրել
«Ընդհանրապես սահմանազատումից պետք չէ չափից շատ վախենալ, ուղղակի այս պահին դա բավականին պրոբլեմատիկ հարց է». Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի հավաստմամբ՝ երբեք Ադրբեջանը չպետք է օրակարգ թելադրի ՀՀ-ի համար:
Արա Այվազյանը և ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավար Մարտինա Շմիդտի հետ
Էդգար Ղազարյան. «Միայն դավաճանի մտքով կանցնի բանակցել ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով նկարագրված ՀՀ համայնքի որեւէ տարածք այլ պետությանը հանձնելու շուրջ»
ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, այսօր ուղիղ եթերում անդրադարձավ Հայաստանի Հանրապետության որոշ համայնքային տարածքներ Ադրբեջանին հանձնելու հեռանկարին: «Փաստենք, որ գաղտնի բանակցություններ են ընթանում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ, որոնց բովանդակությունը գաղտնի է պահվում: Այդ մասին մենք իմացանք ոչ ֆորմալ աղբյուրներից: Միայն այդ ժամանակ իշխանությունները հաստատեցին դրանց գոյությունը, եւ վարչապետի պաշտոնը ապօրինի զավթած
Արմեն Սարգսյանն ու Ժոնաթան Լաքոթը քննարկել են Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ կատարվող ոտնձգությունների խնդիրը
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին
«ՊՆ աշխատակիցներ, բոլոր հարցերում թերանում ու դանդաղում եք»․ Սոֆյա Հովսեփյան
Մի քանի տասնյակ մեքենաներ պատերազմի ժամանակ վնասվել են, եւ դրանք շատերի համար եղել են օրվա հացը վաստակելու աղբյուր
Ոստիկանի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
2021թ. մայիսի 25-ին` ժամը 14:10-ի սահմաններում, հիվանդանոցից ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ Էջմիածին քաղաքի Մաշտոց փողոցում գործող մշակույթի տանը դիակ է հայտնաբերվել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը` ժամը 14:10-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի պարեկապահակային ծառայության դասակի 2-րդ ջոկի ավագ ոստիկանը, ծառայություն իրականացնելով նշված
«Եթե անվտանգային խնդիրը լուծված չէ պետք է մոռանանք տնտեսության արագ զարգացման եւ ներդրումների մասին». Վարդան Արամյան
Տնտեսագետներն ահազանգում են՝ արտաքին պարտքն ավելացրել ենք, որ աշխատավարձ, թոշակ ու պարգեւավճար բաժանենք
Հորդանանի Հաշիմյան Թագավորության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ԱԳ նախարարի տեղակալին
Մայիսի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ` նախարարի տեղակալը նրան մաղթեց բեղմնավոր աշխատանք և հաջողություններ պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար` դեսպանը վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում կգործադրի


















































