Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Նայեցի, թե վերջին մի տարվա ընթացքում որ երկրներում են վարչապետերը հրաժարական տվել եւ ինչու»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նայեցի, թե վերջին մի տարվա ընթացքում որ երկրներում են վարչապետերը հրաժարական տվել եւ ինչու։ 2020 թվականի հունիսի 15-ին հրաժարական տվեց Ղրղզստանի վարչապետ Մուխամեդկալիյ Աբըլգազիեւը։ Պատճառը՝ կոռուպցիոն սկանդալ։ 2020 թվականի հուլիսի 3-ին հրաժարական տվեց Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը։ Պատճառը՝ ներքաղաքական լարվածություն եւ իշխանության անհաջողություններ։ 2020 թվականի օգոստոսի

Գանձախուզություն Արարատի մարզում

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության  հուշարձանի  պահապանը  Լուսառատ  համայնքի  «Քաղաքատեղի Արտաշատ»  հուշարձանի տարածք կատարած հերթական շրջայցի ընթացքում հնավայրի բլուրներից մեկի վրա հայտնաբերել է  30-40 սմ խորությամբ փորված  երկու  փոս: Գանձախուզության, գանձագողության  փաստով  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կդիմի ոստիկանություն։ Հ․ Գ․ Տարեսկզբից արձանագրված  /գանձախուզության, գանձագողության/  չորրորդ դեպքն է։ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ

«Նոր կարգավիճակի մասին ակնարկը արդյո՞ք այն չէ, որ Օնիկ Գասպարյանը պատրաստվում է մտնել քաղաքականություն». Արա Հակոբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը հայտարարել է, թե իրենք մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ եղել է կազմակերպված պարտություն եւ դրա պատասխանատուն եւ մեղավորը ռազմաքաղաքական ղեկավարության վերնախավն է: «Այո, ժամանակին եղավ ԳՇ հայտարարությունը եւ այդ հայտարարությունն առ այն էր, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր իշխանախումբը պետք է իշխանազրկվեն եւ հեռանան: Դրան միացան ԶՈՒ

«Կարգավորումներ սահմանելիս պետք է շատ զգույշ լինել…եթե վնասելու է ազատ խոսքին՝ պետք չէ իրագործել»

Քննարկում ԱԺ-ում ՝ «Ատելության խոսքի կարգավորումը համացանցում» թեմայով ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովին կից ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված օրենսդրական հիմքերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խումբը մարտի 11-ին քննարկեց «Ատելության խոսքի կարգավորումը համացանցում» թեմայով հետազոտությունը: Առաջարկներ են ներկայացված համացանցում ատելության խոսքի կարգավորման վերաբերյալ: Հետազոտությունն իրականացվել է «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում: Մասնակցեցին

Արտակ Թովմասյանը՝ Հայաստան-Ռուսաստան-Բելառուս միասնական պետության ստեղծման մասին

Արտակ Թովմասյանը արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանը չպետք է մոռանա, որ Հայաստանը պետք է նկատի ունենա նաև Ռուսաստանի շահը

ԱԳՆ-ում վերահաստատեցին հայ-ֆիննական քաղաքական երկխոսության ակտիվացման, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում փոխշահավետ համագործակցությունը

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ֆինլանդիայի Հանրապետության դեսպանին Մարտի 11-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Կիրսթի Նարինենին (նստավայրը՝ Հելսինկի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց Կիրսթի Նարինենին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-ֆիննական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդմանը և տարբեր

Արտակ Զաքարյան. «Չգիտես ինչու հասարակությունը գնաց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին հերոսացնելու ճանապարհով, ամբողջ իրադարձությունները սկսեց զարգացնել մեկ անձի շուրջ»

«Շատ նուրբ եզրագծեր կան, որոնք, ցավոք, այս ամբողջ քաղաքական զարգացումների եւ ընդհանրապես իրադարձությունների ընթացքում չկարեւորվեցին այնքան, որքան պետք է կարեւորվեին»,-այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Չկարեւորվեցին այնքան, որքան պետք է կարեւորվեին: Երբ փետրվարի 25-ին ԳՇ-ն հիմնավորված մի քանի կետ եւ պատճառ նշելով հայտարարում է, թե պահանջում է կառավարության հրաժարականը, դրանից հետո մեր հասարակությունը

Փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության  աշխատակիցները Լուսառատ համայնքի  «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի  տարածք  կատարած  շրջայցի ընթացքում արձանագրել է, որ առատ տեղումների հետևանքով,  տեղ-տեղ փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը: Մ/ծ պետ Ռոման Կարապետյանը ահազանգել է ՊՈԱԿ։ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ «ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ

Գյումրիում, ինչպես Եվրոպայում․ 450 հազար եվրո՝ քարտով աշխատող նոր ավտոբուսների համար

Երեկ Գյումրու ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարարել էր Գյումրու տրանսպորտային ցանցը հիմնովին փոխելու, իր բառերով ասած՝ տիրող կատաստրոֆիկ վիճակին վերջ դնելու մասին։ Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանին խնդրեց մանրամասնել, թե ի՞նչ ֆինանսական միջոցներով են փոխելու տրանսպորտը, որտեղի՞ց են միկրոավտոբուսներն ու ավտոբուսները պատվիրելու, ե՞րբ է այն դառնալու իրականություն և արդյոք հօդս

Հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ ԱԺ-ում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ

Հայրենիքի փրկության շարժման խորհուրդը, արձագանքելով ՀՀ նախագահի նախաձեռնությանը, ընդգծում է, որ երկիրը կանգնած է ազգային աղետի շեմին, խորանում է անվտանգային, քաղաքական, սոցիալ-տնտեսական համակարգային ճգնաժամը, և հայտնի են դրա պատճառներն ու պատասխանատուները։ Հայրենիքի փրկության շարժումը վերահաստատում է ճգնաժամի հաղթահարման իր ճանապարհային քարտեզը՝ վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Գիտակցելով խորացող ճգնաժամի հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը՝

Վարդան Այվազյան. Սահմանադրությունում պետք է ամրագրվի հայրենասիրությունը, ինչպես նաև` հայի կերպարը

Ըստ Վարդան Այվազյանի՝ պետության տնտեսական համակարգը պետք է հիմնովին փոխվի և նրա հայեցակարգային հիմքում պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու երջանիկ լինելու իրավունքի ապահովումը

Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական դատարան

Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկության վերաբերյալ Հանրապետության նախագահը 2021թ մարտի 11-ին իր առարկություններով վերադարձրել է Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին վարչապետի առաջարկությունը և կից հրամանագրի նախագիծը: Նույն օրը ստացվել են վարչապետի հիմնավորումերը նախագահի առարկությունների վերաբերյալ: Հանրապետության նախագահը չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և չի դիմելու Սահմանադրական

«ՀՔԾ-ն 2016-ից ի վեր լուրջ չի վերաբերվել այս գործին և նպատակ չի ունեցել մինչև վերջ բացահայտել բոլոր մեղավորներին». Աշոտ Մելիքյանը՝ «Սարի թաղի» գործի մասին

Լրագրող Գևորգ Ղազարյանը հիշեց՝ վերջին այցելությունը ՀՔԾ եղել է 2018-ին: Որևէ շարժ չկար, դրանից օրեր անց կասեցման որոշում եղավ: Ըստ նրա՝ ձևի համար իրենց հրավիրեցին, իրենց ասելիքն ասացին, այդքանով՝ վերջ:

Արամ Սարգսյան. Մենք պարտավոր ենք բոլոր հնարավոր միջոցներով արագացնել հրաժարականի գործընթացը

Արամ Սարգսյանը հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարողանում կառավարել երկիրը

Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ի ցույց դրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման դեմ պայքարում առկա միջազգային իրավական գործիքների բացերը. ԱԳ նախարարի տեղակալ

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսում Հայաստանի պատվիրակությունը շարունակում է մասնակցել Կիոտոյում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի աշխատանքներին: Մարտի 11-ին, կոնգրեսի շրջանակներում, ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդես եկավ ելույթով՝ ահաբեկչությանը նվիրված օրակարգային կետի ներքո։ Արտակ Ապիտոնյանն իր խոսքում բարձր գնահատեց ՄԱԿ-ի և

Արտակ Թովմասյան. 44 օրերի ընթացքում կհասնենք իշխանության հրաժարականին

Ստեղծվեց նոր քաղաքական ուժ՝ «Երրորդ ուժ»:

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանը: Քննարկվել են 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով բռնագաղթված քաղաքացիների, գերիների և այլ քաղաքացիների իրավունքների նկատմամբ թույլ տրված կոպիտ խախտումների դեպքերը և դրանց իրավական հետևանքները: Պայմանավորվածություն է ձեռքբերվել վերոնշյալ խնդիրների

Գիտելիքահենք տնտեսության միջոցով հասնելու ենք բարեկեցիկ ու ապահով Հայաստանին. Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյանն ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին

«Տիգրան Գալստյանին անհրաժեշտ է տեղեկացնել, որ պաշտոնից ազատվելով նա չի կարող ազատվել քրեական պատասխանատվությունից». Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ տեղեկացա, որ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս անձն իր պաշտոնավարման ընթացքում թույլ է տվել տասնյակ կոպիտ իրավախախտումներ, որոնց մասին պարբերաբար տեղեկացրել եմ բոլորիդ։ Նշանակման հենց առաջին օրերից ոտնակոխ անելով Սահմանադրությունն ու բազմաթիվ օրենքներ՝ նա ապօրինի եղանակով

Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել են Ասկերանի շրջանի բռնազավթված գյուղերի բնակիչների ժամանակավոր վերաբնակեցման հարցերը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում բռնազավթված՝ Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվել են բնակիչների՝ այլ վայրերում գյուղ առ գյուղ ժամանակավոր վերաբնակեցմանն առնչվող հարցեր: «Տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրները լուծելով՝ Արցախի Հանրապետությունը ամենևին չի հրաժարվում Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից: Մարդկանց հումանիտար խնդիրների լուծումը

Հայաստանը հետաքրքրված է Ղազախստանի հետ համագործակցության առաջմղմամբ

ԱԳ նախարարի տեղակալն ընդունեց Ղազախստանի Հանրապետության դեսպանին Մարտի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Բոլատ Իմանբաևին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ և հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա միջպետական հարաբերությունների հետագա ակտիվացման գործում` նախարարի տեղակալն ընդգծեց, որ Հայաստանը հետաքրքրված

Որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների դիրքային հատվածներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Վարանդայի ուղղությունից հայտնաբերվել է ևս 3 աճյուն: Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Նրանց ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերվել է 1499 աճյուն, որից 23-ը նախնական տվյալներով քաղաքացիական անձինք են: Որոնողական աշխատանքները վաղը կշարունակվեն Մարտունու(Արցախի

ՊՆ-ում կարևորվել են հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական ոլորտներում

Մարտի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում, ինչպես նաև սերտ համագործակցությունը պաշտպանական բնագավառում: Քննարկվել

Նախագահականում հանդիպման ձևաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ

Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը մարտի 13-ին Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ պատասխան է ստացել ոչ բոլոր հրավիրյալներից, հանդիպման ձևաչափի մասին կհայտարարվի ավելի ուշ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել

Մարտի 10-ին և 11-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով

ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի նեքնազգեստում հայտնաբերվել է թմրամիջոց

Մարտի 10-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Գ.Գ.-ին: Խուզարկությամբ վերջինիս ներքնազգեստից հայտնաբերել են քողարկված 5000 ՀՀ դրամ անվանական արժեքով երկու թղթադրամ և թիթեղյա կլոր տարա, որում առկա է եղել 19,11 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր,

Արքայական փորձագետները բացատրում են, թե ինչու է Մեգան Մարքլը ստիպված եղել հրաժարվել անձնագրից և բանալիներից

Մեգան Մարքլը երևան է հանել պալատի պատերի ետևում կատարվածը․ Մեգանը չի ունեցել անձնագիր, վարորդական իրավունք և բանալիներ։ Արքայական փորձագետներն ասում են, որ ամենայն հավանականությամբ դրանք արարողակարգեր էին՝ իրեն իսկ պաշտպանելու համար։ 39-ամյա Սասեքսի դքսուհին պատմում էր, թե ինչպես է տեղի ունեցել այդ ամենը Օփրա Ուինֆրիի այս շաբաթվա սկզբին տրված հարցազրույցի ժամանակ: «Մեգանն անվտանգության կանոնների համաձայն

Ակբա․ նոր բրենդ՝ ոգեշնչված ու ոգեշնչող (տեսանյութ)

Երիտասարդ, ժամանակակից, ինովացիոն, ոգեշնչված ու ոգեշնչող․ այսպիսին է նոր Ակբան՝ նոր էջից և նոր շնչով, բայց լավագույն արժեքների ու ավանդույթների պահպանմամբ։ Բանկը վերաբրենդավորվել է. այսուհետև պարզապես Ակբա՝ կարճ, պարզ և հարազատ։ Նոր բրենդն արտացոլում է բանկի պատմությունն ու ապագան։ Նոր տարբերանշանը խորհրդանշում է բանկի պարույրաձև զարգացումը, տարիների պատմությունը և աճը՝ դեպի նոր բարձունքներ։ Նոր կարգախոսի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031