Օրվա լրահոսը

«Ադրբեջանն այլևս չպետք է ազատ լինի իր գործողություններում». Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներն առաջնահերթ են համարում հայ ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծումը

«Նրանք հետաքրքրված չեն համաձայնագրերով, քանի որ նրանք ստեղծում են տրանսթուրքական կայսրություն՝ պատերազմն օգտագործելով որպես մեխանիզմ»:

«Դասարան» կրթական ծրագրի հիմնադիրը «Երիտասարդ գլոբալ առաջնորդ 2021» է ճանաչվել World Economic Forum-ի կողմից

Սուրեն Ալոյանը WEF-ի կողմից երբևէ նման պատվի արժանացած Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող առաջին անձն է։

Պետական բաժնեմասով Երևանի ոսկերչական գործարանը պաշտոնեական անփութության պատճառով շուրջ 1.1մլրդ դրամի վնաս է կրել. հարուցվել է քրեական գործ

Ընկերությունը ոչ միայն զրկվել է դեբիտորական պարտքը ստանալու հնարավորությունից, այլև ծանրաբեռնվել է նաև շուրջ 56.000.000 ՀՀ դրամ պետական տուրք վճարելու պարտավորությամբ:

«Քնած զինվորն ասես լանդշաֆտին ձուլված հող-մարդ լիներ, արթուն քնած զինվոր». World Press Photo-ի հաղթող Վաղինակ Ղազարյան

Հայաստանը ներկայացնող լուսանկարչի «Քնած զինվորը» աշխատանքը հաղթող է ճանաչվել հեղինակավոր մրցույթում:

Քննարկվել են ետպատերազմյան իրողությունների հետ կապված հարցեր. Արցախի Ազգային ժողովը հյուրընկալել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը

Արցախի խորհրդարանի ղեկավարը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող գերեվարված մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը՝ առաջնային համարելով նրանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու հարցը:

Սոցփաթեթի ծառայությունների եւ շահառուների շրջանակն ընդլայնվում է

Նախարարությունն առաջարկում է սոցփաթեթով մարզասրահներ, լողավազաններ այցելել, մարել ուսումնական վարկերը

Վեհաժողովին կոչ եմ անում թույլ չտալ Ադրբեջանին՝ ռազմագերիների հարցը դարձնել քաղաքական շահարկումների առարկա. Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ միգրացիայի հանձնաժողովում

Դիմում եմ մեր նիստին ներկա ադրբեջանցի  պատգամավորներին՝ դիմե՛ք ձեր խորհրդարանի կին նախագահին, ով հենց մեր այս հանձնաժողովում մշտապես ամենաբարձրն էր խոսում մարդու եւ կանանց իրավունքից։ Ազա՛տ արձակեք հայ ռազմագերիներին եւ կին գերիներին, մի՛ դարձրեք մարդու, զինվորի, գերի ընկած կնոջ կյանքը ձեր ձեռքին քաղաքական բոնուս։ Սա անթույլատրելի է։

Քանի՞ անգամ է խոսքը փոխել Նիկոլ Փաշինյանը

Կառավարությանը ասող կա՞ 2020 թ. մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ասաց. «Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային ռիսկեր է ստեղծում: Կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, եւ, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է

Ամրամ Մակինյանը վստահ է` Ռաֆիկ Հայրապետյանի մասով վճիռ էլ կա

«Ո՞վ է հանձնարարել քննիչին, որ Աննա Վարդապետյանի կողմից ստացված հանձնարարությունները խելոք կատարի»

Հանրային քննարկման է դրվել նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշչի նախագիծը

Տրված է, թե նախադպրոցական կրթության ավարտին երեխաները ինչ պետք է իմանան, կարողանան անել և հասկանալ։

Աններելի է ներքին անկայունության շարունակությունը. ԵԿՄ հայտարարությունը

ԵԿՄ-ն կոչ է անում՝ համախմբվենք ազգովի եւ գործենք ի շահ մեր պետության, պետականության ու ժողովրդի։

1994-ի հրադադարից հետո պետք է կնքվեր խաղաղության պայմանագիր, բայց իշխանությունը սկսեց ազատագրված տարածքները վերադարձնելու բանակցություններ վարել

«Անկարողություն եւ մեծամտություն, որոնք հանգեցրին պարտության». «Առավոտի»-ի զրուցակիցն է ԳԽ (1990-1995թթ) նախկին պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը – Պարոն Գաբրիելյան, 44-օրյա պատերազմում մեր պարտության պատճառների մասին տարբեր վարկածներ կան. Ձեր կարծիքով` ինչո՞ւ պարտվեցինք պատերազմում: -Պատերազմը դեռեւս չի ավարտվել: Մենք պարտվել ենք պատերազմի 2020 թ. աշնանային փուլում: Պարտության պատճառները շատ են: Առաջին հերթին սխալ էր այն քաղաքականությունը, որը

Լեզվի կոմիտեի հորդորակը բայական որոշ կառույցների ճիշտ գործածության մասին

Հայերենին հարազատ չեն հնչում իրավունք ունենալ ասել, հնարավորություն տվեց երգել, ձգտում է հաղթել կապակցությունները

«HALO Trust»-ն Արցախում լրտեսությա՞մբ է զբաղվել. բրիտանական կազմակերպության մասին հրապարակումն ուղարկվել է ԱՀ ԱԱԾ

Լրատվամիջոցներով տարածվել էր ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի հայտարարությունն այն մասին, որ բրիտանական «HALO Trust» ոչ կառավարական կազմակերպությունը, որն Արցախում զբաղվում է բարեգործական աշխատանքով, թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը, որն էլ հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի ՊԲ-ի պաշտպանական ականապատված տարածքները:

ՔԿ-ն առաջարկում է աշխարհազորային եւ երկրապահ կամավորականին հավասարեցնել զինվորականի կարգավիճակին

Նախագծի հեղինակները մտադիր են ռազմական հանցագործությունների սուբյեկտների ցանկում ներառել աշխարհազորայիններին եւ երկրապահ կամավորականին, այսպիսով փորձում են լուծել ռազմական հանցագործության համար նրանց պատասխանատվության ենթարկելու հարցը: ՀՀ Քննչական կոմիտեն շրջանառության մեջ է դրել «ՀՀ Քրեական օրենսգրքում» լրացում կատարելու մասին նախագիծը, եւ մտադիր է «Զինվորական ծառայության եւ զինվորական կարգավիճակի մասին» օրենքում նույնպես լրացում կատարել։ Այս առաջարկությունն առնչվում է

40-ամյա թթենին վիրավոր կանգնած է բակում. բակային տարածքում ապօրինի ծառահատումը կանխվել է

Մեղադրանքին ի պատասխան` քաղաքացին սկսել է պնդել, թե տարածքը սեփականաշնորհված է, և այնտեղ աճող ծառերի ճակատագիրն ինքն է վճռում:

«Տվյալ գործով քրեական հետապնդումն իրականացնողն Աննա Վարդապետյանն է, իսկ բաժնի պետը Նիկոլ Փաշինյանն է». Ռուբեն եւ Ռաֆիկ Հայրապետյանների պաշտպաններ

«Գողի եւ Նիկոլի օրը 40 օր է։ Ցավալի է, որ մեղադրանքի որոշումն իրենից ներկայացնում է այն նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթուղթը, որի հեղինակային իրավունքը բացառապես քննիչինն է. ոչ քննչական բաժնի պետը, ոչ դատախազը այդ որոշման նկատմամբ որեւէ իրավասություն չունեն, ձեւակերպելու, վերաձեւակերպելու»,- ասաց պաշտպանը:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտի 12-ի ցերեկը հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։

Գլխավոր շտաբի պե՞տն է հանցագործություն կատարողը, թե՞ ՀՀ վարչապետը

ՀՀ նախագահը դիվանագիտական հնարքով հրաժարվեց իր տեսակետից եւ անգործություն ցուցաբերեց ու գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու ակտը չուղարկեց Սահմանադրական դատարան, միաժամանակ հայտարարեց, որ Սահմանադրական դատարան է ուղարկելու «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու։ Ըստ Սահմանադրության՝ վարչապետի ակտը ուժի մեջ է մտնելու օրենքի ուժով։ Իմ համոզմունքով՝ կեղծված սահմանադրության իրարամերժ եւ անորոշ

Վարչապետի հրաժարականը պահանջող արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարին հեռացրել են ԱԳՆ համակարգից

Հրայր Կարապետյանի դիվանագիտական առաքելության ընթացքում Սանկտ Պետերբուրգում կառուցվեց և համայնքի ուժերով կահավորվեց գլխավոր հյուպատոսության նոր շենքը, Սանկտ Պետերբուրգում տեղադրվեց Կոմիտաս վարդապետի արձանը, ստեղծվեցին երկկողմ կապեր ՌԴ մի շարք նահանգների և ՀՀ մարզերի միջև և այլն:

«Հայաստանը կդառնա հաջորդ հարձակման թիրախը». Ամերիկայի Հայ դատի գրասենյակը դիմել է Ջո Բայդենին և պետքարտուղարին

«Ադրբեջանն ու Թուրքիան իրենց հաջորդ հարձակման համար թիրախավորում են Հայաստանը, Սյունիքի մարզը»

Անդամահատված ոտքերով 7-ամյա աղջիկը դարձել է հայտնի բրենդի մոդել

Նորաձեւության աշխարհում մոդելները հաճախ կարծրատիպեր են կոտրում: Դա ապացուցել է նաեւ Gucci-ի հայ մոդելը իր բնական ինքնատիպ գեղեցկությամբ: Երբ վերջերս River Island-ի գովազդային լուսանկարներում եւ հոլովակներում երեւաց 7-ամյա Դեյզի Դիմիտրին` անդամահատված վերջույթներով, եվրոպական բոլոր տաբլոիդները սկսեցին գրել նրա մասին: Փոքրիկի հայրը՝ Ալեքսը, չզլացավ հարցազրույցներ տալ լրատվամիջոցներին: Նրա դուստրը բավականին գեղեցիկ է, խարիզմատիկ, ավելի ինքնավստահ, քան

Նկատելով Հայկի կարողությունները, Վահան Քերոբյանը նրան առաջարկել է Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը

Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը գոհունակությամբ տեղեկացրել է, որ  «իԳործ» ծրագրով Հայաստան եկած մեր հայրենակիցներն արդեն մշտական աշխատանքի առաջարկ են ստացել՝ որպես դրա ամենալավ օրինակներից մեկը նշելով Հայկ Մարգարյանին։

Զորակոչի կազմակերպումից մինչև զինված ուժերում կանանց առաջխաղացում. ՄԻՊ-ը զինծառայողների իրավունքների գնահատման վերաբերյալ ձեռնարկ է հրապարակել

Ներառում է Պաշտպանի աշխատանքներում մշտապես օգտագործվող ակտերը, ուստի այն ունի նաև պրակտիկ կիրառելիություն:

«Ոմանց մոտ հավակնություն կա, թե ինչո՞ւ ես չէ, մեկ ուրիշը, ոմանք կատարում են հատուկ առաջադրանք». Եղիշե Պետրոսյանը՝ ներքաղաքական իրավիճակի մասին

Նրա համոզմամբ՝ այս իշխանությունների ամենամեծ մեղքն այն էր, որ 2018-ի ոգին ու սպասումները, որ հեսա երկիր ենք կառուցում, փոշիացրին:

Մեծ Պահքի ճանապարհորդության ընթացքի մեջ ենք, հայելու մեջ նայենք եւ քննենք մեր հոգիները

Հարցազրույց Տեր Վարազդատ քահանա Նաջարյանի հետ – Դուք եք աշխարհի լույսը եւ երկրի աղը` յուրաքանչյուրիս ասել է Հիսուս Քրիստոսը։ Ինչպե՞ս լինել «աշխարհի լույս» եւ իրական «երկրի աղ» այսօրվա մեր իրականությունում։ – Մեր Տիրոջ այս խոսքերը առավելաբար այսօր շատ արդիական են եւ պետք է լինեն հաճախ մտորելու առիթ տվող եւ կյանքի վերածվող խոսքեր: Մենք՝ իբրեւ քրիստոնյաներ,

Գյումրիում դանակահարել են սրճարանատերերից մեկի որդուն ու հարսին․ կտրել մատների ջլերը

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նախորդ օրը 1981 թվականին ծնված երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց՝ որովայնի ու կրծքավանդակ կտրած-ծակած, թափանցող վերքերով։

«Թյուր տպավորություն կա, թե ինստիտուտը պատրաստում է լավագույն մարզիկներ». Դավիթ Խիթարյան

: Իրականում մենք պատրաստում ենք լավագույն մասնագետներ, որոնք հետագայում կպատրաստեն լավագույն մարզիկներ»,-ասաց նա:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031