Օրվա լրահոսը
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Գերաշնորհ Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ Մայր Աթոռ Ս. Էջմիածին
COVID-19-ից պաշտպանվող հովիվը․ օրվա կադր (տեսանյութ)
Սյունիքում կորոնավիրուսով վարակվածները կհոսպիտալացվեն մայրաքաղաքում
«Եթե իրենք առաջադրում են վարչապետի թեկնածու, ուրեմն խնդրի լուծումը չեն տեսնում արտահերթ ընտրությունների մեջ». «Իմ քայլի» պատգամավոր
Հուշագիրն անհրաժեշտ է, որպեսզի լինի ըմբռնում, որ, այդ թվում՝ խորհրդարանական ընդդիմության համար արտահերթ խորհրդարանական ընտրություններն են խնդրի հանգուցալուծումը
ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ին
ՎՏԲ-Հայաստան Բանկը «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ի հետ սկսել է համագործակցել 2020թ. դեկտեմբերից՝ ագրովերամշակման ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսների սուբսիդավորման պետական ծրագրի շրջանակներում՝ ֆինանսավորելով ընկերությանն արտադրական հումք գնելու նպատակով: Բացի վարկային պրոդուկտներից ընկերությունն օգտվում է նաև Բանկի hաշվարկադրամարկղային սպասարկման ծառայություններից: «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ-ն եզակի է իր արտադրությամբ Հայաստանում, որը ֆրանսիական տեխնոլոգիայով արտադրում
Գեորգի Կուտոյանի գործը չի կարճվել, հիմնավորվել է, որ ինքնասպանություն է տեղի ունեցել. Արթուր Մելիքյան
Կուտոյանի գործի մանրամասները հարազատների թույլտվությամբ կարող են հրապարակել:
«Ոչ թե համակերպվելուն, այլ հաղթահարելուն միտված քաղաքականություն». պատերազմում վիրավորում ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգ է նախատեսվում
Հովհաննես Հարությունյանը նշանակվել է Շիրակի մարզպետ:
«Գիտությունը չկարեւորելը մեծ շռայլություն էր». Ֆիզիկայի ինստիտուտի գիտքարտուղար
Համագործակցությունը միջազգային առաջատար կենտրոնների հետ թույլ է տալիս բարելավել գիտաշխատողների մասնագիտական որակները
«Նիկոլի ժամանակ ոչ մեկս չի մահացել», «Ոնց որ մենք երեքով գնանք ռեստորանում քեֆ անենք, բայց հաշիվը Նիկոլը փակի»
Լոռեցիները՝ պատերազմի, «Նիկոլի արժանիքների» ու դավաճանների մասին «Մենակ Նիկոլին ենք հավատում, Նիկոլից մենակ հույս ունենք: Եթե մի հատ ղեկավար կա, որի վրա պիտի հույս դնենք, մեզ ասեք, հույս դնենք: Ով եղել է, իր մասին է մտածել, ոչ թե մեր»,- Լոռու մարզի Գոգարան համայնքի բնակիչներն այսպես անգամ արցախյան պարտությունից, նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ
«Ներքաղաքական հայտարարությունները վնասում են գերիների վերադարձի գործընթացին». «Իմ քայլի» պատգամավոր
Ադրբեջանի կողմից քաղաքական օրակարգի առաջմղում ենք տեսնում, ինչը ձգձգում է գերիների վերադարձը
Արա Այվազյանը Ֆրանսիայի ԱԳ նախարարի ուշադրությունը հրավիրեց ռազմագերիների հայրենադարձման և հրատապ լուծում պահանջող այլ հարցերի լիարժեք հասցեագրման անհրաժեշտության վրա
Անդրադարձ կատարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերսկսմանը և այդ առնչությամբ համանախագահների առաջիկա ժամանակացույցին:
«Որպես նոր հույսի և խաղաղության առհավատչյա». «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի 16-րդ միջազգային փառատոնում ցուցադրվեց 46 ֆիլմ՝ 15 երկրից
Ցուցադրությունը կշարունակվի մինչև 30.01.2021 Վանաձորի (Լոռու մարզ) Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային կենտրոնում, հնարավորություն ընձեռելով հանրությանը ծանոթանալու երեխաների ստեղծագործություններին:
Ոստիկաններն այցելել էին «Պոնչոյին», դուռը փակ է եղել, հետախուզում են հայտարարել
Դերասանի քույրը հայտնել էր, որ եղբայրը հաճախ է բացակայում տնից, նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա: Մինչդեռ, ըստ դատարանի որոշման, նա քաջատեղյակ է եղել, որ իր վերաբերյալ քրեական գործով դատական նիստեր են տեղի ունենում: Անցյալ տարվա հոկտեմբերի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի դատավոր Գ. Պողոսյանին էր դիմել մեղադրող Է.Պետրոսյանը, արտիստ Վահագն Սիմոնյանի՝
«Մարտունու ԲԿ»-ն եւ Վայոց ձորի մարզային հիվանդանոցը կարդիականացվեն. կտրամադրվի 7,4 միլիոն դոլար. Անահիտ Ավանեսյան
Ըստ առողջապահության նոր նախարարի, կորոնավիրուսի դեմ պայքարին է ուղղվել «Մարտունու ԲԿ»-ի կառուցման համար նախատեսված 3 մլն դոլարը
«Կամ թող ասեն, որ վստահ չեն իրենց թիմի վրա, կամ հրաժարական տան, ԱԺ-ն ցրվի». Մարուքյան
Չի եղել կոնսենսուս, ու հուշագրի թեման փակվել է
«17 ուժերի միջեւ որեւէ պառակտում չկա». Շաքե Իսայան
Զարմանում եմ, որ որոշ ԶԼՄ-ներ փորձում են ինչ-որ սեւ կատու փնտրել մութ սենյակում
Հավաստագրերով պատերազմում վիրավորված անձինք չեն կարողանում որակյալ ու ֆունկցիոնալ պրոթեզներ ունենալ. Մեսրոպ Առաքելյանը նոր նախագիծ ներկայացրեց
Վարչապետը հորդորեց հնարավորինս արագ կազմակերպել պրոթեզավորման գործընթացը
Մենք դիվանագիտական խողովակներով ի ցույց ենք դնում աշխարհին, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղության. Արա Այվազյան
«Մեզ համար առաջնային հարց է դեօկուպացիան, և հայ ազգաբնակչության անվտանգ վերադարձն իր բնակավայրեր»
«Ինչպես կարող էր իրեն հայ երգի բարեկամ հռչակած Ռաշիդը յուրացնել ուրիշի հարստությունը»
Արվեստաբան Սերգեյ Առաքելյանը զարմացած է Պատերազմի առաջին օրերից արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանը «Առավոտին» է տրամադրում մեր մշակույթի մեծանուն գործիչների հետ պատահած պատմություններ, որոնք տասնամյակների վաղեմություն ունեն եւ առնչվել են ադրբեջանցիների հետ հարաբերություններին։ Արվեստաբանն այս անգամ էլ նշեց, որ իր տագնապը դարձյալ վերաբերում է դրանց կողմից մինչ օրս հայ երաժշտության շարունակական կողոպուտին։ Ներկայացնենք
Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1137 նոր դեպք է արձանագրվել
Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 238 101 մարդ
«Թուրքիան շատ առումներով չի գործում այնպես, ինչպես պետք է գործի դաշնակիցը». ԱՄՆ Սենատում Արցախին առնչվող քննարկումներ են եղել
Մենենդեզը նաև հույս է հայտնել, որ Սպիտակ տան վարչակազմը կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ նկատելով, թե ինչ դժվար է Հայաստանում ԱՄՆ դեսպանների համար այցելել Ցեղասպանության հուշահամալիր և չարտասանել ցեղասպանություն բառը։ Սենատորը նաև կարծիք է հայտնել, որ Թրամփի վարչակազմը Էրդողանին «գուրգուրում էր»։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար, ռուսական կողմում 820 բեռնատար կա կուտակված
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի Նավուր-Թթուջուր հատվածը փակ են բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Կարսում զորավարժություններով պատրաստում են բանակները եղանակային բարդ պայմաններում մարտական գործողություններ վարելո՞ւն. Jam-news
«Կարս նահանգում այժմ ձյուն է, այնտեղ լեռներ են և Ադրբեջանի ու Թուրքիայի զինծառայողների համար ոչ այնքան սովորական եղանակային պայմաններ»
Նոր հարթակ` «Դիվանագետի գրադարան»
Երիտասարդ միջազգայնագետի նախաձեռնությունը Գարիկ Հարությունյանը շուրջ մեկ ամիս առաջ ստեղծել է «Դիվանագետի գրադարան» հարթակը` diplomaticlibrary.blogspot.com, որտեղ քաղաքական-դիվանագիտական բնույթի զանազան գրքեր, հոդվածներ, դասախոսություններ, առցանց կայքերի հղումներ է տեղադրում: Գարիկը ավարտել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 2019թ.-ից՝ ԵՊՀ ազգային անվտանգություն մագիստրոսական ծրագրի երկրորդ կուրսի ուսանող է: Թե ինչպես ծնվեց «Դիվանագետի գրադարանը», «Առավոտի» հետ զրույցում նա այսպես է
Չնայած արդեն 20 օրից ավելի է, ինչ զինծառայողը գտնվել է, ՊՆ-ն պնդում է, թե որոնողական աշխատանքները շարունակվում են, և անհայտ կորած զինծառայողին գտնել չի հաջողվել. ՀՔԱՎ
Հիմա հարց է առաջանում՝ կա՞ նման տեղեկատվական բազա, և արդյոք տարբեր պետական մարմիններ գործում են ա՞յդ միասնական տեղեկատվական բազայի հիման վրա, թե՞ ոչ։
Փաշինյանի և Ալիևի միջև ուղիղ երկխոսությունը շարունակվել է մինչև 2020թ-ը. Ռաշիդ Նուրգալիև
«2016թ. Ռուսաստանի ԱԳՆ-ն ներկայացրել էր Լեռնային Ղարաբաղի փուլային կարգավորման հայեցակարգ: Փաստաթղթի վերջին խմբագրված տարբերակը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին փոխանցել են 2019թ. հունիսին»,- ասել է Նուրգալիևը:
Հրետակոծության տակ իրականացրել են վիրավորների ընդունելություն, ցուցաբերել առաջին բուժօգնություն և ապահովել տարհանումը այլ բուժհաստատություններ. ճանաչենք մեր հերոսներին
Ոչնչացրել հակառակորդի 3 տանկ, 3 զրահափոխադրիչ, 1 հետևակի մարտական մեքենա, մեծաթիվ կենդանի ուժ: Անձամբ մասնակցել է հետախուզական և հատուկ նշանակության գործողությունների:
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք է հաստատվել
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2257 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով:
Ինչու տեղի ունեցավ 2020 թվականի Հայոց հերթական եղեռնը
Գուցե եւ շատերը համաձայն չլինեն եղեռն տերմինի հետ, սակայն միանգամից նշեմ, որ այն, ինչ 2020 թվականի աշնանը տեղի ունեցավ Արցախում եւ Հայաստանի որոշ բնակավայրերում, դա բացարձակապես դասական եղեռն էր եւ մեծ ցանկության դեպքում անգամ, այն այլ կերպ չի կարելի որակել: Նյութը շատ ընդգրկուն է, ուստի կխոսենք միայն տեղի ունեցածի հիմնական եւ բնութագրիչ բաղադրիչների մասին: Այն,
«Երեխաները կորոնավարակի հիմնական աղբյուր չեն հանդիսանում, բայց վարակել, թեկուզ և ցածր հավանականությամբ՝ կարող են». Սերգեյ Սարգսյան. «Հայկական ժամանակ»
Հայաստանում վարակվել է ավելի քան 6 600 երեխա
Փաշինյանին պետք է ճիշտ մեղադրանքներ առաջադրել, որովհետև սխալ մեղադրանքների տակից նա կարողանալու է պլստալ. Միքայել Նահապետյան
Փաշինյանի մեղքը նրանում է, որ եթե էսպես թե էնպես պիտի ադրբեջանցիներին վերադառնալու հնարավորություն տրվեր, ապա ինչո՞ւ չի համաձայնել այն տարբերակին, որ քաղաքը մնա հայկական վերահսկողության տակ:


















































