Օրվա լրահոսը
Պատմական անհերքելի վկայությունները փաստում են, որ Շուշին մոտավորապես 800 տարեկան հայկական քաղաք է
13-րդ դարի Արցախի իշխանաց իշխան, թագավոր Հասան-Ջալալ-Դոլան, ցանկանալով կարգավորել թաթար-մոնղոլների հետ հարաբերություններում ծագած որոշակի խնդիրներ 1250-ական թվականների սկզբին իր գլխավորած Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր այրերից կազմված պատվիրակությամբ մեկնում է թաթար մոնղոլական զորքերի գլխավոր հրամանատար, մեծ խանի ժամանակավոր պաշտոնակատար Բաթու խանի հետ հանդիպման, որն այդ ժամանակ գտնվում էր Կասպից ծովի ափին՝ Աթլ կամ Վոլգա գետի ափին:
«Եվրոպական Միությունը չի ցանկանում դուրս մնալ տարածաշրջանային հետագա զարգացումներից». Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եվրոպական խորհրդարանը երեկ ընդունել է «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» եւ «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) տարեկան զեկույցները: Այդ երկու ծավալուն բանաձեւերում առանձին անդրադարձ է կատարվում Արցախյան հակամարտությանը։ Մի շարք հանգուցային դիտարկումներ. Փաստաթղթերում խիստ դատապարտվում է Թուրքիայի ներգրավվածությունը այդ պատերազմին, Ադրբեջանին ցուցաբերված ռազմական աջակցությունից
«Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը լայնորեն տիրաժավորվում է ադրբեջանական մամուլում». Աղասի Ենոքյան
Այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով հարցին, թե ինչ կասի Նիկոլ Փաշինյանի՝ Շուշին հայկական քաղաք լինելը կասկածի տակ դնելու եւ մեր գերիների աննախադեպ քանակի վերադարձի մասին հայտարարության մասին, քաղաքագետ Աղասի Ենոքյանը ասաց. «Շուշիի հետ կապված հայտարարությունը, այսօր տեսա, որ լայնորեն տիրաժավորվում, տարածվում է ադրբեջանական մամուլում: Այսինքն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը փորձում է այն ճանապարհը բացել, որ այս
ՀՌՀ որոշումը ցույց տվեց, որ իշխանությունները չեն հանդուրժում ազատ խոսք․ Շավարշ Գևորգյան
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության զրուցակիցը Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գևորգյանն է։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի հունվարի 15-ի որոշմամբ Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվեց վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից։ Հեռուստաընկերությունն իր տարածած հայտարարության մեջ որոշումը ոչ իրավաչափ և խտրական էր համարել և նշել, որ պայքարելու են վերգետնյա եթերային հեռարձակումը վերականգնելու համար: Ինչո՞ւ եք որոշումը
Տիգրան Աբրահամյան. «Պարզվում է, որ իրավապահ մարմիններին արածս հարցադրումներից որևէ մեկը չէր հետաքրքրել»
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում ծավալված ռազմական գործողություններից հետո տարբեր հարցադրումներով հրապարակային դիմել եմ Ազգային անվտանգության ծառայությանը։ Առաջին խնդիրը վերաբերվում էր նախկին Ղուբաթլու (Սանասար) և Զանգելան (Կովսական) շրջանների այն հատվածներին, որոնք նոյեմբերի 9-ի դրությամբ գտնվել են հայկական վերահսկողության ներքո և Հադրութի շրջանի Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերին ու Դիզափայտ
«Ակնհայտ է, որ Արցախի հարցի այն լուծումը, ինչ տվեց այսօրվա իշխանությունը, Հայաստանի անվտանգությունն ամենեւին չի ավելացրել». Աղասի Ենոքյան
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը այսօր խոսել է արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանին սպառնացող վտանգների մասին: «Եղած զարգացումներից ակնհայտ է, որ Արցախի հարցի այն լուծումը, ինչ որ տվեց այս պատերազմը, ինչ որ տվեց այս իշխանությունը, ամենեւին չավելացրեց Հայաստանի անվտանգությունը: Մենք միշտ, երբ խոսում էինք ղարաբաղյան հարցի որեւէ լուծման մասին, առաջին հերթին փորձում էինք տեսնել, թե ինչքանով է
Վահրամ Աթանեսյան․ «ԼՂ հակամարտության կարգավորման դիվանագիտական ամենամեծ ձեռքբերումը եղել է 1997-ին․ եթե վարչապետն ուրանում է դիվանագիտական այդ ձեռքբերումը, ապա դա իր խնդիրն է»
Արցախի նախկին պատգամավորը հիշեցնում է՝ դիվանագիտական այդ ձեռքբերումը կյանքի չկոչվեց Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի դիմադրությամբ
Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին խոշտանգողները կմնան կալանքի տակ. «Ա1+»
Քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը որոշեց կալանքի տակ թողնել ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին եւ նրա ծանոթ Վլադիմիր Օհանյանին խոշտանգողներին։ Այս մասին «Ա1+»-ին ասաց տուժող Արմեն Ղազարյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։ Հիշեցնենք՝ նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 1.00-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գրիգոր Մխիթարյանը,
Լարիսա Ալավերդյան. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունով Արցախի տարածքները Ադրբեջանին հանձնվեցին մարդկանց հետ միասին»
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր իր մեկնաբանությունը տվեց, թե ինչու է գործող վարչակազմը թաքցնում Ադրբեջանում հայ գերիների իրական թիվը: «Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվում էր պիղծ եռակողմ հայտարարությունը, այդ պահին դեռ թեժ մարտեր էին ընթանում եւ բազմաթիվ ջոկատներ գտնվում էին տարբեր վայրերում, որոնք այդ ստորագրությամբ եւ դրանից հետո բանավոր պայմանավորվածություններով անցան Ադրբեջանին: Այդ
ՄԻԵԴ-ը ռուս-վրացական պատերազմի մասին որոշում է ընդունել. «Ալիք Մեդիա»
«Ալիք Մեդիա». Ստրասբուրգի դատարանը 2008-ի օգոստոսի ռուս-վրացական պատերազմի գործով որոշում է կայացրել: Վրաստանի վարչապետն այս փաստին անդրադառնալով՝ որոշման օրը Վրաստանի նորագույն պատմության պատմական օր է անվանել: Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Վրաստանի նորագույն պատմության մեջ ամենակարևոր օրերից մեկն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի դեմ դատական հայցն ավարտվեց Վրաստանի հաղթանակով: Սա մեր ընդհանուր
Դրմբոնի գյուղապետ․ Եթե ռուս խաղաղապահները ուղեկցում են ադրբեջանական ավտոշարասյանը, ապա մեր ժողովրդին թո՛ղ ուղեկցեն
«Եթե Մարտակերտից գնան հասնեն Վարդենիս 110 կմ է, իսկ ներկա պայմաններում՝ իրենք մի 550 կմ ճանապարհ են գնալու»
ԱՄՆ դեսպան Թրեյսին հանդիպել է վերլուծական կենտրոնների մասնագետների հետ
Այսօր դեսպան Թրեյսին հանդիպեց վերլուծական կենտրոնների մասնագետների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների (որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի) հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրների կայուն ու համապարփակ կարգավորման հարցում։ Դեսպանը շեշտեց նաև գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
«Երբ հայրիկս գնում էր Արցախ, ինձ ասեց՝ հիմա դու ես տան տղամարդը, մինչեւ իմ գալը…». Զոհված հերոս Վաղարշակ Գրիգորյանի 10-ամյա որդու խոստումն ու նվերը
Վաղարշակ Գրիգորյանը զոհվել է ՝ մինչեւ վերջ իր դիրքում մնալով: Ոչ մի քայլ չի նահանջել ու դիրքը չի հանձնել: Երբ մի առիթով կինն ասել է՝ ես չեմ թողնի Րաֆֆին ծառայի, Վաղարշակը կոշտ է արձագանքել. «Ինձ մոտ հանկարծ նման բան չասես, տեսնո՞ւմ ես, ես ոնց եմ զգում, պարտք եմ մնում հայրենիքիս»:
Եվրոպական խորհրդարանն առանձին կետով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղին
Հունվարի 20-ին Եվրոպական խորհրդարանում ընդունվեցին «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը: «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն – 2020թ. իրականացման վերաբերյալ տարեկան զեկույց» (CFSP) բանաձևում ▪ կոչ է արվում ԵՄ հարևանության նկատմամբ ստանձնել ռազմավարական պատասխանատվություն և կատարել ժամանակային առումով ավելի պատեհ, ավելի ակտիվ ու արդյունավետ դերակատարում՝
Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար. Տիգրան Պետրոսյան
Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը հայտնում է. «Հարգելի հայրենակիցներ, սիրելի շիրակցիներ, Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդունել է Շիրակի մարզպետի պաշտոնից ազատվելու՝ իմ կողմից ներկայացրած դիմումը։ Շնորհակալություն ՀՀ ամենամեծ պոտենցիալն ունեցող մարզերից մեկում՝ Շիրակ աշխարհում, պատասխանատվության մեծ չափաբաժին վստահելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում իմ հարազատ շիրակցիներին, տեղական և միջազգային գործընկերներին, մարզի ՏԻՄերին, զանգվածային լրատվության միջոցներին, այս դժվար
Արթուր Խաչատրյանին զայրացնում է Նիկոլ Փաշինյանի «ատելությունը Շուշիի նկատմամբ»
ՀՅԴ-ական գործչի բնութագրմամբ, գերիների հարցով Նիկոլ Փաշինյանի վրդովմունքը շատ պարզ եւ հասարակ բացատրություն ունի
Արա Այվազյանն ու Նիդերլանդների ԱԳ նախարարը կարևորել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ընդլայնումը
ԱԳ նախարար Արա Այվազյանի տեսազրույցը Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարի հետ
Արդարադատության գեներալ-մայոր. «Դատախազը, կարծես, համոզված էր, որ Շուշին հանձնվել է»
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանն այսօր անդրադառնալով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստի ժամանակ Շուշին հանձնողներին պաշտպանելու մեջ իր հասցեին հնչեցված մեղադրանքի մասով դատախազ Գեւորգ Բաղդասարյանի բուռն արձագանքին, ասաց. «Գեւորգ Բաղդասարյանին ճանաչում եմ, մի քանի շփումներ ունեցել ենք: Նա իմ վրա միշտ թողել է բարեկիրթ եւ բանիմաց իրավաբանի տպավորություն:
Պետք է հասկանանք, թե ինչպիսի փորձի պակաս ունենք` պրոթեզավորման գործընթացում. Տիգրան Ավինյան
Տիգրան Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ
Պետք է արագորեն հստակեցվեն պետական ու բարեգործական սոցիալական ծրագրերի ինստիտուցիոնալ մեխանիզմները. Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը հանդիպել է աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերով նախարարության աշխատակիցների հետ
Փոխնախարարի և այլոց ինքնապաշտոնանկումը
Նարինե Խաչատուրյանն (Թուխիկյան) ազատվեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Պաշտոնական որևէ պարզաբանում չներկայացվեց։ Երևի թե, պետք էլ չէր։ Շրջանառվեցին տարբեր վարկածներ, առանցքայինը իշխանության հասցեին հնչեցրած մեղադրանքներին չպատասխանելու վարկածն էր. պաշտոնանկության նախօրեին փոխնախարարին մոտեցած քաղաքացին նրան մեղադրեց դավաճան իշխանության ներկայացուցիչ լինելու մեջ։ Իշխանությանն ինքնամոռաց չպաշտպանելու հանգամանքն էլ, ըստ էության, պատճառ դարձավ Թուխիկյանին պաշտոնանկ
Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ամատունի Վիրաբյանի գործով
Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի ներկայացրած հայցը»:
Շիրակի նորանշանակ մարզպետի աշխատանքային առաջին օրը․ ի՞նչ պահանջներ է ներկայացրել մարզպետարանի աշխատակիցներին
Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ, մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Հարությունյանի առաջին աշխատանքային օրն էր։ Նա մարզպետարանի անձնակազմի հետ հանդիպելուց հետո պատասխանեց լրագրողների հարցերին։ Նրան ուղղված առաջին հարցը Շիրակի մարզի 62 գերիների մասին էր։ Մարզպետն իր խոսքը սկսեց պատերազմում զոհվածների հարազատներին ցավակցելով։ Հարցին՝ կա՞ մոտեցման փոփոխություն գերիներին վերադարձնելու հարցում, ասաց․ «Ունեցանք նաև ցավոտ դեպքեր պատերազմից հետո։ Մեր՝ Շիրակի
ՀՀ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ
Համաձայն ՀՀ կառավարության թիվ 1514 որոշման՝ ՀՀ ցամաքային սահմանով ՀՀ տարածք մուտք գործելիս անհրաժեշտ է` ունենալ կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն լեզվով) ոչ ավելի, քան 72 ժամվա վաղեմության, կամ -անցնել ՊՇՌ հետազոտություն լաբորատոր նմուշառման կետում (վճարովի հիմունքներով): Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում ներկայացնել տեղում նմուշառումը հաստատող փաստաթուղթը, ինքնամեկուսանալ` մինչեւ թեստավորման բացասական արդյունքի
Պատերազմում նահատակված Յուրի Հովսեփյանը Մոսկվայում կիսատ էր թողել ուսումը` բանակում ծառայելու համար
Ինչպես ընկերներն են նշում՝ մինչև այսօր Յուրայի զոհվելու պատճառը դեռ հստակ չէ, ըստ վարկածների` պատերազմի հենց առաջին օրը Յուրան շտապօգնության մեքենայով շտապելիս է եղել դեպի դիրքեր, առանց իմանալու, որ դիրքերն արդեն թշնամին գրավել է։
Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներն անհանգստացած են իրենց երեխաների առողջության համար
Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներն անհանգստացած են իրենց երեխաների առողջության համար՝ երեխաների օրգանիզմում հայտնաբերված մկնդեղի և այլ վտանգավոր մետաղների պատճառով: Ծանր մետաղները հայտնաբերվել են չեխական «ԱՐՆԻԿԱ» ՀԿ-ի, հայաստանյան «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի և «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից 2020թ. իրականացված ուսումնասիրության արդյունքում: Լոռու մարզի Թումանյանի շրջանի քիմիական աղտոտվածությունն ազդում է բնակչության ամենախոցելի խմբերի՝ երեխաների և
«ԱԺ-ի կողմից Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակումը միանշանակ հակասելու է սահմանադրական կարգավորումներին». Հերիքնազ Տիգրանյան
Հերիքնազ Տիգրանյանի կարծիքով՝ այս պարագայում Սահմանադրության շրջանակում երևի թե օպտիմալ տարբերակն է մրցութային խորհրդի թեստավորման, հարցազրույցի արդյունքում հաղթող թեկնածուի ներկայացումը ոչ թե վարչապետին, այլ կառավարությանը և նշանակումը լինի ոչ թե միանձնյա՝ վարչապետի կողմից, այլ կառավարության կողմից:
Արցախցիների զբաղվածության ապահովման ծրագրերին դիմող շահառուների շրջանակն ընդլայնվել է
Կառավարությունը հաստատել է նախագիծը
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի եւ տեղահանված անձանց նիստում խոսել է ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին
Իհարկե, քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակը մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ զեկուցողն Արցախ գնալու համար անպայման պիտի ստանա Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը։
Հայցը բավարարվեց ամբողջությամբ. դատարանի վճռով անվավեր են ճանաչվել Գագիկ Ջհանգիրյանին պաշտոնից ազատելու ու դասային աստիճանից զրկելու հրամանագրերը
Վարչական դատարանը բավարարեց Գագիկ Ջհանգիրյանի հայցը ամբողջությամբ։


















































