Օրվա լրահոսը
ՔԻՊ-ը դիմել է Վերաքննիչ դատարան. պահանջում է ՀՀ մասով վերացնել նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագիրը
Դատարանը 2021թ. հունվարի 13-ի որոշմամբ՝ մերժել է հայցի ընդունումը վարույթ։
Պապի ու հոր օրինակին հետևելով՝ Էրիկը որոշել է ոստիկան դառնալ. ճանաչե՛նք հայրենիքի համար ընկած հայորդիներին. Ա1+ (տեսանյութ)
Սուրեն Խաչատրյանի տանը խնջույք էր, որդին՝ Էրիկը, դարձավ 11 տարեկան. սակայն ինքը նույն օրը զոհվեց
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունները Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին
ԱԺ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու է առաջադրել Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին
«Դա գործիք է, որպեսզի Հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած ծառայողի վրա ճնշում գործադրվի». Անի Սամսոնյան
Անի Սամսոնյանը վստահեցրեց՝ անպայման պնդելու են, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ընտրի խորհրդարանը, և այդ մարդն ամբողջությամբ հաշվետու լինի խորհրդարանին:
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով շարունակվել է պահպանվել կայուն օպերատիվ իրավիճակ, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել
ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս միջադեպեր չեն արձանագրվել:
Չճանաչված մարմինների փորձաքննության ենթարկելու տեմպը բավական արագացել է. Անահիտ Ավանեսյան
Կորոնավիրուսի եւ պատերազմի հետեւանքով տուժած անձանց առողջության հարցերը կլինեն առաջնահերթություն:
Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության, գերիների և պատանդների վերադարձին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել գործընկերոջը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայմամբ՝ անվտանգային խնդիրների լուծման հարցում էական աջակցության համար։
Պատերազմի ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը հայտնում է Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զինատեսակներից` կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։ ✅ Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 55.91 հա տարածք, որից 18.01 հա «Շիկահող» պետական արգելոցում և 37.9 հա արգելոցի հարակից տարածքներում։ ✅ Տավուշի
«Ես գիտեի, որ ոչ մի դատարան վավեր չի ճանաչի նախարարի հրամանը». Ամատունի Վիրաբյան
Փորձված արխիվային աշխատողներին այսօր տուն են ուղարկում՝ պատճառ բռնելով թոշակային տարիքը, ինչը եւս խնդիր է
Վճարովի կայանատեղերի՝ «կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են. Հակոբ Կարապետյան
Վճարովի կայանատեղերի համար դրույքաչափերը սահմանում է Երեւանի ավագանին՝ յուրաքանչյուր տարեվերջին, հաջորդ ամբողջ տարվա համար:
«Հրաժարական տուր առանց նախապայմանի»․ Մելքումյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Եթե քաղաքական մեծամասնություն ունես, վստահ պետք է լինես, որ նոր վարչապետ չի ընտրվելու
ԱՄՆ-ն պետք է վերականգնի առաջնորդի իր դերը՝ որպես դեպի լավը ձգտող ուժ. Ամերիկայի հայկական համագումար
Թուրքիան և Ադրբեջանը գաղտնի աշխատել են, որպեսզի անպատշաճ կերպով ազդեցություն գործեն ԱՄՆ-ի, Եվրոպայի և այլ կառավարությունների վրա՝ իրենց արձանագրությունները մաքուր ներկայացնելու համար: ԱՄՆ ղեկավարության հետ աղոթում ենք, որ այդ դարաշրջանն ավարտվի:
Մադրիդի շենքերից մեկում գազի արտահոսքի արդյունքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների և տուժածների ցանկում հայեր չկան
4 հոգի զոհվել է, 11-ը վնասվածքներ են ստացել
Մեկ դոլարը մեկ ծառ է. Արսինե Խանջյանը ևս կոչ է արել միանալ Արցախում նախատեսվող ծառատունկին
Արցախում տեղի ունեցող ցավալի իրադարձությունների ընթացքում Հիմնադրամը շուրջ 50 մլն դրամ արժողությամբ նվիրատվություն՝ մարդասիրական և տեխնիկական աջակցություն է տրամադրել Արցախին։
«Վարչապետը հռետորական հարց է տվել»․ իշխանական պատգամավորը՝ Շուշիի մասին
Վարչապետը շեշտել է, որ մինչեւ Շուշիի ազատագրումը Շուշիում բնակչության 90 տոկոսը եղել են ադրբեջանցիներ
Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում. դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ արդարադատության նախարարի որոշումը
Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը անվավեր է ճանաչել ՀՀ արդարադատության նախարարի որոշումը. «Ամատունի Սասունիկի Վիրաբյանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի դեմ ` 07.09.2020 թվականի թիվ 354-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, բավարարել: Ամատունի Սասունիկի Վիրաբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարար
«Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պետք է իմանա, որ իրեն նշանակողը ոչ թե վարչապետն է, այլ ԱԺ-ն». Արթուր Սաքունց
Ըստ Արթուր Սաքունցի՝ անհասկանալի, անտրամաբանական է մի մարմնի գործունեության հաշվետվություն ներկայացնելը ՀՀ վարչապետին, երբ այդ մարմինը զբաղվում է պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործություններով:
Միակ իրական պատմական արդարությունը Շուշիի նկատմամբ հայկական վերահսկողության վերականգնումն է. Ավետիք Չալաբյան
Մինչ այդ եղեռնագործությունը, հայ բնակչությունը քաղաքում մեծամասնություն էր կազմում, դրա մասին է վկայում ցարական իշխանության կողմից իրականացված մարդահամարի անաչառ տվյալները։
Վիրավոր ընկերոջը մենակ չեն թողնում. հայրենիքը վիրավոր է
Հայաստանից հեռանալու ցանկությունների մասին մտքերն ամենուր են՝ հարցազրույցներում, ելույթներում, ներքին խոսակցություններում։ Բայց հիմա մարտի դաշտում Հայաստանն է վիրավոր ընկերը, ու եթե թողնենք այս կառավարիչների և թշնամու երկկողմանի ռմբակոծության տակ, նա արնաքամ կմեռնի։
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը Թաթոյանը ներկայացրել է գերիների անհապաղ վերադարձի հարցը և սահմանների որոշման գործընթացի խնդիրները
Գլխավոր գործոններից է այն, որ այդ գործընթացը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքներով, ինչպես նաև ցեղասպանության հռետորաբանությամբ։ Բայց այդ, ոչ միայն չի դադարում, այլ նաև նոր զարգացումներ է ստանում հայատյացությունն ու թշնամանքի հրահրումը։
ԱՄՆ-ի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը՝ որպես շտապ վերականգնողական գործողություն. Հայ դատի Ամերիկայի հանձնախբի աշխատանքի առաջնահերթությունները
Ադրբեջանին և Թուրքիային ԱՄՆ ռազմական և անվտանգային բոլոր օժանդակությունների կասեցում և ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Թուրքիային զենքի արտահանման բոլոր նոր արտոնագրերի մերժում:
Առողջապահության նոր նախարարը Շուշիո՞ւմ է եղել, թե՞ Շուշա քաղաքում
Առողջապահության նորանշանակ նախարարը գտնում է, որ իրավաբանական կրթությունն իրեն կօգնի ոլորտը կառավարել առավել արդյունավետ
«Եթե նա պատերազմի հաջորդ օրերին չթաքնվեր բունկերում և անմիջապես զբաղվեր գերիների վերադարձի հարցերով, ապա…». Արտակ Զաքարյանը` Փաշինյանին
Հիշում եմ, կար ժամանակ, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գլուխ էր գովում, որ իր պապերը ևս շուշեցիներ են: Եթե Շուշին հայկական քաղաք չի եղել, իր պապերն ինչպե՞ս են ապրել այնտեղ:
Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը
ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Արժանապատիվ Տ․ Ենովք քահանա Եսայանը։
Գերիների հետ կապված խնդիրների, նաև Հայաստանի անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ առանձնազրույց եմ ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ. Ֆելիքս Ցոլակյան
Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
«Շարունակիր հաճույք պատճառել ֆուտբոլասերներին». Հենրիխ Մխիթարյանը 32 տարեկան է
«Քեզ հետ աշխարհի առաջնության ուղեգիր նվաճենք». բարեմաղթանքներ Հայաստանի ազգային հավաքականի ավագին
Հադրութից եկած «սմայլիկների» Սեդան դարձել է Սպիտակի ժպիտների նկարիչը
«Շուշիում նոր տուն գնեցինք՝ չվայելեցինք». Պողոսյանների ընտանիքին մերժում են օգնություն տրամադրել՝ ինչ է թե Ստեփանակերտի գրանցում ունեն:
«Որպես «չորրորդ իշխանություն» վերահսկելու ենք մարզային իշխանությունների գործունեությունը»
Մեր թիմը «ոսկե սարեր» խոստանալու ավանդույթ չունի։


















































