Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարահաշվարկային համակարգի կողմից արժանացել է «Քարտային չեմպիոն» մրցանակի   

2020թ. արդյունքներով Visa միջազգային վճարահաշվարկային համակարգը ՎՏԲ-Հայաստան Բանկին շնորհեց  «Քարտային չեմպիոն»  (Card Rewards Champion) մրցանակը՝ #վճարիրքարտով ակցիայի տպավորիչ արդյունքների համար: Մրցանակը Բանկին հանձնվեց Visa-ի կողմից թվային հարթակում կազմակերպված ամենամյա ամանորյա արարողության շրջանակներում: Տարեվերջին ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց Visa միջազգային վճարային համակարգի հետ  թվով 15-րդ համատեղ ակցիայի արդյունքները: Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ #վճարիրքարտով ակցիան մեկնարկել

«Հա՛յկ, լսի՛ր, դու պատասխան ես տալու». Երթի մասնակիցները Հայկ Սարգսյանի առանձնատան առջև էին

Ցուցարարները հայտարարում էին, որ պատգամավորը պետք է հեռանա, և բոլորը պետք է պատասխան տան գերիների, անհետ կորածների, զոհերի համար

«Չի կարելի երկիրը տանել քաղաքացիական ընդհարումների». Արմեն Սարգսյան

«Սևը մեր գույնը չէ, սպիտակն էլ մեր գույնը չէ, եռագույնն է մերը»․ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ

ԿԳՄՍ նախարարն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

«Ես դեռևս չեմ կարողանում քայլել, բայց ամեն առավոտ հավաքում եմ իմ անկողինը»

«Թորքը եկել՝ հասել էր էդտեղ, որ Մարտունին էլ վերցնեին, հաշվի լոխ Ղարաբաղը տվալ ենք». Մարտունին պատերազմից հետո

Մարտունու փողոցներում ամենուր  մուրճի ձայներ են «Հենե՜, տեսնո՞ւմ եք էն ճանապարհը, թորքը եկել՝ հասել էր էդտեղ: Մեր տղերքը պահեցին, չթողեցին՝ մտնի Մարտունի: Որ Մարտունին էլ վերցնեին, հաշվի լոխ Ղարաբաղը տվալ ենք: Ո՞նց էինք նայելու Մոնթեի աչքերին»,- ցույց տալով Մարտունուց մի քանի հարյուր մետր ներքեւ անցնող ճանապարհը՝ ասում է Արմենն ու հիշեցնում Մոնթեի խոսքերը՝ եթե կորցնենք

ՄԻՊ գլխավորած աշխատանքային խումբը Գեղարքունիքի մարզի սահմանային գյուղերում է

Հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ են տեղի ունենում Սոթք, Կութ, Նորաբակ և այլ գյուղերում:

Կաշառք էր ստացել ապօրինի ճանապարհով ապրանքների ներմուծումը չկանխելու համար. Մաքսային տեսուչին մեղադրանք է առաջադրվել

Գ. Փիլիփոսյանի հերթափոխի ժամանակ, Վ. Հովհաննիսյանը նույն եղանակով ներմուծել է 3.316.546 ՀՀ դրամ մաքսային արժեքով ապրանքների հերթական խմբաքանակը՝ խուսափելով այդ ապրանքների համար մաքսային վճարներ կազմող 1.042.511 ՀՀ դրամի մաքսատուրք և ավելացված արժեքի հարկ վճարելուց:

«Հայրենիքի փրկության շարժման» անդամները երթով գնում են Հատուկ քննչական ծառայություն

ՀՔԾ-ում նրանք իրենց դժգոհություններն են արտահայտելու

Հրազենից կրակել և կյանքից զրկել է ընկերուհուն. Արմավիրի մարզի 34-ամյա բնակիչը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում  իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է 33-ամյա կնոջ սպանության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 34-ամյա բնակչին: Քննությամբ պարզվել է, որ 34-ամյա տղամարդը, 2020թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Աղավնատուն-Լեռնամերձ խճուղում անձնական հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով հանդիպել է ընկերուհուն: Վերջինս նշված վայր է եկել

Պարոն Մանուկյանը 1996-ի բարդույթից հետո չի կարողանում նոր իրողությունների հետ համակերպվել. Ալեն Սիմոնյան

Խոսելով իրենց վարկանիշի մասին՝ Ալեն Սիմոնյանն ասաց՝ պարզ է, որ 73 տոկոսը հավերժ մնալ չէր կարող՝ անկախ պատերազմից:

Բնակիչ-բաժանորդների 90%-ի համար գործող սակագները կմնան անփոփոխ. սահմանվեցին էլեկտրաէներգիայի 2021թ. սակագները

Սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ, իսկ մնացած սպառողների համար կբարձրանա 3 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), այդ թվում՝

Կուսակցություն հիմնելու գործընթացը կհեշտացվի. ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հիշեցրեց, որ նախագծի ընդհանուր տրամաբանությունն այն է, որ ազատականացվում է կուսակցությունների հիմնադրման գործընթացը, նվազեցվում լրացուցիչ խոչընդոտները, վարչարարությունը:

«Ապագայի բարձր ցուցանիշների գլխավոր հիմնասյունը դպրոցն է». Բերդ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցին է փոխանցվել 13 համակարգիչ

8-ը՝ համակարգչային դասարանին, 5-ը՝ դպրոցում գործող «Արմաթ» լաբորատորիաներին:

Ո՞վ է Շիրակի նոր փոխմարզպետը․ ի՞նչ բարձր պաշտոններ է զբաղեցրել

«Ես այն մտքին եմ, որ, իրոք, աղջիկները, կանայք լիարժեք պիտի մասնակցեն երկրի պաշտպանության գործում»

Սևանա լճից դուրս է բերվել 15 ձկնորսական ցանց, առգրավվել 172 կգ սիգ

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ իրականացրած վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձանագրված 4 դեպքով առգրավվել են 409 հատ «Սիգ» տեսակի ձուկ

Շիրակի մարզում կորոնավիրուսը նահանջում է․ վիճակն օր օրի կայունանում է

Aravot.am-ն այսօր Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լեյլի Ասլանյանից հետաքրքրվեց, թե կորոնավիրուսային հիվանդության ի՞նչ պատկեր է Շիրակի մարզում։ Մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ այս պահին Գյումրի բժշկական կենտրոնում ու Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում միասին ստացիոնար բուժում են ստանում 74 հիվանդ, որոնցից 38-ը Շիրակի մարզից են, մյուսները՝ հանրապետության այլ տեղանքներից։ Ըստ մեր զրուցակցի, զգալի նվազել

ԿԳՄՍ նախարարին ներկայացվեցին մարզիկների հետազոտման, բուժման, մարզագույքի ստացման, օլիմպիական նպաստների հետ կապված ու այլ խնդիրներ

Մրցաշրջան 2020-ում հաջողություններ արձանագրած մարզիկներին, նրանց մարզիչներին եւ ֆեդերացիաների ներկայացուցիչներին պարգեւատրելուց հետո օգտվելով առիթից, որ ներկա են սպորտի տարբեր ոլորտի ներկայացուցիչները, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ պաշտոնավարման ընթացքում սա իր առաջին հանդիպումն է մարզաշխարհի հետ եւ առաջարկեց ավելի մտերմիկ ու անկաշկանդ մթնոլորտում շփվել՝ ցանկանալով լսել մարզաշխարհին հուզող հարցերը, որպեսզի հետագայում կարողանան շարժվել ճիշտ ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած գերիներին

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած գերիներին: Հոսպիտալում կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ: ՀՀ ՄԻՊ ԳՐԱՍԵՆՅԱԿ  

ՀՀ ԱԺ-ն Նաիրա Զոհրաբյանին զրկեց հանձնաժողովի նախագահի լիազորություններից

132 պատգամավորից փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցել է 84-ը: 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ: Նաիրա Զոհրաբյանի լիազորությունների դադարեցմանը կողմ է 78 պատգամավոր, դեմ՝ 4 պատգամավոր:

«Իրենք բոլորով իրար հետ 3000 մարդ չեն կարողանում հավաքել, անգամ 300 մարդ չեն կարողանում հավաքել». Հայկ Սարգսյան

Լրագրողները հիշեցրին՝ իրենք հեղափոխության ժամանակ, ԼԳԲՏ-ներ, սորոսականներ, աղանդավորներ էին հավաքում, պատգամավորը չցանկացավ լսել անգամ ու լրագրողների այլ հարցերից խուսափելով՝ մտավ ՀՀ ԱԺ նիստերի դահլիճ:

ՀՀ հետպատերազմյան խնդիրներն ու սոցիալ-տնտեսական զարգացման ներկա միտումները

Հայաստանի Հանրապետության 2020թ․ սոցիալ-տնտեսական զարգացումները մինչև նույն թվականի սեպտեմբերը համահունչ էին այն իրավիճակին, որն առկա էր աշխարհում: 2020թ․ մարտ ամսից Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի տարածումն արդեն իսկ էական ազդեցություն էր ունեցել սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա: Տնտեսական և ծառայությունների ոլորտի սահմանափակումները, զբոսաշրջային հոսքերի բացակայությունը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ցուցանիշները դրականից վերափոխեցին բացասականի, և ըստ կանխատեսումների՝ Հայաստանում տնտեսական անկման

ԿԳՄՍ Նախարար Վահրամ Դումանյանը պատվոգրեր եւ մեդալներ հանձնեց մրցաշրջան 2020-ում հաջողություն արձանագրած մարզիկներին

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունեց 2020 թվականին միջազգային ասպարեզներում մեդալ նվաճած, ինչպես նաեւ օլիպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներին եւ նրանց մարզիչներին:

«Դու պետության եւ խաղաղության մասին քո արյունոտ պատկերացումներով կործանեցիր մեր որդիներին, բայց ես ուզում եմ, որ քո երեխաները նորմալ կյանքի շանս ունենան»․ Գեղամ Նազարյան

Ամեն անգամ մի նոր բան գրելիս Փաշինյանը մատնում է իր արյունոտ դատարկությունը։ Այսօր բացառություն չէր։ Այդ մարդն այդպես էլ. 1. Չի հասկանում խաղաղ համաձայնագրի ու պատերազմի տարբերությունը: 2. Չի հասկանում, որ խաղաղ համաձայնագրի դեպքում թուրքը քացով չէր ճզմի Սյունիքի ցուցանակները, չէր կանգնի մեր ճանապարհների գլխին, այլ ողջամիտ սահմանազատումներ կլինեին։ 3. Չի հասկանում, որ Հայաստանը առանց

«Իմ տեղեկություններով՝ հնարավոր է Նիկոլ Փաշինյանը հանդիպի բոլոր երեք խմբակցությունների ղեկավարների հետ». Լիլիթ Մակունց

Լիլիթ Մակունցը հաստատեց՝ Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հանդիպում կլինի:

Գառնանգղը համարվում է թռչունների եվրոպական տեսակների մեջ ամենավտանգվածներից մեկը

Գառնանգղը /մորուքավոր անգղ, Lammergeier, Gypaetus barbatus/ համարվում է թռչունների եվրոպական տեսակների մեջ ամենավտանգվածներից մեկը, քանի որ վերջին հարյուրամյակի ընթացքում նրա թվաքանակն ու բազմացման արեալը կտրուկ կրճատվել է։ Տեսակն առավել տարածված է Եթովպիայում, որտեղ որոշ հաշվարկներով բնադրում է շուրջ 1400-2200 առանձնյակ։ 20-րդ դարի սկզբում տեսակը Եվրոպայի տարածքում գրեթե վերացել էր և միակ հիմնական ապրեվայր էր հանդիսանում

ԼՂ պատերազմի ժամանակ տարածված տեսանյութերը վկայում են պատերազմական հանցագործությունների մասին. The Washington Post

Յուրի Ասրյանն ապրում էր մենակ Լեռնային Ղարաբաղի հյուիսիսում գտնվող գյուղում: 82-ամյա Ասրյանի մահը փաստագրող իրավաբանին տեղացիները պատմել են, որ նա հանգիստ, սիրված մարդ էր: Երբ ադրբեջանական ուժերը շրջապատել են Ասրյանի գյուղը՝ Ազոխը, նա չի հեռացել գյուղից: Ասրյանի կյանքի վերջին րոպեները երևում են տելեգրամյան ալիքներից մեկում տարածված տեսանյութում, որտեղ ադրբեջանական զորքերի արտահագուստով մարդիկ բռնել են ծերունուն,

«Եթե Փաշինյանն առաջարկի քննարկել իր հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման հարցը, կարծում եմ` կհանդիպենք». Գևորգ Գորգիսյան

ԼՀԿ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը տեղեկացրեց՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց հետ հանդիպման առաջարկ չի եղել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031