Օրվա լրահոսը
«Անիվ» հիմնադրամը գործարկել է իր նոր կայքը
Աշխատանքում ներկայացված է 400 բնակավայրերի պատմություն, այդ թվում՝ Գանձակ քաղաքը (Գյանջա), տարածաշրջանի նկարագրությունն ու պատմական հուշարձանների լուսանկարները: Գրքում զետեղված է մոտ 1600 լուսանկար:
Հայ ժողովուրդը տոկուն է, և ես վստահ եմ, որ առջևում են վառ ապագայի հեռանկարներ ու հնարավորություններ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
«Հուսով ենք նաև, որ Նոր տարին առավել բարեհաճ օրեր կբերի»
Վլադիմիր Պուտինի անունից ՀՀ նախագահին է հանձնվել Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանին նվիրված նամականիշների հուշանվերային հավաքածու
Պուտին. «Ցանկանում եմ վերահաստատել ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման վերաբերյալ տրամադրվածությունը՝ ի բարօրություն մեր երկու եղբայրական ժողովուրդների, ի շահ անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման»
Մաքսային վճարումները՝ էլեկտրոնային եղանակով. ՊԵԿ-ը փորձնական ծրագիր է գործարկել
Բանկային քարտով պարզ և արագ մաքսային վճարումներից բացի տնտեսվարողը նաև տեղեկատվություն է ստանում գանձապետական համապատասխան հաշվեհամարին գումարի մուտքագրման վերաբերյալ, որն էլ իր հերթին կրճատում է ապրանքների բացթողման վրա ծախսվող ժամանակը:
Անհրաժեշտ են ոստիկանության գործելաոճի հրատապ փոփոխություններ` այն համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրության պահանջներին. Դավիթ Հարությունյանի բաց նամակը ոստիկանապետին
Վերոշարադրյալ իրավակարգավորումների վերլուծությունից պարզ է դառնում, որ վարչական ձերբակալումն անձին ազատությունից զրկելու, թեև կարճաժամկետ, բայց ինքնուրույն միջոց է։ Իսկ դա նշանակում է, որ վարչական ձերբակալումը պետք է բավարարի Սահմանադրության 27-րդ հոդվածով նախատեսված անձնական ազատությունից զրկելու սպառիչ հիմքերից որևէ մեկին:
«Քննարկվել են վերջին շրջանի մարտահրավերները և դրանց դիմակայելու մեր հաստատակամությունը». Մարուքյանը հանդիպել է Կապանի քաղաքապետին
«Հանդիպման արդյունքում քննարկված գաղափարները կդառնան օրենսդրական նախաձեռնություններ ու կառավարության որոշումների առաջարկներ»
«Հիմա մենք նոր ընտրության առաջ ենք՝ հեշտությամբ լինել թուրքական վիլայե՞թ, թե՞ դժվարությամբ՝ արժանապատիվ պետություն». Վահե Հովհաննիսյան
Ինչի՞ց սկսենք արժանապատվության մեծ ճանապարհը։ Ինչպես ցանկացած բարդ ուղի, այն սկսվում է պարզ քայլից. վանե´ք Փաշինյանին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրի շրջանակներում կիրականացվեն մի շարք հումանիտար ձեռնարկներ
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հաստատված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագրի շրջանակներում համակարգող հանձնախումբը՝ ատենապետությամբ Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, օրերս արդեն ձեռնամուխ է եղել մի շարք հունամիտար ձեռնարկների իրականացմանը։ Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջոցով Արարատյան հայրապետական թեմի Արարատի հոգևոր տեսչությունում, Շիրակի, Գուգարքի և Արմավիրի թեմերում պարենային սննդի և հիգիենիկ պարագաների
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին՝ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորելով Հայաստանի երկրորդ Նախագահին՝ Պուտինը Քոչարյանին և իր ընտանիքին քաջառողջություն ու խաղաղություն է մաղթել։ ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և նրանց անդամներին թիրախավորելը
Մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում իրավապաշտպան հասարակական կազմակերպություններին և նրանց անդամներին թիրախավորելը, նրանց հանդեպ հնչող վիրավորանքների ծավալներն ու աճի վտանգավոր միտումները։ Մտահոգիչ է, որ սոցիալական մեդիայի տիրույթներում թիրախավորումը նաև անձնավորված է ու առանձնանում է ատելության խոսքով: Չպետք է թույլ տալ, որպեսզի մեր հասարակությունում նման ընկալումներ զարգանան, քանի որ դրանք վտանգավոր են ոչ միայն երկրում
2021 թ․-ի հունվարի 1-ից Ռուսաստանի տարածքում կգործի առանց մակնշման ապրանքների ներկրման արգելքը․ ՊԵԿ-ը ներկայացնում է ապրանքների մակնշման ուղեցույցը
ՌԴ տարածքում առանց մակնշման թեթև արդյունաբերության ապրանքների դեպքում կլինի ներկրման արգելք
2021-2022 թթ․-ի համար «Իմ քայլը» հիմնադրամը նոր կրթաթոշակային ծրագիր չի գործարկի
Ինչպես արդեն նշվել է, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, որն իրականացնում էր զարգացման ծրագրեր, ս.թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, անցել է բացառապես մարդասիրական ծրագրերի իրականացման: Նշված որոշման շրջանակներում Հիմնադրամը Կրթաթոշակային ծրագիրը 2021-2022 ուսումնական տարվա համար չի իրագործի: Հետևաբար եկող ուսումնական տարվա համար Հիմնադրամը կրթաթոշակային ծրագրի նոր դիմումներ չի ընդունելու: Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք,
Կարեն Գիլոյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ վարչապետի որոշումը ԿԱՐԵՆ ԳԻԼՈՅԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կարեն Գիլոյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Պետք է գույքագրել պետական մարմինների ունեցած տեղեկատվական համակարգերը, աշխատել դրանց որակի բարձրացման և միմյանց հետ ինտեգրման ուղղությամբ․ Արամ Ստեփանյան
«Գեոդեզիա, քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը Թվային տվյալների աշխարհը մերօրյա Հայաստանում․ Թեմային որոշել եմ անդրադառնալ՝ հաշվի առնելով, որ որոշ բացթողումների վերաբերյալ նախկինում իրազեկ էին միայն մասնագետներն իրենց ոլորտներում, իսկ հիմա պատերազմը մերկացրեց իրողությունները շատերի համար, գրեթե առանց բացառության։ Տարիներ շարունակ բազմիցս հայտարարվել է, որ թվայնացվում են առկա թղթային արխիվները, ավտոմատացման համակարգեր են
3508 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք
Դեկտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158878 դեպք, որոնցից 141844-ն` առողջացած, 2807-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13548 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 591048 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3508 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք: Ունենք 902 առողջացած և 10 մահվան դեպք:
Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
Դեկտեմբերի 31 Ժամը 24:00-ին – Մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հունվարի 1 Ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Ս. Գայանե վանքում, Հունվարի 5 Ժամը 17:30-ին – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ Ս. Գայանե վանքում, Հունվարի
«Ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն»․ ԱԳՆ-ն պատասխանել է ՄԻՊ-ի հարցմանը
Հայաստանի Սյունիքի մարզ կատարած այցի արդյունքներով Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն` կապված սահմանագծման և սահմանազատման գործընթացների հետ` հաշվի առնելով ստեղծված իրավիճակում մարդու իրավունքների վրա այդ գործընթացների ուղիղ ազդեցությունը: ՀՀ ԱԳՆ-ն տրամարդել է կարևոր նշանակության պաշտոնական դիրքորոշում: Ստորև այն հրապարակում եմ ամբողջությամբ. «Պետական սահմանների սահմանագծումը (դելիմիտացիան) և սահմանազատումը (դեմարկացիան) հաջորդաբար
Փոխգնդապետը, լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան և շարունակել երթը․ 5 րոպե անց ԱԹՍ-ը հարվածել է ավտոմեքենային
2020թ․ դեկտեմբերի 8-ին քաղաքացի Հ․ Օ․-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հայտնելով, որ Հայաստանի և Արցախի Հանրապետություններում ռազմական դրություն հայտարարվելուց հետո տեղեկանալով, որ իր որդուն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող Ա. Օ.-ին, զորամասի կազմում տեղափոխել են Արցախի Հանրապետություն, իր անձնական «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ՝ աջակցություն ցուցաբերելով
Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհին բախվել են մեքենաներ․ «ՎԱԶ-2121»-ի վարորդը մահացել է
Դեկտեմբերի 29-ին, ժամը 23:05-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղի «Ղմշկուտ» կոչվող հանդամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Բերդ-Արծվաբերդ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Ռազմիկ Պ․, ծնված 1978 թ.) և «Toyota RAV4»
Այսօր Սյունիքում հանդիպումներ կունենանք և ևս մեկ անգամ տեղում կծանոթանանք իրավիճակին. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Սյունիքում հանդիպումներ կունենանք և ևս մեկ անգամ տեղում կծանոթանանք իրավիճակին: Այցի արդյունքներով առաջարկությունների փաթեթ կներկայացնենք համապատասխան մարմիններին:
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, բեռնատարների համար՝ դժվարանցանելի, իսկ մարդատարների համար՝ բաց։ Կոտայքի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ
Պատերազմն Արցախում ղեկավարել են թուրք գեներալները. սա թուրքական հաղթանակ էր, ոչ թե ադրբեջանական
Վտարանդի թուրք լրագրող Ջեվերի Գուվենը տեսառեպորտաժում բացահայտել է երեք թուրք գեներալների անուններն ու նրանց գործունեությունը, որոնք որոշիչ դեր են խաղացել Արցախում Ադրբեջանի վարած պատերազմում, որն սկսվել էր 2020 թ․ սեպտեմբերի 27-ին։ Արդեն հայտնի է, որ ժամանակակից անօդաչու թռչող սարքերը և հրթիռները, որոնք Ադրբեջանը ձեռք էր բերել Իսրայելից, Թուրքիայից և Ռուսաստանից, կործանարար ազդեցություն են ունեցել Հայաստանի
ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից
Մանդատս վերցնում եմ որպես անկախ, անկուսակցական պատգամավոր՝ ի շահ Սյունիքի, ի շահ Վայոց Ձորի, ի շահ Հայաստանի։
Ալեն Սիմոնյան. «Ապատեղեկատվություն տարածելու նպատակ չի եղել»
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ՖԲ գրառումը. Հարգելի ընկերներ, այսօր ճեպազրույցի ճամանակ ես ասել եմ, որ ի թիվս այլ կուսակցությունների՝ ՀԱԿ-ը նույնպես ճիշտ է գտնում արտահերթ ընտրությունների գնալը և հույս հայտնել, որ կլինի հանդիպում նաև Հայ Ազգային Կոնգրեսի հետ: Իմ այդ պնդման հիմք է հանդիսացել ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի այն գրառումը, որտեղ նա արտահերթի անցկացումը
Հայտարարություն. «Կառավարության ձևավորման, դրա հետագա գործունեության և երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատվությունը նման պայմաններում կրում է անձամբ ԱՀ նախագահ Ա. Հարությունյանը»
Արցախի Հանրապետության դեմ 2020թ. աշնանը սանձազերծված պատերազմի արդյունքում արձանագրվել է պետական կառավարման համակարգի ճգնաժամ: ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի ս.թ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցություններից 4-ը պահանջել են ԱՀ նախագահ Ա. Հարությունյանի հրաժարականը: Չնայած իր պաշտոնից հրաժարվելու պատրաստակամությանը՝ նախագահ Ա. Հարությունյանը նախաձեռնել է քաղաքական խորհրդատվություններ, ստեղծված իրավիճակից
Մանե Թանդիլյան. «Արցախը ապրում եւ ապրեցնում է»
Արցախի ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի ՖԲ գրառումը. 2021թ հունվարի 1-ից ավելանում են երեխայի ծննդյան և մինչև երկու տարեկան խնամքի նպաստները՝ • 1-ին երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300.000 դրամ՝ նախկին 100.000 դրամի փոխարեն • 2-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը սահմանվում է 300.000 դրամ՝ նախկին 200.000 դրամի փոխարեն • Երեխայի
ԼՂ-ում իրավիճակը չպետք է օգտագործվի օտարերկրացի վարձկանների ներթափանցման համար. Լավրով
Ռուսաստանն ու Թուրքիան համաձայն են այն հարցում, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի տարածաշրջան օտարերկրացի վարձկանների ներթափանցման համար: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը: «Մեր ընդհանուր կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը չպետք է օգտագործվի այդ տարածաշրջան օտարերկրացի վարձկանների ներթափանցման փորձերի համար: Այս հարցում
«Կափսոսամ, որ ստվերային ընդամենը 10 միլիոն դոլարի պատճառով դուք կողմ քվեարկեք այս նախագծին». Լենա Նանուշյան
Ըստ առողջապահության փոխնախարարի՝ այն տեղեկանքը, որ ներկայացվել է իրեն ու պատգամավորներին, վարչապետի համար մշակված տեղեկանք էր. ելնելով նրանից, որ դրա հիմքերը շատ թույլ էին՝ դրան ընդհանրապես ընթացք չի տրվել:
Խորհրդարանն արտահերթ նստաշրջան է գումարել եւ ընդունել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ Ազգային ժողովը դեկտեմբերի 29-ին պատգամավորների նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջան է գումարել եւ երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ քննարկել նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված եւ ընդունված մի շարք օրինագծեր: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի
Ողբերգական տարվա ամփոփումն ու Շիրակի մարզպետի մաղթանքը
Այսօր Շիրակի մարզպետարանում ամփոփվեցին ամենաբարդ ու տխուր տարվա արդյունքները։ Բոլոր ոլորտների պատասխանատուները հանդես եկան զեկույցներով՝ մանրամասն հաշվետվություններ ներկայացնելով կատարված աշխատանքների ու բացթողումների մասին։ Օրինակ՝ հայտնի դարձավ, որ 2020թ. դեկտեմբերի 28-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները կատարվել են 76.1 %-ով։ Գյումրին սեփական եկամուտները կատարել է 82.6%, Արթիկ քաղաքը` 77.9%: Մարզի 27 համայնքներ չեն ապահովել 2020թ.


















































