Օրվա լրահոսը
«Ոչ մի բանակցող չկար, մեզ թողել էին անօգնական»․ ինչպե՞ս հաջողվեց Շիրակի կամավորագրված պաշտոնյաներին դուրս գալ շրջափակումից
Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Սաղաթելյանը, որը շիրակցի 62 կամավորականների հետ Շուշիի Հին Շեն բնակավայրի մոտակայքում հայտնվել էր շրջափակման մեջ և նախորդ օրն էր կարողացել դուրս գալ շրջափակումից, որոշակի մանրամասներ ներկայացրեց։ Նա ասաց, որ ինքը կամավորագրվել է ինքնակամ՝ ոչ վարչապետի կոչով։ Շիրակի մարզի 62 կամավորներից միայն 8-ը եղել են Ամասիա խոշորացված համայնքի
Մարդկային զգացմունքն ունի ոչ միայն փայլեցնելու առանձնահատուկ շնորհ, այլ նաև ժանգոտելով՝ ոչնչացնելու հատկություն. Սենոր Հասրաթյան
Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ես ամենից շատը մտահոգ էի այն պահով, երբ Երևանում, Գյումրիում կամ Մայր հայրենիքի մեկ այլ անկյունում ապրող հայ ծնողը դուրս կգա փողոց և իշխանությունից կպահանջի Արցախում ծառայող իր զինվոր որդուն հետ կանչել տուն: Այսօր, կարծես թե, հենց այդ պահն է… «Թավշյա հեղափոխությամբ»
70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք․ Արայիկ Հարությունյան
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները րոպեներ առաջ վերադարձան Հայրենիք՝ այս ծանր
Խորվաթական տորթ՝ մածունի միջուկով (տեսանյութ)
Շատ նրբահամ, թեթեւ տորթ է՝ խորվաթական-սերբական խոհանոցից, կոչվում է Յուգուրտով տորթ: Հունական, միջերկրածովյան երկրների յոգուրտը մեր մածունից ավելի պինդ, ավելի յուղոտ է: Նման յոգուրտ Հայաստանում դժվար է գտնել, այդ իսկ պատճառով ես վերցրեցի նախատեսված չափաբաժնի կեսը քամած մածուն, կեսը՝ սովորական, խառնեցի իրար եւ մոտավորապես դարձավ հունական յոգուրտին ավելի մոտ մի բան: Շատ հեշտ է պատրաստելը
Լեհաստանում հանրահայտ օպերային երգչուհու` հայուհի Եվա Մոհդեսյանի մասին ֆիլմ է նկարահանվել
Լեհաստանում ավարտվել են «Մայրիկը դիմանկարից» փաստավավերագրական ֆիլմի նկարահանումները։ Լեհ ռեժիսոր Բարբարա Բիելեցկան իր կարիերայի ընթացքում շատ ֆիլմեր է նկարել, սակայն այս մեկն առանձնահատուկ է։ Ռեժիսոր Բիելեցկան արմատներով հայ է, նա հանրահայտ օպերային երգչուհի Եվա Մոհդեսյանի ծոռնուհին է։ Փաստավավերագրական ֆիլմը Եվա Մոհդեսյանի կյանքի պատմությունն է, նրա անցած ուղին, կյանքում կրած բազում դժվարությունները։ «Մեծ հայուհու մասին ֆիլմ
Կառավարությունը պետք է պահպանի հանրային լրատվամիջոցը, որպեսզի երբ ինքը դառնա ընդդիմություն, հնարավորություն ունենա քաղաքացիների կողմից լսելի լինելու
Հանրային լրատվամիջոցն այլեւս անիմաստ է, եթե դառնում է պետության, կառավարության խոսափողը:
Սուգ անելը նույնպես մշակույթ է
Հասարարական պառակտման պայմաններում սգո երթ կազմակերպելը սադրանք էր: Ազգային զգացմունքները (տվալ դեպքում՝ սուգը) պետք է վերքաղաքական լինեն, միավորեն մարդկանց, բարձրացնեն ազգի դիմադրողականությունը: Փաշինյանը, գալով իշխանության, հենց սկզբից գնաց ճիշտ հակառակ ուղղությամբ՝ իր ձեռնարկած քայլերը, իր կազմակերպած միջոցառումներն ուղղված էին պառակտմանը, հակադրությանը, բախմանը, սկանդալին: Որոշակի տեսակի լրագրության դեպքում սկանդալային լինելն, իհարկե, խիստ նպաստավոր է, բայց պետական
Դավաճանին հեռացնելուց հետո մենք ծանր, բայց պատմական առաքելություն ենք իրականացնելու․ Իշխան Սաղաթելյան
Պարզապես պետք է անտեսել անհայրենիք, մոլորված, ատելությունից կուրացած որոշ մարդկանց պահվածքը և չհակադրվել իրենց։ Մեր պայքարն առաջին հերթին նաև իրե՛նց փրկության համար է, և դավաճանին հեռացնելուց հետո մենք ծանր, բայց պատմական առաքելություն ենք իրականացնելու։ Ստեղծելու ենք նոր որակի ազգային պետություն և արժեհամակարգ, ազգային դաստիարակությամբ սերունդ, ով լավագույնս գիտակցելու է իր տեղն ու դերը, իր վրա
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ Տիրան Խաչատրյանը Նաիրա Զոհրաբյանին դատի է տվել. պատգամավորը դեռ ծանուցում չի ստացել
Տիրան Խաչատրյանը Նաիրա Զոհրաբյանից պահանջում է հրապարակային ներողություն խնդրել
Մեդալներ՝ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության փուլում
Հայաստանի սամբիստները Աշխարհի գավաթի խաղարկության փուլից վերադառնում են հինգ մեդալով: Մոսկվայում կայացած սամբոյի հիմնադիր Անատոլի Խառլամպիևի հուշամրցաշարին, որն Աշխարհի գավաթի խաղարկության փուլ է, մասնակցել է 130 մարզիկ 14 երկրից, այդ թվում՝ Հայաստանից: Մեր հավաքականի ներկայացուցիչները նվաճել են հինգ մեդալ: Աշխարհի, Եվրոպայի ու Եվրոպական խաղերի չեմպիոն Տիգրան Կիրակոսյանը մարզական սամբոյի մինչև 57 կգ քաշային կարգում ճանաչվել
Մեր ցավն ընդհանրական է ու պետք է մեզ միավորի, միմյանց նկատմամբ դարձնի հանդուրժող. «Հանրապետություն» կուսակցություն
Այս 44-օրյա պատերազմում մենք բոլորս կորցրել ենք հարազատներ, ընկերներ, գաղափարակիցներ: Մեր ցավն ընդհանրական է ու պետք է մեզ միավորի, միմյանց նկատմամբ դարձնի հանդուրժող: «Հանրապետություն» կուսակցությունը համոզված է, որ միայն այդպես է հնարավոր հաղթահարել արտաքին վտանգն ու ուժեղացնել երկիրը: Միայն այդ պարագայում է, որ մենք Եռաբլուրում գլուխ խոնարհելու իրավունք կունենանք մեր հին ու նոր պատերազմների զոհերի
Հորադիզից, Ջաբրայիլից եւ Իշխանաձորից դուրս է բերվել 22 զինծառայողի մարմին․ ԱՀ ԱԻՊԾ
Երեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից, Ջաբրայիլից եւ Իշխանաձորից դուրս են բերել 22 զինծառայողի մարմին։ Հունան ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ
Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները որոշվել են
Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում վեցօրյա պայքարից հետո ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի այս տարվա մեծահասակների առաջնությունը: Տղամարդկանց ութ քաշային կարգերում մեդալները վիճարկել են 50, իսկ կանանց երեք քաշային կարգերում ՝ 6 բռնցքամարտիկներ: Ըստ քաշային կարգերի, Հայաստանի 2020 թվականի չեմպիոնի կոչումը նվաճել են՝ Կանայք՝ 48 կգ՝ Լիլիթ Դալաքյան, 64 կգ՝ Սոնա Հարությունյան եւ 75 կգ՝ Անի Հովսեփյան: Տղամարդիկ՝
Այս պահին ավելի կարևոր դերակատարում, քան մեր երիտասարդներին ուղղորդելն է, չեմ տեսնում․ Հասմիկ Պապյան
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Իրականում այն ամենից հետո, ինչ որ երեկ կատարվեց Եռաբլուրում, պետք է որ կորցնեինք խոսելու ունակությունը, բայց դիմանալու ենք, հույս չունենաք… Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել նրանց, ովքեր շնորհավորեցին ինձ օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պարտականությունը ստանձնելու առիթով: Առաջարկը ստացել եմ դեռևս տարեսկզբին, ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի կողմից:
Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ․ ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ: Հիշյալ գործընթացն ավարտվելու է առաջիկա օրերին և տվյալ ճանապարհահատվածում լիարժեքորեն ապահովվելու է բնականոն ու անվտանգ երթևեկության կազմակերպումը: Համապատասխան աշխատանքների ընթացքում անցանկալի միջադեպերից խուսափելու նպատակով քաղաքացիներին
Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզում հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դստեր՝ Շուշան Փաշինյանի հետ այցելել է Տավուշի մարզի Դիլիջան, Սեւ Քար եւ Իջեւան համայնքներ։ Կառավարության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծնկի իջել եւ ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին։ Վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանում դեկտեմբերի 19-21-ը հայտարարվել է եռօրյա սուգ։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում․ վաղը էս «ապահով» ճանապարհով ես ուզո՞ւմ հասնել Կապան․ Գորիսի համայնքապետ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկո՛լ, Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին հասել է գյուղ։ Մեկ ժամից հասնում են Շուռնուխ։ Սա էն հատվածն է, որ մենք Քարահունջի, Որոտանի ջոկատների, բանակի հետ միասին 26 կմ առաջ ենք եղել ու արյան գնով պահել ենք, որ թշնամին չմտնի մեր ընտանիքները։ Էսօր դու
Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին խնդրում եմ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս․ Սյունիքի մարզպետ
Հարգելի՛ սյունեցիներ, Անվտանգության նկատառումներից ելնելով` դիմում եմ մեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին․ խնդրում եմ բոլորիդ չանցնել ՀՀ Զինված ուժերի կողմից պահպանվող Սյունիքի մարզի տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու եւ այլ նպատակներով։ Հայտնում ենք, որ Գորիս-Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա,
Արցախը շարունակելու է գլխավոր տեղ զբաղեցնել Հայ դատի Եվրոպայի գրասենյակի և հանձնախմբերի օրակարգում․ Հեղինե Էվինյան
Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը։ Հարց – Տիկին Էվինյան, Հայ դատի Եվրոպայի գրասենյակը սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում մեծ աշխատանք իրականացրեց, որը շարունակվում է նաև զինադադարի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Երկու օր առաջ էլ տեղեկացանք, որ Եվրոպական Խորհրդարանի երեք պատգամավորներ հանդես են եկել «Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության
Այս իշխանության օրոք ամեն օր Հայաստանի տարածք ենք զիջում, ամեն օր ունենում ենք նոր, գերեվարված անձինք. Վանեցյան
Ուժային կառույցների նախկին պաշտոնյաները Եռաբլուրում են
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Դեկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը և առավոտյան պայմանավորված եղանակի պարզեցմամբ սպասվոմ է ջերմաստիճանի անկում, ինչի ադրյունքում հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապահներին սպասվում է մերկասառույց։ Խորհուրդ ենք տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգոնություն։ Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 20-ի ցերեկը առանձին շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով։ Դեկտեմբերի
«Միայն ուժեղ պետությամբ է հնարավոր հավերժացնել մեր ինքնությունն ու լինելիությունը, նաև մեր քաջորդիների հիշատակը»․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Դեկտեմբերի 20-ի առավոտյան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցությամբ այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու և աղոթք բարձրացնելու արցախյան պատերազմում նահատակված քաջորդյաց հոգիների խաղաղության համար։ Ծաղկեպսակի զետեղումից հետո Վեհափառ Հայրապետը և եկեղեցականները այցելեցին նաև զինվորականների շիրիմներին, կատարեցին իրենց առանձնական աղոթքը։ Այնուհետև Սուրբ Գայանե վանքում, Վեհափառ Հայրապետը ներկա գտնվեց Սուրբ
«Շատ վատ էի զգում, որ մենք, հերթական անգամ, ամբողջ աշխարհի առջեւ ծաղրուծանակի առարկա դարձանք». Միքայել Համբարձումյան
«Չեմ ուզում այս պահին անդրադառնալ իմ հայտարարությանը, ինչ-որ փաստեր, իրադարձություններ կամ հանգամանքներ նկարագրել: Երեկ ամբողջ օրը դիտում էի, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում Եռաբլուրում եւ, անկեղծ ասած, ուղղակի գարշանք էի ապրում: Շատ վատ էի զգում, որ մենք, հերթական անգամ, ամբողջ աշխարհի առջեւ ծաղրուծանակի առարկա դարձանք, որովհետեւ մարդիկ մոռանում են՝ որտեղ են գտնվում, իսկ մենք
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք․ Այսօր այցելեցինք Եռաբլուր զինվորական պանթեոն՝ մեր աղոթքը բարձրացնելու նահատակ քաջորդյաց հոգիների հանգստության համար։ Խունկ և օրհնություն մեր հերոս զավակների անմահ հիշատակին։
Նիկոլ Փաշինյանը մեզ պարտադրեց խաղի նոր կանոններ․ Մարինե Սուքիասյան
Ալիևի հայտարարությունը ԱՊՀ գագաթնաժողովում ուղերձ էր Ն. Փաշինյանին, որ նա ունի դեռևս չկատարված պարտավորություններ, և ինքը սպասում է դրանց։ Ամենայն հավանականությամբ՝ մենք առաջիկայում դրանց կատարման ականատեսն ենք լինելու։ Այդ հայտարարությունից ծագում են շատ ցավոտ հարցեր. ա/ Ի՞նչ պարտավորության և ի՞նչ պայմանավորվածության արդյունքում հայկական զինված ուժերը, ունենալով բոլոր հնարավորությունները, այդպես էլ ոչ մի նշանակալից հարված չհասցրեցին
Պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը․ Նազելի Բաղդասարյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Քիչ առաջ ավարտվեց իմ և Սոֆյա Հովսեփյանի հանդիպումը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։ Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների
Միակ բանը, որ հիշելու ենք 2020 թվականից, սուրբ հիշատակն է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվեցին Հայրենիքը պաշտպանելու համար. Արմեն Սարգսյան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Հանրապետության նախագահը և նախագահի աշխատակազմը հարգանքի տուրք են մատուցել արցախյան ազատամարտում իրենց կյանքը Հայրենիքի պաշտպանության համար զոհաբերած հերոսների հիշատակին, ծաղիկներ դրել նրանց գերեզմաններին: Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել նաև Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, Հայաստանի Ազգային հերոս Մոնթե
2563 թեստավորումից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 652 նոր դեպք
Դեկտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 153825 դեպք, որոնցից 132532-ն` առողջացած, 2630-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18011 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 566746 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2563 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 652 նոր դեպք: Ունենք 601 առողջացած և 14 մահվան դեպք:
Նուբար Աֆեյանի գլխավորած ընկերությունը ստացել է Կովիդ-19 հիվանդության դեմ իր ստեղծած պատվաստանյութի արտոնագիրը․ «Ամերիկայի ձայն»
Ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունը ստացավ Կովիդ-19 հիվանդության դեմ իր ստեղծած պատվաստանյութի արտոնագիրը: Նուբար Աֆեյանի գլխավորած այս ընկերությունն ԱՄՆ-ում շուտով կբաշխի մի քանի տասնյակ միլիոն չափաբաժին: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի սննդամթերքի եւ դեղորայքի վարչությունը Pfizer/BioNTech համատեղ ընկերությանը մեկ շաբաթ առաջ էր տվել առաջին նման արտոնագիրը: ԱՄՆ-ի կառավարությունը Moderna-ից կգնի 200 միլիոն չափաբաժին պատվաստանյութ, որից վեց միլիոնն այժմ
Մահացել է Աշոտ Գրիգորյանը
Խոր վշտով տեղեկացանք մեր սիրելի ընկերոջ ու լավագույն բարեկամի՝ ԱՇՈՏ ԼԵՎՈՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ անժամանակ մահվան մասին: Գագիկ Ասատրյանի և Սամվել Հարությունյանի ընտանիքների կողմից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները Աշոտ Գրիգորյանի զավակներին՝ Վիլյամ և Իվետա Գրիգորյաններին, բոլոր հարազատներին ու մտերիմներին՝ նրանց հետ կիսելով այս ծանր վիշտը: Մեր հարազատ, մեր թանկագին ընկեր, թեև քո բացակա ներկայությամբ, բայց ապրելու


















































