Օրվա լրահոսը

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, որոշ համայնքներում տեղում է ձյուն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Արագած համայնքում, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում, Բաղրամյան համայնքում տեղում է ձյուն։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն  անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով․ ՊՆ

Սյունիքի մարզի՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: 1․ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ 2․ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն  անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ 3․ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի

Խոչընդոտել են 5-րդ ալիքի լրագրող-հաղորդավար Լարա Առաքելյանի աշխատանքը․ «Մեդիա պաշտպանը» դատապարտում է

Այսօր Հանրապետության հրապարակում խոչընդոտել են 5-րդ ալիքի լրագրող-հաղորդավար Լարա Առաքելյանի աշխատանքը։ Քաղաքացիներից ոմանք վիրավորական արտահայտություններ են թույլ տվել, իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հրաժարվել է պատասխանել լրագրողի հարցերին։ Մանրամասների համար կապ հաստատեցինք Լարա Առաքելյանի հետ, որը հաստատեց լուրը․ «Հրապարակից պետք է մեկնարկեր երթը դեպի Եռաբլուր։ Մենք հենց գնացինք, սկսեցին վիրավորանքներ հասցնել՝ թուրքեր, դավաճաններ,

Կոկոսի յուղի կոսմետիկ առավելությունները․ հրաշալի միջոց մաշկի, մազերի, ատամների խնամքի համար

Կոկոսի յուղը ոչ միայն արժեքավոր սնունդ է համարվում օրգանիզմի համար, այլև ունի կոսմետիկ բազմաթիվ առավելություններ․ պատահական չէ, որ այն իր հաստատուն տեղն ունի իրենց արտաքինին հետևող կանանց ու տղամարդկանց հարդարանքի սեղաններին։ Թե ինչպես կարող է կոկոսի յուղն օգտակար լինել մարմնի, մազերի խնամքի համար, անդրադարձել ենք Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի այս հրապարակման շրջանակներում։ Կոկոսի յուղը հայտնի է

Սիրո հարցում այս անգամ հաղթեց Արցախը

Անմահացած կապիտանի ծննդյան տարեդարձին Եռաբլուրում՝ խոնարհումի եւ խնկարկումի, հպարտության, կորսվածը հետ բերելու խոստումների օր էր

ՀՀ գլխավոր դատախազության գնդապետ Գրիգոր Պողոսյանն ազատվել է աշխատանքից

ՀՀ գլխավոր դատախազության Քրեակատարողական հիմնարկների նկատմամբ օրինականության վերահսկողության վարչության պետ, գնդապետ Գրիգոր Պողոսյանն ազատվել է աշխատանքից՝ իր դիմումի համաձայն: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում: «Հարգելի ընկերներ, Երեկ իմ դիմումի համաձայն ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։ Որոշում կայացնելիս առաջնորդվել եմ իմ ներքին համոզմամբ և իմ արժեհամակարգի պահանջներով։ Հայտնում եմ նաև, որ օրերս համացանցային որոշ

Սյունիքի մարզի բոլոր սահմանները պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հայտարարությունը․ Սիրելի՛ սյունեցիներ, Հայտնում եմ, որ այս պահին Սյունիքի մարզի բոլոր սահմանները, Գորիս-Կապան ճանապարհը, մեր սահմանամերձ բնակավայրերը հուսալի ձեռքերում են ու պաշտպանված են ՀՀ զինված ուժերի, հայ և ռուս սահմանապահների, կամավորականների կողմից․ որևէ վտանգ չկա ու մեր պաշտպանությունն ամուր է։ Մելիքսեթ ՊՈՂՈՍՅԱՆ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ 

Անհրաժեշտ է օր առաջ վերակազմակերպվել ու դրանում ներգրավել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ողջ ներուժը. ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող գեներալների հայտարարությունը

ՀՀ ԶՈՒ պահեստազորի և պաշտոնաթող գեներալների հայտարարությունը «Հարգելի հայրենակիցներ, Մենք՝ ՀՀ Զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներս, վտանգավոր համարելով Հայրենիքի առջև ստեղծված տագնապալի իրավիճակը, գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, կարևորելով մեր պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականության անհրաժեշտությունը, առաջնորդվելով պետության ընդհանուր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով, առանցքային համարելով նոր, պրոֆեսիոնալ,

Աղավնոյի բնակիչներն առաջնագծում են՝ մեծ ու մանուկ (տեսանյութ)

Արցախի հանրայինի ռեպորտաժը. Առաջնագծում են մնում Աղավնոյի բնակիչները՝ մեծ ու մանուկ: Գյուղի պաշտպանները համայքի ղեկավարի գլխավորությամբ շաբաթներ շարունակ զենքով հերթապահել են՝ ապահովելով համագյուղացիների անվտանգությունը: Խաղաղապահների մուտքից հետո զենքերը հանձնելու առաջարկը միանշանակ չեն ընդունել: Խաղաղապահների բարի կամքին հավատում են: Փոխարենը՝ այդ բարի կամքն իրագործելու նրանց հնարավորությունները բավարար չեն համարում:

Արսեն Բաբայան. «Միայն այն հանգամանքը, որ բերված ժողովուրդը գոռում էր «Նիկոլ, վարչապետ», դա նշանակում է, որ ինքն էլ կասկածում է դրա վրա»

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքից առաջ համեմատեց երեկվա՝ իրենց եւ այսօրվա՝ վարչապետի կազմակերպած Արցախյան վերջին պատերազմում նահատակված հերոսների հիշատակի սգո երթերը: Նա Aravot.am-ին ասաց. «Երեկ մեր կազմակերպած երթը իսկապես սգո, Եռաբլուրում մեր զոհված հերոսների հիշատակը հարգելու երթ էր: Դրանով էր պայմանավորված, որ ամբողջ երթի ընթացքում որեւէ խոսք,

Եռաբլուրում սգո երթի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել (տեսանյութ)

Եռաբլուրում սգո երթի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել քաղաքացիական և զինվորական հագուստով քաղաքացիական անձանց մասնակցությամբ։ Ոստիկաններն ու քաղաքացիները բաժանել են ծեծկռտուքի մասնակիցներին։ Տեսանյութը՝ «Հրապարակի»

Մի՛ լսեք նրանց, ովքեր Մարքսի «Կապիտալն ազգություն չունի…» արտահայտությունն ընկալել են տառացի և ուղղակի․ Կարեն Ճշմարիտյան

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայկական պետության անկման այս ընթացքն անհանդուրժելի է, և մեծագույն ողբերգություն է Ազգի, Հայրենիքի և Պետության զգացում ունեցող յուրաքանչյուր հայի համար: Ակնհայտ է, որ Հայաստանի տնտեսական ոլորտի ներկայացուցիչներն ու գործարար համայնքն առաջիններից են, որ ընկալում են այն արհավիրքի հետևանքները, որը տեղի ունեցավ Հայոց աշխարհում, և

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները Աշխարհի գավաթի խաղարկությունում գրավել են թիմային 5-րդ տեղը

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված Աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում 76 միավորով զբաղեցրել է թիմային 5-րդ տեղը: Մեր ընտրանուց 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը նվաճել է ոսկե մեդալ, 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը՝ արծաթե, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը՝ բրոնզե մեդալ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նարեկացու աղոթքը` Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Ջոն Մալկովիչի ներկայացմամբ (տեսանյութ)

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սգում է ռազմի դաշտում նահատակված մեր քաջ մարտիկների մահը։ «Մեր քաջարի հերոսները ճրագներ են դարձել, որոնք պետք է ցույց տան մեզ ճշմարիտի ուղիները ու հետ բերեն շեղված ընթացքներից։ Մեր աղոթքները չեն լինելու նրանց մասին. նրանք են հենց մեր աղոթքները, որովհետև ամենաբարձրում են։ Հավերժ փա՛ռք մեր հայրենիքի զավակներին, որոնց հիշատակի լույսին պետք

Այն մարդկանց, որոնց դուք հրմշտելով դուրս էիք հանում իրենց իսկ սրբավայրից, ձեր կողքը կռված մարդկանցից մեկի հայրն էր, մայրը, եղբայրը․ Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով. Չեմ հասկանում, թե ոստիկաններն իրենց այս դերին ո՞նց չեն ընդդիմացել։ Դուք էլ եք Արցախում համածառայակիցներ, ընկերներ կորցրել։ Այն մարդկանց, որոնց դուք հրմշտելով դուրս էիք հանում իրենց իսկ սրբավայրից, ձեզանից, ձեր ընկերներից, ձեր կողքը կռված մարդկանցից մեկի հայրն էր,

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով եղել է ՀՀ Սյունիքի մարզում: ԶՈՒ ԳՇ պետը խորհրդակցություն է անցկացրել զորամիավորման սպայակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակն ու հետագա անելիքները։ Գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը ծանոթացել է սյունեցիների մտահոգություններին, խորհրդակցության մասնակիցների հետ քննարկել սահմանների պահպանության և անվտանգության ապահովման հարցեր,

«Եթե գնամ Եռաբլուր`պիտի ասեմ`դուք զոհվեցիք հանուն ոչնչի». Սերոբ Գասպարյան

«Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով սգո օր, այս օրը նույնպես օգտագործեց իր քաղաքական շահերի համար։ Նա պղծեց Եռաբլուրը». Իշխան Սաղաթելյան

Դիլիջանում հարգանքի տուրք մատուցվեց պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին

Այսօր Դիլիջանի հուշարձանային համալիրում տեղացիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում նահատակված զինվորների հիշատակին: Արարողությանը ծաղիկներ խոնարհվեցին սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված զինվորների շիրիմներին։ Արարողությանը մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանը, զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանը և համայնքի ու ավագանու այլ անդամներ: Մարզպետն ու համայնքապետն իրենց խորին

Սեյրան Օհանյանը՝ Արարատ Միրզոյանին․ Եթե ընդունում եք Խորհրդային միության սահմանները, ապա ընդունում եք Արցախը՝ որպես Ադրբեջանի մա՞ս

Գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Բաց նամակ ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին․ Պարո՛ն Միրզոյան, մենք խորհրդարանային կառավարման պետություն ենք, իսկ Դո՛ւք՝ խորհրդարանի ղեկավար, մասնագիտությամբ՝ պատմաբան։ Այսօր Սյունիքում գծվում են մեր պետության սահմանները՝ ըստ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ խորհրդային միության սահմանների նշագծումներով։ Ինձ մոտ հարց է առաջանում․ 1․Դուք

«Այո, չորս ամիս առաջ հնարավոր էր դադարեցնել պատերազմը». Գագիկ Ծառուկյան

«Վարչապետը, որը մեղավորն է այս ամենի, պետք է ժամ առաջ հրաժարական տա»

«Նիկոլը Հայաստանն ընդմիշտ հանում է աշխարհի քարտեզից». Վազգեն Մանուկյան

«Երբեմն ասում են՝ 2,5 տարին քիչ էր: 1990-ին մենք 2,5 տարում զրոյից սարքեցինք բանակ եւ խայտառակ պարտության մատնեցինք Ադրբեջանին»

Մեր բռունցքն օդում է եւ օդում կմնա մինչեւ Նիկոլ Փաշինյանի կալանավորումը. Միսակ Ավետիսյան

«Ծափահարում են նրան, ով մեղավոր է հինգ հազար անմեղ զոհի, տասը հազար խեղված ճակատագրի համար, ով մեղավոր է, որ մենք այս օրն ենք»

Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել բոլոր նահատակների հիշատակին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հարգելի ՛ հայրենակիցներ, Արցախում և Մայր Հայրենիքում հայտարարված եռօրյա սգի առթիվ, այսօր այցելել եմ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել մեր բոլոր նահատակների հիշատակին: Խոնարհումս նրանց բոլոր հարազատներին: Նրանց հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում:

«Ամեն օր մենք ավելի ենք խրվում ճահճի, կեղտի մեջ». Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

«Երբեք չէի կարող երեւակայել, որ 32 տարի հետո կարող եմ կանգնել այստեղ տխուր սրտով, կոտրված մեջքով, կորցրած շատ բան այն ամենից, ինչը ձեռք բերեցինք այն տարիների ընթացքում»

Եռաբլուր պանթեոնում Նիկոլ Փաշինյանը շրջեց «անվտանգության օղակի մեջ»

Պանթեոնում Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր նաեւ ազատամարտիկ, «Կոռնիձոր» կամավորական վաշտի հրամանատար Կոռիձորի Արոն:

Սանտ Իլարի Սակալմ քաղաքն ընդունել է միջնորդագիր, որով ճանաչում է Արցախի անկախությունը

Սանտ Իլարի Սակալմ քաղաքն ընդունել է Կատալունիայի «Արարատ հայկական միության» ներկայացրած միջնորդագիրը, որով ճանաչում է Արցախի անկախությունը՝ դատապարտելով հրադադարի ռեժիմի խախտումն Ադրբեջանի կողմից և պատրաստակամություն հայտնելով համագործակցել Արցախի քաղաքների հետ։ ԻՍՊԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մտածում էի՝ մեդալիոնս պաշտպանելու էր նրան, սակայն հենց դրա միջոցով ճանաչեցինք ամուսնուս անշնչացած մարմինը

Չնայած զորակոչի ժամանակ Սամվելին չհաջողվեց մեկնել մարտադաշտ, սակայն խղճի խայթը անդադար տանջում էր նրան։ Նրա հայրը վաղուց էր մահացած, տան միակ տղամարդը նա էր, ով պատասխանատու էր ամբողջ ընտանիքի համար։ «Ամեն երեկո, երբ գործից գալիս էր տուն, նյարդային վիճակում էր, հետը խոսել չէր լինում։ Ասում էր՝ մեր տղերքին էնտեղ կոտորում են, իսկ ես դեռ էստեղ

Գագիկ Ծառուկյանը մասնակցում է ընդդիմության հանրահավաքին

Երեւանի Ազատության հրապարակում սկսվել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը: Կազմակերպիչներն ի սկզբանե հայտարարել էին, որ այն կարճ կտեւի: Հանրահավաքին կհաջորդի հիշատակի եւ արժանապատվության երթը: Ուշագրավ է, որ հանրահավաքին ու երթին մասնակցում է նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նոյեմբերի 10-ին ստորագրված փաստաթղթից հետո սկսած ընդդիմության հանրահավաքներից ու երթերից սա առաջինն է, որին Գագիկ Ծառուկյանը մասնակցում է: Մի քանի անգամ նա եւ ընդդիմադիր այլ առաջնորդներ

Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները Եռաբլուրում են. լարված իրավիճակ Եռաբլուրում

«Նիկո՛լ, վարչապետ», «Նիկո՛լ, դավաճան», «Նիկո՛լ, դու թուրք ես», «Չհամարձակվես մոտենալ երեխայիս գերեզմանին», ծափեր, սուլոցներ, ուռաներ, հրմշտոց, խառնաշփոթ․ Նիկոլ Փաշինյանի գլխավորած սգո երթը Եռաբլուրում է: Նաեւ սաստող դիտողություններ են հնչում`«հանգստացեք, գիտե՞ք որտեղ եք»: Նիկոլ Փաշինյանն ու իշխանության ներկայացուցիչներն էլ սկզբում սաստում էին, թե նման բացականչություններ պետք չեն, սգո երթ է: Սակայն ընթացքում ձեռքերի շարժումներից եւ ժեստերից

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031