Օրվա լրահոսը

«Ամենահրատապը քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է. ադրբեջանցիները հասել են Կապանի քթի տակ, և պարսատիկով կարող են կրակել». Սրբուհի Գրիգորյան. Ա1+

«Երաշխիք չունենք, որ մարդը անասունը հանի արոտի, ինքը հետ կվերադառնա, իսկ մենք տեսանք, որ այդ համաձայնագրից հետո նաև գերեվարվեցին մեր քաղաքացիները»

ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Տիգրան Կարապետյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Կարապետյանը դեկտեմբերի 18-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ

Սիսիանի քաղաքապետ. «Վարչապետը թող գար Տաթև և կտեսներ, թե քանի հարյուր մարդ է դուրս եկել ու փակել ճանապարհը». «Փաստինֆո»

«Ի՞նչ դիմավորելու մասին է խոսքը, երբ վարչապետը գալիս է Սիսիան ու քաղաքապետը տեղում չէ, սա ինչի՞ մասին է խոսում»

Սպորտային մարմնամարզության Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը գերազանց մրցելույթներ է ունեցել

Այս մրցումներում Հայաստանի երկրորդ պատվիրակը՝ Արմեն Պետրոսյանը, բազմամարտում բավարարվել է 9-րդ հորիզոնականով, իսկ զուգափայտերում բարձրացել պատվո պատվանդանի 3-րդ աստիճան:

Շիրակի պետական համալսարանի գիտխորհուրդը պահանջում է կառավարության հրաժարականը՝ վարչապետի գլխավորությամբ

Կոչ ենք անում ԱԺ-ին դրսևորել պետական մտածողություն, որպես խորհրդարանական երկրի լեգիտիմ օրենսդիր մարմին, սահմանադրական ճանապարհով, ողջախոհության և ազգային համերաշխության պայմաններում ընտրել նոր վարչապետ և ձևավորել բացառապես արհեստավարժներից կազմված հանրային վստահություն ներշնչող ժամանակավոր կառավարություն

«Եղել է, որ բարձրախոսով ռուսերեն, հայերեն հայտարարել են, որ մեր զինվորները դուրս գան, բայց գուցե չեն վստահել». Փաշինյան

Շնորհակալ եմ Վլադիմիր Պուտինին, որ այդ ջանքն ի վերջո գործադրվեց, որովհետեւ ամենամեծ բարդությունն այն է, որ տարածքը մեծ է

«Չէր կարելի մի հատ տգետ գեղցու, բարձրագույն կրթություն չունեցող, բերել Երեւան ու դարձնել կուռք». Հրանտ Բագրատյան

Ըստ Բագրատյանի, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տալիս, որովհետեւ վախենում է, որ կենդանի չի մնա. «Ես կրծքով կպաշտպանեմ նրան, որ գա դատարանում դատվի: Իսկ այդ դատը կտեւի տարիներ: Հայ ժողովուրդը պիտի տեսնի սա: Սա դաս պիտի լինի»: Բագրատյանը ենթադրում է, որ շուտով մարդիկ չեն թողնի, որ Փաշինյանը մտնի կառավարության շենք՝ աշխատելու, հետո չեն թողնի, որ մտնի կառավարական ամառանոց՝ քնելու:

Ոստիկանության կողմից միջպետական ճանապարհի փակումը չի կարող համարվել ո՛չ իրավաչափ և ո՛չ էլ համաչափ. հայտարարություն

Կոչ ենք անում նաև բոլոր քաղաքացիներին հավաքներն իրականացնել բացառապես խաղաղ ճանապարհով ու զերծ մնալ բռնությունից ու բռնության կոչերից:

Պուտինի մանեւրումն ու թուրք-ադրբեջանական տանդեմին տրված «էստի համեցեքը»

Եթե Պուտինը հոգու խորքում ցանկանում էր, որ պաշտոնական Երեւանը ճանաչեր Լեռնային Ղարաբաղը, ինչո՞ւ էր ՌԴ-ն Լավրովի պլան պարտադրում հայկական կողմին ընդունել Այնպես է ստացվել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարցազրույցները հիմա Հայաստանի ու Արցախի անվտանգության տեսանկյունից ավելի կարեւոր են դարձել ու ավելի մանրազնին քննարկվում են, քան ՀՀ իշխանությունների խոսքն ու գործողությունները: Անցյալ շաբաթ Պուտինը մեծ

Իրականացվող վարույթների շրջանակում հատուկ քննության առարկա է դառնալու պատերազմի վերջնական արդյունքի վրա առերևույթ հանցավոր դրսևորումների ունեցած ազդեցության հարցը. ՀՀ դատախազություն

Բացի վերոնշյալից, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում մի քանի քրեական գործեր են քննվում նաև ՀՀ ՊՆ-ի կարիքների համար տարբեր զենք-զինամթերքի, ռազմական հանդերձանքի և պարագաների, սննդամթերքի ձեռքբերման գործարքների իրավաչափության, դրանց իրականացման գործընթացում պաշտոնատար անձանց մասնակցությամբ առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակություններ, խարդախություններ կատարելու, պաշտոնեական կեղծիքների, իշխանազանցության կամ պաշտոնեական անգործության դեպքերի առթիվ:

Բղավոցներ՝ Սիսիանի եկեղեցում. քահանան օդում թողեց վարչապետի ձեռքը. քաղաքացիները զայրացած են

Բռնություն չենք իրականացնում: Խաղաղ ձեւով կխնդրենք, որ չմտնի եկեղեցի: Խնդրում եմ՝ լուռ, եկեղեցում ենք:

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անհապաղ հրաժարական տալ ՀՀ վարչապետի պաշտոնից. կոնսերվատորիայի դասախոսների հայտարարությունը

Մենք, Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի ներքոստորագրյալ դասախոսներս, ամբողջ Հայ ազգի հետ միասին խորը մտահոգված լինելով մեր երկրում ստեղծված իրավիճակով, Քաջ գիտակցելով, որ Արցախի կորուստը եւ աղետաբեր պատերազմը հետեւանք են առնվազն ՀՀ կառավարության եւ վարչապետի անհեռատես եւ չմտածված քաղաքականության եւ կառավարման ունակություններից ակնհայտորեն զուրկ լինելու, Գիտակցելով, որ 2018 թվականի մայիսից մինչ օրս վարչապետ Ն.Փաշինյանը եւ

«Կամ Սյունիքը մենք կորցնում ենք, կամ պահում ենք Հայաստանի պետականությունը»

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ուզում է հասկանալ՝ ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը որեւէ համագործակցության մեջ չի մտնում Իրանի հետ՝ հաշվի առնելով, որ Սյունիքը նույնքան կարեւոր է անվտանգային տեսանկյունից Իրանի համար, որքան Հայաստանի համար այսօր: Քուրքագետ Վարուժան Գեղամյանը «Առավոտի» հետ զրույցում ահազանգեց, որ Թուրքիան Արցախի շուրջ տեսանելի ռազմական ներկայություն է ստեղծելու։ Ըստ նրա՝ այդ վտանգներն անհնար է չտեսնել՝ անկախ

«Այսօր կան կոռուպցիոն սխեմաներ, դրանք նախեւառաջ կապված են Դավիթ Տոնոյանի եւ այսպես կոչված Պատրոն Դավոյի հետ». Հրանտ Բագրատյան

Բագրատյանն ասաց, որ կան դեպքեր, երբ գործ ունենք հանցավոր անգործության հետ ու որպես օրինակ, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի անունը նշեց:

ԵՊՀ մի շարք ֆակուլտետներ միանում են 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին

Հիմք ընդունելով Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի 2020 թ. նոյեմբերի 20-ի հայտարարությունը՝ վերահաստատում ենք մեր պահանջը ՀՀ վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականի մասին և միանում ենք 2020 թ. դեկտեմբերի 22-ի համազգային անհնազանդության միջոցառումներին:

Սիսիանում Փաշինյանը գործարք առաջարկեց իր ճանապարհը փակածներին

Ինչո՞ւ են ճանապարհ փակել, որովհետեւ երբ ձեզ տեսա, հասկացա, որ Գորիսում էլ է այս վիճակը լինելու, Կապանում էլ, Մեղրիում էլ, Շուռնուխում էլ

«Սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երեւան». Նիկոլ Փաշինյան

Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին։

«Ռուստամ Գասպարյանը, որը զոհվեց իր որդու հետ, շտապում էր Երեւան՝ հաշվեհարդար տեսնելու Նիկոլ Փաշինյանի հետ». Բագրատյանը՝ «դավաճանական ծրագրի» մասին

Սրանից արդեն դավաճանության հոտ է գալիս: Նիկոլ Փաշինյանի դավաճանության հոդվածը կապված է նաեւ նրա հետ, որ ինքը հյուսիսը պահում է, հարավում կարծես պայմանավորվածություն ուներ՝ հարավով կգան, սիրուն կմտնեն Շուշի, այնտեղ կկանգնեն: Հարավում անընդհատ ասել է նահանջեք, ընդ որում, շատ հախուռն է կազմակերպել այդ նահանջը. մի զորամաս մտել է մի զորամասի թիկունքը՝ ստեղծելով խուճապ:

«Դիվերսանտները հանցագործներ են. նրանց հանձնելը քաղաքական որոշում էր»

Գերիների փոխանակման գործընթացն օրերս տեղի ունեցավ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով, որը նոր չէ, որ պնդում էր Բաքուն՝ նպատակ ունենալով ստանալ Քարվաճառի երկու հայտնի դիվերսանտներին: Օրերս փոխանակվեցին եւ վերադարձվեցին ոչ միայն այս պատերազմում գերեվարվածների մի մասը, այլեւ մինչեւ պատերազմն Ադրբեջանում հայտնված եւ ազատազրկված ՀՀ քաղաքացիները: Ադրբեջանին վերադարձվեցին նաեւ 2014թ.-ին Արցախում ցմահ ազատազրկման դատապարտված Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ

Վալանսի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը

Նաև կոչ է անում, որ Ֆրանսիան դիվանագիտական ​աջակցություն ցուցաբերի Հայաստանի և Արցախի իշխանություններին և ներգրավվի Եվրոպային և միջազգային հանրությանը դեպի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչմանը տանելու գործում

«Բա 2010թ.-ին նախարար ու պատգամավոր եղածները ինչո՞ւ չէին խոսում այդ օրենքից, ինչո՞ւ չեն գրել Արցախի հանրապետություն». վարչապետ

2010թ.-ին գիտեք, թե ով է եղել այս տարածաշրջանի պատգամավոր: Պետք է նայել՝ ո՞նց է քվեարկել: Համենայն դեպս, իր խմբակցությունն է կողմ քվեարկել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Կորոնավիրուսի նոր մուտացիան. ավելի քան 20 երկրներ սահմանափակել են հաղորդակցությունը Բրիտանիայի հետ

Բրիտանիայի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնն էլ հայտարարել էր, որ այդ տեսակը 70 տոկոսով ավելի վարակիչ է, քան դրա նախնական տեսակը:

«Հայաստանի ապագայի հարցում, կարծում եմ, պետք է համաձայնության գան ՀՀԿ-ն եւ ՀԱԿ-ը»

«Քաղաքական նոր օրակարգ ձեւավորելու փոխարեն Ստեփանակերտում հիմա միակ դիսկուրսն այն է, թե Ռուսաստանի համար ով է ավելի ընդունելի: Ես նման անկում, դեգրադացիա չէի պատկերացնում»,-«Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը: – Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է քաղաքականությունից դուրս գալու մասին: Ի դեպ, հրապարակված ուղերձի նախնական տարբերակում գրված է.

Որդեկորույս մայրը ծնկի իջավ Նիկոլ Փաշինյանի առաջ. «Ես հպարտ եմ ձեզանով»

Մայրը հավելեց, որ վեց երեխա ունի, Նիկոլ Փաշինյանն էլ համբուրեց նրա ձեռքը

Ավելի քան 200 մլն դրամ` 46 տեղական եւ միջազգային մարդասիրական նախագծերին. «Ավրորան» կրկնապատկում է Արցախի օգնության ծրագիրը

Նախագծերի թվում են միջազգային համագործակցության նախագծերը՝ HALO Trust կազմակերպության եւ Մերձավոր Արեւելքի հիմնադրամի հետ համագործակցությամբ, որոնք իրենց հերթին կկրկնապատկեն նվիրաբերված գումարը։

Հովիկ Աղազարյանը ներկայացրել է դատախազության պատասխանը՝ Տարոն Տոնոյանի հայտարարության հետ կապված

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի քաղաքացիներ, ձեզ եմ ներկայացնում դատախազությանն ուղղված իմ դիմումի պատասխանը` Տարոն Տոնոյանի հայտարարության հետ կապված:

Փաստորեն, սիրտն ինքնուրույն չի աշխատում

Մարդը բարձրագույն արժեք է, իսկ մարդ կալանավո՞րը Առաջին անգամ չէ, որ «Առավոտ» օրաթերթով անդրադառնում եմ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկության կալանավոր, իմ պաշտպանյալ Կամո Մուրադյանի նկատմամբ ընտրված Խափանման միջոց կալանքը վերացնելու, այլ խափանման միջոց ընտրելու հարցին: Ցավոք, Լոռու մարզի քննչական վարչության, դատախազության համար որեւէ նշանակություն չունի 65 տարեկան, հիվանդության 3-րդ խմբի հաշմանդամ, շաքարային դիաբետ՝ ինսուլինային կախվածությամբ,

Գորիս համայնքի ղեկավարը 6 ժամից ավել զրկված է ազատությունից և փաստաբաններին չի հաջողվում իրավական ճանապարհով բնականոն աշխատել. Գորիսի փոխքաղաքապետ

Առայժմ փաստաբաններին չի հաջողվել ոչ ոստիկանությունից, ոչ էլ քննչական մարմնից որևէ տեղեկություն ստանալ: Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031