Օրվա լրահոսը

Ազգային համաձայնության կառավարությունն է, որ կկարողանա համախմբել հանրության բոլոր շերտերին և երկիրը դուրս հանել այս վիճակից․ «Փաստ»

Աճում են հանրային դժգոհությունները, իսկ ներքաղաքական առճակատումն ու ներքին երկպառակություններն արդեն իրողություններ են։ Արդյունքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և երկիրը մուտք է գործում անիշխանության և քաոսայնության փուլ, որը թուլացնում է մեզ, ինչից հակառակորդը անպայման կփորձի օգտվել և նոր զիջումներ կորզել։ Ուստի բոլոր անհրաժեշտ քայլերը պետք է ձեռնարկել, որպեսզի Հայաստանի պաշտպանական ներուժը չփլուզվի և համընդհանուր

Հայաստանում կենդանիների կողմից տուժելու դեպքերը շարունակում են անհանգստացնել մասնագետներին․ «Ժողովուրդ»

Հայաստանում կենդանիների կողմից տուժելու դեպքերը շարունակում են անհանգստացնել մասնագետներին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր հանրապետությունում կենդանիների կողմից տուժելու դեպքերի քանակը կազմել է 3824։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ դեպքերի քանակը կազմել է 4065: Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում կենդանիների կողմից տուժելու դեպքերը 241-ով նվազել են։ Օրինակ՝ միայն այս տարվա հոտեմբերին արձանագրվել է

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ

Դերասան Գնել Սարգսյան․ Ես իմ ամեն ասած տառի համար պատասխանատու եմ․ «Հայկական ժամանակ»

Դերասան Գնել Սարգսյանը պատերազմի օրերին ճակատում էր: Թիկունք վերադառնալուց հետո նա հարցազրույցների և ուղիղ եթերների միջոցով աղմկահարույց հայտարարություններ է անում, այդ թվում՝ այն մասին, որ բարձր սպայական անձնակազմի որոշ անդամներ պատերազմի ժամանակ դրսևորել են անհասկանալի վարք՝ այս կերպ այդ անձանց մեղադրելով դասալքության և դավադիր գործողություններ իրականացնելու մեջ: Դերասանը մեզ հետ զրույցում ևս պնդեց այդ մեղադրանքները՝

Դարձյալ՝ կեղծ այլընտրանքների մասին

Կեղծ այլընտրանք առաջարկելը հայտնի տեխնոլոգիա է, որը կիրառվում է հասարակական կարծիքը մանիպուլյացիայի ենթարկելու համար: Երբ ուզում են ձեզ ինչ-որ բան վաճառել՝ լինի դա ապրանք, քաղաքական գաղափար, թե ինչ-որ գործիչ կամ կուսակցություն, ձեզ առաջարկում են միայն երկընտրանք՝ տպավորություն ստեղծելով, որ գոյություն ունեն միայն այս մի «սեւը» եւ այս մի «սպիտակը», եւ դու ստիպված ես ընտրել միայն

Արցախի նախագահի գլխավոր խորհրդական․ «Այն վերադասավորումները, որոնք տեղի են ունենում, քաղաքականությունից վեր մի բան են»․ «Հայկական ժամանակ»

Արցախում վերադասավորումները շարունակվում են: Նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա հրամանագրերով նախարարությունների թիվը նվազեցվեց՝ 12-ի փոխարեն մնալով 10-ը: Որքանո՞վ են այս փոփոխությունները համապատասխանում իշխանությունը Վիտալի Բալասանյանի հետ կիսելու, իսկ ըստ որոշ գնահատականների՝ ապագայում նաեւ նրան փոխանցելու մասին խոսակցություններին՝ փորձել ենք պարզել Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցի հետ զրույցում: – Պարոն Հյուսնունց, նախագահի հրամանագրով երեկ հաստատվեցին Կառավարության

Մեր ժողովուրդը այլեւս իրաւունք չունի երկիր վստահելու պարտուած այս իշխանութեան. «Հայրենիք»

Թշնամին կը քալէ դէպի Կապան եւ կը պահանջէ մեր նժդեհեան ազատամարտի ամրոցը պահող բոլոր ռազմավարական բարձունքները…եւ մենք – ի՜նչ հեգնանք եւ ի՜նչ ստորնութիւն – պատրա՜ստ ենք զանոնք յանձնելու առանց դոյզն առարկութեան եւ առանց փամփուշտ մը իսկ կրակելու…Ո՞ւր կ՚երթանք, պարոնա՛յք։ Ո՞ւր կը կարծէք, թէ կը տանիք հայոց հայրենիքն ու հայոց ազգը։ Դուք որո՞ւն ոսկին որո՞ւն կը

Հասմիկ Պապյանը նշանակվել է Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար․ «Հայկական ժամանակ»

Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը նշանակվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավար։ Այս մասին «Հայկական ժամանակը» տեղեկացավ Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանից։ Նա հայտնեց, որ դեռեւս հոկտեմբերին է այդ նշանակումն արել։ Կոնսերվատորիայի օպերային ստուդիայի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Հասմիկ Պապյանի գործունեության սկիզբն ամփոփվել է երեկ՝ Լյուդվիգ վան Բեթհովենի 250-ամյակին նվիրված համերգով։ Օպերային ստուդիան այս

Վազգեն Թեւանյանը նվաճեց Աշխարհի գավաթի խաղարկության ոսկին

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 65 կգ քաշային Վազգեն Թեւանյանը Բելգրադում անցկացված Աշխարհի գավաթի անհատական խաղարկության եզրափակչում միավորների 9:1 տարբերությամբ բացահայտ հաղթանակ տարավ Հունգարիան ներկայացնող Իզմայիլ Մուժուկայեւի նկատմամբ ու նվաճեց ոսկե մեդալը: Պարգեւատրման արարողության ավարտին, երբ ավանդույթի համաձայն մրցանակակիրները հավաքվում են հաղթողի կողքին ու ու պատվանդանի վրա հիշատակի համար լուսանկարվում, 3-րդ տեղն զբաղեցրած

Ջայլամի դատարկ քաղաքանութեան մը ստեղծած «Գորդեան հանգոյց»-ը քանդելու համար կը շարունակուին արժանապատուութեան ցոյցերը․ «Հայրենիք»

Գերիներ կը փոխանակուին երկու կողմերուն միջեւ, սակայն նոյն պահուն միակողմանի կերպով գերիներ կը վերցուին, հա՛յ գերիներ: Աղաղակող եւ ամօթալի օրինակը՝ Հատրութի վերոյիշեալ երկու գիւղերուն մէջ ծառայող՝ քանի մը տասնեակ բանակայիններն են, որոնք ինկած են ազերիներուն ձեռքը: Պատմութիւն կերտած խիզախ հայ զինուորին վարկն ու փառքն ալ խնդրոյ առարկայ դարձած են: Այս պատահածին իբր չքմեղանք՝ կը թելադրուի

Ծնող-ունիվերսալ. կամ ընտանիքում դերերի վերաբաշխում

Պատերազմից հետո ընտանիքում դերերի վերաբաշխում է տեղի ունենում, մեծ պատասխանատվություն է ընկնում կնոջ, ընտանիքի մոր վրա:

Ղարաբաղում ականի պայթյունից ռուս սպա է զոհվել

Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքի շրջանում ականազերծման միջազգային կենտրոնի ականազերծման խմբի սպա է մահացել, հայտնում են ռուսաստանյան լրատվական կայքերը՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությունը: «Շուշի բնակավայրի շրջանում ճանապարհի հատվածի ականազերծումն իրականացնելիս պայթուցիկ սարքի պայթյուն է տեղի ունեցել»,- նշել է գերատեսչությունը: Պայթյունի հետևանքով զինծառայողը ծանր վիրավորվել է: Նրան անհապաղ բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին նա

Երջանիկ Հակոբյանի պատգամավորի լիազորությունները դադարեցվեցին

Ազգային ժողովի պատգամավոր Երջանիկ Հակոբյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն

80 տարեկան Նինա տատիկը Վարդաշատ գյուղի իր տանը սպանվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից. ԱՀ ՄԻՊ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում պարզել ենք, որ որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում գտնված կնոջ մարմինը բարձր հավանականությամբ Նինա Դավիթյանն է: Ինքնությունը վերջնականորեն կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով: Նինա տատիկը 80 տարեկան էր, ով իր ամուսնու՝ Դավիթ Դավիթյանի հետ մնացել էր Վարդաշատ գյուղի իր տանը և սպանվել ադրբեջանական զինծառայողների

«Ես չեմ կարող ծառայել քանի, որ իմ նախնիները ինձ պատգամել էին հզոր հայրենիք ունենալու համար». ոստիկանության աշխատակից

Ցավով եմ այսօրվա զեկուցագիրը ոստիկանությունից դուրս գալու վերաբերյալ ներկայացրել, բայց ինձ համար ավելի վեր է հայրենիքը և հայրենիքի անվտանգությունը։ Այս մասին գրել է ոստիկանության ենթասպա Գեւորգ Սարգսյանը՝ ներկայացնելով զեկուցագրի լուսանկարը: «Ես չեմ կարող ծառայել քանի, որ իմ նախնիները ինձ պատգամել էին հզոր հայրենիք ունենալու համար։ Ուստի կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին, որ ըմբռնմամբ լինեն

Հայ գերեվարվածների թիվը բավական մեծ է․ նրանց նկատմամբ ցուցաբերվող դաժան վերաբերմունքին ՄԻԵԴ-ը գնահատական կտա ավելի ուշ

Այսօր Շիրակի մարզպետարանում գերեվարված կամավորների հարազատների հետ փակ հանդիպում ունեցան ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել գերեվարվածների հարցով, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ իրենց փոխանցված փաստաթղթերը պատրաստվում են ուղարկել եվրոպական դատարան՝ խնդրելով հրատապ միջոց կիրառել, որպեսզի ապահովեն Ադրբեջանի իշխանության

«Դուք, որպես կույր առաջնորդ, անիրական խոստումներով տարված, հուսահատությունից բղավող, մի ամբողջ ժողովրդի չեք կարող առաջնորդ լինել». Տ. Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան

Կանադահայոց Թեմի Առաջնորդի Կոչը Հայաստան Աշխարհն ամիսներ ի վեր ապրում է իր ժամանակակից պատմության ամենադաժան և տխուր շրջաններից մեկը: Սեպտեմբերի 27-ից սկիզբ առած և ցայսօր շարունակվող գործողություններն ու մանավանդ Նոյեմբերի 9-ի ստորագրված հրադադարի տխուր համաձայնագիրը՝ 2,5 տարի առաջ կատարված իշխանափոխության հասցեական և սպառիչ պատասխաններն են ամենքիս, որ եկող սերունդը պատմության մեջ պիտի գնահատի որպես ունայնություն

Ադրբեջանի իշխանությունները հանցավոր նպատակ են ունեցել ամբողջովին մեկուսացնել Արցախը միջազգային տեղեկատվական հոսքերից ու անկախ աղբյուրներից

Արցախի և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են Ադրբեջանի կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ արտահերթ զեկույց Արցախի և Հայաստանի Հանրապետությունների մարդու իրավունքների պաշտպանները դեկտեմբերի 18-ին հրապարակել են համատեղ արտահերթ զեկույց՝ Արցախում ռազմական գործողությունները լուսաբանող լրագրողների վրա ադրբեջանական հարձակումների վերաբերյալ: Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորմանը զուգահեռ՝ դիտավորյալ և չտարբերակված թիրախավորման են ենթարկվել նաև լրագրողները

«Մենք «բարիկադի» միևնույն կողմում ենք»․ Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարարը հանդիպեց բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների և բնապահպանների հետ

«Նոր վերադարձանք Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից։ Այնտեղ ամեն ինչ նորմալ է». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ քաղաքացիներ, ես և Նազելի Բաղդասարյանը նոր վերադարձանք Շուշիի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն գյուղերից։ Այնտեղ ամեն  ինչ նորմալ է,  ճանապարհները բաց են խաղաղապահներն էլ իրենց տեղում։ Շիրակի մարզի 72 հոգանոց խումբը ճանապարհվեց դեպի տուն։ Ամեն ինչ կարգին է և հերթափոխն էլ

Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հանդիպել են Շիրակի մարզի մի խումբ բնակիչների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր Գյումրիում հանդիպել են Շիրակի մարզի մի խումբ բնակիչների հետ կապված վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված անձանց խնդրի հետ:

Ալիևը էկոլոգիական աղետ է սանձազերծել, դեռ մի բան էլ ինքն է բողոքում

Վստահ եմ շատերս տհաճությամբ լսեցինք ԱՊՀ գագաթնաժողովին Ալիևի ելույթը։ Այլ քայլերի հետ նա նաև պատրաստվում է հայերի «պատճառած էկոլոգիական վնասի» գնահատում իրականացնել։ Մինչդեռ պատերազմի օրերին շրջանառվող  սպիտակ ֆոսֆորի ռումբերի կիրառության, ՀԷԿ-երի պայթեցման, բնության գերշահագործման արդյունք հանդիսացող նավթադոլարներով մեծ քանակով զենք/զինամթերք ձեռքբերելու և կիրառելու, զենքով և բռնությամբ տասնյակ հանքավայրերի խլելու, անտառների, Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների և

Ելնելով արդեն անվերահսկելի դարձող գործընթացներից՝ վերահաստատում ենք ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է, որ ելնելով արդեն անվերահսկելի դարձող գործընթացներից՝ վերահաստատում են ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջը: Հայտարարությունը՝ ստորև. «Հիմք ընդունելով ՀՀ կառավարության և վարչապետի հրաժարականի, ինչպես նաև նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ եռակողմ հայտարարության անընդունելի լինելու մասին ՀՀ ԳԱԱ նախագահության նոյեմբերի 25-ի հայտարարությունը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտական

5 միլիարդի տրամաբանական շարունակությունը

Երկուսուկես տարի շարունակ Փաշինյանի քաղաքականության առանցքը եղել է ապօրինի գույքի բռնագանձման գաղափարը։ Երկու տարի ողջ իրավական համակարգը հարմարեցվեց այս գաղափարին։ Ընդունվեցին օրենքներ, ստեղծվեցին հատուկ մարմիններ։ Ժողովրդին ներշնչեցին, թե ձեր բոլոր խնդիրների լուծումը գույքի բռնագանձումն է։ Անտեսվեցին բոլոր հակափաստարկները, և Փաշինյանն ու իր նեղ թիմը մոլագարի համառությամբ առաջ էին տանում այդ գիծը։  Որևէ հակափաստարկ չէր լսվում՝ 

8 հզոր դիզելային գեներատորներ ուղևորվում են Արցախ

Այժմ ևս 8 հզոր դիզելային գեներատորներ ուղևորվում են Արցախ, որոնցից յուրաքանչյուրն էլեկտրականությամբ կապահովի մի ամբողջ համայնքի բնակչության: Պատերազմի սկզբից առ այսօր Հիմնադրամը 108 դիզելային գեներատոր է տրամադրել Արցախի հոսանքազրկված բնակավայրերին: Ծրագիրն իրականացվում է «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք–արշավի շրջանակներում հանգանակված միջոցներով: «Հայաստան» համահայկական հիմնադրամ  

Ազգային արխիվը նոր տնօրեն ունի

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հրամանով Գրիգոր Արշակյանը 2020 թվականի դեկտեմբերի 18-ից նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։ Նշանակման համար, ի թիվս այլնի, հիմք է հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի N 5 որոշման եզրակացությունը։ ՀՀ

Քաղաքապետարանի աշխատակիցները 13-րդ աշխատավարձը չեն ստանա․ քաղաքապետն այսօր հանդիպել է դժգոհող աշխատակիցների հետ

Բայց ավելի նպաստավոր պայմաններում պարգեւավճարների հարցը նորից օրակարգում կլինի

Բելգիայի դաշնային խորհրդարանը Ադրբեջանից պահանջում է զորքերը դուրս բերել Արցախից

Բելգիայի ներկայացուցիչների պալատը ընդունել է բանաձև, որում դատապարտում է Արցախի հայ ազգաբնակչության դեմ Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ և օտարազգի վարձկանների մասնակցությամբ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան և հստակորեն պահանջում է, որ Ադրբեջանը և նրան սատարող ուժերը զորքերը դուրս բերեն Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը նվաճվել է բռնի ուժի և բռնության գործադրմամբ: Բանաձևը նաև դատապարտում է խաղաղ բնակչության նկատմամբ

Ջահերով երթ՝ դեպի Եռաբլուր. Հոգհանգստյան կարգով ու աղոթքով հարգանքի տուրք մատուցվեց հերոսների հիշատակին

Հայրենիքի փրկության շարժման անդամներն այսօր ջահերով երթ են կազմակերպել՝ Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր: Երթն առաջնորդում էին հոգեւորականները: Եռաբլուրում «Հայր մերն» ասելուց հետո հոգեհանգստյան կարգ տեղի ունեցավ: Արցախյան 44- օրյա պատերազմում զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց: Երթի մասնակիցները մոմերը տեղադրեցին զոհված հերոսների շիրիմների մոտ: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել. Տիգրան Կարապետյան

«Սյունիքը եղել է, կա և լինելու է Հայաստանի ողնաշարը»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031