Օրվա լրահոսը

«Մինչեւ նոյեմբերի 7-ը Շուշին մաքրված էր դիվերսանտներից եւ ադրբեջանական կողմը սարսափելի կորուստներ ուներ». Սեմյոն Պեգով

WarGonzo նախագծի ղեկավար, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովը եթերում ասել է. «Մինչեւ նոյեմբերի 7-ը, այսպես ասենք, Շուշին մաքրված էր դիվերսանտներից: Բայց դա չէր նշանակում, թե քաղաքում հանգիստ էր: «Դժոխքի կիրճով» խմբավորումները շարունակում էին գալ, որոնց Արցախի ՊԲ հրետանավորները առանց հոգնելու ոչնչացնում էին՝ արձակելով հարյուրավոր արկեր: Սակայն, ինչպես գիտենք, Ալիեւը մարդկանց չէր ափսոսում: Իսկ երբ ջրի երես

Հայկական և ադրբեջանական կողմերի համաձայնությամբ, փրկարարներն իրականացնում են զոհված զինծառայողների մարմինների որոնում

Պատերազմական գործողություններից վնասված շենք-շինությունների ու ենթակառուցվածքների վերանորոգման, վերակառուցման նպատակով կատարվում է վնասների գույքագրում և չափագրում,-մեր զրույցում ասել է Թադևոսյանը։

Սեմյոն Պեգով. «Շուշին ռազմական գործողությունների արդյունքում չի գրավվել, քաղաքում եղել են Արցախի ՊԲ ստորաբաժանումները»

Գիտեմ նաեւ, որ քաղաքի մատույցներում էլի ստորաբաժանումներ են եղել, որոնք պատրաստ էին գրոհել, ճեղքել եւ մաքրել Շուշին: Դա նույնպես նոյեմբերի 8-ից 9-ի գիշերն էր: Տեղյակ եմ, որ նոյեմբերի 9-ի գիշերը՝ լուսադեմի ժամը հինգի սահմաններում մոտ 400 հոգու առաջադրված է եղել շարժվել առաջ՝ օգնելու այնտեղ գտնվող ստորաբաժանումներին, որպեսզի քաղաքը մաքրվեր ադրբեջանական խմբավորումներից, սակայն ժամը 5-ին չեղարկման հրաման են ստացել:

Լավ, ինչքան կարելի է չհասկանալ, որ պարտվածը կամ նրա օրոք պարտություն ընդունողը, պետք է հեռանան. Թևան Պողոսյան

Պարզապես հեռացե՛ք, դուք ձախողել եք մեր հույսը, հնարավորությունն ու ապագան։ Մի փակեք հույսի և հնարավորության պատուհանը

Թուրքիան սիրիացի ընտանիքներին ուղարկում է Ղարաբաղ. Sky News Arabia

Լրագրող Ալիսոն Մյուզը Թվիթերի իր միկրոբլոգում կիսվել է Sky News Arabia-ի հոդվածով: «Թուրքիան, որը հարյուրավոր սիրիացի վարձկաններ է տեղակայել` Ղարաբաղի առաջնագծում կռվելու համար, այժմ ենթադրվում է, որ ուղարկում է սիրիացի ընտանիքներին իր գրաված տարածքները` որպես գաղթական նրանց միանալու համար, հայտնում է Sky News Arabia-ն»,- գրում է նա: Ամի ՉԻՉԱԿՅԱՆ  

«Պետք է որոշ օբյեկտներ հսկեն».սիրիացի վարձկանները դեռ Ադրբեջանում են. «Ազատություն»

Բաքուն և Անկարան, իբր, պատրաստվում են Ադրբեջան տեղափոխել այստեղ կռվող սիրիացի վարձկանների ընտանիքներին՝ նրանց հնարավորություն տալով մշտական բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններում

Ճամբարակի և Մեղրու լեռնանցքներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ‚ առանց տեղումների եղանակ է։ Ճամբարակի և Մեղրու լեռնանցքներում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-50 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ տարածքային կառավարման և

Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ. Սուրեն Սարգսյան

Կարծում եմ դեռ շանս կա: Սակայն գործող իշխանությունների հեռացումը մինչև վերջին «բաժնի պետ», այդ շանսի նախապայմանն է:

Ինչու Պուտինը Դեր Զորն ահաբեկիչներից ազատագրած Մուրադովին գործուղեց Լեռնային Ղարաբաղ

Ադրբեջանին հանձնված տարածքները Էրդողանն ու Ալիեւը սիրիացի վարձկաններով կբնակեցնե՞ն

Ռուսաստանի ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի ստորաբաժանումները կմասնակցեն Արցախում ականազերծմանը

Երեւանի օդանավակայաններ հասցվել է կենտրոնի ավելի քան 100 զինծառայող, 13 միավոր զինվորական եւ հատուկ տեխնիկա՝ ներառյալ բազմաֆունկցիոնալ ականազերծման «Ուրան-6» ռոբոտոտեխնիկական համալիրներ, զրահագնացներ եւ զրահամեքենաներ:

Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքերի, հումանիտար աջակցության համար

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության գործադրած ջանքերի և իրականացրած գործողությունների շնորհիվ հաջողվեց կանգնեցնել արյունահեղությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում։ Մենք երախտագիտություն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնությանը և հատուկ շնորհակալություն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինին՝ իրավիճակի կայունացմանն ուղղված միջնորդական ջանքերի և կրակի դադարեցման ու պատերազմի կանգնեցման, մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության

Ադրբեջանին հանձնվող տարածքները՝ անուն առ անուն

ՀՀ կառավարությունը հրապարակել է Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների ստորագրած հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնող տարածքների անվանումները Քաշաթաղի շրջան 1. Կովսական 2. Միջնավան 3. Որոտան 4. Ալաշկերտ 5. Աղաձոր 6. Աղանուս 7. Աղավնատուն 8 Այգեհովիտ 9. Այգեկ 10. Արախիշ 11. Արծվաշեն 12. Արտաշավի 13. Գանձա 14. Գետամեջ 15. Գետափ 16. Գողթանիկ 17. Դրախտաձոր 18.

«Հզորանանք մեր հավատքով, մեր սիրով, Աստծո զորությամբ․․․»․ Դադիվանքում պատարագ էր

Եվ այսօր ցավ եմ ապրում, որ հերթական եղեռնը եղավ, թուրքը չի փոխվել, մենք պիտի փոխվենք

Տառապանքները հույսի կվերածվեն, և մենք նորից ոտքի կկանգնենք․ Լևոն Արոնյան

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք հիշում ենք մեր զոհված քաջերին, ովքեր պայքարեցին անձնվիրաբար՝ պաշտպանելով Արցախն ու Հայաստանը: Վերջին 55 օրվա ընթացքում մենք ապրել ենք պատմության մեջ մեր ամենաողբերգական պահերից մեկը: Ոչ մի բառ չի կարող նկարագրել այն վիշտը, որը կա մեր սրտերում: Մենք պետք է ինքներս մեզ ապացուցենք,

Հայկական կողմի լռությունը կամ ոչ պատշաճ արձագանքը կարող է Ադրբեջանի համար նոր հավակնությունների արտաքուստ «իրավաչափ» հիմքեր ստեղծել․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հնարավորինս սեղմ ժամկետում և լրջագույն փաստարկներով հարկ է արձագանքել Ալիևի պաշտոնական քայլերին՝ կապված իբր գրավյալ տարածքներում Հայաստանի պատճառած հսկայական չափերի հասնող (առայժմ խոսվում է մի քանի տասնյակ մլրդ դոլարի չափի) վնասի հատուցման մասին։ Անգամ հասցրել են միջազգային փորձագետներ հրավիրել և ի ցույց դնել իբր իսլամական

Ստեփանակերտ է վերադարձել 1400 փախստական

Այսօր՝ նոյեմբերի 22-ին Երեւանից Ստեփանակերտ է տեղափոխվել 1400 մարդ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից: Երեւանից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ է շարժվել 34 ավտոբուս: Հայաստանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն վերադարձող փախստականներին ուղեկցել են ռուս խաղաղապահները՝ ապահովելով շփման գծում նրանց անվտանգությունը: Պատրաստեց՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Ինչո՞ւ մինչ օրս Հայաստանում հավատարամագրված դիվանագետների համար չի կազմակերպվել այց այն բնակավայրեր, որոնք տուժել են Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում․ Գոհար Մելոյան

Սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ադրբեջանն այսօր կազմակերպել է ավելի քան 120 դիվանագետների, ռազմական կցորդների և միջազգային կազմակերպությունների աշխատակիցների այցը Ֆիզուլի քաղաք: Ադրբեջանի իշխանությունների նպատակն է՝ ցույց տալ «հայերի և Հայաստան Հանրապետության կողմից ամբողջությամբ ավերված» Ֆիզուլի քաղաքը՝ ներկայացնելով մեզ որպես ագրեսոր, իսկ Ադրբեջանին՝ որպես 30 տարի շարունակ տուժած կողմ: Ավելին՝

Ու պատերազմը խոսեց…

Առավոտյան արևի ամենաթանձր երանգները դեռ պատուհանիս չհասած՝ ամեն ինչ փոխվեց: Ժամանակի մասին չէի մտածում: Անկողինս շարժվում էր: Իմացա, թե երազի մեջ է այս ամենը կատարվում: Սակայն հեռվում երևացող փոշու անթափանց վարագույր կար: Ամեն ինչ փոշու մեջ էր: Լուռ էի: Իմ փոխարեն արկերն էին խոսում, բայց, ճիշտն ասած, երբեք չէի երազում դրա մասին: Պատերազմը չի թողնում

Գարրի Կասպարով. «Թուրքիան վերջին 200 տարում Անդրկովկասում այսպիսի հաջողության չէր հասել»

«Форум свободной России» հեռուստաալիքի հետ հեռավար քննարկման ընթացքում շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, ընդդիմադիր քաղաքական գործիչ Գարրի Կասպարովը, անդրադառնալով նոյեմբերի 9-ի գիշերը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած զինադադար հաստատելու՝ Արցախի տարածքների զգալի մասը Ադրբեջանին հանձնելու եւ ինքնիշխան Հայաստանի հարավով ըստ էության Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ցամաքային հաղորդակցություն ապահովելու եւ, այսպես կոչված, փախստականների վերադառնալու շուրջ հայտարարությանը՝

Կապանի քայլերթին խանգարում էին ավտոմեքենաները

Մեզանից եմ վախենում, որ միլիոնանոց միտինգներից, Սումգայիթից ու երկրաշարժից հետո՝ էլի մեկմեկու անվերապահորեն սիրել-ներել-հանդուրժել չսովորեցինք։

Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել է Երևան․ դեսպան

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Երևան ժամանեց Ֆրանսիայի նախագահի կողմից հայտարարված մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը։ Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի կողմից վարձակալված այս ինքնաթիռը բերեց Հայաստանի առողջապահական համակարգի կարողություններն ուժեղացնելու համար նախատեսված բժշկական սարքավորումներ և դեղեր, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ՝ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց համար։

Մոմավառություն Դիլիջանում` ի հիշատակ զոհված զինծառայողների

Պատերազմի մասին շատ չի խոսում, ասում է՝ դա պատմելու բան չէ, որ պատմես. «Դա մի ահավոր ողբերգություն էր, որից դեռ պարզ չէ թե ինչպես դուրս կգանք»։

Հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ մեկին, այդ թվում՝ որևէ պետական կառույցի կամ այրի, մասնակցության հրավեր չի ուղղել․ տեր Վահրամ քահանա Մելիքյան

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Կարծում եմ այս իրադրության մեջ մեծապես պետք է ուշադրություն դարձնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի այսօրվա ուղերձին, նախորդիվ հրապարակած նոյեմբեր 10-ի կոչին և Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությանը։ Իսկ ի պատասխան լրագրողների հարցումների և անհատական նամակների՝ պարզաբանեմ, որ հիշատակի արարողության առիթով Մայր Աթոռը որևէ

Հատուկ «գնայիք` կռվեիք» ասողներին․ հենց այս մարդիկ են, որ պայքարում են հայրենիքի ապագայի համար․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մեկնաբանելով․ Հատուկ «գնայիք` կռվեիք» ասողներին․ Հենց այս մարդիկ են նաև, որ այս օրերին Երևանում պայքարում են հայրենիքի անկախության և ապագայի համար։ Իսկ նրանց շատ ընկերներ դեռևս շարունակում են պաշտպանել Արցախի սահմանները։

«Ես վտանգի կանխազգացում ունեմ», «Էսի պանիկա չի, թուրքերն էլ են արդեն ջոկել, որ մենք պառակտվել ենք». Սեյրան Սարոյանի, Աղվան Վարդանյանի «մարգարեական» զգուշացումները

Էդմոն Մարուքյանն ասաց. «Հարգելի հանրապետականներ, խոսում եք Արցախի մասին, խոսում եք տնտեսության մասին, խոսում եք սանկցիաների մասին, ուզում եք Արցախն ավելի պաշտպանված լինի՝ պետք է հիմա քվեարկել Փաշինյանի օգտին, ուզում եք տնտեսությունը զարգանա՝ պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզում եք, որ Հայաստանը սանկցիաների տակ չընկնի՝ պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին, ուզում եք տանկերը, որ ասում եք գալիս են, բայց իրականության մեջ չեն էլ գալիս, չգան, պետք է հիմա քվեարկեք Փաշինյանի օգտին»:

Հայկ Սարգսյանը դիմել է ոստիկանության պետին՝ հայտնելով սպառնալիքներ ստանալու մասին․ Shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 21-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանին է դիմել Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը և հայտնել Ֆեյսբուք սոցիալական ցանցում Գագիկ Սողոմոնյան անունով օգտատիրոջ կողմից բռնություն գործադրելու, հաշվերհարդարի հրապարակային կոչեր տարածելու, այդ թվում՝ իր և իր եղբոր՝ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի նկատմամբ սպառնալիքներ ստանալու մասին:   Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Մոմավառություն Կապանում․ կապանցի աղջիկներն էլ են ցանկանում ծառայել բանակում

Կապանցի քույրիկներ Ռիմա եւ Նարինե Մարտիրոսյանների հայրը 52 օր է՝ տուն չի եկել

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031