Օրվա լրահոսը
«Հայրենիքին համար արիւն թափողները նահատակներ են, որոնք կը դառնան յաւերժական ներկայութիւն ու պատգամ ժողովուրդի կեանքէն ներս»․ Արամ Ա. Կաթողիկոս
Հայաստանի Հանրապետութեան վսեմաշուք նախագահ Արմէն Սարգսեան հեռախօսազրոյց ունեցած էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին հետ եւ առաջարկած, որ 22 Նոյեմբերը յայտարարուի արցախեան ազատամարտի ընթացքին հայրենիքի պաշտպանութեան համար նահատակուած հերոսներու յիշատակի օր եւ այդ իմաստով հայկական բոլոր եկեղեցիներէն ներս կատարուի հոգեհանգստեան արարողութիւն։ Արդարեւ, Կիրակի, 22 Նոյեմբեր 2020-ին, Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ մատուցուած Ս.
«Ինձ համար մեծ անպատվություն է բերման ենթարկվելն ու երեք ժամ հետո բաց թողնվելը»․ Արթուր Համբարձումյան
Նախորդ օրը Շիրակի մարզպետարանի դիմացի գլխավոր փողոցը փակած, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակցիայի մասնակիցներից ութ հոգու բերման էին ենթարկել Գյումրու ոստիկանության «Մուշ» բաժին։ Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, նախկին անդամ Արթուր Համբարձումյանը որոշակի մանրամասներ պատմեց իրեն բերման ենթարկելու մասին։ Նա ասաց․ «Ի սոլիդարություն մայրաքաղաքում տեղի ունեցող վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների՝ նախորդ օրը
Իմ ազգին մաղթում եմ ուժ և համերաշխություն՝ հաղթահարելու սիրելի որդիների կորստյան վիշտը. Հենրիխ Մխիթարյան
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ եւ «Ռոմայի» հարձակվող Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր քաջերը երբեք չեն մահանում։ Մեր վիշտն անասելի խորն է։ Այսօր ամբողջ աշխարհում Հիշատակի պատարագ է մատուցվում մեր ընկած հերոսների պատվին։ 44 օր Արցախում դուք աննկարագրելի խիզախություն դրսևորեցիք՝ զոհելով ձեր կյանքը մեր հայրենիքը, մեր ժողովրդին և մի քանի հազար տարվա
«Նոյեմբերի 20-ին թշնամին ներխուժեց գյուղ, զինված մտան մեր տան բակ, հորս և եղբորս գերի վերցրին այնքան ժամանակով, մինչև եկավ նրանց հրամանատարը՝ Մուստաֆան». Մարիամ Բաբայան
Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Բաբայանը, որը Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքի նախկին ղեկավար Անդրանիկ Բաբայանի դուստրն է, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հարցս ուղղում եմ Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, Արտակ Բեգլարյանին և մնացած այլ պաշտոնյաներին։ Խոսքս վերաբերում է նոյեմբերի 20-ին մոտ ժամը 17:00-ին Մարտունու շրջանի Վազգենաշեն համայնքում տեղի ունեցած դեպքին, քանի որ տեղյակ էինք, որ նոյեմբերին 20-ին
«Լսել եմ, որ շատ քննիչներ դիմումներ են գրում, դուրս են գալիս համակարգից». Հայկ Մամիջանյան
Ոստիկանները ցույցերի մասնակիցներին բերման են ենթարկում «նկատելի ընդգծված դժկամությամբ»
Հենրիխ Մխիթարյանը դուբլ գրանցեց «Պարմայի» հետ խաղում
Իտալիայի A սերիայի 8-րդ տուրում «Ռոման» ընդունեց «Պարմային», սակայն անքան էլ հյուրընկալ չգտնվեց։ Ու դրա «գլխավոր մեղավորը» Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն էր, որը մրցակցի նկատմամբ մեկ գնդակի առավելություն ունենալու պայմանում եւս երկուսն անցկացրեց նրա դարպասը՝ հաշիվը դարձնելով խոշոր՝ 3:0: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Երուսաղեմի Հայ պատրիարքը նամակ է հղել Պուտինին՝ խնդրելով վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները, Հայ առաքելական եկեղեցու դարավոր վանքերը, եկեղեցիները, մատուռները․ «Ազատություն»
Երուսաղեմի Հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը նոյեմբերի 20-ին պաշտոնական նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտնելով իր երախտագիտությունը զինադադարի կնքման և պատերազմը դադարեցնելու կապակցությամբ: Նամակում հայ պատրիարքը խնդրել է նախագահ Պուտինին Արցախին վերադարձնել Շուշի ու Հադրութ քաղաքները, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դարավոր վանքերը, եկեղեցիները, մատուռները, խաչքարերը, այլ սրբավայրերը, որոնց պահպանության հարցն այսօր
Ինչի՞ պիտի մերը լինեն Ադրբեջանի 7 շրջանները… քայլեք Երեւանի փողոցներով… ախր էս երկիրը գույն չունի ու շատ է նման ցնցոտիի. Նիկոլ Փաշինյանի ահասարսուռ մտքերը, որ հիմա ցավեցնում են
Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնեն Ադրբեջանին:
Ստեփանակերտում վերականգնվել է շուրջ 11 000 բաժանորդի գազամատակարարումը
Հրադադարի հաստատումից հետո, նոյեմբերի 22-ի դրությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտում վերականգնվել է շուրջ 11 000 բաժանորդի գազամատակարարումը: Հաշվի առնելով բնակիչների վերադարձն ու բազմահարկերում նախօրոք իրականացված ու շարունակվող ավտանգության միջոցառումները՝ հասցե առ հասցե վերականգնվում է բնական գազի մատակարարումը սպառողներին: «Արցախգազ» ՓԲԸ գործադիր տնօրեն Սեյրան Միքայելյանի հավաստմամբ, այս օրերին հատկապես ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ուժերի գերլարումով, վաղ առավոտից մինչ
Լեւոն Արոնյանը մասնակցում է Մագնուս Կարլսենի կազմակերպած մրցաշարին
Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանն այսօր մեկնարկում է Skilling Open 2020 արագ շախմատի առաջին օնլայն մրցաշարում, որը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Բացի Արոնյանից, մասնակցում են Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնյաշչին, Յան-Կշիշտոֆ Դուդան, Թեյմուր Ռաջաբովը, Լեկուանգ Լյեմը, Պյոտր Սվիդլերը, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Ալիռեզա Ֆիրուջան, Դավիդ Գուիջարոն, Սանտոս Վիդիտը:
Մեր Մելքումյանը․․․ Արցախի հերոս
Պահեստազորի գնդապետ Արարատ Մելքումյանն այժմ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարն է:Մեր հարցազրույցներից մեկի ժամանակ պարոն Մելքումյանն ասել է, որ ցանկացած մարդ հայրենիքի համար պետք է անի իր ուժերից ավելին: Դեռևս Արցախյան առաջին պատերազմում է Արարատ Մելքումյանը ցույց տվել իր բացառիկ հայրենասիրությունը, որի, այսպես ասած, տրամաբանական շարունակությունը եղել է 2016-ին: Բայց խաղաղ պայմաններում էլ նա չէր դադարում անմնացորդ
Պուտինը խոսել է ԼՂ պատկանելության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում խոսել է Լեռնային Ղարաբաղի պատկանելության մասին: «Հայաստանը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ինքնիշխանությունը: Դա նշանակում էր, որ միջազգային իրավունքի տեսանկյունից և՛ Լեռնային Ղարաբաղը, և՛ նրան հարող տարածքները եղել են և կան Ադրբեջանի Հանրապետության տարածքի անբաժան մաս»,- ասել է Պուտինը: Ընդ որում, նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ում
«Իմ տղան ինքնասպան է եղել, որ գերի չընկնի, նա արել է այն, ինչ պարտավոր էր անել». Շուշիում մահացած, երեք տանկ խոցած Նարեկ Բադալյանի հայր
Արման Բադալյանն ասաց՝ երկու տղա ուներ դիրքերում՝ եղբոր ու իր տղան. Աստծուց խնդրել էր, որ նրանց կյանքի փոխարեն իր կյանքը տաներ, բայց Աստված իրեն չլսեց, ու հիմա չգիտի՝ ինչ անել:
Արմեն Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկա գտնվել հիշատակի արարողությանը
Օրեր առաջ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդես էին եկել կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր: Նախատեսվել էր այդ օրն աշխարհի հայկական եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ներկա գտնվել Ամենայն Հայոց
Արսեն Թորոսյանի եւ Հակոբ Արշակյանի հրաժարականները կառավարությունում չեն քննարկվել
Առողջապահության եւ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարները հրաժարական տալու մտադրություն չունեն
Եթե Արցախից տեղահանված հայերը պետք է վերադառնան իրենց բնակավայրեր, ապա ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի 7 հայաբնակ գյուղերի բնակիչները․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նոյեմբերի 9-ի գիշերը Փաշինյանի ստորագրած հայտարարության 7-րդ կետում ասվում է. «Ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ»: Այս կետը մեկնաբանվել է այնպես, որ դա վերաբերում է և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմերին։ Հարց է առաջանում` եթե Արցախից տեղահանված հայերը պետք է
Հայաստանի բռնցքամարտիկները դուրս են մնացել ոսկու համար պայքարից
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական (17-18 տարեկաններ) առաջնությունում այսօր վճռորոշ մենամարտերն են: Ավաղ, թե՛ տղաների, թե՛ աղջիկների եզրափակիչներն անցնում են առանց Հայաստանի ներկայացուցիչների մասնակցության: Չեմպիոնական մենամարտերի հավակնող մեր հինգ բռնցքամարտիկներից՝ 48 կգ՝ Գայանե Տեր-Բարսեղյան, 56 կգ՝ Ռուսլան Ասլիկյան, 60 կգ՝ Արթուր Սահակյան, 64 կգ՝ Էլիդա Քոչարյան եւ +91 կգ՝ Հովհաննես Փափազյան, ոչ մեկը չկարողացավ հաղթահարել կիսաեզրափակչի արգելքը,
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել նահատակված հերոսների հիշատակի արարողությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողությանը: Սուրբ Տրդատի բաց խորանին հիշատակի արարողությունը նախագահել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն հայոց Կաթողիկոսը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մեր նահատակների լույս հիշատակի առջև մենք այսօր կոչված ենք և պարտք ունենք արժևորելու և իրականություն դարձնելու նրանց նվիրական երազներն ու տեսիլքները. Ամենայն Հայոց Կաթողիկոս
Նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի արարողություն։ Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ Կառավարության անդամներ, զինվորականներ և բազում հավատացյալ հայորդիներ։ Հոգևոր դասը և ներկա
Հենց հիմա էլ դեռ ուշ չէ, պետք է պահանջել հայտարարության կետերի եթե ոչ վերանայում, ապա գոնե ճշգրտումներ. Արեգ Միքայելյան
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Ես կտրականապես համաձայն չեմ որոշ քաղաքական գործիչների այն տեսակետի հետ, իբր այժմ ոչինչ չի կարելի անել և անհրաժեշտ է սպասել մինչև դեկտեմբերի 1-ը։ Ընդ որում, հիմա ո՛չ թե իշխանափոխության մասին եմ խոսում, այլ Արցախի հարցերի։ Այո, ստորագրելով այդ ամոթալի հայտարարությունը, մենք հիմա ահավոր անբարենպաստ պայմաններում
Հովհաննես Մանուկյան․ Վազգենաշենում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի անմիջական ներկայության և ծաղրանքի պայմաններում (տեսանյութ)
Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ Հայաստանի և Արցախի իշխանություններն անկարող են ապահովել արցախահայերի անվտանգությունը: Վազգենաշենում մարդիկ իրենց տները թողնում են ադրբեջանական զորքի անմիջական ներկայության և ծաղրանքի պայմաններում:
ԼՂ-ի շուրջ համաձայնագրում Մոսկվան իրականացրել է միայն միջնորդի դեր. Պուտին
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագրի ստորագրման գործում իրականացրել է միայն միջնորդի դեր և պարտավորություն է ստանձնել կողմերի խաղաղ բաժանման հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում: «Ռուսաստանն իրականացրել է միայն միջնորդի դեր, և այդ փաստաթղթով իր վրա է վերցրել կողմերի խաղաղ բաժանումն իրականացնելու պարտավորությունը: Ինչը մենք հիմա անում ենք»,-
Արցախցի Շաքեն երազում է, որ շուտ վերադառնա տուն
Պատերազմը, մեղմ ասած, մանուկներից խլեց իրենց մանկության գույները: Իսկ պատերազմի ժամանակ չեն երազո՞ւմ. իհարկե, երազում են: Այս համոզմունքն ունի նաև արցախցի լրագրող Նորայր Հովսեփյանի դուստրը՝ Շաքեն: Նա երազում է, որ շուտ վերադառնա տուն։ Շաքեն միշտ հավատացել ու հիմա էլ է հավատում, որ հայ զինվորն անպարտ է, պարզապես, ինչպես ինքն է ասում, «այս պատերազմում թշնամու զենքը
Թուրքիան հայտնել է Ադրբեջանում թուրք զինվորականների գործունեության ժամկետները
Թուրք զինվորականները Ռուսաստանի հետ համատեղ կգործեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման մոնիթորինգի կենտրոնում մեկ տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Թուրքիայի ՊՆ-ն: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրք զինվորականներն առաջիկա օրերին կմեկնեն Ադրբեջան, ցամաքային զորքերն արդեն ավարտել են նախապատրաստական աշխատանքները: «Մեր զինվորականները ՌԴ-ի հետ համատեղ կաշխատեն կենտրոնում մեկ տարվա ընթացքում»,-
Վանեցյանի ասածները Օսիպյանը հստակ չի հաստատում, Մանե Գեւորգյանն էլ «անհասանելի» է, դեռ չի արձագանքել
Aravot.am-ի ճշտող հարցին՝ հաստատո՞ւմ եք պարոն Վանեցյանի ասածները թե ոչ, Վալերի Օսիպյանն ասաց, որ զբաղված է եւ այլ հարցերի չի ուզում պատասխանել:
Երկու խմբակցությունների ներկայացուցիչներն էլ մասնակցել են անվտանգության խորհրդի նիստին, հստակ պատկերացրել են իրավիճակը ռազմաճակատում
Ֆեյսբուքյան օգտատեր Հարութ Ուլոյանն իր էջում գրել է․ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը պատերազմի առաջին օրը ԱԺ ամբիոնից իրենց խմբակցությունների անունից հայտարարում էին հետևյալ մտքերը. Մարուքյան. «Հրաման տվեք` գնան առաջ: Մենք պիտի այս պատերազմով լուծենք այս հարցը: Ավելի լավ ա մի անգամ արնաքամ լինենք, բայց վերջնական այս խնդիրը լուծենք»: Զոհրաբյան. «Մտածել, որ մենք առաջիկա տարիներին
Հիշատակի արարողություն հանուն հայրենիքի նահատակվածների համար
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կոչով նոյեմբերի 22-ը հայտարարվել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Այսօր հայկական բոլոր եկեղեցիներում կատարվում է հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 22-ի և 23-ի ցերեկը, 24-25-ը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 23-ի գիշերը, 26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Բարի լուր՝ ԱՄՆ-էն. Պարգեւ Սրբազան հօր վիճակը կը գնահատուի բաւարար
Լրագրող Սագո Արեանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․ Բարի լուր ստացայ ԱՄՆ-էն. Մեր բոլորին սիրելի հերոս Սրբազանս՝ Պարգեւ Սրբազանը ենթարկուած է վիրաբուժական գործողութեան։ Գործողութիւնը կատարուած է Լոսի հիւանդանոցներէն մէկուն մէջ եւ Սրբազան հօր վիճակը կը գնահատուի բաւարար։ Տեղեկութիւնս ԱՄՆ-ի Արեւմտեան ափի Առաջնորդ Տ. Յովնան արք. Տէրտէրեանէն է։ Աստուած Օգնական մեր առաջնորդներուն, ուր ալ ըլլան անոնք։
Ռուս խաղաղապահները խմելու ջուր են հասցրել Ասկերանի մի քանի գյուղերի բնակիչներին. ՌԴ ՊՆ
Նշվում է, որ այս համայնքներում տեւական ժամական ջրամատակարարման խնդիր է եղել, իսկ խմելու ջրի ջրհորները՝ դատարկ


















































