Օրվա լրահոսը

Բարեփոխումն ընթանում է բնականոն հունով. 2021թ. առաջին եռամսյակից Երևանում աշխատանքները կմեկնարկի նոր Պարեկային ծառայությունը

2020թ. հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը, որի նպատակը համապատասխան պատրաստվածություն ունեցող՝ նոր գործառույթներով, սարքավորումներով, հմտություններով և մտածելակերպով ծառայողի կերպարի ձևավորումն է:

«Եղեգնուտցիները դեմ են. մարզպետի ցանկությունը հակադրվում է ժողովրդի կամքին». ԿԸՀ-ն քննեց ավագանիների դիմումը

Մարզպետը ցանկանում է, որ համայնքի ղեկավարի պաշտոնում վերանշանակվի նախկին ղեկավար Ռազմիկ Մարգարյանը

«Մասիս» ՋՕ ընկերության գործադիր տնօրենին մեղադրանք է առաջադրվել. նա կամովին չի վերականգնել պետությանը պատճառված նյութական վնասը

Դատախազությունը հայց է ներկայացրել դատարան՝ ՋՕ ընկերությունում կոռուպցիոն չարաշահումներով պետությանը պատճառված 611 մլն դրամի վնասը բռնագանձելու համար

Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ դպրոցների փակումը երեխաների կրթության և բարեկեցության համար աննախադեպ մարտահրավերներ է ստեղծել. ՅՈՒՆԻՍԵՖ

Ըստ զեկույցի, շուրջ 818 միլիոն երեխաների դպրոցներում լվացարաններ չկան, ինչը նրանց կորոնավիրուսով և այլ փոխանցվող հիվանդություններով վարակվելու հավելյալ ռիսկի է ենթարկում։

«Այն, որ բանակում չի եղել խրամատ փորելու բահ, պարոն Սարգսյանը չի կարող հերքել, ամիսներով ես իմ թիմի հետ բահեր ենք մատակարարել». Սոֆյա Հովսեփյան. «Ա1+»

«Ինչո՞ւ պիտի մեր հետախուզությունը թերանար, քանի՞ օր է թերացել, և հարց է՝ թերացել են, թե չէ, որովհետև, այնուամենայնիվ, մեր հետախուզությունը համարվում է լավագույնը, ինչո՞ւ պիտի թերանար, ինչո՞ւ բոլոր ժամանակներում մեր հետախույզները չեն թերացել»։

Սեպտեմբերի 1-ից 16-ը ժամանակավորապես կդադարեցվի Հայաստանի ուղղությամբ երկաթուղային երթևեկությունը

Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային-կետ բաժինը հիշյալ ժամանակահատվածում չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումների գործառույթները։

Արցախի նախագահ. «Մեծ ուրախությամբ ստորագրեցի կառավարության այս որոշումը»

Մոտ հինգ տարի առաջ կառավարությունը սկսել էր մի ծրագիր, որով երեք միլիոն դրամ էր անհատույց տրամադրում մեր այն երիտասարդ ընտանիքներին, որոնք գյուղական համայնքներում տուն էին կառուցում:

«COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհի գումարով ձեռք կբերվեն պաշտպանիչ անձնական միջոցներ, մանրէաբանական լաբորատորիաների սարքավորումներ, թեստավորման կոմպլեկտներ

Կառավարությունը բավարարել է «Եղվարդի համակցված կերերի գործարան» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ:

«Սուրբ Աղբյուր» ՍՊԸ-ին պատկանող ՓՀԷԿ-ը սահմանված ջրաքանակից ավելի ջրառ է իրականացրել

Նշանակվել է 200․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք:

Բացահայտվել է 25-ամյա կնոջ սպանության դեպքը, պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը վերջինիս 32-ամյա ամուսինն է՝ ԻԻՀ քաղաքացի

Նախաքննությամբ պարզվել է, որ անձնական և ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 32-ամյա տղամարդը՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող իր կնոջը խեղդելու եղանակով ապօրինաբար զրկել է կյանքից և դիմել փախուստի:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Oգոստոսի 20-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 21-ի երեկոյան հյուսիսային շրջաններում, 22-23-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 24-ին արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 20-21-ն աստիճանաբար կբարձրանա 4-5, 22-23-ը կնվազի

Դիանա Համբարձումյան. «Դժվար է անհատ լինելը, երբ հլու-հնազանդ չես որոշ խմբավորումների առաջ» (տեսանյութ)

Հաջողություն է, երբ վայելում ես հարազատ մարդկանց սերը, ձեռքբերումներ ունես, անգամ թշնամիներ ես վաստակել, դա նշանակում է, որ քեզանից ինչ-որ բան ներկայացնում ես:

Մեխակ Ապրեսյան. «Զբոսաշրջային ոլորտի տնտեսվարողները սնանկացման եզրին են»

Ոլորտը փլուզումից փրկելու համար վարկային իրական արձակուրդ է պետք

Փաշինյանը կառավարության նիստում՝ բայց կուզեիք, չէ՞, պարո՛ն Թորոսյան, ֆինանսների նախարար լինեիք

Արսեն Թորոսյանը վարչապետի կատակին արձագանքեց՝ եթե երրորդ անգամ էլ շփոթվեք, պիտի մի բան անեք

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները սպառնացին այլեւս չվերադառնալ Հայաստան. հիասթափված են

Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները պահանջում են բանակցել ՌԴ-ի ու Վրաստանի հետ՝ սահմաններն իրենց առջեւ բացեն

Ռաֆայել Ավետիսյանը ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 20 Օգոստոսի 2020, 941 – Ա ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաֆայել Ավետիսյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան

ՊՆ-ում չի գտնվել մեկը, որ դատարանի վճիռը կատարի

Ցոլակ Խաչատրյանը հունիսի 15-ին հանդիպել էր ՀՀ կառավարության դիմումների եւ նամակների վարչության պետ պրն Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկել են նրա կողմից բարձրաձայնվող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները՝ ՀՀ ՊՆ-ի կողմից չկատարելու փաստը եւ ՀՀ կառավարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումները: Պայմանավորվել էին, որ մինչեւ 2020 թվականի հուլիսի 10-ը պարտադիր կերպով կվճարվի ՊՆ

Անահիտ Ստեփանյանը՝ վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ

Անահիտ Ստեփանի Ստեփանյանի փորձաշրջանը համակարգող նշանակել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Լուսինե Լևոնի Ալեքսանյանին:

Ցածրորակ բանավեճերի ճահճում այսօր Հայաստանը ընկղմվել է հաստատապես և բավական անհեռանկար ձևով. Վահե Հովհաննիսյան

Օրակարգ՝ միավորման համար. դադարել «կռվել» 80-ականների պատկերացումներով

Մեղադրանքներ էին առաջադրվել մի խումբ բժիշկների. Շիրակի մարզում գործող բուժհաստատություններում կվերացվեն կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող պայմանները

Գրանցամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել կատարված վիրահատությունների տեսակի և արժեքի վերաբերյալ: Արդյունքում ընկերության դրամարկղ է մուտքագրվել իրական վիրահատության արժեքից էականորեն տարբերվող` նվազ գումարներ:

«Հները» շարունակում են վայելել, իսկ «նորերը»` արագորեն հարստանալ

Իրավապաշտպան կազմակերպության նախագահը դիմում է հանրապետության նախագահին, վարչապետին Ձեզ եմ դիմում որպես «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» իրավական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, 2011 թվականին Ընտանիք, Պետություն, Հասարակություն կապի ամրապնդման ոլորտում ունեցած ավանդի համար ՀՀ ԱԺ կողմից խրախուսանքի արժանացած հասարակական գործիչ, եւ հայտնում, որ երկրում օրեցօր աճող սոցիալական լարվածությունը շատուշատ ընտանիքների կանգնեցնում է քանդման վտանգի առջեւ,

6-ամյա ծեծված երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. կյանքին վտանգ է սպառնում. Գևորգ Դերձյան

58-ամյա տղամարդու կողմից ծեծված երեխաներից երկրորդը նույնպես տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է. թունավորման վարկած կա

Յարմիշը նաև հայտնել է, որ բժիշկների խուսափողական պատասխանները վկայում են այն մասին, որ Նավալնիին թունավորել են: «Դեռ երկու ժամ առաջ նրանք պատրաստ էին տրամադրել ցանկացած տեղեկատվություն, իսկ այժմ ժամանակ են ձգում և չեն ասում, թե ինչ է իրենց հայտնի»,-գրել է նա:

Կառավարությունը խնդրի արդարացի լուծման բեռն ու պատասխանատվությունը թողեց ջերմուկցիների ու գիտակից քաղաքացիների ուսերին. ՀԲՃ

Իսկ արդեն 2019թ-ի օգոստոսի 29-ին կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում ԷԼԱՐԴ-ի փորձագետները մեկ անգամ ևս հաստատեցին, որ Ամուլսարի հարցում անհրաժեշտ է իրականացնել նոր բնապահպանական գնահատում, քանի որ եղած փաստաթղթերով հնարավոր չէ գնահատել իրական վտանգները։

Մեր արվեստագետների ուղերձը թշնամուն

Համավարակը, փաստորեն, բոնուսներ էլ ունի, ինչպես մեզ հետ զրույցներում փաստել են մեր որոշ արվեստագետներ։ Նրանք նկատի են ունեցել հիմնականում մարզային մշակութային կյանքի աշխուժացումը։ Քանի որ «Առավոտի» հյուրը Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, մեցցո սոպրանո Վարսենիկ Ավանյանն է, հոդվածում կխոսենք միայն պատերազմների ու տարբեր արհավիրքների ժամանակ իրենց գործունեությունը մեկ օր

Օրենսդրական բարեփոխումների արդյունքում սահմանվել է` իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելը հարգելի է ճանաչվել

ՀՀ օրենքով սահմանվել է, որ պետական գրանցման ներկայացնելու նոտարական գործողության համար անձինք ազատվում են պետական տուրքից

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930