Օրվա լրահոսը

«Պապս ասում է՝ իմպրովիզացիան շատ լավ է ստացվում, բայց դու մաքուր հայկականը նվագիր»

Ջիվան Գասպարյան կրտսերը՝ օտարների հետ համագործակցության ու La Fabrica-ում խորովածի մասին Ջիվան Գասպարյան կրտսերը կարանտինային շրջանն օգտագործել է նոր նախագծերի վրա աշխատելու համար: Օգոստոսի 30-ին էլ  «Ֆրեսկո» փառատոնի շրջանակում հանդես կգա իր խմբով: «Առավոտի» հետ զրույցում դուդուկահարն ասում է, որ թյուր է տպավորությունը, թե Հայաստանում չէ: Հավելեց, որ նախկինում էլ վեց ամիս ԱՄՆ-ում է ապրել,

Արայիկ Հարությունյանը նշել է՝ մեկ միասնական անվտանգային համակարգի սկզբունքներից ելնելով, շատ կարևոր է երկու հայկական հանրապետություններում ներդաշնակ և փոխհամաձայնեցված քաղաքականության վարումը

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ուժային կառույցներում շարունակական բարեփոխումների իրականացումը կենսական պահանջ է, և այդ իմաստով օրենսդիր մարմինների ակտիվ փոխգործակցությունը կարևոր դերակատարում ունի:

Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է լիարժեք ներգրավված լինեն իրենց առնչվող հարցերի վերաբերյալ որոշումների կայացմանը. ՄԻՊ-ը վարույթ է սկսել Վանաձորի մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի քանդման հարցով

Պաշտպանն արձանագրում է, որ կողային մուտքերը մատչելի և հասանելի դարձնելով, այդուհանդերձ, պետությունը չի երաշխավորել հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժման իրավունքի լիարժեք և արժանապատիվ իրացման հնարավորությունը, քանի որ գլխավոր մուտքը չի ապահովում նման հնարավորություն:

Խառնաշփոթ իշխանական վերնախավում

Ինչ է կատարվում Ադրբեջանում Պաշտոնական Բաքուն Անկարայի հետ ռազմաքաղաքական միասնություն ցուցադրելով փորձեց Հայաստանին հասկացնել, թե հաջորդ ռազմական գործողություններում Թուրքիայի Զինված ուժերն աջակցելու են Ադրբեջանին: Սակայն ակնհայտ է, որ Ալիեւն իշխանության ներսում փորձում է «բարեփոխումների» իրականացման ֆոն ստեղծել, թերեւս, հասարակության մոտ իշխանության նկատմամբ ձեւավորված որոշակի դժգոհությունը մեղմելու նպատակով: Ադրբեջանի իշխանական վերնախավում խմորումներ են: Անցյալ շաբաթ տեղեկություն

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից գրանցված մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների մոնիթորինգ

Խմելու ջրի ոլորտում ապօրինի միացումների կամ ապօրինի ջրօգտագործման դեպքերի վերաբերյալ տեղեկատվության տիրապետելու դեպքում կարող եք դրանք տրամադրել հանձնաժողովին՝ զանգահարելով (010) 584 529 հանձնաժողովի թեժ գծին:

Անդրադառնալով փոքր և հաջողակ պետությունների ակումբ ստեղծելու իր նախաձեռնությանը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ այդ ծրագիրը քննարկվել է մի շարք երկրների ղեկավարների հետ և արժանացել հավանության

Մեծ հնարավորություններ երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Սինգապուրի նախագահի հետ

Կճշտեք՝ Փաշինյանը որտե՞ղ եւ ո՞ւմ է խոստացել խաղաղություն, եւ արդյոք այդ խոստումը կարո՞ղ է կապ ունենալ Նախիջեւանի հիշյալ իրավիճակի հետ. Արփինե Հովհաննիսյան

Ունեցե՞լ ենք մենք հնարավորություն՝ անել դիրքային բարելավումներ Նախիջեւանի ուղղությամբ, եթե այո, ապա ինչո՞ւ դրանք չեն կատարվել, հրաման չի եղե՞լ, եթե այո՝ ինչո՞ւ չի եղել, զեկուցվե՞լ է արդյոք, որ հնարավոր է բարելավել ու քաղաքական ղեկավարությո՞ւնն է արգելել դա կատարել, թե՞ այլ պատճառ է եղել

Արցախում կորոնավիրուսային վարակ հաստատվել է ևս 7 քաղաքացու մոտ

Վարակակիրներից 5-ը` Ստեփանակերտ քաղաքից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: 2 դեպք հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի բնակիչների մոտ, միևնույն ընտանիքի անդամներ են, ովքեր վերադարձել են ՀՀ-ից:

Եթե նույն անկեղծությամբ, ինչ երեկ էր, շփվեր ժողովրդի ու լրագրողների հետ ու բաց տեքստով խոսեր իր եւ թիմի սխալների մասին, նրան ուղղված բացասական վերաբերմունքի չափաբաժինը փոքր կլիներ. «Հրապարակ»

Փաստորեն, ընդունակ է բաց ու անկեղծ շփվել լրագրողների հետ, չկոպտել նրանց, համբերատար լսել անգամ ամենատհաճ ու կրկնվող հարցերը եւ շատ հարգալից ու քաղաքավարի պատասխանել դրանց։ Ու ամենակարեւորը՝ լրագրողներին չէր մեղադրում երկրում «գաղջ» մթնոլորտ ստեղծելու մեջ։ Եթե այս ամենը լիներ «Սերժի օրոք», Սերժ Սարգսյանը, իր թույլ տված բազմաթիվ սխալներով հանդերձ, գուցե այսօր այս կարգավիճակում խոսելու կարիքը չունենար։

«Եթե պետական բյուջեում գումարներ կան, ինչո՞ւ դրանք չեն ծախսվում ասֆալտապատման ծրագրերի վրա, այլ տրվում են իշխանական թիմի ներկայացուցիչներին, որոնց 95 տոկոսը դիլետանտ է». Գագիկ Համբարյան

Առաջին խնդիրը գումարն է, որը պարտքով են վերցնում, ինչի հետևանքով աճում ու կուտակվում է արտաքին պարտքը: Ու սա այն դեպքում, երբ 2 տարվա մեջ իշխանության ներկայացուցիչները 110-120 միլիոն ԱՄՆ դոլարի պարգևավճար են ստացել:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 263 նոր դեպք, արձանագրվել է մահվան 3 դեպք

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին), 55 (տղամարդ) և 81 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Ո՞րն է, ի վերջո, ջրբաժանը. մաս 12

Ազգային բևեռի դեմ այս պայքարը ևս փորձ է արվում քողարկել «նախկինների» վերադարձի դեմ պայքարի կարգախոսներով, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ Փաշինյանի ու նրա խմբավորման հարվածի հիմնական թիրախներն են մեր ինքնության էությունը հանդիսացող հայկական մշակույթը, լեզուն, կրթությունը, ավանդական արժեքները, ընտանիքը, բարոյական արժեհամակարգը։

«Բա էլ ինչո՞վ է Արցախն անկախ, որ իր պետական հանդիպումները կախման մեջ է դնում ՀՀ իշխանություններին հաճոյանալու ցանկությունից». Գեւորգ Պետրոսյան. «Հրապարակ»

Իրենից հանդիպում հայցողը չի եղել մի բախտախնդիր քաղաքացի կամ քրեական հետապնդման դադարեցման անձնական խնդրանքով մեկը, այլ ՀՀ գեներալ, որն իր պաշտոնավարման ընթացքում պատվով իրականացրել է մեր երկրի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին անվտանգության հետ կապված խնդիրները։

Կորոնավիրուսի մահվան դեպքերով Իրանը գերազանցել է Միջին Արևելքի երկրներին. «Ամերիկայի ձայն»

Միջազգային փորձագետները շարունակում են կասկածել Իրանում գրանցված վարակի դեպքերի թվի շուրջ: Խոսվում է մահվան դեպքերի կրկնակի ավել թվի մասին:

Անտեսված մասնագիտություններ

Այս տարվա ընդունելության քննությունների «ամենահուզիչ» հարցն էր, թե ինչու ԵՊՀ իրավագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 18.75-ը անցողիկ թվանշան չէր: Բնականաբար, հետաքրքիր է, թե ինչու են «իրավագիտություն» եւ «միջազգային հարաբերություններ» մասնագիտություններն այդքան պահանջված: Հուսամ, այսօրվա ոչ բոլոր երիտասարդներն են երազում «մենթության» («գործ կարելու», իսկ այնուհետեւ փողով «ջրելու») մասին: Կարծում եմ նաեւ, որ ոչ բոլորն են իրենց

Լուկաշենկոն նշանակել է վարչապետ, հաստատել կառավարության կազմը

Բելառուսի նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով հաղթած Ալեքսանդր Լուկաշենկոն հաստատել է երկրի կառավարության կազմը, հաղորդում է belta.by-ը: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից գործակալությանը հայտնել են, որ Լուկաշենկոն այսօր հրաման է ստորագրել՝ Ռոման Գոլովչենկոյին նշանակելով վարչապետի պաշտոնում: Մեկ այլ հրամանով Լուկաշենկոն նշանակել է կառավարության անդամներին: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Եվրամիությունը չի ճանաչել Բելառուսի ընտրությունների արդյունքները

Եվրամիության երկրների առաջնորդներն այսօր տեղի ունեցած արտահերթ նիստում չեն ճանաչել Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները: Այդ մասին հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը՝ կոչ անելով Մինսկին ճգնաժամին խաղաղ լուծում տալ: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն էլ գագաթաժողովի ավարտին հայտարարել է, որ ԵՄ-ը պատժամիջոցներ կսահմանի ընտրությունների արդյունքների կեղծման և խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն

Ինչ կանոններով են աշխատելու նախադպրոցական կրթական հաստատությունները․ պարետի որոշումը

Պարետ Տիգրան Ավինյանը իր նոր՝ օգոստոսի 18-ի որոշմամբ սահմանել է նաեւ կանոններ, որոնց պետք է հետեւեն նախադպրոցական կրթական հաստատություններն իրենց գործունեության ընթացքում։ Որոշումը՝ ստորեւ․ «1.Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ. 1) Տնօրենի կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) վարակի հսկողության պատասխանատու (որը կարող է լինել ի պաշտոնե հաստատության բուժքույրը, այսուհետ՝ պատասխանատու): 2) Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կորոնավիրուսի

«Հայկական կերպար՝ #ArmenianLook» տղամարդկանց համար

Մեկնարկել է «Հայկական կերպար՝ #ArmenianLook» նախագիծը

Փայլանը՝ թուրք նախարարին․ «Ինչու՞ չեք պահպանում Անկարայի հայկական գերեզմանատունը». Ermenihaber.am

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Անկարայի հայկական գերեզմանոցի ավերման հարցը  տեղափոխել է Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) օրակարգ։ Անկարայի Սինջան շրջանում գտնվող հայկական Սուրբ Փրկիչ և Ս. Քառասուն մանուկ եկեղեցիներին պատկանող հայկական գերեզմանոցը շարունակում է թիրախ լինել գանձախույզների համար և շարունակաբար ավերվել։ Փայլանը հիշեցրել է, որ գերեզմանոցի տարածքը Անկարայի պատմամշակութային ժառանգության մի

Վճռաբեկ բողոք է ներկայացվել «7-ի գործով» քաղբանտարկյալ, 225-րդ հոդվածով դատապարտված Հակոբ Հակոբյանի նկատմամբ կայացված վճռի դեմ

ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Կարեւորելով 2008-ի իրադարձությունների հետեւանքով ապօրինի դատապարտված քաղբանտարկյալների` նոր իշխանությունների օրոք արագ արդարացման խնդիրը, իրավապահ եւ դատական համակարգում արդարադատության դեմ մեղանչած անձանց պատասխանատվության կանչելու եւ պատժելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով նաեւ Գլխավոր դատախազության ընթացիկ գործերով գերծանրաբեռնված լինելը, ինչի պատճառով ձգձգվում է իրավական այս գործընթացը եւ առաջացնում

«Խոշորացումը դառնալու է կռիվ ու հնդկական կինո». ովքեր են կողմ եւ դեմ Արմավիրի մարզում խոշորացմանը

Մինչեւ վերջերս թվում էր, թե խոշորացման գործընթացը շրջանցելու է Արմավիրի մարզը, բայց դա միայն թվում էր: 2021-ին Արմավիրի մարզում սպասվում է համայնքների խոշորացում: Գործընթացը դեռ չի սկսել, բայց արդեն բողոքի ցույցեր են: Ըստ նախնական աշխատանքային սցենարի, մարզի 97 համայնքը միավորվելու է 20 փնջում: Փարաքարից Վաղարշապատ ընկած հատվածում կարող է լինել 2-4 միավորում, սցենարը դեռեւս հստակ

Սեպտեմբերին Հայաստանի ազգային հավաքականը կխաղա առանց ֆուտբոլասերների

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբեր ամսին երկու հանդիպում է անցկացնելու Ազգերի լիգայի շրջանակներում՝ նախ արտագնա հանդիպում անցկացնելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ, ապա հյուրընկալելով Էստոնիայի ընտրանուն: Ազգերի լիգայի մեկնարկի առիթով ՈՒԵՖԱ-ի կազմակերպած տեսակոնֆերանսում, որին մասնակցել է այդ կազմակերպության անդամ 55 երկիր,  այլեւայլ հարցերի շարքում քննարկվել է նաեւ հանդիպումները առանց ֆուտբոլասերների կազմակերպելու եւ վերջիններին աստիճանաբար մարզադաշտ վերադարձնելու խնդիրը:

«Բազմաբնակարան շենք է կառուցվում առանց որևէ ծանուցման, բնակիչների կարծիքը հաշվի առնելու». «Ա1+» (Տեսանյութ)

«Ա1+».  Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ահազանգում են` իրենց բակում բարձրահարկ շենք է կառուցվում, որն, ըստ նրանց, ամբողջովին փակելու է իրենց շենքը։ Բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել, դիմել են տարբեր գերատեսչությունների, այսօր էլ հանդիպում ունեցան Կադաստրի կոմիտեի նախկին նախագահ, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանի հետ, նրան ուղղեցին իրենց հուզող հարցերը։ Բնակիչները մտահոգություն հայտնեցին, որ ամբողջ տարածքում չկա խաղահրապարակ,

Հայաստանը մեկնարկում է շախմատի օնլայն օլիմպիադայում

Օգոստոսի 21-ին մեկնարկում է շախմատի օնլայն օլիմպիադայի ուժեղագույնների դիվիզիոնի մրցաշարը: Հայաստանի հավաքականը վիճակահանությամբ ընդգրկված է «» խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ալժիրը, Մարոկկոն, Անգլիան, Ռուսաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Թուրքիան, Խորվաթիան եւ Եգիպտոսը: Մեկնարկային տուրում մեր հավաքականի մրցակիցը Ռումինիայի ընտրանին է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հակասում է ինքն իրեն. «Ռազմինֆո»

«Ռազմինֆո». Օգոստոսի 19-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թ․ Ապրիլյան պատերազմի թեմայով ասուլիսի ժամանակ հայտարարել էր Ադրբեջանում Թուրքիայից և Իսրայելից հրահանգիչների ներկայության մասին, ինչին «հայելային մեղադրանքով» արձագանքել է Ադրբեջանի ՊՆ-ն՝ հակասելով ինքն իրեն։ Ադրբեջանի ՊՆ-ի հետ առնչություն ունեցող կայքի միջոցով պատասխան հայտարարության մեջ, ադրբեջանական կողմը նախ պարզունակ «հայելային» կերպով հայտարարել է, թե «ոչ թե

Երևանում 5-ամյա երեխան ցած է ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Երևանի Շրջանային փողոցի տներից մեկի բակից մի երեխայի մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Պարզվել է, որ 5-ամյա երեխան ցած է ընկել իրենց տան 2-րդ հարկի պատուհանից: Ունի գանգաթաղի կոտրվածք, գլխուղեղի սալջարդ, թոքերի սալջարդ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930