Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի որդին չի կալանավորվի. News.am

Վերաքննիչ դատարանը մերժել է Դատախազության բողոքը.

Արմեն Սարգսյանը շարունակում է ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ ստանալ տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներից շնորհավորանքներ ստանալ ծննդյան օրվա առթիվ։ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձներ են հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը, շնորհավորելով նախագահ

Դիեգո Մարադոնան պարելիս մերկացրել է հետույքը

Ֆուտբոլի արգենտինացի լեգենդ, 59-ամյա Դիեգո Մարադոնայի մասնակցությամբ համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվողն ու գլխավոր մարզիչը դանդաղ պարում է մի կնոջ հետ: Այդտեղ տարօրինակ ոչինչ չկար, եթե մի պահ 1986 թվականի աշխարհի չեմպիոնը թիկունքով չշրջվեր դեպի տեսախցիկը եւ չմերկացներ հետույքը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Օրական մոտ 500 նոր դեպք ունենալու դեպքում 7-8 մահ է գրանցվում». Արսեն Թորոսյան

Կոչ եմ անում սահմանափակել բոլոր տեսակի, այդ թվում՝ սգո արարողություններին մասնակցելը

ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար: Նախարարը հույս է հայտնել, որ

Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ծառուկյանի գործով. «Ա1+»

Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ԱԱԾ միջնորդությունը մերժելու՝ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ Բողոքն արդեն մուտքագրվել է դատարան։ Այս մասին «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նախագահ Արմեն Սարգսյանի հետ, շնորհավորել նրան ծննդյան տարեդարձի առթիվ: Վարչապետն Արմեն Սարգսյանին մաղթել է հաջողություններ հանրապետության նախագահի պատասխանատու պաշտոնում՝ ի բարօրություն մեր պետության և ժողովրդի։ Նիկոլ Փաշինյանը նախագահին և նրա ընտանիքին մաղթել է նաև քաջառողջություն և երջանկություն: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«Մենք ունենք մեր առաջարկները. հաջորդ դատական նիստին կանենք». Դավիթ Սանասարյանը՝ Արսեն Թորոսյանին հարցաքննության կանչելու մասին

Դավիթ Սանասարյանը հայտարարեց՝ չի ուզում միտում տեսնել, բայց նաև նշեց՝ այն, որ դանդաղ է տեղի ունենում նիստը, շատ վատ է:

Դավիթ Տոնոյանը մեկնել է Մոսկվա

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով հունիսի 23-ին մեկնել է Մոսկվա: Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա կլինի հունիսի 24-ին Մոսկվայում կայանալիք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75 ամյակին նվիրված զորահանդեսին: ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

«ՀՀ-ում մեկ սուբյեկտ կա, ում պատճառով այս նիստերը ձգձգվում են՝ ՀՔԾ-ն, ով այս հիմար մեղադրանքն ուղարկել է դատարան». Հովհաննես Խուդոյան

Հարցին՝ գործում կա՞ն բաներ, որ վախենում եք ջրի երես դուրս գան՝ Խուդոյանը պատասխանեց. «Գործի նյութերը նախաքննության ավարտից հետո գաղտնիություն չեն պահպանում: Որեւէ անձ, ով մտածում է, որ այդ գործի նյութերում կա մի բան, որը կարող է մեզ մտահոգի, կարող է հանգիստ այդ նյութերը հրապարակել»: Թեեւ Խուդոյանը հավելեց, որ այդ հրապարկումները սովորաբար արվում են կոնտեքստից կտրված:

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Շնորհավորելով Հայաստանի նախագահին՝ Թուրքմենստանի նախագահը մասնավորապես նշել է․ «Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և բարօրություն, ինչպես նաև հաջողություններ՝ Հայաստանի բարեկամ ժողովրդի բարօրությանն ուղղված Ձեր բոլոր նախաձեռնություններում և ձեռնարկներում»։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուս է հաստատվել ՊԵԿ-ի 49 աշխատակցի մոտ, 23-ն արդեն առողջացել են, 26-ը բուժվում են տանը

Պետական եկամուտների կոմիտեի մի խումբ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել: Այս մասին Aravot.am-ի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՊԵԿ-ից: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ ՊԵԿ-ում կորոնավիրուսով հիվանդացության մի քանի տասնյակ դեպքեր են հաստատվել, մասնավորապես հարկային տեսուչների շրջանում, վարակակիրների թվում բարձրաստիճան պաշտոնյաներ կան։ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից Aravot.am-ին վստահեցրին՝ համակարգում, ընդհանուր առմամբ, թեստի դրական

«Գնահատում եմ Ձեր ավանդը հայ-սերբական հարաբերությունների զարգացման գործում». Արմեն Սարգսյանին շնորհավորել է Սերբիայի նախագահը

«Հաճույքով եմ հիշում մեր նախորդ հանդիպումներն ու զրույցները, ինչպես նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ մտքերի բաց փոխանակման հնարավորությունները»:

«Երբ որ մենք կմտնենք դատաքննության փուլ, կտեսնեն՝ ինչն է ջուր եւ ինչն են ջախջախում». Դատախազ Բաղդասարյանը՝ Քոչարյանի պաշտպաններին

Խոսելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքի փոփոխության հետ կապված դատարանի որոշման մասին՝ դատախազն ասաց, որ որոշումը դեռ չեն ստացել, հենց ստանան՝ կնախապատրաստեն բողոքն ու կներկայացնեն Վճռաբեկ դատարան:

Իմ ստորագրությամբ չի լրանում անհրաժեշտ քանակը, և այդ իմաստով «գնդակը «Լուսավոր Հայաստանի» դաշտում է». Տիգրան Ուրիխանյան

Երբ որ իրենք «կտեղափոխեն գնդակը», հանրությունն, անպայման, կիմանա անելիքս։

Մայիսին կորցրած 71 հազար 471 աշխատատեղից 50 հազար 94-ը վերականգնվել է. Փաշինյանն ու ՊԵԿ-ը վերլուծել են տվյալները

Ըստ վարչապետի, սահմանափակումների ժամանակ տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում էր

Ֆրանսիայի և Հայաստանի առողջապահության ոլորտի հարաբերությունների մի նոր փուլ. բժիշկների երկրորդ խումբը կժամանի Ֆրանսիայից

«Ուրախ ենք, որ Ֆրանսիայից ժամանող հաջորդ խումբը ղեկավարվելու է հենց սփյուռքահայ բժշկի կողմից»,- նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:

Եվս երկու տարով երկարաձգվել է աշխատանքային գրքույկների՝ թվայնացման ներկայացնելու ժամկետը

2019 թ.-ի ընթացքում հավաքագրվել է շուրջ 125 000 աշխատանքային գրքույկ։

ՌԴ և ՀՀ փոխվարչապետերը տեսակապի միջոցով քննարկել են հայ-ռուսական երկկողմ օրակարգի արդիական հարցերը

Կայացել է Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահների աշխատանքային հանդիպումը

«Քոչարյանի պաշտպաններն անցել են բարեխղճության ու հաճախ նաեւ ողջամտության սահմանները». Դատախազը միջնորդեց վերջ տալ դատական նիստերն անհարկի ձգձգելը

Դատախազը հորդորեց Քոչարյանի ու մյուս ամբաստանյալների պաշտպանների գործողություններում ճանաչել միջնորդություններ ներկայացնելու դատավարական իրավունքի չարաշահումը, սահմանափակել դատական նիստի նախապատրաստական մասի փուլն ու միջնորդություններ ներկայացնելը, անցնել դատաքննության՝ հնարավորություն տալով հրապարակել մեղադրանքի եզրափակիչ մասը:

Բակերում ստուգայցերն ամենօրյա են. դիմակ չդնելու համար 1264 արձանագրություն՝ 10 օրում

Բակերում ուժեղացված ստուգայցերն ամենօրյա են։

«Մեր քաղաքական թիմն ամեն ինչ անում է, որ ատելության խոսք չօգտագործի». «Իմ քայլի» պատգամավոր

Մեզանում ատելության խոսքը հիմնականում ոչ թե էմոցիոնալ դրսեւորում է, այլ մտադրված գործողություն՝ ուղղված այլ անձի արժանապատվությունը վիրավորելուն:

Կորոնավիրուսը աշխարհում. վարակվածների թիվը գերազանցել է 9 միլիոն 200 հազարը, Մոսկվայում թուլացնում են սահմանափակումների ռեժիմը

Ռուսաստանում 1 օրում հայտնաբերվել է 7425 նոր դեպք, մահացել է 153 մարդ: Այսպիսով, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600 հազարի: Ստեղծված իրավիճակում Մոսկվայում, որտեղ վերջին օրերին  պաշտոնական վիճակագրությունը դրական տեղաշարժ է ցույց տալիս, շարունակում են թուլացնել սահմանափակումների ռեժիմը:

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը վարակվել է կորոնավիրուսով

Կորոնավիրուս է հաստատվել նաև թենիսիստներ Բորա Չորիչի և Գրիգոր Դիմիտրովի մոտ: Մարզիկները մասնակցել են Adria Tour ցուցադրական մրցաշարին, որը կազմակերպել էր Ջոկովիչը:

Նպատակն էր միավորել կին առաջնորդներին` կիսվելու իրենց փորձով. Աննա Հակոբյանը տեսակապով մասնակցել է «Female political leaders as champions for testing: Test to Exit COVID-19» խորագրով համաժողովին

Մշակել հնարավոր ռազմավարություն՝ ինչպես Covid-19 համաճարակի ընթացքում երկրները կարող են կրկին վերաբացվել և ինչպես ապահովել հանրությանը նոր, պարզ և մատչելի թեստերով

Ղրղըզստանի նախկին նախագահը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ կոռուպցիայի կազմակերպման մեղադրանքով

Բացի այդ՝ դատարանը վճռել է նաև զրկել Աթամբաևին պետական պարգևներից:

ՀՀ նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ծննդյան օրվա առթիվ

Մեր բարեկամությունն ու համագործակցությունը մնում են անձեռնմխելի․ Սալոմե Զուրաբիշվիլի

«Ֆեյսբուքում» հայհոյախոսությունը, վիրավորանքներն ավելի շատ են, քան փողոցում». Աշոտ Մելիքյան

Այն հարթակները, որոնք իրենց ուզում են ԶԼՄ համարել, բայց չեն հրապարակում իրենց ելքային տվյալները կամ սեփականատերերին վերաբերող տեղեկությունը, ավելի շատ են պարունակում հայհոյախոսություն եւ վիրավորանքներ

«Ամեն ինչ արվում է, որ մինչեւ Քոչարյանի գործով վերջնական որոշում կայացվելը ՍԴ-ն որպես այդպիսին գոյություն չունենա». Ալումյան

Այնտեղ կան խնդիրներ, թե ՍԴ քանի անդամ պետք է զրկվի իր պաշտոնից: Նաեւ դա է վիճելի հարց՝ 3, թե՞ այլ: Ու պարզ չի, թե ՍԴ մյուս անդամները հետո իրենց ոնց կպահեն: Մի բան կա, որ ոչ մեկի համար գաղտնիք չի, բոլորի համար այդ ամեն ինչը տեսանելի է, մի քրեական գործով մի հոգու ամեն գնով պատասխանատվության ենթարկելու նպատակով պետական ինստիտուտների նկատմամբ այսպիսի ոտնձգություններ են տեղի ունենում:

Անկանխիկ ամառ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Visa-ի հետ միասին

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և Visa International վճարահաշվարկային համակարգի կողմից մեկնարկած ակցիայի շրջանակներում անկանխիկ գնումների միջոցով կարող եք ստանալ բոնուսներ վաստակելու և մրցանակներ հաղթելու հնարավորություն: Սույն թվականի հունիսի 5-ից մինչև օգոստոսի 31-ը, ներառյալ` գործող ակցիայի ժամանակահատվածում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa վճարահաշվարկային համակարգի քարտապանը յուրաքանչյուր 1000 դրամ անկանխիկ գնումների դիմաց կստանա 1 բոնուսային միավոր: Ակցիային մասնակցելու համար նշված ժամանակահատվածում քարտապանը պետք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031