Օրվա լրահոսը

Սեդա Գրիգորյանը՝ Ֆիրդուսի թաղամասի, Իսպիրյանի ու Մեսչյանի «դիրքափոխության» մասին

Երեւանի գլխավոր ճարտարապետն իր դիրքը, իր մասնագիտությունը, ոլորտը հավասարեցրել է բիզնես շահին:

Արցախի ԱԺ պատգամավոր Հովիկ Ջիվանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 16-ին հանդես է եկել հայտարարությամբ

«Եթե Վերմիշյանի մոտ իմ վերաբերյալ թղթեր գտնվեին, կգային իմ հետեւից». Արարատ Միրզոյան

«Եթե «Իմ քայլին» էլ նման դեպք վերաբերի, էլի կլինի քննություն»,-վստահեցրեց ԱԺ նախագահը

«Նորագույն տեխնոլոգիաներով անցկացված մրցույթը մեծ մարտահրավեր էր». Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Դիանա Ադամյանը

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթն այս տարի անցկացվում էր առցանց՝ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության շնորհիվ։ Մրցույթի երրորդ փուլում մասնակիցներն ու նվագախումբը հանդես են եկել հեռավար։

Ծառուկյանին զրկեցին անձեռնմխելիությունից. 87 իմքայլական «կողմ» քվեարկեց

Այժմ քննարկվում է Ծառուկյանին ազատությունից զրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությունը:

«Գագիկ Ծառուկյանն ինքն է մոտեցել եւ ցանկություն հայտնել գնալու ԱԱԾ». Միրզոյանի պարզաբանումը

Իմ տեղեկություններով՝ ինքը մոտեցել է ԱԱԾ աշխատակիցներին եւ ասել, որ ուզում է գնալ ԱԱԾ:

ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցրել է 0.5 տոկոսային կետով

Սպասվում է, որ երկրորդ եռամսյակում համաշխարհային տնտեսությունը կգրանցի իր պատմական ամենամեծ անկումներից մեկը:

«Լա՛վ եմ արել, գրել եմ, հպարտանում եմ նրանով, ինչ գրել եմ». Տիգրան Ուրիխանյանը հաստատում է, որ Ծառուկյանին հավատարմության թուղթ է գրել

Բոլորիդ հայտնի է, որ ես ունեցել եմ անհամաձայնություն ԲՀԿ այն ժամանակվա կազմի հետ, հիմիկվա կազմի շատերի հետ ու դա նկատելի է եղել բոլորի համար ու դրսեւորվել է տարբեր ձեւերով, այո, ցանկացել եմ դուրս գալ, դուրս գալուց ասել եմ՝ էս էլ մանդատը, որովհետեւ ես պարտվել եմ ռեյտինգայինով, իսկ խորհրդարան ինձ բերել է Գագիկ Ծառուկյանը:

«Հերոին» տեսակի թմրամիջոց` 1 տոննա չուգունի դիմաց. մեղադրանք է առաջադրվել 2 անձի

Թմրամիջոցի մի մասը նույն օրը գործածվել է, իսկ մնացած խոշոր չափի` ընդհանուր 0,293 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցը տղամարդը պահել է իր մոտ` հետագա օգտագործման համար, որը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողների կողմից:

ՍԱՍ-ի Արտակի ու Սամվել Ալեքսանյանի՝ ընտրակաշառք բաժանելու մասին ձայնագրություններ կան, բա ինչո՞ւ իրենց դեմ իրավական գործընթաց չեք սկսում. Մակունցի պարզաբանումը

Հարցին՝ 4 քրգործ եղավ Ծառուկյանի հետ կապված այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ կառավարությունը պետք է փոխվի, կասկածելի չէ՞՝ Մակունցն ի պատասխան հորդորեց քաղաքական ու իրավական գործընթացները տարանջատել:

Ռուբեն Մելիքյան․ Ոստիկանության գործողությունները համարում եմ տոտալ անօրինականություն և տոտալ հակաիրավականություն

«Ես այն կարծիքին եմ, որ չակերտավոր պասիվ դիմադրություն ցուցաբերելու իրավունք անօրինականության նկատմամբ ունի ցանկացած մարդ և բնականաբար, ցանկացած քաղաքացի»:

Ինչու Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը չի մասնակցում Սասուն Միքայելյանը եւ ինչպես են քվեարկելու իմքայլականները

Հարցին՝ խմբակցությունում դեմ արտահայտվողներ եղե՞լ են, կամ գործընթացի իրավականության վերաբերյալ մտահոգություններ՝ Մակունցը պատասխանեց. «Խմբակցության նիստը փակ է եղել, բայց ես արդեն նշեցի, որ խմբակցության պատգամավորները քվեարկելու են իրենց խղճի եւ համոզմունքների համապատասխան»:

«Ծառուկյանը լորդերին բերեց-հասցրեց Ղարաբաղ». Վարդան Ղուկասյան

Որ կոնյակի գործարանն ու մնացածը փակվեն վաղը չէ մյուս օրը, ո՞վ է պատասխան տալու դրա համար:

Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել, իսկ Իրանում 1 օրում մահացել է ավելի քան 100 մարդ

Անցած 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել: Հունիսի 16-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է ևս 20 մարդ, այսպիսով առողջացածների թիվը հասել է 724-ի: Վրաստանում այս ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 879, գրանցվել է 14 մահ: Կարանտինային ռեժիմում է 2710, հատուկ վերահսկողության ներքո` 267 մարդ: Միևնույն ժամանակ Իրանում արդեն երրորդ օրն է՝ կորոնավիրուսի հետևանքով օրական

«Պարո՛ն Արթուր Դալլաքյան, ինձ հետ խոսելիս զգույշ ընտրեք բառերը, առանց հասկանալու բառեր չարտաբերեք». Արթուր Դավթյանի եզրափակիչ ելույթը

Արթուր Դավթյանը հայտարարեց. «Ես քաջ գիտակցում եմ իմ պատասխանատվությունը, քաջ գիտակցում եմ իմ նախաձեռնած գործընթացի նշանակությունը»:

ՄԱԿ-ը հրապարակել է Հայաստանի Կայուն զարգացման նպատակների 2020 թվականի կամավոր ազգային գնահատման զեկույցը

Այն ներկայացվելու է նաև այս տարվա հուլիսին ՄԱԿ-ի շրջանակներում կայանալիք Բարձրաստիճան քաղաքական համաժողովի ընթացքում:

«Դուք միշտ կատարել եք կեղտոտ քաղաքական պատվեր, ես գիտեմ, թե դուք ինչ քինախնդիր անձնավորություն եք». Նաիրա Զոհրաբյանը՝ Արթուր Դավթյանին

«Ես հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացում, որովհետեւ իմ հեռախոսային խոսակցությունները լսվել են ու այս հարցում ինձ օգնելու են Եվրոպական դատարանի հետ աշխատող փաստաբաններ: Այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հանդեպ, քաղաքական կեղտոտագույն հաշվեհարդար է ու այն, ինչ անում եք, քաղաքական կեղտոտ պատվեր է»:

Լեռնային Ղարաբաղում բնակվողները պետք է ունենան տեղաշարժման պատշաճ հնարավորություններ. «Հայաստանի եվրոպացի բարեկամներ»

Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ ցամաքային ճանապարհները շրջափակված են, և չկա քաղաքացիական օդանավակայան։ Մուտքի և ելքի միակ հնարավորությունը Հայաստանի հետ ունեցած սահմանն է։

«Այստեղ ձեռքս կկտրեմ, եթե կապացուցվի, որ ես կարող եմ ինչ-որ մեկին կաշառք տալ». Նաիրա Զոհրաբյան

Սա ապացուցում է, որ երկու տարի շարունակ դուք լսել եք իմ հեռախոսազրույցները: Ես սա ուղարկելու եմ եվրոպական բոլոր կառույցներին

Արցախի կառավարությունը շահագրգռված է, որ ՊԲ սննդի մատակարարման ծրագրում ավելացվեն տեղական արտադրության գյուղմթերքի տեսակները

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ սննդի մատակարարման թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

«Հայրս պատանդ է շինծու քաղաքական գործերին». պատգամավորը՝ Ծառուկյանի եւ իր հոր հարաբերությունների մասին

Պարոն Ծառուկյանի եւ հորս համագործակցության արդյունքում դեռեւս մանկուց լսել եմ պարոն Ծառուկյանի խոսքը՝ ոչինչ, թող ես տուժեմ, բայց նա չտուժի, նա ընտանիք է կերակրում

«Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին». Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկմանը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորները Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի փակ, գաղտնի քվեարկության ժամանակ քվեարկելու են իրենց խղճի մտոք:

460 ԱՄՆ դոլար տուգանք` Թուրքիայում առանց դիմակի տնից դուրս գալու դեպքում. Ermenihaber

Թուրքիայի արդեն 42 նահանգում քաղաքացիները պարտավոր են փողոց դուրս գալ բացառապես պաշտպանիչ դիմակներով։

«Էդ ո՞նց եղավ, որ երբ պետք է՝ ԲՀԿ-ն լավ ուժ է, Գագիկ Ծառուկյանը՝ խոշոր սեփականատեր, իր տանը կարելի է քեֆ անել, հետո գալ մեզ ասել՝ բա իմացե՞լ եք ինչ է եղել». ԼՀԿ-ն չի քվեարկի

Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի քվեարկությանը, որովհետեւ ֆարսի չի ուզում մասնակցել ու եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, շատ հետաքրքիր կլինի տեսնել՝ իմքայլական բոլոր 88 պատգամավորները կողմ կլինե՞ն:

Արթուր Գրիգորյանը նշանակվել է վարչապետի օգնական

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 16 Հունիսի 2020, 712 – Ա ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՕԳՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արթուր Գրիգորյանին նշանակել վարչապետի օգնական: Նիկոլ Փաշինյան

«Ձեր հեղափոխության վերջը եկել է. ժողովրդի 5%-ն էլ չի հավատում ձեզ». Գագիկ Ծառուկյան

Տո Ծառուկյանը տվե՞լ է, կա՞ այդպիսի ապացույց: Ես այս երկիրը սիրում եմ: Երկրորդ քաղաքական ուժի դեմքին բերել-ասում են ընտրակաշառք

Վարչապետի որոշմամբ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 16 Հունիսի 2020, 713 – Ա ԱՐԹՈՒՐ ՋԱՎԱԴՅԱՆԻՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան: Նիկոլ Փաշինյան

Գագիկ Ծառուկյանին բերման են ենթարկել ԱԺ բակից՝ առանց անձեռնմխելիությունից զրկելու. Շաքե Իսայան

«Մենք շարունակելու ենք Գագիկ Ծառուկյանի սկսած պայքարը, եթե բոլոր անդամների նկատմամբ էլ քրգործեր կարվեն, միեւնույն է, ԲՀԿ համախոհները փողոցում շարունակելու են պայքարը: Այսօր առավոտից երիտասարդներին ծեծելով բերման են ենթարկում, երեկվանից ոստիկանական ոժերը մեկնել են մարզեր՝ ԲՀԿ համախոհներին վախեցնելու: Մեկ գիշերվա մեջ մարզերում պոստեր են տեղադրվել: Դա վկայում է մի բանի մասին՝ դուք վախենում եք Գագիկ Ծառուկյանից»:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031