Օրվա լրահոսը
Պողոս Պողոսյանի սպանության գործով Սթիվեն Ջոն Նյութոնի հայտարարությունում նոր ի հայտ եկած հանգամանք չկա. Ռոբերտ Բեջանյան
«Դատախազ Խաչատրյանն իր անհիմն և մտացածին ենթադրություններով ո՞ւմ է ցանկանում հաճոյանալ, որ 18 տարվա վաղեմություն ունեցող քրեական գործով կատարել է օրենքին հակասող գործողություններ» Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանն այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին խնդրեց իր պաշտպանյալի դեմ ներկայացված բողոքն ամբողջությամբ մերժել այն` ժամկետանց, հիմնազուրկ և իրավազուրկ լինելու պատճառաբանությամբ։ Խոսքը,
Ես որպես խնամի ցավում եմ Ծառուկյանի հետ կատարվածի համար, բայց ունեմ այլ քաղաքական հայացքներ. Խաչատուր Սուքիասյան. News.am
Ես որպես խնամի այսօր շատ ցավում եմ պարոն Ծառուկյանի հետ կատարվածի համար, բայց ես որպես Խաչատուր Սուքիասյան ունեմ քաղաքական այլ հայացքներ, այլ պատկերացումներ, այլ տեսլական։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խնամի Խաչատուր Սուքիասյանը: Մեր հարցին՝ նա իրավակա՞ն, թե՞ քաղաքական է համարում գործընթացը, Սուքիասյանը պատասխանեց, որ ինքը իրավական կամ քաղաքական
«Ծառուկյան» քաղաքական երեւույթի մայրամուտը
Ազգային անվտանգության ծառայության տարածած կիրակնօրյա երեք հաղորդագրություններն ամպրոպի էֆեկտ ունեցան Հայաստանում, քանզի ուղղակիորեն մեղադրանք է ներկայացվում խորհրդարանի երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին, նրա հետ կապակցված բիզնեսին եւ քաղաքական շրջանակին։ Բայց սա միայն հարցի ձեւական կողմն է։ Ըստ էության, սա մեղադրանք է, ուղղված նախկինից մնացած գործելակերպին, մտածելակերպին, «արժեքներին», որի մարմնավորողը եւ խորհրդանիշը ներկայիս խորհրդարանում, նախկինում «ահեղ»
«Մի’ պառակտեք եւ թշնամացրեք ազգը, մի բաժանեք մարդկանց». Ռոման Ամոյան
Ես ընդամենը եկել եմ կանգնելու ՀԱՕԿ նախագահի կողքին, որի շնորհիվ ՀՀ-ում երկար տարիներ զարգացել է սպորտը, իսկ ես հայկական սպորտի մի մասն եմ ինձ համարում։
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք, եւս 13 հոգի առողջացել է: Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Սեւան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն, Վերին Գետաշեն, Վարսեր, Վարդաձոր, Չկալովկա, Արծվանիստ, Ներքին Գետաշեն, Ձորագյուղ, Ծովագյուղ, Ակունք, Լուսակունք, Վաղաշեն, Գավառ,
«Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է այլ գործի շրջանակներում». Իվետա Տոնոյան
Իվետա Տոնոյանը հայտնեց, որ Նվեր Ծառուկյանը երկրում է:
Վահան Բադալյանը` Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Վաղվանից Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում կնշանակվի մեր օրերի լավագույն արվեստագետներից Վահան Բադալյանը: Լևոն Իգիթյանն ազատվել է այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն: Մանրամասները՝ վաղը»:
Հայաստան-Իսրայել հարաբերություններին ընդդիմանալով. ի՞նչ նպատակ է հետապնդում Իրանը տարածաշրջանում
Վերջին ամիսներին Իրանի և ԱՄՆ-ի միջև հիբրիդային և պրոքսի պատերազմի համատեքստում աշխարհի լրատվամիջոցների և քաղաքական շրջանակների ուշադրությունը կենտրոնացված է եղել Վաշինգտոն-Թեհրան քարոզչական փոխհրաձգության դաշտում տեղի ունեցող զարգացումների վրա։ Սակայն, Իրան-ԱՄՆ առճակատման մետաղադրամի մյուս երեսը կազմում է Իրան—Իսրայել առավել խորքային հակամարտությունն ու թշնամությունը Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանում։ Տարածաշրջանում և հատկապես Սիրիայում ընթացող պրոքսի պատերազմի շրջագծում վերջին
Ռեպրեսիվ գործելաոճը, շանտաժը և իշխանության ձախողումների մասին բարձրաձայնող ընդդիմադիրներին ամեն գնով լռեցնելու ապօրինի գործողությունները տեղ չունեն ժողովրդավարական երկրի քաղաքական համակարգում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական երեք ուժերի՝ «Հայրենիք», Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «Մեկ Հայաստան» կուսակցությունների հայտարարությունը: Մենք կիսում ենք բոլոր այն մտահոգությունները, որոնք տեղ են գտել ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ հայտարարության մեջ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը միանում է ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային ներուժով և համախոհությամբ մեր պետականությանն ուղղված մարտահրավերները հաղթահարելու կոչին: Այո՛,
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնում կնշանակվի Մարինա Հակոբյանը, ով մինչ այդ զբաղեցրել է Պատկերասրահի գիտական քարտուղարի պաշտոնը: Արման Ծատուրյանը լքում է պաշտոնը, լրացել է նրա պայմանագրի ժամկետը: Մանրամասները` վաղը»:
Ավետիք Իշխանյան․ Իշխանությունը համաճարակն օգտագործում է քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար
«Մի քանի անգամ տեղի է ունեցել անհամաչափ ուժի կիրառում, հատկապես՝ կանանց նկատմամբ»
ՍԱՏՄ-ն խախտումներ է արձանագրել՝ հաճախորդներին մատուցվել է նարգիլե, չեն պահպանվել 1,5 մետր հեռավորությունը, դիմակները սխալ են կրել
Վերջին 1 ամսում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգայց է իրականացրել 4000 տնտեսվարողի մոտ: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Նա տեղեկացրեց, որ այդ 4000-ից խախտումներ են հայտնաբերվել 1000 տնտեսվարողի մոտ եւ կազմվել արձանագրություններ: Ավետիսյանի խոսքերով. «ՍԱՏՄ-ն հենց առաջին օրվանից լծված էր այն աշխատանքներին, որոնք միտված էին մեր սպառողներին կորոնավիրուսային
Նախնական տեղեկություն ունենք, որ քիչ անց պետք է Գագիկ Ծառուկյանը դուրս գա. Վահե Էնֆիաջյանը՝ ԱԱԾ շենքի դիմաց
Նա նաև որոշ տեղեկություններ հայտնեց բերման ենթարկված քաղաքացիների հետ կապված:
Ջավադյանին իր նոր պաշտոնում լուրջ փորձություններ են սպասվում․ դժվար է լինելու դրսից փող բերելը
Այսօր քաղաքական թոհուբոհի մեջ հանրությունը գրեթե չնկատեց ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանի նշանակումը հատուկ հանձնարարությունների դեսպանի պաշտոնին։ Միանշանակ է, որ Արթուր Ջավադյանը չի զբաղվելու, օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, նրա հիմնական գործը լինելու է դրսից պարտքով փող բերելը, իսկ ավելի կոնկրետ՝ խորացող ֆինանսատնտեսական ճգնաժամը կասեցնելու համար արտաքին պարտքը ավելացնելը՝ բնականաբար օգտագործելով իր «հին և
Հայկ Մարության. «Քննարկում ենք մանկապարտեզների բաց պահելու նպատակահարմարությունը»
«Ապրիլի 21-ից Երեւան համայնքի ենթակայության տակ գործող հիվանդանոցային հաստատությունների պացիենտների եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում հաշվառված քաղաքացիների համար իրականացվում է շրջիկ եղանակով նմուշառում»,-այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա հայտարարեց՝այս պահին 5628 նմուշառում է արվել. «Պոլիկլինիկաները տանում են 4493 պացիենտի, որից 1053-ը կորոնավիրուսով հաստատված դեպքեր են: Երեք
«Բացառում եմ: Շատերի հետ կարող են շատ բաներ համընկնել». Նաիրա Զոհրաբյանը՝ Միքայել Մինասյանի հետ համագործակցության մասին
Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց ՝ այս անգամ Գագիկ Ծառուկյանը հետ չի կանգնի:
Փաշինյան. «Մի ընդդիմադիր քաղաքական շրջանակից լուր է եղել, որ այդ հյուրանոցում սեռական փոքրամասնությունների ընդհատակյա համաշխարհային կոնգրես է եղել»
Այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի մասին կեղծ լուրերի տարածողներին բացահայտելու մասին լրագրողի հարցին ի պատասխան ուշագրավ հայտարարություն արեց: Դիտարկմանը՝ մարդկանց փող են տալիս, որպեսզի կորոնավիրուսի դրական ախտորոշում գրեն, այլ պատճառով մահացած քաղաքացիների հարազատներին գումար են առաջարկում, որպեսզի նրանք իրենց համաձայնությունը տան գրելու՝ մահացել է կորոնավիրուսից, վարչապետն ասաց՝ իշխանությանն ուղղված ամենամեծ քննադատությունն
«Ալեն Սիմոնյանն ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Նա թող մտածի իր մասին». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները եւ Գագիկ Ծառուկյանի աջակիցները ԱԱԾ-ի մոտ են: Aravot.am-ը Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կպատասխանի ԱԺ փոխնախագահ, իմքայլական Ալեն Սիմոնյանի՝ նախորդ օրն իր հասցեին արած մոտավորապես այն հայտարարությանը, թե Նաիրա Զոհրաբյանը լավ կլինի զուսպ արտահայտվի, որովհետեւ հնարավոր է՝ հետագայում նրա անվան հետ նույնպես գործեր բացվեն: «Ալեն Սիմոնյանն ինձ բացարձակապես չի հետաքրքրում:
«Իշխանության թեթև ձեռամբ համավարակի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամին ավելացավ նաև քաղաքականը»․ Արթուր Համբարձումյան
Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, այժմ արդեն նախկին անդամ Արթուր Համբարձումյանը կարծիք հայտնեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին զրկելով անձեռնմխելիությունից՝ երկրում համավարակի պատճառով առաջացած տնտեսական ու սոցիալական ճգնաժամին զուգընթաց՝ կխորանա քաղաքական ճգնաժամը։ «Ես համաձայն չեմ այն բնորոշմանը, թե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, որովհետև քաղաքական հետապնդում լինելու համար նախ պետք է
Դավիթ Ավագյան․ Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակի խուզարկությունը իրավաչափ չենք համարում
«Իրենց հետաքրքրող փաստաթղթեր կամ իրեր չեն հայտնաբերվել, և որևէ առգրավում չի կատարվել»
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը անում է հնարավորը` ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու հարցում. ՀՔԱՎ
Ղազախստանում գտնվող ՀՀ քաղաքացին, որն ավելի վաղ ահազանգել էր ՀՔԱՎ, հունիսի 5-ին վերադարձել է ՀՀ։ Այս մասին մեզ տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ լրատվամիջոցների հետ կապի և հանրային դիվանագիտության բաժնի պետ Սերոբ Բեջանյանը։ Մայիսի 25-ին ահազանգն ստանալուց հետո քաղաքացու հայտնած տեղեկությունների հիման վրա նյութ էինք հրապարակել, միաժամանակ դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ պարզաբանումներ ստանալու։ Հիշեցնենք՝
«Ստիպողաբար որեւէ քայլ չի արվել». Էնֆիաջյանը՝ Ծառուկյանին ուղղված «հավատարմության թղթերի» մասին
Հարցին ի պատասխան, որ եթե Գագիկ Ծառուկյանին կալանավորեն, ո՞վ կստանձնի կուսակցության ղեկավարումը, Էնֆիաջյանն ասաց, որ այս պահին նման հարց չեն քննարկել
ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը սպասելի էր, բայց չափազանց ուշացած. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գտնում է, որ մյուս երկրների քայլերն ավելի արդյունավետ են եւ բիզնեսը կգնա հենց այդ երկրներ քան՝ կգա Հայաստան:
Նիկոլ Փաշինյան. «Որեւէ մեկին չեմ վարակել»
«Սեփական օրինակով համոզվեցի դիմակ կրելու արդյունավետության մեջ»,-այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ երեկ լրացել է իր՝ կորոնավիրուսով դրական ախտորոշման 14 օրը, եւ վերլուծելով այդ օրերին իր հանրային շփումները, պարզել է.«Որեւէ մեկին չեմ վարակել, որովհետեւ իմ հիվանդության առաջին օրից եղել եմ դիմակով: Այն քաղաքացիները, ում հետ շփվել եմ, անընդհատ կապի
Ուժեղացված ստուգայցեր Շենգավիթում եւ կասեցումներ՝ ողջ երկրում․ վերջինների թվում է «Փեթակը»
Ուժեղացված վերահսկողական աշխատանքներ՝ Շենգավիթ վարչական շրջանում․ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի դիտակետում այսօր Երեւանի այս հատվածում գործող տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերի պահպանումն էր։ Ստուգայցերն անակնկալ են, տնտեսավարողները դրանց վերաբերյալ չեն զգուշացվում։ Բացի կոնկրետ այս վարչական շրջանից՝ դրանց ամենօրյա անցկացումը շարունակվում է ողջ հանրապետությունում, առաջնահերթորեն նաեւ՝ ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով։ Արձանագրվող խախտումներին հետեւում են
«Ստեղծված իրավիճակից միակ անցնցում ելքը Նիկոլ Փաշինյանի անուժ կառավարության հրաժարականն է». ՀՀԿ
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Երկրում մոլեգնող կորոնավիրուսային համավարակի, օրեցօր խորացող առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի ֆոնին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության երկարաձգումն այս իշխանությունները ծառայեցնում են բացառապես քաղաքական հետապնդումների համար իրավական շղարշ ապահովելու նպատակով։ Տվյալ իրավիճակում սահմանափակվում եւ ոտնահարվում են մարդու հիմնարար իրավունքներ եւ ազատություններ՝ խոսքի ազատության իրավունքից մինչեւ խաղաղ հավաքներ իրականացնելու եւ ազատ տեղաշարժի
Վաղվանից պարտադիր է անձը հաստատող փաստաթղթով տանից դուրս գալ, հակառակ դեպքում տուգանք կկիրառվի
Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է լինելու անձը հաստատող փաստաթղթի կրումը: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անձը հաստատող փաստաթղթի պարտադիր առկայությունը վարչապետը բացատրեց այն հանգամանքով, որ երբ հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր են լինում եւ հարկ է լինում վարչական վարույթ սկսել, խնդիր է առաջանում, երբ քաղաքացիների մոտ անձը


















































