Օրվա լրահոսը

25 տարի անազատության մեջ գտնվող ցմահ դատապարտյալն ազատ արձակվեց. «Ա1+»

Ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանն այսօր վաղաժամկետ ազատ արձակվեց։ Քիչ առաջ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանը որոշեց վաղաժամկետ ազատ արձակել 25 տարի անազատության մեջ գտնվող Ստեփան Գրիգորյանին։ Հիշեցնենք՝ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: Իսկ 2003թ. օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Նյութն

«Ամեն քառօրյայի կառավարությունը ստիպված է լինելու նորից լսել այդ հարցը, պարզաբանել այն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին». Տիգրան Ուրիխանյան

«Մեկ տարուց ավել փորձում եմ պատասխան ստանալ, թե ուր է արդեն մեկ միլիարդից ավել կազմող զինծառայողների սոցապահովության հիմնադրամի
հաշվետվություններում չերևացող գումարը»

Թատերական նոր ձեւաչափ Հայաստանում «կորոնապիեսի» ժանրում

«Առավոտին» հասած տեղեկություններով՝ Վանաձորում թատերական մի քանի գործիչներ շուտով կիրականացնեն նոր ձեւաչափ, որը մինչ օրս չի եղել Հայաստանում եւ ոչ միայն: Մենք կապ հաստատեցինք բեմադրիչի հետ եւ մանրամասնեցինք որոշ բաներ: Առաջին անգամ դերասաններն օնլայն կխաղան էկրանի առջեւ նստած հանդիսատեսի համար եւ այն կլինի ոչ թե տեսագրված ներկայացում, որը վաղուց արվում է, այլ կենդանի, կամ ինչպես

«Ժողովրդի փողից ինչո՞ւ չեք տալիս». Մարուքյանը Ջանջուղազյանին «սրամտող» անվանեց

Ձեր հետեւողականությունը ողջունելի է, բայց վստահ չեմ, որ դուք նպատակ եք հետապնդում պատասխանը ստանալու, որովհետեւ ստացել եք: Տպավորություն է, որ ձեզ հետաքրքրում է հարցի ձեւակերպման գործընթացը

Ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-իսրայելական գործընկերային հարաբերություն­ներին. Արմեն Սարգսյան

Կարևորում եմ Հայաստանի և Իսրայելի միջև շարունակական համագործակցությունը. նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի առթիվ շնորհավորել է Իսրայելի նախագահին

«Երեկ համարս անզգուշաբար հնչեցրել եմ ԱԺ ամբիոնից, մինչեւ այսօր 85 հատ զանգ եմ ստացել, բա եթե ինձ են այդքան զանգում, տեսչական մարմնին ինչքա՜ն են զանգելու». Բաբկեն Թունյան

Թունյանն ասաց. «Տեսչական մարմինն այսօր ռեսուրսի խնդիր ունի, հիմա բերել եք էլի մի շատ կարեւոր ֆունկցիա վերագրում եք տեսչական մարմնին: Հայաստանում մոտ 80 հազար գրանցված տնտեսվարող կա, տեսչական մարմինը ո՞նց կարող է նրանց վերահսկել: Երբ որ ստիպում ենք գործատուին ինչ-որ բաներ անել, մի հատ էլ խստացնում ենք, վերահսկողական ֆունկցիա ենք նշանակում, պիտի մի հատ նայենք՝ այդ գործատուներն այսօր ի՞նչ վիճակում են»:

«Քանի դեռ կան նպատակներ, իրավունք չունես հոգնելու»

Կորոնավիրուսով վարակվածների հետ աշխատող ապագա ինֆեկցիոնիստը` սպասումների եւ հիվանդների տրամադրության մասին Այս օրերին, երբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է, ամենաբարդն ու պատասխանատուն շարունակում է մնալ բուժաշխատողների աշխատանքը: Aravot.am-ը զրուցել է ԵՊԲՀ մանկական ինֆեկցիոն հիվանդությունների կլինիկական օրդինատոր Մարիամ Հակոբյանի հետ, որը վարակի տարածման առաջին օրերից որպես կամավոր ներգրավվել է  կորոնավիրուսով վարակվածների բուժման աշխատանքներում: – Որքա՞ն ժամանակ

Հայկ Մարության. «где товарищ ленин?»

Երեւանի քաղաքապետարանում փնտրեցին եւ գտան՝ որտեղ են Բանվորի եւ Լենինի արձանները

«Ունենք էյֆորիկ տրամադրությունների հիման վրա, քաղաքացիների մոտ 30%-ի կողմից, ամբոխավարական եղանակով ձևավորված մեծամասնություն՝ առանց քաղաքական կենսագրության ու պատկերացումների». Արտակ Զաքարյան

«Դըմփ, դըմփ, հո՛ւ»-ն հենց այնպես չէր մտածված Թեկուզ և Ջորջ Օրուելի «Նորալեզվի հիմնական նպատակը՝ մտքի ծավալների նեղացումն է» միտքը ակտուալ է ժամանակակից աշխարհում, այնուամենայնիվ նախընտրելի և պարտադիր է օրենսդիր մարմնում հնչեցնել կենդանի խոսք` բովանդակային առումով հստակ ասելիքով: Միևնույն ժամանակ պարտադիր է գրական բառամթերքի գործածումն ու խոսքի մշակույթի դրսևորումը, անշուշտ, հիշելով, որ խոսքային լավագույն ավանդույթներ և

«Փոխարենը դուրս են մղվում մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, սակայն «յուրային» չեն». «Փաստ»

Խնդիրները ծագում են այն ժամանակ, երբ պետական համակարգում մեծ աշխատանքի փորձ ունեցող աշխատակիցների ղեկավար է նշանակվում մի անձնավորություն, որի ամենամեծ ձեռքբերումը թերևս, այսպես կոչված, հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի կողքով քայլելն է։

Ինչ եղավ Փարաջանովի սիրելի դերասանուհու եւ Գլազունովի մուսայի հետ

Դրվագներ խորհրդային ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկի կյանքից Լարիսա Կադոչնիկովան համարվում է խորհրդային կինոյի եւ թատրոնի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը: Նա  ռուս հայտնի նկարիչ Իլյա Գլազունովի մուսան էր, Սերգեյ Փարաջանովի ու Յուրի Իլյենկոյի սիրելի դերասանուհին: Դեռեւս երեք տարի առաջ Կադոչնիկովան նշում էր իր ծննդյան 80-ամյակը: Նա հարցազրույցներից մեկում ասել է, որ չի ցանկանում մտածել տարիքի մասին, այլապես կնմանվի 

«Հանրային սննդի ոլորտը հնարավորինս պետք է ուշ վերագործարկել». «Ժամանակ»

«Մոտ 2,8 չափով մեր երկրում մահաբերության ցուցանիշը ցածր է»

«Դուք հրաշալի խուսափում եք բոլոր հարցերին ուղղակի պատասխանելուց». պատգամավորը՝ Ջանջուղազյանին

Կառավարությունն ուզում է նոր պարտք ներգրավել՝ առանց կոնկրետ գործողությունների ծրագիր ունենալու եւ առանց այդ մասին մեզ տեղեկացնելու

«Իրենց սխալների հաշվին ու իրենց աշխատանքի ընթացքում նոր փորձ են ձեռք բերում, այնինչ ՀՀ-ն լաբորատոր նապաստակ չէ». «Փաստ»

«Մեր կառավարության քայլերն ընդամենը իմիտացիա են. ճգնաժամային կառավարման մեթոդները բացարձակ որևէ արդյունք չեն տալիս»

Ապրիլի 24-ին Պուտինը հայերի հետ չէր

Անկարան պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու գաղափարը չի մոռանում Հայաստան-Թուրքիա միմյանց ուղղությամբ հայտարարությունների համար ամենամյա առիթը ապրիլի 24-ն է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը նամակ հղեց Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Նամակում Թուրքիայի հայ համայնքի «շատ թանկագին անդամներին» ողջունելով «սիրով ու հարգանքով», Էրդողանը նշել էր. «Աշխարհի ժողովուրդներին մեծ ցավ պատճառած

Սասուն Միքայելյանն ասում է՝ մարդկանց վիճակը ծանրանում է, նախարարը հուսադրում՝ օգնությունն ավարտված չէ

Մշտադիտարկումների արդյունքում շարունակում ենք նոր միջոցառումների քննարկումը եւ եղածների փոփոխությունները:

Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի հայցը դատարան է ստացվել երեկ. «Հայկական ժամանակ»

Հայցը մակագրվել է Երեւան քաղաքի դատավոր Նաիրա Վ. Ավետիսյանին:

«Ուզո՞ւմ եք ամեն օր աշխատանքի գնալուց առաջ գանք Ազգային ժողով, հետո կամ գնանք գործի, կամ չգնանք». Ջանջուղազյանը՝ պատգամավորներին

ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանը դժգոհեց, որ հեչ լավ չի՝ պատգամավորներին գիշերը 12-ին ասում են, որ առավոտ 10-ին նիստ կա: Իմքայլական Արտակ Մանուկյանը բացատրեց, որ արտակարգ ռեժիմով են քննարկում, դրանից է, իսկ Արթուր Գրիգորյանը շարունակեց դժգոհել. «Ես պարտավոր չեմ համակարգչի առաջ գիշերել»:

Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել

Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական

Հուսով եմ` ոստիկանությունը դուրս կգա իր անվճռական կեցվածքից և կկարողանա իրավիճակը արագ վերցնել վերահսկողության տակ. Ավետիք Չալաբյան

«Կոչ եմ անում իրավապահ մարմիններին՝ վերջ տալ ամենաթողությանը, այն բերում է անարխիայի և քաոսի»

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 30 դեպք

«Ունենալու ենք գործազուրկների ավելի մեծ քանակ և մասնավոր տրանսֆերտների ծավալի զգալի նվազում». «Ժամանակ»

Ռուսաստանի ԿԲ-ն կանխատեսում է 4-6 % տնտեսական անկում. ի՞նչ է սպասվում ՌԴ-ի հետ առևտրատնտեսական նույն կառույցում գտնվող Հայաստանի տնտեսությանը

Մանրամասներ՝ Գավառում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից. Shamshyan.com

Երկու փաստերով հարուցվել է քրեական գործ՝ սպանության և սպանության փորձի հատկանիշներով։

«ՀՀ ոստիկանապետն ու մի քանի բարձրաստիճան ոստիկանները պետք է հեռանան իրենց պաշտոններից». «Ժողովուրդ»

Ինչու ոստիկանները չկրակեցին հիվանդանոց ներխուժածներին` գոնե սթափեցնելու համար․ «Ժողովուրդ»

Անօթութիւնը անողորմ է եւ մոռնալ կու տայ դար մը առաջ օսմանեան թուրքիոյ գործած ոճիրները Լիբանանի մէջ. «Զարթօնք»

Վերոյիշեալ պատահարը մեզի ուրիշ բան չի յուշեր դժբախտաբար եւ այս երեւոյթին շատ արագ առաջքը պէտք է առնել եւ մտովին ու մեր պահուածքով եւ հոգեբանութեամբ վեր բարձրանալ մանրուքներէ մինչ թրքական վտանգը Լիբանանի մէջ, աւելի եւս կ՛ուրուագծուի, որուն դէմ պայքարելու համար մենք պէտք ունինք իւրաքանչիւր հայորդիին եւ Հայ ժողովուրդի բարեկամին:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031