Օրվա լրահոսը
Հայկ Մարությանն ավագանու նիստում հնչած խնդիրների հարցով խորհրդակցություն է հրավիրել
Ապրիլի 28-ին Երևանի ավագանու նիստում բարձրացված խնդիրներին լուծումներ տալու նպատակով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մի շարք ոլորտների պատասխանատուների հետ: «Կարծում եմ՝ այս պրակտիկան շատ ճիշտ է, որ հենց ավագանու նիստից հետո այն հարցերը, որոնք բարձրացվում են մեր գործընկերների՝ ավագանու անդամների կողմից, սկսեն միանգամից իրենց լուծումները ստանալ: Իրապես գործադիրը զգում է, որ
Արագ արձագանքման խմբեր են գործուղվել Ալեն Սիմոնյանին և Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել «Նաիրի» բժշկական կենտրոն՝ տեսակցելու Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին: Ահազանգի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման մեկ խումբ գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ Արթուր Դանիելյանին տեսակցելու նպատակով և ևս մեկ խումբ մեկնել է Կենտրոնականի բաժին՝ այդ գործի հետ կապված ևս 2 անձի տեսակցելու
Գավառում տեղի ունեցած զինված միջադեպի գործով ձերբակալվել է ևս 10 անձ (լրացված)
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գավառ քաղաքում երկու անձի սպանության և չորս անձի հրազենային մարմնական վնասվածքներ պատճառելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ
Ինչ են պատմում Գավառի բուժկենտրոնի վիրաբույժն ու Նորատուսի գյուղապետը
Նորատուսի միջադեպի բոլոր վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երեւան
Փաստաբանների պալատը հույս է հայտնում, որ կառավարությունը շահագրգիռ է Հայաստանում անկախ փաստաբանական ինստիտուտի զարգացման հարցում
Փաստաբանների պալատի պատասխանը՝ Արդարադատության նախարարության հայտարարությանը Նախորդ օրը՝ 28.04.2020թ., ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարությամբ արձագանքել է ՀՀ փաստաբանների պալատի նույն օրվա հաղորդագրությանը, որը վերաբերում էր փաստաբանի լիազորությունների իրականացման ժամանակ նրա մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև կապված նրա լիազորությունների իրականացման հետ վերջինիս վիրավորելու և զրպարտելու արարքները քրեականացնելու օրենքի նախագիծը Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն չստանալուն: Մասնավորապես,
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը՝ հանուն Հայաստանի երեխաների կրթության շարունակականության ապահովման
Երևան, 29-ը ապրիլի, 2020թ․ – ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Ամերիաբանկը միավորել են իրենց ջանքերը, որպեսզի կորոնավիրուսի համաճարակի ընթացքում Հայաստանի խոցելի երեխաները շարունակեն կրթություն ստանալ։ Ամերիաբանկ ՓԲԸ-ն ՅՈՒՆԻՍԵՖ-ին նվիրաբերել է 10 մլն ՀՀ դրամ, ինչը հնարավորություն է տվել ՅՈՒՆԻՍԵՖ-ին երեխաների համար գնել 112 պլանշետ՝ ՀՀ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության տեխնիկական չափորոշիչներին համապատասխան։ «Ուրախ ենք, որ կարողացել
Աէրացիայում կատարված սպանության փորձի գործով մեղադրյալը ներկայացել է նախաքննական մարմնին
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում սպանության փորձի դեպքի առթիվ քննվող քրեական գործով հետախուզվող անձն ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020թ. փետրվարի 21-ին Երևան քաղաքի Աէրացիա թաղամասում առերևույթ հանցագործություն կատարած անձն իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից առերևույթ դիտավորությամբ կրակոցներ էր արձակել «Ինֆինիտի» մակնիշի
«Համարյա հայհոյելով մեզ՝ հեռացան, մեզ էլ ասեցին՝ դուք մեզ խայտառակ արեցիք». Զարեհ Սինանյանը պատմում է, թե ինչպես են ուկրաինացի ներդրողները Հայաստանից հեռացել
Զարեհ Սինանյանն ասաց. «Այո, մենք դրսից եկող ներդրողների համար հենց առաջին գիծն ենք ու մարդիկ ավելի ու ավելի շատ են մեզ դիմում որոշ հաջողություններից հետո: Այս գերատեսչության դուռը ծեծելով, այն գերատեսչության հետ կոնֆլիկտի մեջ մտնելով՝ մենք կարողանում ենք հարցը լուծել, բայց դա համակարգային լուծում չի: Հարցերը շատ դժվար են լուծվում ու հաճախ հարցերը հասնում են այնպիսի ինստանցիաների, որոնց չպիտի հասնեին ու հարցերն էլ մեծամասամբ տարրական են, հեշտ լուծվող, բայց արի ու տես, որ Հայաստանում այդ հարցերը չեն լուծվում հեշտ ու սա մեծ խոչընդոտ է ներդրումների համար»:
ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման վերաբերյալ
Զանգվածային որոշ լրատվամիջոցներում այսօր հրապարակված՝ ՀՀ-ից ծխախոտի արտադրանքի «անօրինական» արտահանման փաստի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ խնդրո առարկա ծխախոտի արտադրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանվել է «արտահանում» (այլ ոչ թե «տարանցիկ») մաքսային ընթացակարգով՝ էլեկտրոնային ապրանքային հայտարարագրի կիրառմամբ։ Հայտարարագիրը գրանցվել է մաքսային մարմինների էլեկտրոնային համակարգում։ Հայտարարագիրը ներկայացնելիս կցվել են նաև ապրանքն ուղեկցող փաստաթղթերը (հաշիվ-ապրանքագիր,
Արթուր Դանիելյանը ձերբակալված է. նրան կվիրահատեն «Էրեբունի» ԲԿ-ում
Ալեն Սիմոնյանը հարվածել է Արթուր Դանիելյանին: Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» պատմել է, որ «Ադեկվադի» հիմնադիրներից Արթուր Դանիելյանը «սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել»
Չկալովկա համայնքի նախկին ղեկավարին և ավագանու հինգ անդամներին մեղադրանքներ են առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու մի շարք հանգամանքներ: Պարզվել է, որ համայնքի ղեկավարը համաձայնություն է ձեռք բերել համայնքի ավագանու մի շարք անդամների հետ՝
Մարտունու հատվածում հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր
Այսօր՝ ապրիլի 29-ի ժամը 15:00-ի և 17:25-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Մարտունի) հատվածում տեղակայված հայկական առաջապահ դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է 60 մմ-ոց ականանետեր: Միջադեպի արդյունքում ՊԲ ստորաբաժանումները որևէ կորուստ չեն կրել: Հայկական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Հարկ ենք համարում նշել, որ սա 2019թ. հունիսից ի
Նախկին ռեժիմի հետ կապված ՌԴ գործարարներն այլեւս փող չեն տալիս ՀՀ-ին. Զարեհ Սինանյանը բացատրում է՝ ինչու նվիրատվությանը շատ մարդ հավաքվեց, բայց քիչ փող
Ձեւաչափը, որով արել են, իրենք հավաքվել են, ասել են՝ ամեն մեկդ այսքան տալիս եք եւ տվել են գումարը: Այդ մեխանիզմն այլեւս չի գործում, այդ մարդիկ նույնիսկ չեն մասնակցում այս դրամահավաքին, որը ցավալի է, որովհետեւ մենք ունենք լուրջ նպատակներ ու ծրագրեր, մանավանդ ենթակառուցվածքային, որին արժե աջակցել: Երկրորդ պատճառն այն է, որ մենք անընդհատ նույն բանն ենք առաջարկում մեր հայրենակիցներին, անընդհատ ասում ենք՝ դե, ջրատարներն են, ճանապարհներն են, սփյուռքում ինչ-որ հոգնածություն կա՝ կապված նույն ծրագրերի, նույն ձեւաչափի հետ եւ ոգեւորություն այլեւս չկա:
«Երբ բանը հասնում է բուն գործ անելուն, Արայիկ Հարությունյանի առաջ լուրջ խնդիրներ դնելուն, պատգամավոր չկա փաստորեն». Մխիթար Հայրապետյան
Մխիթարյանը հորդորեց հանրությանը տեսնել, թե ուր են ու ովքեր են վերահսկողություն իրականացնող պատգամավորները:
Մանրամասներ Արթուր Դանիելյանի եւ Ալեն Սիմոնյանի ձեռնամարտից. ըստ Ալեն Սիմոնյանի՝ «Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել»
Ալեն Սիմոնյանի հետ եղել է Հովհաննես Մովսիսյանը… «Արթուրն ու Ալենը պատահական իրար փողոցում տեսել են, Ալենը բարեւել է, Արթուրը բարեւել է, ինչից հետո Ալենը նախահարձակ լինելով`խփել է Արթուրի քթին»
ՀՀ Հանրային խորհուրդը և ՌԴ Հանրային պալատը քննարկել են ստորագրվելիք փոխգործակցության հուշագրի մանրամասները
Սահմանվել են ՀՀ Հանրային խորհրդի և ՌԴ Հանրային պալատի խորքային համագործակցության նախնական ուղղությունները. մեկնարկում է հիմնարար փաստաթղթի մշակման գործընթացը
«Վարչապետի խոսնակն ամրագրեց հանրայնորեն, որ ոչ միայն Գուրգեն Խաչատրյանի ասածը ճշմարիտ է, այլև ընդգծեց, թե սեփականության վերաբաշխման անօրինական և ոչ իրավաչափ բաշխում է տեղի ունենում, ինչը հուշում է, որ կարող են այլ թաքնված շահեր լինել». Խաչատրյանների փաստաբանական խումբ
Խաչատրյանների փաստաբանական խումբն արձանագրել է, որ Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ կիրառվում են իրավական տրամաբանությունից դուրս գործողություններ
«Նախկին «օլիգարխ» դպրոցներին, որոնք քաղաքական հովանավորչություն էին ունենում, զրկեցինք այդ հնարավորությունից». Արայիկ Հարությունյան
«Օլիգարխ դպրոցներն առաջ ներգրավում էին երեխաներին իրենց հնարավորություններով, հիմա դա չեն կարողանում անել»:
ՄԻՊ-ի ներկայացուցիչները Գավառում և Նորատուսում հանդիպումներ կունենան այն անձանց հետ, որոնց ազգականները գտնվում են իրավապահ մարմիններում
Պաշտպանն արագ արձագանքման խմբեր է ուղարկել Ոստիկանության բաժիններ, Գավառ քաղաք, Գավառի բժշկական կենտրոն և Նորատուս գյուղ
«Ամեն անգամ, բարդ իրավիճակներում հայտնվելիս, այդ մարդը դիմում է նույն գործելաոճին՝ ստեղծում կեղծ թիրախներ, սլաքներն ուղղում այլոց դեմ». Արթուր Վանեցյան
Երեկ Ազգային Ժողովում կատարվածը և Գեղարքունիքի մարզի սահմռկեցուցիչ տեսարանները վկայում են կառավարման խորը ճգնաժամի մասին։
Նախարարը տնտեսական ակտիվության մասին. «Դժվար է սպասել, որ անցյալի կրկնում կլինի»
Այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է դրական տնտեսական ակտիվություն, արտահանումը եղել է 0-ից քիչ բարձր, ներմուծումը՝ 6.2%-ով կրճատված՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այսօր այս մասին կառավարության մամուլի սրահում ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց՝ տնտեսության տարբեր ոլորտներում տարբեր ակտիվություն է եղել: «Բայց պետք է նկատի առնել, որ առաջին եռամսյակի 3-րդ ամսվա երկու շաբաթն
Սոցիալապես անապահով քաղաքացիների անուններով գրանցում են ՍՊԸ-ներ. ՊԵԿ-ի դիտակետում հանցավոր խմբավորումներն են
Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում հանցավոր խմբավորումներն են
Հանդիպմանը Սամվել Բաբայանը և Արայիկ Հարությունյանը քննարկել են Արցախի զարգացման տեսլականը
Նախատեսվում է քաղաքական խորհրդատվության ևս մեկ փուլ:
Նախարար. «Բացառվում է՝ կազմակերպությունը համապատասխանի միջոցառումներից մեկի չափանիշներին եւ մերժվի»
Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները չեզոքացնող կառավարության տնտեսական միջոցառումներից օգտվելու հայտերի 60%-ը բավարարվել է։ Այս մասին այսօր կառավարության մամուլի սրահում ասուլիսին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը։ Ըստ նախարարի՝ աջակցություն ստանալու հայտերի 40 %-էլ մերժվել է, քանի որ այդ բիզնեսների ոլորտը չի համարվել կորոնավիրուսի հետեւանքով տուժած: Խաչատրյանը վստահեցրեց՝ 1-ին միջոցառման մեկնարկից մեկ ամսում աջակցությունից օգտվել են 284 կազմակերպություններ,
«Թուրքիայի մեծարումը». Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը Սարաևոյի քաղաքապետարանի շենքը լուսավորվել է Թուրքիայի դրոշի գույներով. Regionmonitor
Իրականում Սարաևոն Թուրքիայից օգնություն ստացել է, միայն թե, ինչպես նշում է հեղինակը, դա եղել է շաբաթներ առաջ՝ ապրիլի 8-ին: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Թուրքիան պատրաստվում է հումանիտար օգնության ևս մեկ խմբաքանակ ուղարկել Սարաևո։
«Հույս կա, որ իրավիճակը Վարդենիսում ավելի չի սրվի և մոտ ժամանակներս կկարողանանք հանել սահմանափակումները». Արսեն Թորոսյան
Մարզպետի և քաղաքապետի հետ քննարկեցինք քաղաքի համաճարակային վիճակը և ձեռնարկվող քայլերը։
«Եթե ժամանակին նման խնդիր եղել է, Վանեցյանն ինչո՞ւ չի արել». «Իմ քայլի» պատգամավոր
Թող նշի, թե որ ապաշնորհ գործողությունների հետեւանքով է, որ չունենք ոստիկանություն
«Բարսելոնան» ֆուտբոլիստներից պահանջում է ամեն օր կշռվել
Ակումբում հաշվարկել են, որ կանոնավոր մարզումների բացակայության հետեւանքով ֆուտբոլիստները 0,6-ից 1,5 կգ ավելորդ քաշ են կուտակել, ինչն ընդունելի է եւ որից կարելի է արագ ազատվել:
«Մեր հաաաաաա՜յրենիիիիիիիիի՜ք», չես կարող այսպիսի բաներ անել, դա աղավաղում է». Արթուր Մանուկյանն ԱԺ-ում երգում է՝ 12-ին հեռարձակվող հիմնի սխալը ցույց տալու
Տիգրան Հակոբյանը պատասխանեց, որ դա պետք է հանել, օրենքի պահանջ է ու ԱԺ տիրույթում է. «12-ին հիմն հեռարձակելն անարգանք է հիմնի հանդեպ»:
«Նոր տվյալներով՝ ոստիկանների շնորհիվ Գավառի ԲԿ-ում կանխվել են այլ ծանր հանցագործություններ». պատգամավոր
Ոստիկանությունն իր ուժերի չափով բավականին լուրջ միջոցառումներ է իրականացրել հիվանդանոցում, ինչի արդյունքում ավելի ծանր հետեւանքներ չեն եղել


















































