Օրվա լրահոսը

«Հայաստանում կան նման խմբեր, որոնք լավ չեն հասկացել, որ իշխանափոխություն, հեղափոխություն է եղել». «Հրապարակ»

«Մնացորդն ամեն համակարգում էլ կա, եւ, փառք աստծո, դրանք նախարարների եւ փոխնախարարների մակարդակով չեն, ավելի ցածր, միջին օղակներում»

Եզդիական նոր տարին առանց Միրզա Սլոյանի

Աշխարհի եզդիները տոնում են իրենց նոր տարին, որը  նշվում է որպես Տաուսե Մալակի եւ յոթ հրեշտակների տոն։ Հենց նրանց նվիրված տաճար կառուցեց եզդի ժողովրդի արժանավոր զավակ Միրզա Սլոյանը՝ Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում՝ Զիարատում։ Անցած տարի սեպտեմբերի 29-ին տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությամբ տեղի ունեցավ  իր տեսակի մեջ՝ ավելի քան 30 մետր թռիչք ունեցող մարմարակերտ տաճարի

Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ. Ավինյան

Այսպիսով, այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց մեր խորհրդանշական ներկայությունը ապահովելու համար կատարում ենք հետևյալ քայլերը:

«Մինչեւ համավարակը ներդրումներ նախատեսածների վարքագծի վրա այս օրենքով ազդած չենք լինի». փոխնախարար

Շատ տնտեսվարողներ մինչեւ համավարակն արդեն իսկ կայացրել են ներդրում կատարելու որոշում, պարզապես ներդրումը կատարվելու է այդ օրենքի ընդունումից հետո:

Սերյոժա Օհանջանյան. «Հաշմանդամություն ունեցող երեխաները զուրկ են մնացել անգամ կրթությունից»

Առկա պատկերը խոսում է բոլոր ոլորտների ծառայությունների ոչ հասցեական լինելու մասին

«Արցախի և Իրանի միջև նման հարաբերություններ եղել են, կան և ես կարծում եմ՝ պետք է ընդլայնվեն». «Ժամանակ»

Մի քանի օր առաջ համացանցում է հայտնվել մի տեսանյութ, որտեղ մի քաղաքացի ցուցադրում է, թե ինչպես են իրանական պետհամարանիշներով վառելիքով բեռնված բեռնատարները կանգնած Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Այդ քաղաքացին դա մեկնաբանում է որպես կորոնավիրուսը Արցախ բերելու փորձ։ Եվ մինչ արցախցին անհանգստանում է իրանցիների միջոցով վարակը Արցախում տարածելու մասին, ադրբեջանական քարոզչամեքենան գործի է անցել և տեսանյութը մեկնաբանում

Դմիտրի Շոստակովիչի երեք կանայք եւ կախարդական երաժշտությունը

Փաստեր՝ անվանի կոմպոզիտորի անձնական կյանքից Հանրահայտ կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը հիանալի անձնավորություն է եղել: Նա ապրում էր իր աշխարհում, ու թեեւ տանել չէր կարողանում մեկուսացումը, բայց նաեւ դեմ էր պատահական կապերին:  Kulturologia.ru-ն արվեստագետին վերաբերող հետաքրքիր դրվագների է անդրադարձել: Նշվում է, որ կոմպոզիտորի առաջին ամուսնությունը բավականին բարեհաջող էր, սակայն նրա տիկինը՝ Նինա Վարզարը, կյանքից հեռացել է 1954

Ինչո՞ւ Սամվել Բաբայանն Արայիկ Հարությունյանին շնորհավորեց վերջին պահին. ո՞րն էր շնորհավորանքի հիմնական ուղերձը

Արայիկ Հարությունյանի եւ Արցախի խորհրդարան անցած մյուս ուժերի հետ հանդիպումները կշարունակվեն ապրիլի 24-ից հետո:

Տպավորություն է, թե Հայաստանում ո՛չ արտակարգ դրություն է, ո՛չ էլ կորոնավիրուսի վարակ է տարածված. «Փաստ»

Գուցե այս ակտիվության թողտվությունը նաև հասունացող սոցիալական դժգոհությունները կանխելո՞ւ միջոց է:

Անհասցե և անհիմն մեղադրանքները չեն նպաստում խոսքի ազատությանը. «Մեդիա Պաշտպան»

Ըստ Ալեն Սիմոնյանի՝ լրատվականների հրապարակումների 50 տոկոսը սուտ են

Չի կարելի գնալ իրադարձությունների հետևից, անհրաժեշտ է կայացնել հստակ որոշումներ. «Ժամանակ»

Սակայն բնական հարց է առաջանում, թե ինչո՞ւ իշխանությունները որոշեցին ապրիլի 14-ից հետո, այսպես կոչված, կարանտինային վիճակը դարձնել ձևական կամ, պատկերավոր ասած, դրա մեջ պահել ոչ թե քաղաքացիներին, այլ ոստիկաններին, որոնք, լավագույն դեպքում, դիտորդի կարգավիճակում հետևում են փողոցներում հաճախակի դարձող մարդկային կուտակումներին։

«Բիզնեսը սպասում է սրան». հարկային արտոնություն տվող օրինագիծ՝ այս տարի ներդրում անողներին

Նրանք, ովքեր հաջորդ տարի էին ուզում ներդրում անել, հնարավորություն կունենան այս տարի դա անելու: Հեծանիվ չենք հորինել, այս գործիքը աշխարհի շատ երկրներում է կիրառվում

14 ազատազրկված անձ հացադուլ է հայտարարել «Վանաձոր» ՔԿՀ-ում. ՀՔԱՎ

ՔԿՀ-ում այս պահին 14 հոգի հացադուլի մեջ են։

Ով թիրախ է փնտրում, նա միշտ կգտնի. «Հրապարակ»

Սահմանադրական հանրաքվեի նախօրեին բոլոր նրանք, ովքեր դրական էին տրամադրված Սահմանադրական դատարանի հարցով հանրաքվե անելու հարցում, գոնե՝ նրանց մտածող հատվածը, մի փաստարկ էին բերում՝ թող այս վերջին բաստիոնն էլ վերցնի Փաշինյանը, գուցե հանգստանա, համարի, որ նախկինների հարցերը լուծված են, եւ սկսի աշխատել, լուծել երկրի առաջ ծառացած խնդիրները։ Ես՝ որպես հակափաստարկ, մի միտք էի կրկնում․ ՍԴ-ի հարցը

2019 թվականի առաջին եռամսյակում ՀՀ 1000 ամենախոշոր հարկատուները պետբյուջե ավելի քիչ հարկ էին վճարել, քան այս տարի․ «Ժողովուրդ»

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը

Ինչո՞ւ են ֆուտբոլիստները խաղի որոշ դրվագներում ձեռքը վեր պարզում

Ձեռքի այս սովորական շարժումը ճշմարտանման եւ աբսուրդ բազմաթիվ մեկնաբանություններ կարող է ունենալ: Շատերը կարծում են, որ ստանդարտի իրացումից առաջ ձեռքը բարձրացնելով ֆուտբոլիստը որոշում է քամու ուղղությունն ու ուժը, ոմանք հակված են մտածելու, որ դա 30-40-ականներին Գերմանիայում եւ Իտալիայում ընդունված ֆաշիստական ողջույնի ձեւի հանդեպ անթաքույց համակրանք է: Քամու տարբերակը ուշագրավ է, թեեւ այն էլ իրականության հետ

Արցախում նախօրեին թեստավորված 3 քաղաքացիների հետազոտության արդյունքները հայտնի են

Առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից երկուսն արդեն բուժվել են:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 72 նոր դեպք, ապաքինվել է ևս 24 մարդ։

70 տարեկանից բարձր շուրջ 50 մարդ Հայաստանում հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը

Ապաքինված 70-ից բարձր տարիքի անձանց շրջանում ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել:

Բացառվում են Արցախի իշխանությունների կողմից միակողմանի զիջումներ կամ անհամաչափ ու անհամարժեք փոխզիջումներ. Արայիկ Հարությունյան

Խորապես հասկանալով մեր հասարակության անհանգստությունները՝ պայմանավորված ադրբեջանա-արցախյան հիմնախնդրի շուրջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների մասնակցությամբ պարբերաբար տեղի ունեցող քննարկումներով՝ մեկ անգամ ևս ցանկանում եմ վերահաստատել այդ հարցում մեր սկզբունքային դիրքորոշումը, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք ու լիիրավ ընդգրկվածության, որևէ արդյունավետ հանգրվանի հնարավոր չէ հասնել: Մենք շահագրգռված ենք հիմնախնդրի խաղաղ ու վերջնական

«Հայփոստ»-ի կառավարումն անցել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։

14 տարվա հավատարմագրային կառավարումից հետո «Հայփոստ» ՓԲ ընկերության կառավարումն անցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Հայփոստի կառավարման Դիտորդ խորհրդի որոշմամբ Հայկ Կարապետյանը նշանակվել է Հայփոստի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Հայփոստը նախարարության կողմից դիտարկվում է որպես ռազմավարական նշանակության կառույց, և առաջիկայում նոր ղեկավարից սպասում ենք

Իշխանությունները պարտավոր են պաշտոնապես հայտարարել, որ սեղանին չկա հակամարտության փուլային կարգավորում ենթադրող փաստաթուղթ և որ Հայաստանը դա ստորագրելու արտաքին ճնշումների ենթակա չէ. ՀՅԴ

Ցանկացած կարգավորման բանաձեւի մեջ առաջնայինը պետք է լինի Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը։ Իսկ կողմերի միջեւ ցանկացած համաձայնություն պետք է լինի համարժեք եւ միաժամանակյա. ՀՅԴ

Կրեմլը բացահայտեց արցախյան փուլային կարգավորման փաստը

Անցյալ տարի ապրիլին Մոսկվայում ղարաբաղյան առաջարկներ են ներկայացվել, վստահեցնում է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը Անցյալ տարի Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանն առաջարկված ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ որոշումներն ակտիվորեն քննարկվում են, դրանց ստորագրումը կարեւոր քայլ կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի իրականացման ուղղությամբ, ապրիլի 21-ին Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձեւաչափով

«Հեղափոխականներ – գաղջեր» ճոճանակը

Կորոնավիրուսի պայմաններում, երբ բնակչության մի մասը, բարեբախտաբար, նստած է տանը, մարդկանց մոտ, հավանաբար, ավելի շատ ազատ ժամանակ կա, եւ շատերի հիմնական զբաղմունքն է՝ մեկնաբանել վարչապետի ամենօրյա ծավալուն ուղիղ եթերները: Այս առումով ես էլ ունեմ երկու նկատառում: Նախ ասեմ, իմ գրածը պետք չէ ընկալել իշխանության կամ ընդդիմության քաղաքական օրակարգերի տեսանկյունից: Սա լրագրողական վերլուծություն է, առավելագույնը՝ բարի

Հայաստանցիների մի մասը Թուրքիայից Հայաստան վերադառնալու համար գրանցվել, սակայն մեկնելու օրը չի ներկայացել. «Հայկական ժամանակ»

Պատրիարքարանի մամլո դիվանի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ խնդրո առարկային էր անդրադարձել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն ապրիլի 8-ին հեռախոսազրույց էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարք արք․Սահակ Մաշալյանի հետ։ Զրուցի ժամանակ Էրդողանը տեղեկացրել է, որ դյուրացվել է Թուրքիայից ՀՀ քաղաքացիների հայրենիք վերադարձի գործընթացը։

Ողջամիտ չէ հայ պաշտոնյաների և Կաթողիկոսի համար հակառակության մեջ լինել

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Կորոնավիրուսային համավարակի ժամանակ, որը հարյուր հազարավոր մարդկանց կյանք է խլում ամբողջ աշխարհում, ներառյալ Հայաստանում, և կաթվածահար է անում տնտեսությունն ու հասարակական կյանքը, Հայաստանում և Սփյուռքի հայկական համայնքներում այս օրերի ամենամեծ հակասությունը դարձել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Նորին Սրբություն Գարեգին Բ-ի հայտարարությունը և Հայաստանի տարբեր պաշտոնյաների ու լրատվամիջոցների որոշ անդամների կոշտ արձագանքը։ Ցավոք, նման առճակատումն անսպասելի չէր։

Եթե այսպես շարունակվի՝ հաջորդ տարի ՀՀԿ գործադիր մարմինը կդատապարտի կաշառակերությունը, հաջորդ տարի՝ ընտրակեղծարարությունը, հաջորդ տարի՝ Սերժ Սարգսյանին, հաջորդ տարի՝ ինքն իրեն. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդացի ՀՀԿ-ի անչափ մտահոգ հայտարարությունը Արցախի հարցի վերաբերյալ։ Ողջունելի է, որ վերջապես ՀՀԿ-ն հետ է կանգնում ղարաբաղյան խաղաղ գործընթացի շրջանակներում գոյություն ունեցած այն փաստաթղթից, որի շուրջ տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը վարել է բանակցություններ և որը, իր իսկ խոստովանությամբ, պատրաստ է եղել ընդունել: Սա, ինչ

ՌԴ-ում ՀՀ դեսպանության 7 աշխատակից է մեկուսացվել կորոնավիրուսի կասկածանքով. Տողանյան. Sputnik Արմենիա

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ–ում ՀՀ դեսպանատան աշխատակիցների` կորոնավիրուսով վարակման հնարավոր դեպքերին։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության 7 աշխատակից է մեկուսացվել կորոնավիրուսի կասկածանքով, հայտնել է Վարդան Տողանյանը։ «Հնարավոր է` ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցների կորոնավիրուսով հնարավոր վարակման դեպքը դա տեղի է ունեցել «Դոմոդեդովո» օդանավակայանում աշխատանքներ իրականացնելու ժամանակ»,–ասել է դեսպանը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր

Ծաղրի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձին նախորդող չնախատեսված կադրերի հրապարակումը լայն քննարկումների առարկա դարձավ։ Թե պետական, թե իշխանական, թե ընդդիմադիր, այդ թվում նաև իմ կողմից հարգված գործիչներ, անընդունելի են համարում և խիստ քննադատում երկրի ղեկավարին ուղղված ցանկացած ծաղրական վերաբերմունք, մոտավորապես այսպես․ «Իհարկե, կարող ես ընդունել կամ չընդունել պետության ղեկավարին, բայց անընդունելի է նրա ծաղրելը»։ Այսպես, նման մտքեր

Առանձնահատուկ ընդգծվել է հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ

Տեսակոնֆերանս Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ապրիլի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ և մասնակցությամբ։ Մասնակիցներն քննարկեցին տարածաշրջանում նոր տիպի կորոնավիրուսի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031