Օրվա լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը՝ Մնացականյանի ու Մամեդյարովի տեսակոնֆերանսից հետո

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հույս են հայտնել, որ գլոբալ համավարակի դեմ նշմարվող վճռական պայքարը  կրեատիվ և կառուցողական խթան կհանդիսանա նաև Արցախի հիմնախնդրի խաղաղ գործընթացի վրա:  Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության մեջ, որը տարածվել է ապրիլի 21-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու  Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսից հետո: Հաղորդագրության

Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները կլինեն առցանց. Ermenihaber.am

Թուրքիայում 2010թ․ ի վեր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին տեղի ունեցող միջոցառումներն այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով կկայանան առցանց եղանակով։ Այս մասին հայտնում է Ստամբուլում հրատարակվող «Ակոս» թերթը։ Թուրքական «DurDe» («Ո՛չ ասա ռասիզմին և ազգայնամոլությանը») հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպման վերաբերյալ հայտարարություն է արել, ըստ որի, ապրիլի 24-ին զոհերի

Վրաստանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

Բազմազան, բայց դեռևս ոչ անկախ. «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս»-ում Հայաստանը 61-րդ տեղում է

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը», որում Հայաստանը զբաղեցրել է 61-րդ հորիզոնականը աշխարհի 180 պետությունների շարքում: «Բազմազան, բայց դեռևս ոչ անկախ» խորագրով Հայաստանին վերաբերող հատվածում զեկույցի հեղինակները փաստում են, որ մեր երկրում ծաղկում է մեդիա բազմազանությունը, միևնույն ժամանակ 2018թ. գարնանը թավշյա հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարությունը չի կարողացել թուլացնել մամուլի բևեռացվածությունը:

Արցախի ԿԸՀ-ն Հանրապետության ընտրված նախագահ հայտարարեց Արայիկ Հարությունյանին

Արայիկ Հարությունյանի` ԱՀ նախագահ ընտրվելու մասին 2020 թ. ապրիլի 21-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը`  բացառապես  ս.թ. մարտ-ապրիլ ամիսներին կայացած համապետական ընտրությունների հարցերի օրակարգով: Նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը, մասնակցում էին հանձնաժողովի 8 անդամներից 7-ը, ԿԸՀ աշխատակազմի մասնագետներ, հրավիրված էին ԶԼՄ ներկայացուցիչներ: Ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով, ԱՀ

Դոն Պիպոյին առաջադրված նոր մեղադրանքը բերքահավաքի հետ է կապված

Չգիտես ինչու , մարդիկ փոշմանեցին, ոստիկանությունում հաղորդում ներկայացրին, որ իբր ինքնիրավչություն է եղել. փաստաբան

Պարետի նոր որոշումը՝ օդաչուների, գնացքի մեքենավարների եւ վարորդների մեկուսացման ու ինքնամեկուսացման մասին

ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18- ի` «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշումը շարադրել հետևյալ

Արցախի ժողովուրդը վաստակել է իր երկարամյա բազմաչարչար պայքարի արդյունքում և շնորհիվ իր անկոտրում կամքի` հանուն ազատության ու անկախության, հանուն ազգային ինքնության պահպանման ու զարգացման

Արցախի Հանրապետությունը լինելով` ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական պետություն, իր կարգավիճակը կերտել է ազատ և անկախ պետականության ստեղծմամբ։ Արցախյան հակամարտության կարգավորման լուծումը, չի կարող ընդունելի լինել, առանց Արցախի ժողովրդի կամարտահայտության սկզբունքի։  Ինստիտուցիոնալ առումով, Արցախի Հանրապետությունը իր կարգավիճակով միջազգային հարթակում հանդես է գալիս իրավական բոլոր նորմերին համապատասխան։ Օրեր առաջ տեղի ունեցած վերջին ընտրություններն Արցախում, դրա վառ դրսևորումն

Գյուղատնտեսական նպատակների համար տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը կավելանա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվել են կորոնավիրուսի հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ քննարկումները։ Այսօր կայացած խորհրդակցությունը մեկնարկել է հաստատված 13 միջոցառումների կատարման ամենօրյա մշտադիտարկման արդյունքների ամփոփմամբ։ Տնտեսական աջակցության ծրագրերի մասով նշվել է. 1-ին միջոցառման շրջանակում հաստատվել է 249 վարկային հայտ, ծավալը՝ 13 մլրդ 159 մլն դրամ, 2-րդ միջոցառման շրջանակում՝ 2943, որից 2632-ը գյուղացիական տնտեսությունների աջակցությանն

Արցախյան ընտրություններ. ավարտ եւ նոր սկիզբ

Արցախում ավարտվեց ընտրական մարաթոնը, ընտրվեցին նոր նախագահ, նոր Ազգային ժողով, եւ ուրվագծվել են նոր իրողություններ։ Թեժ նախընտրական պայքարն այլեւս անցյալում է, եւ ամեն ասվածն այդ օրերին հասցրել է կորցնել իր կարեւորությունը։ Այսօր շատ ավելի կարեւոր է, թե ինչ պետք է անել առաջիկայում, ինչ չպետք է անել ոչ մի դեպքում, հաշվի առնելով այդ ձեւավորված իրողությունները։ Արդյունքները

Փոխզիջումները պետք է լինեն համաչափ, որի մեջ հայկական կողմերը տեսնում են անվտանգության և կարգավիճակի տարրերի լիարժեք արտահայտություն. Զոհրաբ Մնացականյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի շրջանակներում իրականացվելիք միջոցառումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Իմ գործընկերներն արդեն ներկայացրին Հայոց ցեղասպանության  105-րդ տարելիցի միջոցառումները, որոնց խորհուրդը մնացել է անփոփոխ. Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը մի քանի սերունդների և ամբողջ հայության միասնական գործն են, և այս առումով կատարվել է հսկայական աշխատանք:

Թիմի անդամները միգուցե պաշտոն ստանալու ակնկալիք են ունեցել. Հրաչյա Հակոբյան. «Ա1+»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների, դրանց հաջորդած մեկնաբանությունների եւ այլ թեմաների շուրջ «Ա1+»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ։ – Պարոն Հակոբյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, թե հեղափոխությունից ու գործող իշխանություններից հիասթափված են այն մարդիկ, որոնք ակնկալում էին ինչ-որ բաժին ստանալ, ազդեցություն ունենալ, բայց չստացան: Ո՞ւմ մասին է,

Արարատի մարզում 233 վարակակիր կա

Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է։ Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։ Մնացեք տանը Սահմանափակեք շփումները Հետևեք անձնական հիգիենային Առողջ եղեք: Արարատի մարզպետարան

«Թող բոլորն իմանան, որ նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում Հայոց ցեղասպանության պահանջատիրության ձայնը չի լռելու». Զարեհ Սինանյան

Ըստ նրա՝ սա եզակի հնարավորություն է, որ բոլորս կարողանանք բարոյապես ներկա գտնվել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում:

Կացնով սպանել էր հյուրընկալված համագյուղացուն

Ճամբարակի ոստիկանների բացահայտումը

«Առաջիկա օրերին կկազմակերպվի 3 չվերթ. Հայաստան կվերադառնա մոտ 700 հոգի». Զոհրաբ Մնացականյան

Նա հայտնեց, որ մարտի 14-ից ի վեր Հայաստան են վերադարձել 22 հազար հայրենակիցներ:

Ամեն խոշոր տուրօպերատոր 10 միլիոն դոլարի գումար է բերում երկիր, բայց այսօր նրանք դուրս են մնացել ընդհանուր աջակցությունից. Արմեն Գրիգորյան

Բիզնեսի աջակցման երրորդ ծրագրով 24-ից 500 միլիոն դրամ սահմանափակումը թույլ չի տալիս, որ տուժած ոլորտների ընկերությունները ծրագրից օգտվեն

Արցախի Պն-ն անօդաչու թռչող սարք է խոցել

Վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ: Հատկանշական է, որ նշված գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթիռներից և ուղղաթիռներից, ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել

Կտրականապես դատապարտում ենք ՀՀ ներկայիս իշխանությունների կողմից բանակցային փաստաթղթի բացակայության վերաբերյալ մինչ այսօր արված բազմաթիվ մոլորեցնող և անազնիվ հայտարարությունները. ՀՀԿ

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունների այս փուլում ընթացող զարգացումների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարի հրապարակած տեղեկությունների կապակցությամբ իր մտահոգությունը և վրդովմունքն է արտահայտում այս հարցով ՀՀ կառավարության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության կապակցությամբ: Այն որևէ կերպ չի բխում մեր ազգային շահերից և կործանարար հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար` ի

2020թ. առաջին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ

1000 խոշոր հարկ վճարողների ցանկը հասանելի է www.petekamutner.am կայքում Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել է 2020թ. 1-ին եռամսյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարների վերաբերյալ ցանկը: 1000 խոշոր հարկ վճարողների կողմից, ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 245 մլրդ 633 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 202 մլրդ 793

Նոր նշանակում շրջակա միջացայրի նախարարությունում. Վահե Ջիլավյանը՝ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 21-ի հրամանով Վահե Ջիլավյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ։ Վահե Ջիլավյան 1996 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը «Կառավարում և տնտեսական կապեր»-ի ֆակուլտետը Աշխատանքային գործունեություն 2018 – 2020 թթ.– Շրջակա միջավայրի նախարարության Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար 2017 –2018թթ. – ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ 2016 – 2017թթ.

Կոմունալ վարձավճարների փոխհատուցման գումարը կարող եք ուղղել նաև կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման ֆինանսական աջակցության հաշվեհամարին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բազմաթիվ նամակներ է ստանում ՀՀ այն քաղաքացիներից, ովքեր, հանդիսանալով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11 և 12-րդ ծրագրերի՝  կոմունալ ծախսերի փոխատուցման շահառուներ, ցանկանում են հրաժարվել պետական աջակցությունից՝ հօգուտ սոցիալական աջակցության առավել մեծ կարիք ունեցող հայրենակիցների: Տեղեկացնում ենք, որ նման ցանկության դեպքում քաղաքացին կարող էլեկտրոնային փոստի միջոցով դիմել մատակարար ընկերություններին (գազի

Սամվել Բաբայանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանին

Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի, անձամբ իմ և «Միասնական հայրենիք» կուսակցության անունից շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու առթիվ: Արցախի նախագահական ընտրություններն այլևս իրողություն են: Արդյունքում Դուք ստանձնել եք Արցախի զարգացման վեկտորն առաջիկա տարիներին ուղղորդելու պատասխանատու առաքելություն, ինչն առավել քան ընդգծվում է սրընթաց որակափոխվող ներքին և արտաքին մարտահրավերների համապատկերում: Հարգելի´ Արայիկ Վլադիմիրի, ես հուսով եմ, որ

Դիվանագետի բազմամյա գործունեության ընթացքում նա իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ և մարդկային որակներով կարողացել է լավագույնս ներկայացնել Հայաստանի ազգային շահերը. ԱԳՆ

Խորը վշտով հայտնում ենք, որ ապրիլի 21-ին կյանքից վաղաժամ հեռացավ ՀՀ պետական և քաղաքական գործիչ, դիվանագետ, դասախոս և գիտնական, մեր սիրելի գործընկեր Ռուբեն Շուգարյանը: Պարոն Շուգարյանը մեծ ավանդ է ունեցել ՀՀ դիվանագիտական ծառայության համակարգի կայացման գործում: Դիվանագետի բազմամյա գործունեության ընթացքում նա իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ և մարդկային որակներով կարողացել է լավագույնս ներկայացնել Հայաստանի ազգային

Ավտովթար՝ Արշակունյաց պողոտայում. Խոշոր հրդեհի վտանգը կանխվեց

Ժամը 18:15-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում, չհասած նախկին «Հայրենիք» կինոթատրոն, բենզալցակայանի  դիմաց ավտովթար տեղի ունեցավ: Մեքենաներից մեկից (հեռավորության պատճառով մակնիշը հնարավոր չէր պարզել) սկսեց ծուխ դուրս գալ՝ վտանգելով բենզալցակայանը: Ահազանգով րոպեներ անց ժամանեց հրշեջ երկու մարտական հաշվարկ եւ շտապ օգնության մեկ մեքենա: Խոշոր հրդեհի վտանգը կանխվեց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Կան պայմանագրային պարտականություններ. Լավրովը՝ Հայաստանի համար գազի գինը նվազեցնելու հնարավորության մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ա. Գորչակովի անվան հիմնադրամի տեսակապի ժամանակ անդրադարձել է Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հնարավորությանը: «Կարծում եմ, որ դաշնակիցները, իհարկե, պետք է տնտեսական առավելություններ ստանան: Բայց երբ գինը դարձավ այն, ինչ այսօր է, կան որոշակի պայմանագրային պարտավորություններ: Համոզված եմ, որ Հայաստանից, Բելառուսից ստացված դիմումների քննարկման ժամանակ  հաշվի առնվում են դաշնակցային հարաբերությունները։ Սակայն,

Մեր ժողովուրդը կորցրեց իր արժանավոր զավակներից մեկին. Արմեն Սարգսյան ցավակցել է Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ. «Խոր կսկիծով և ափսոսանքով իմացա ընկերոջս՝ դեսպան Ռուբեն Շուգարյանի անժամանակ մահվան մասին: Տոհմական մտավորական ընտանիքից սերած այդ կիրթ ու պատրաստված անձն իր անուրանալի հետքն է թողել Հայաստանի երրորդ Հանրապետության պատմության մեջ: Որպես դեսպան նա Հայաստանն արժանապատվորեն է ներկայացրել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Իտալիայում,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031