Օրվա լրահոսը
ՍԴ դատավորներին համակարգ ներառելն այսօր արդարացված է
Տարիներ շարունակ գործող HelpCourt դատական վարկանիշավորման 2020թ. գործընթացը մեկնարկվելու է փետրվարի 10-ին: Համակարգում դատավորները վարկանիշավորվում են բացառապես փաստաբանների գերթափանցիկ գնահատման արդյունքում: Այս տարի, ի տարբերություն նախորդ վարկանիշավորման գործընթացների, համակարգում ներառվել են նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի դատավորները: Նախքան նման որոշում կայացնելը, համակարգը, հաշվի առնելով ՍԴ դատավորների վերաբերյալ հասարակական բարձր հետաքրքրվածությունը, փաստաբանների քննարկմանն է ներկայացրել այդ հարցը:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 6-ի ցերեկը, 7-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի կեսօրից հետո, 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, փետրվարի 8-ի երեկոյան ժամերից բոլոր մարզերում՝ ձյան տեսքով։ Քամին՝ հարավ- արևմտյան՝ 8-10 մ/վ, փետրվարի 6-7-ը առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի
«Իմ քայլ»-ի պատգամավորները ՍԴ 7 անդամների վերաբերյալ նոր նախագիծ դրեցին շրջանառության մեջ. այն ստորագրել են արդեն 44 հոգի
«Իմ քայլը» խմբակցության 44 պատգամավորներ քիչ առաջ շրջանառության մեջ են դրել Սահմանադրական դատարանի նախագահի եւ 6 անդամների պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ նոր նախագիծ։ ՆԱԽԱԳԻԾ Պ-470-06.02.2020-ՊԻ-010/0 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հոդված 1. 1995 թվականի հուլիսի 5-ի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխություններով, 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ. «Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների եւ նախագահի պաշտոնավարումը
«Ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանին եւ Քոչարյանին քարոզարշավի մասնակցելու առիթ տալիս». Մարուքյանը՝ «Իմ քայլին»
Պատկերացրեք, թե որքան խնդրահարույց է այդ փաթեթը, որ որքան շտկում են՝ էլի շտկելու տեղ կա: Որքան էլ շտկեն, այն չի կարող շտկվել, որովհետեւ էությունը հակասահմանադրական է
Իշխանությունների որդեգրած ընթացքն ու այս օրինագծերով առաջարկվող թվացյալ «հանգուցալուծումներն» ունենալու են բացասական հետևանքներ սոցիալ-տնտեսական կայուն զարգացման վրա. Թադևոս Ավետիսյան
Չիրականացվող իշխանական խոստումների համար իրենցից դուրս մեղավորներ գտնելու այս ընթացքը ստեղծում է մի իրավիճակ, երբ սոցիալ-տնտեսական խնդիրներն ավելանում են ավելի արագ, քան դրանց իրական լուծումներն են. Թադևոս Ավետիսյան
«Դա թող մնա իրենց խղճին»
Բալետի պրիմա պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ժակլին Սարխոշյանը՝ օպերային թատրոնից իր հեռացման ու գալիք ծրագրերի մասին: – 2016թ. աշնանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացավ ձեր «Հրաժեշտ բեմին» խորագրով երեկոն՝ մասնակցությամբ թատրոնի ձեր ճանաչված գործընկերների ու Երեւանի պարարվեստի քոլեջի սաների: Ըստ էության դա ձեր վեջին բեմելն էր, ինչից հետո արվեստագետների շրջանում
Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյան. «Մարդիկ մանկապարտեզ են նորոգել, դպրոցներ են նորոգել, գույք են գնել քաղաքի համար, ու դա համարել կաշառք, ծիծաղելի է». «Ժողովուրդ»
Վաղարշ Աբրահամյանը, որը, ըստ տեղեկությունների, «Սասունցի Դավիթ» կայարանի մերձակա հրապարակի համար տոնածառ է գնել՝ իր զարդարանքներով, որոշել է հետհեղափոխական Հայաստանում բողոքել իրավապահներին, որպեսզի Երեւանի նախկին քաղաքապետին պատժեն։
«Գործը քննեց Արմեն Դանիելյանը. դրանով ամեն ինչ ասված է». Հայկ Ալումյան
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը կդիմի Վճռաբեկ դատարան`«Մարտի 1»-ի գործի նյութերն ամբողջական ստանալու դատախազության բողոքի դեմ:
Թե ով էլ ավելի կոպիտ ու վիրավորական որակումներ կտա, եւ, հետեւաբար, ում ստատուսն ավելի դուր կգա Ֆեյսբուքում բնակվող առաջնորդին. «Հրապարակ»
Հատկապես կոպիտ ու կեղտոտ բառապաշար օգտագործողներին Նիկոլ Փաշինյանն իմքայլական հավաքների ժամանակ գովում է, ինչից էլ մարդիկ անուղղակի հասկանում են, թե ինչպես պահեն իրենց։
Ինչո՞ւ Արթուր Վանեցյանի հետ փակ հանդիպմանը ներկա չէին «ՀԺ», «Ժամանակ», «ՉԻ» թերթերի գլխավոր խմբագիրները
Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ նրանց հրավիրել է:
Իմփիչմենթը ձախողվեց. ինչ շահեց Դոնալդ Թրամփը. BBC
Դոնալդ Թրամփը ամեն դեպքում կմտնի պատմության մեջ որպես ԱՄՆ երրորդ նախագահ, որին իմփիչմենթ է հայտարարվել:
Արցախի նորահայտ ամրոցների ցուցադրումը ՀՀ Ազգային ժողովում
Օրերս ՀՀ Ազգային ժողովը իր ճեմասրահը տրամադրել էր Արցախի ազատագրած տարածքների նորահայտ ամրոցների հետազոտական խմբի եռամյա աշխատանքների ցուցադրությանը: ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտնականները ցուցադրության են ներկայացրել մ.թ.ա. երկրորդ հազարամյակից մինչեւ ուշ միջնադար ընդգրկող 30 ամրոցներին նվիրված պաստառներ՝ լուսանկարներով, հանույթներով, ամրոցների մասին մանրամասն տեղեկություններով: Այս աշխատանքները հովանավորում է ԳԱԱ Հայագիտական ուսումնասիրությունների հիմնադրամը: Ցուցահանդեսի հանդիսավոր
ԱԺ-ում քաղաքական մեծամասնությունը շրջանառության մեջ է դրել մի շարք նախագծեր, որոնցով փորձ է արվում տապալել երկրի սահմանադրական կարգը. «Ազգային օրակարգ»
Հանուն սահմանադրության Գործող քաղաքական իշխանությունն անցած տարվանից սկսած նախաձեռնել է Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումների բազմամակարդակ գործընթաց՝ նպատակ ունենալով իր կամքը պարտադրել սահմանադրականության ապահովման բացառիկ իրավասություն ունեցող այս պետական մարմնին: Այս նպատակով գործադրվել են քաղաքական հայտարարությունները, կարգապահական պատասխանատվություն կիրառելու մասին միջնորդություն, քրեական գործերի հարուցում, տարատեսակ քննչական գործողություններ, հայտնի «Սահմանադրական դատարանի դատավորներին կաշառելու մասին օրենք», սակայն դրանք
Ի՞նչ կապ ունեն այս ամենի հետ Փաշինյանն ու իր կառավարությունը. «Հրապարակ»
Փաշինյանը, որպես իր կառավարության ձեռքբերում, նշում է նաեւ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը եւ Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւեր։
ՍԴ-ն շրջանցելու աղմկահարույց նախագիծը հետ է կանչվել. ԱԺ արտահերթ նիստը չկայացավ, Արարատ Միրզոյանը հորդորեց պատգամավորներին ԱԺ շենքից չհեռանալ
Միրզոյանը տեղեկացրեց, որ հիմա ԱԺ խորհրդի արտահերթ նիստ են անելու, որից հետո կորոշվի այսօր արտահերթ նիստն անցկացնել: Նա պատգամավորներին հորդորեց այսօր մնալ ԱԺ շենքում:
Բանակից խուսափածները Հայաստանի պետբյուջե են վճարել շուրջ 5 միլիոն դոլար. JAM-news
Բոլոր նրանք, ովքեր պատրաստվում էին հայրենիք վերադառնալ, օգտվել են մինչև 2020 թ–ի հունվարի 1–ը տուգանք վճարելու և քրեական պատժից խուսափելու հնարավորությունից
Հայաստանից բացակայող անձի անունից կազմվել է չկատարված ծառայությունների հանձնման-ընդունման ակտ. ԱԱԾ-ն բացահայտել է հափշտակություն կատարելու դեպք
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատշաճ կերպով դատաիրավական ընթացք տալով պետական տարբեր մարմիններից կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների վերաբերյալ ստացված ազդակներին, «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի և «Հերացի» արհեստակցական կազմակերպության ծառայողների կողմից խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված
ՊԲ զորամասերից մեկում հունվարի 30-ին տեղի ունեցած մահվան ելքով դեպքի հանգամանքները պարզելու համար ծառայողական քննություն է անցկացվել
ՊԲ զորամասերից մեկում ս. թ. հունվարի 30-ին տեղի ունեցած մահվան ելքով դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից անց է կացվել ծառայողական քննություն: Քննության արդյունքներով որոշում է կայացվել մի շարք ավագ սպաների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված ուժերի շարքերից: Նույն գործի շրջանակում խիստ կարգապահական
Դատարանը հրաժարվեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել «Մարտի 1»-ի գործի ամբողջական նյութերը. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնում է. «Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց այսօր Գլխավոր դատախազության բողոքը՝ բեկանելով Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմին «Մարտի 1»-ի մայր գործով ամբողջական նյութերը տրամադրելու վերաբերյալ։ Պաշտպան Խուդոյանի միջնորդությունը մերժվեց։ Որոշումը ենթակա է բողոքարկման 15-օրյա ժամկետում Վճռաբեկ դատարանում։ Նշենք,
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը ընտրված է սխալ, նա երբևիցե ցույց չի տվել, որ խուսափում է քննությունից. Արթուր Վանեցյան
Նա նշեց, որ մարտի 1-ի գործի քննությունն այսօր չի նպաստում այդ գործի բացահայտմանը:
Արևիկ Անափիոսյանը հրաժարական է տվել փոխնախարարի պաշտոնից
ԿԳՄՍ փոխնախարար Արևիկ Անափիոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, գործընկերներ, ծանոթներ, անծանոթներ, բարի կամեցողներ, համաքաղաքացիներ, Ես ընդունվել եմ Հարվարդի համալսարանի բիզնես դպրոց և արդեն հունվարի 13-ից (առաջին մոդուլը` հեռակա) ուսանում եմ Գործադիր կառավարման կրթական ծրագրով: Ծրագրի շրջանակում սովորում եմ ֆինանսներ, ռազմավարական պլանավորում և կառավարում, միջազգային համագործակցություն, առաջնորդություն ու էլի նման հետաքրքիր ու կարևոր
Բիզնես կենտրոն զենքով ներխուժած անձը փորձաքննություն է անցնում հոգեբուժարանում. JAM-news
Արթուր Թորոսյանը պնդել է, որ «իրեն ծրագրավորել են»։ Ընդհանուր առմամբ, քննիչների հարցերին տրված տարօրինակ պատասխանները ստիպել են կասկածել նրա հոգեկան առողջության վրա
Սիրիայում հայ զինվոր է զոհվել
Իդլիբ նահանգի մոտակայքում Սիրիայի բանակի և ահաբեկիչների միջև ընթացող մարտերի ժամանակ հայ զինվոր է զոհվել, այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթը: «Չորեքշաբթի, 5 Փետրուարին, Սարաքէպի գիւղերուն մէջ սուրիական բանակին մղած մարտներուն ընթացքին նահատակուած է1988-ի ծնունդ հայ զինուոր Ժան Գաթանճեանը։ Նահատակ զինուորին յուղարկաւորութիւնը տեղի պիտի ունենայ Հալէպի հայ կաթողիկէ Ս. Խաչ եկեղեցւոյ մէջ, Հինգշաբթի, 6
Արա Զոհրաբյան. ԱԺ-ի որոշմամբ չի կարող դադարեցվել ՍԴ անդամների պաշտոնավարումը
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի խումբ պատգամավորների կողմից ներկայացրած «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» վերնագրով նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) համաձայն ՀՀ Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների (այսուհետ՝ Սահմանադրություն) 213-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, ըստ որի՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների
Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 08:40-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի Ծաղկահովտի տարածաշրջանի, Քուչակ-Ապարան, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների, Երևան-Սևան ավտոճանապարհներին և Սարավան-«Զանգեր» հատվածում տեղ-տեղ առկա է
Ինչ է վաղը գրվելու ֆեյսբուքում
Այսօր տեղի է ունենալու խորհրդարանի հերթական նիստ, որի ընթացքում իշխանությունը հերթական փորձն է անելու ազատվելու իրենց չհավանած Հրայր Թովմասյանից: Իհարկե, կարող եմ կանխատեսել, թե ինչ փաստարկներ է բերելու իշխանությունը՝ Թովմասյանի անձն այստեղ կապ չունի, ամբողջ խնդիրն այն է, որ ՍԴ-ն լեգիտիմ չէ, ՍԴ նախագահը լեգիտիմ չէ, մեզ պետք է ՍԴ, որը կհամապատասխանի ժողովրդավարական պետություն կառուցելու
«Այո, ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, բայց երբեք չեմ հրապարակի». Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյանը՝ «իջեցված» հանձնարարականների մասին
«Դավաճան կոչվելու գնահատականներից թող վախենան նրանք, որոնք դավաճանեցին հեղափոխության գաղափարներին». Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյանն ասաց՝ անուններ չեմ տա, բայց խոսքը վերաբերում է այն շրջանակին, որն այսօր իշխանության մեջ է:
«Այսօր հայտարարում եմ իմ՝ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին». Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյանը կուսակցություն է հիմնում, անդամների անուններ դեռ չի նշում:
Թուրքմենստանում 40-ից բարձր տարիքի տղամարդ պաշտոնյաներին պարտադրում են ճերմակ մազեր ունենալ
Թուրքմենստանի արևելյան Լեպաբի շրջանում 40 տարեկանից բարձր տղամարդ պաշտոնյաներին պարտավորեցրել են ճերմակ մազեր ունենալ: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, այդ կերպ պետական պաշտոնյաները կնմանվեն երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, որը 2018թ. օգոստոսից հանրությանը ներկայանում է ճերմակած մազերով: Տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 1-ից պաշտոնյաներին, դպրոցների, հիվանդանոցների աշխատակիցներին արգելվում է ներկել մազերը, իսկ այն մարդիկ, որոնց մազերը բնական գույնի


















































