Օրվա լրահոսը
«Թե ինչու հետ կանչվեց, հիմա հստակ չեմ ասելու». Ալեն Սիմոնյան
Որեւէ գաղտնիք չկա, որ սա արվում է այդ ճգնաժամի լուծման համար: Այն շատ շուտով լուծվելու է
Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոյին: Զրուցակիցները քննարկել են նախագահ Արմեն Սարգսյանի՝ այս տարվա սեպտեմբեր ամսին Իտալիայի Հանրապետություն նախատեսվող պետական այցին առնչվող հարցեր: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
«Գեւորգ Կոստանյանը երեւի պետք է հասկանա, որ իր հայտարարություն ասեմ, թե ինչը, իրավաբանորեն անհեթեթ է»
Հովհաննես Իգիթյանը Մարտի 1-ի գործի բացահայտման ընթացքից գոհ չէ, բայց գտնում է, որ պատճառը Ռոբերտ Քոչարյանի «վարձու բանակի» օգտագործած հնարքներն են: Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող, հետախուզվողներից մեկը՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը իշխանություններին բաց առաջարկ էր արել՝ պարտավորվելով վաղը եւեթ վերադառնալ Հայաստան եւ հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին՝ պայմանով, որ վարչապետի
«Իմ քայլը» քաղաքական նոր որոշում է կայացրել՝ ՍԴ նախագահի եւ հին անդամների պաշտոնավարումը դադարեցնելու հարցը դրվում է հանրաքվեի
Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջին ընթերցմամբ չի ընդունելու այս նախագիծը. «ԱԺ-ին տրված լիազորությամբ առաջարկելու է քվեարկության դնել այս նախագիծը համաժողովրդական հանրաքվեի ներկայացնելու մասին որոշումը: Սա ուղիղ ժողովրդավարության կիրառումն է, սա մեր քաղաքական ուժի համոզմունքն է: Մենք հավատում ենք մեր ժողովրդին ու մենք ասելիք ու լսելիք ունենք մեր ժողովրդից»:
«Քրեական պատասխանատվություն կսահմանվի ատելության խոսքի առավել վտանգավոր դրսևորման համար». Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հանրային քննարկում՝ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: «Խտրականության, ատելության խոսքի և ատելության հիմքով կատարվող հանցագործությունների մասին տարանջատ տվյալների հավաքագրման վերաբերյալ առաջարկությունների և ուղեցույցների նախագծերի ներկայացում» խորագրով ծրագրի քննարկումը կազմակերպվել էր Արդարադատության նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով: Փոխնախարար Գալյանը ողջունել
Ստամբուլյան կոնվենցիայի պատճառով մեր սովորական քաղաքացիները սթրես են ապրում. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը վերահաստատեց, որ կարծում է՝ Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործունեությունը վտանգավոր է ՀՀ համար:
Հայաստանում շմոլ գազով թունավորումների ցուցանիշը 2018-ի համեմատ աճել է 1.3 անգամ. Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս
2019 թվականին հանրապետությունում արձանագրվել է շմոլ գազով թունավորման 272 դեպք՝ 602 տուժածով, որից 75-ը Երևանում՝ 129 տուժածով, 197-ը մարզերում՝ 473 տուժածով: 2018 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է շմոլ գազով թունավորման 208 դեպք՝ 445 տուժածով, որից 80-ը Երևանում՝ 130 տուժածով, 128-ը մարզերում՝ 315 տուժածով: Թվերը վկայում են, որ 2019 թվականին Հայաստանում շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը 2018-ի
«Եթե նախագիծն արժանանա ԱԺ հավանությանը, կուղարկվի ՍԴ-ի եզրակացությանը». Վլադիմիր Վարդանյան
Նախագիծը նախեւառաջ պետք է քննարկվի ԱԺ-ում, եւ ելնելով քննարկման արդյունքից՝ պետք է սահմանված ընթացակարգով առաջնորդվենք
Շվեդիայի Թագավորության դեսպանը նշել է՝ երկու երկրների համագործակցությունը նոր որակ է ստացել
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին: Դեսպանը նշել է, որ 2019 թվականը արդյունավետ տարի էր հայ-շվեդական հարաբերությունների զարգացման տեսանկյունից. այս ընթացքում տեղի են ունեցել տարբեր մակարդակի փոխայցելություններ, երկու երկրների համագործակցությունը նոր որակ է ստացել: Հանրապետության նախագահը կարևորել է արձանագրված առաջընթացը և նշել, որ փոխշահավետ
Նոր Հայաստանի սահմանադրականության ոդիսականը
2015թ. ՀՀ սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը միանշանակ չընդունվեց ինչպես Հայաստանի քաղաքական համակարգի, այնպես էլ հասարակության լայն շերտերի կողմից։ Գերիշխում էր այն համոզմունքը, որ նախ Հայաստանի քաղաքական համակարգը, կուսակցական համակարգի անկատարության պատճառով պատրաստ չէր անցնել խորհրդարանական կառավարման համակարգի եւ, բացի այդ, այս փոփոխությունները կատարվել էին գործող իշխանությունների
Արթուր Վանեցյանը, մեծ հաշվով, անցյալի արձագանքն է. ԱԽ քարտուղար
Արմեն Գրիգորյանը գտնում է՝ եթե Վանեցյանը դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժերի մասին է իմացել, պետք է զեկուցեր վարչապետին:
20-ամյա վանաձորցին ձերբակալվել է 57-ամյա տղամարդուն սպանելու կասկածանքով. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձոր քաղաքի 57-ամյա բնակչի սպանության հանգամանքները: Մեկ անձ ձերբակալվել է: 2020 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 14։10-ին, Վանաձոր քաղաքի բնակչուհին Վանաձորի Բազումի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բուլղարական 2-րդ ավան թաղամասում գտնվող տնակում հայտնաբերել է ամուսնու
Հրայր Թովմասյանի այդ «ы» օպերացիան կամ ինչպես եղավ, որ ՀՀԿ-ականները Գագիկ Հարությունյանի ծննդյան օրը «փոխեցին». ԱԺ-ում բացում են «Թովմասյանի խաղաքարտերը»
Իսկ ի՞նչ տեղի կունենար, եթե, ասենք, գնային առանց հափշտակության, առանց աճպարարության, գրությունները այս կողմ, այն կողմ տանելու, ուղղակի սպասեին, որ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվեր մարտի 23-ին, նոր դրանից հետո Հրայր Թովմասյանն իր երազանքն իրականացներ, դառնար ՍԴ նախագահ: Խնդիրն այն է, որ այդ ժամանակ վերջին քառօրյան ավարտվում էր հենց մարտի 23-24-ին, հաջորդ քառօրյան, որի ժամանակ կարող էին Հրայր Թովմասյանին կարգել ՍԴ նախագահ, սկսում էր ապրիլի 10-ից, իսկ ապրիլի 9-ին ուժի մեջ էր մտնում սահմանադրության նոր խմբագրության 7-րդ գլուխը:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
Փետրվարի 6-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և
«Հակասահմանադրական ընթացակարգեր չկան». Վլադիմիր Վարդանյան
Նման լրջագույն խնդիրներ, որոնք կարող են կապված լինել Սահմանադրության այս կամ այն նորմի հետ, չկան:
Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից կապված Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի անվան հետ. հայտարարություն
Հարգելի լրագրողներ, Կոչ ենք անում զերծ մնալ անհարկի հայտարարություններից կապված Շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանի անվան հետ, հատկապես «ՀԱՅՏՆԻ Է ԿԱՇԱՌՔ ՏՎՈՂԸ» և շահարկելով «ՆԱԽԿԻՆ ՌԵԿՏՈՐ» արտահայտությունները: Առաջ մի ընկեք պաշտոնական և հավաստի լրահոսից, հարգեք անմեղության կանխավարկածը և նախաքննության գործընթացը: Գործ ունենք հանրապետությունում ճանաչված մարդու հետ: Վստահ ենք, որ կցուցաբերեք մասնագիտական բարձր մոտեցումներ: Հայաստանի Շինարարների
«Հայաստանը դարձավ այդ մեքենաների աղբանոցը»
«Հայաստան ներմուծված մեծ քանակությամբ ավտոմեքենաների գերակշիռ մասը օգտագործված, կոտրտված մեքենաներ են ու Հայաստանն այսպիսի մեքենաներն իրացնելու շուկա է դարձել»,-«Առավոտ»-ի հետ զրույցում ասաց Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը: ԱՄՆ-ից Հայաստան ներկրված ավտոմեքենաների մեծ մասն, ըստ Սահակյանի, այն աստիճանի ջարդված են, որ հենց ԱՄՆ-ում արգելված է դրանք վերանորոգել ու շահագործել. «Ու դրանք մեզ են
Կարեն Անդրեասյան. «Մնում էր իրենց լրատվամիջոցներում մի հատ էլ հայհոյանք դնեին դիմում գրողի վրա։ Այսպիսի ճնշում տեսել եմ». «Հայկական ժամանակ»
Հետո, կան քրեական գործեր, այնպես է, որ վերջում ամեն ինչ կարելի է բերել-կապել դրան, հիմա, եթե տեսնեինք Հրայր Թովմասյանը փողոցում մարդ է սպանում, պիտի աչքներս փակեինք, ասեինք՝ ճնշո՞ւմ է: Հետեւաբար, ճնշում կլինի, եթե բացարձակ հիմնազուրկ լինեն բացված քրեական գործերը։
Օրենքի խախտումներով նախագիծը բերելը ապալեգիտիմացնում է ողջ գործընթացը. Արարատ Միրզոյանի պատասխանը ընդդիմադիրների զգուշացմանը
Մարուքյանը նորից արձագանքեց, որ օրենքի խախտումներով այսպիսի կարեւոր նախագիծը բերելը ապալեգիտիմացնում է ողջ գործընթացը: Միրզոյանը պատասխանեց, որ ինքը գլխադասային հանձնաժողով նշանակել է, պարզապես պետաիրավականը չի հասցրել նիստ անել, որովհետեւ արտահերթն ավելի շուտ է նշանակվել:
Սերոբ Խաչատրյան. «Բովանդակության, գնահատման և ներառական կրթության համար պատասխանատու երեք կառույցներ տեւական ժամանակ աշխատում են անորոշության մեջ. «168 ժամ»
Հեղափոխությունից հաշված օրեր անց պաշտոնանկ արվեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենը։ Մայիս ամսին՝ բուհերի ընդունելության քննությունների նախօրյակին, ԳԹԿ տնօրենին պաշտոնանկ անելն այնքան էլ խելամիտ որոշում չէր։ Բայց հաշվի առնելով երկրում տիրող էյֆորիան՝ ինչ-որ կերպ այդ քայլը հասկանալի էր։ Հասկանալի չէ, թե ինչո՞ւ մինչև հիմա՝ հեղափոխությունից շուրջ 2 տարի անց, ԳԹԿ-ն չունի տնօրեն։ Իսկ ԳԹԿ-ն
Սարհատ Պետրոսյանը` ձերբակալված Վերմիշյանի մասին. «Չեմ ուզում ընկած մարդուն ավելի վատ վիճակի մեջ դնել»
Ի դեպ, նույն գործի շրջանակներում ձերբակալվել է նաև Քաղաքաշինության եւ ճարտարապետության համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը:
Սաշիկ Աֆյանը համաձայնել է, եւ նրա մասով հարուցված քրեական գործը կարճվել է. «Ժողովուրդ»
Հովհաննես Թամամյանի մասով եւս կարճման գործընթաց է գնում:
Կոմունիստներն էլ կպահանջեն անդամավճարներով կառուցված իրենց շենքերը, այդ թվում՝ ՍԴ-ի շենքը
«Մենք հարցումներ ենք ուղարկել արխիվ, որտեղից ձեռք ենք բերել տեղեկատվություն, թե որ անշարժ գույքերն են կառուցվել Հայաստանի Կոմունիստական կուսակցության անդամավճարների շնորհիվ: Ցանկը մոտ 280 հատ է, որից մեկը ՍԴ շենքն է, Երիտասարդության պալատը, որն արդեն քանդել են: Կերկայացնեմ գույքի ծագման հիմքը»,-երեկ «Առավոտին» ասաց պատասխանողի ներկայացուցիչ, իրավապաշտպան Աշոտ Համբարձումյանը: 2018թ. հունիսի 6-ին ՀՀ կառավարությանն առընթեր պետական
Հայաստանի նախագահների դեմ քրեական գործեր են հարուցվել իշխանություններին քննադատելու համար. Իլհամ Ալիև
Հայաստանում լրագրողներ են ձերբակալվում: Ինձ հայտնել են նաև, որ վերջերս մեդիաներից մեկի ղեկավարին են ձերբակալել: Մի քանի ամիս առաջ էլ լրագրողներից մեկը հացադուլ էր հայտարարել բանտում և մահացել: Բայց Եվրոպայի Խորհրդում հաշվի չեն առել այս փաստերը: Ինչո՞ւ:
Մի դեպքում միջազգային կառույցների ցանկացած խոսք պետք է սրբորեն կատարել, իսկ մեկ այլ դեպքում այդ կառույցների ասածը գրոշի արժեք չունի. «Հայկական ժամանակ»
Այդպես է, թե ոչ՝ այլ հարց է, բայց այդ նույն գործիչներն ու քարոզչամիջոցները ճիշտ նույն բառապաշարով իշխանություններին կոչ են անում արհամարհել այդ նույն միջազգային կառույցների այլ հորդորները (օրինակ՝ ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցով)։
«Գաղտնալսումը մոնտաժված է, դա մի քանի խոսակցությունների մոնտաժված տարբերակ է». Արթուր Վանեցյան
Արթուր Վանեցյանը՝ այն մասին, արդյոք Նիկոլ Փաշինյանը սահմանադրական ճանապարհով եկավ իշխանության:
Շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրգործի շրջանակներում 3 համածառայակիցներ կալանավորվել են
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Դ. Մ.-ին, Խ.Գ.-ին և Ա.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ հայտնել էինք, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները
Թե մինչև հիմա որքանո՞վ են նրանք կարողացել ապահովել տնտեսության ներառական աճ, ամեն մեկը կարող է տեսնել իր գրպանի պարունակության վրա. «168 ժամ»
Նախկինում էլ բազմիցս բարձր տնտեսական աճեր ենք ունեցել։ Իսկ ի՞նչ է շահել դրանից հասարակությունը։ Պետք է հասկանալ, որ տնտեսական աճն ինքնանպատակ չէ։ Տնտեսական աճի իմաստը հասարակության բարեկեցության բարձրացումն է։ Եթե տնտեսությունն աճում է, իսկ դրանից հասարակության բարեկեցությունը չի բարելավվում, ապա այդպիսի տնտեսական աճ ոչ մեկին պետք չէ։ Դրա համար նախկին իշխանությունները բազմիցս քննադատվել են, ու որպեսզի նորերը ցույց տան. որ իրենք տարբերվում են նախկիններից՝ ժամանակին հայտարարեցին ներառական տնտեսական աճի ապահովման մասին։
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում կլինի 1 հարց. Վահագն Հովակիմյանի օրինագիծն այլեւս օրակարգում չէ
Կքննարկվի միայն սահմանադրական փոփոխությունների օրինագիծը՝ մեկ ընթերցմամբ: 213-րդ հոդվածի մասին է
Հրամանատարական կազմին Դավիթ Տոնոյանը խիստ ցուցումներ է տվել զինծառայողների շրջանում քրեական ենթամշակույթի դրսևորումներն իսպառ բացառելու վերաբերյալ
Փետրվարի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է 2-րդ զորամիավորում: Այցի շրջանակում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել բարդ եղանակային պայմաններում նոր սերնդի թրթուրավոր ձնագնացների փորձարկման աշխատանքներին և դիտարկել մեքենաների տեխնիկական հնարավորությունները: Ձնագնացները նախատեսվում են լեռնային և դժվարամատչելի հատվածներում գտնվող մարտական դիրքերի բնականոն կենսագործունեությունը եղանակային բարդ պայմաններում առավել արդյունավետ կազմակերպելու համար: Այցի ընթացքում Դավիթ


















































