Օրվա լրահոսը
Վարչապետին են ներկայացվել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի ուղեկցությամբ այցելել է ՊՆ N զորամաս: Պատասխանատուները վարչապետին են ներկայացրել ՀՀ զինված ուժերը համալրած Օսա-ԱԿ զենիթահրթիռային համալիրներն ու դրանց տեխնիկական հնարավորությունները։ Քննարկվել են նաեւ Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու հնարավորությունները։ Կառավարության ղեկավարը զինծառայության ընթացքում աչքի ընկած սպաներին հանձնել
Պռոշյան փողոցում վթարից հետո «Բրաբուսի» վարորդը ծեծի է ենթարկել տաքսու տարեց վարորդին (տեսանյութ)
Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes-ի վարորդը ծեծի է ենթարկել տաքսու տարեց վարորդին։ Ֆեյսբուքում հրապարակված տեսանյութից երևում է՝ Mercedes–ի վարորդն իր ավտոմեքենայով հարվածում տաքսուն, ապա իջնում է իր մեքենայից ու ծեծում տաքսու վարորդին։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/AyQezBan/videos/2435019553290386/
Գործընթացը լինելու է քաղաքական
Վերջերս զրուցում էի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի հետ, եւ նա ինձ հայտնեց, որ Հայոց պատմության նոր քառահատոր ակադեմիական հետազոտության մեջ ինստիտուտը որոշել է կանգ առնել 1991 թվականի վրա: Այդ մոտեցումն ինձ տրամաբանական է թվում. վերջին 28 տարվա իրադարձությունների հիմնական դերակատարները հիմնականում ողջ-առողջ են (Աստված նրանց երկար կյանք տա), կան քաղաքական ուժեր, կան բազմաթիվ
Աննա Հակոբյանը ֆեյսբուքում կիսվել է Արմեն Աշոտյանի երգով
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հեղինակած երգի տեսահոլովակով: Գրառման մեջ Աննա Հակոբյանը նաեւ նման մեկնաբանություն է արել. «…կարծում եմ՝ բոլորն իրավունք ունեն ճանաչել ընկերության իրական «համը», անկախ ամեն ինչից։ Այս երգը ընկերոջ մասին է, ոչ թե ազգի, հայրենիքի, մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազնվության եւ արդարության»։
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի պարգեւավճար. «Փաստինֆո»
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցներին տրվել է ավելի քան 113 մլն դրամի խրախուսում։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են մարզպետարանից։ Մասնավորապես՝ գրավոր հարցմամբ «Փաստինֆո»-ն խնդրել էր տեղեկություններ տրամադրել, թե 2019 թվականի ընթացքում մարզպետարանի քանի աշխատակից է պարգեւատրվել, նրանցից չուրաքանչյուրը քանի անգամ եւ որքան է կազմել յուրաքանչյուրի պարգեւավճարը։ Ի պատասխան մարզպետարանի գլխավոր քարտուղար Սեւակ
Տիգրան Աթանեսյան. ՀՔԾ-ն ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը
Այս ամենի քավության նոխազի դերում Նորայր Փանոսյանն է, ում անմեղ լինելը, ճակատագիրը, ընտանիքը որևէ արժեք չունեն Նոր կոչվող Հայաստանի իշխանավորների համար։
Ալեքսան Պետրոսյանը կալանքի տակ է պարտքով գումար վերցնելու համար. պաշտպանների հայտարարությունը
ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի պաշտպաններ Միհրան Պողոսյանն ու Գոռ Միքայելյանը հայտարարություն են տարածել, որում ասվում է. «Քրեական օրենսգրքում բոլորիս սպառնացող նոր ու վտանգավոր հոդվածի, ինչպես նաև անմեղ անձին կալանքից ազատելու հարցի քննարկման նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների ունեցած «ֆոբիայի» և «նոր տակտիկայի» մասին: Փաստորեն պարզվում է՝ քրեորեն պատժելի է նաև պարտքով գումար վերցնելը: Ահա, ըստ
ՃՈ դասակի հրամանատարի ցուցմունքը, ցուցմունք է ազատության դիմաց. Արմեն Թավադյանի պաշտպան
Տեսնում ենք հասարակ պրովոկացիա, վերջին հույսի ինչ-որ փորձեր, Հովհաննես Խուդոյան
Սևանում եղբայրը դանակահարել է եղբորը. (Տեսանյութ)
Դեկտեմբերի 25-ին, ժամը 03.30-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Սևան քաղաքի Գայի փողոցի 24-ամյա մի բնակիչ: Ոստիկանները մեկնել էին բժշկական կենտրոն, պարզել նրան որտեղից են տեղափոխել, զրուցել էին բժշկի հետ: Երիտասարդը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է տանը գործ անելիս հաստոցի վրա ընկնելու
Իրանի քաղաքական զարգացումների հեռանկարը 2020 թվականին
Մինչդեռ 2019 թվականը մոտենում է իր ավարտին և աշխարհը պատրաստվում է մուտք գործել 2020 թ․-ի նոր տարին, դեռևս աշխարհի շատ երկրներում և մասնավորապես մեր տարածաշրջանում քաղաքական և ռազմական ու տնտեսական բազմաթիվ խնդիրներ դեռ մնացել են բարդ ու ճգնաժամային վիճակում։ Մեր տարածաշրջանի չկարգավորված կարևորագույն խնդիրներից մեկը, որն ուղղակի կամ անուղղակի ձևով անկասկած ազդում է Հայաստանի ապագա
«Չկա մի գործարար, չկա մի ընկերություն, որը հնարավորություն կունենա պնդել, թե ՀՀ կառավարությունն իր նկատմամբ ցուցաբերել է խտրական վերաբերմունք». Փաշինյան
Գործարար համայնքը համարում ենք մեր կառավարության թիվ մեկ դաշնակիցը, ասում է ՀՀ վարչապետը
Հրայր Թովմասյանը վաղը կհարցաքննվի
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը վաղը ժամը 10:30-ին կհարցաքննվի: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Հրայր Թովմասյանի փաստաբան Ամրամ Մակինյանը. «Վաղը ժամը 10:30-ին Հատուկ քննչական ծառայության քննիչը պարոն Թովմասյանի հետ կապված քննչական գործողություն է կատարելու, հարցաքննություն է տեղի ունենալու»:
Ստամբուլի քաղաքապետը Սուրբ Ծննդյան տոնի առթիվ այցելել է Թուրքիայի կաթոլիկ հայերի առաջնորդին. Ermenihaber
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) անդամ, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ այցելել է քաղաքի կաթոլիկ քրիստոնեական եկեղեցիների հոգևոր առաջնորդներին: Իմամօղլուն այցելել է նաև Թուրքիայում հայ կաթոլիկ համայնքի ղեկավար Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանին: Լևոն արքեպիսկոպոսը Զեքիյանը գոհունակությունն է հայտնել Ստամբուլի քաղաքապետի այցի կապակցությամբ: «Ստամբուլը շատ մեծ ավանդույթներ ունի. բազմամշակութայնություն, բազմազանություն: Այդ
ՄԻՊ-ի ներկայացուցիչները հերթական անգամ առանձնազրույց են ունեցել հացադուլ հայտարարած կալանավորված Վահե Մելոյանի հետ
Քրեակատարողական հիմնարկում երկարատև հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի իրավունքների ապահովման հարցը շարունակում է մնալ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Սեպտեմբերի 2-ից հացադուլ հայտարարելուց հետո Պաշտպանի հանձնարարությամբ՝ Վահե Մելոյանի հետ առանձնազրույց ունենալու և նրա առողջական վիճակն ուսումնասիրելու համար մի քանի այց է իրականացվել համապատասխանաբար «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներ: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում առանձնազրույցի ընթացքում Վահե
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հրավիրվել է ՀՔԾ (տեսանյութ)
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նոր և ուշագրավ տեղեկություն է հայտնել պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի մասին: «Այսօր զանգ ստացա Հատուկ քննչական ծառայությունից և վաղը հրավիրվեցի ՀՔԾ՝ ներկայացնելու բացատրություն, որովհետև ուսումնասիրվում են գործեր պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի վերաբերյալ»,-ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասաց Խաժակյանը: Խաժակյանը նաև տեղեկացրեց, որ իր տեղեկություններով՝ ՀՔԾ ներկայացուցիչները
«Նատուրի խուլիգաններ են». ավագանու «Իմ քայլ»-ի անդամը՝ «Լույս»-ին
Երեկ Երեւանի ավագանու նիստին, որը տեւել է մոտ 12 ժամ, «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Մարատ Թոխյանն երեկոյան հերթագրվել էր հարց տալու, եւ երբ հասավ իր հարց տալու ժամանակը, նա ասաց. «Ճիշտն ասած, ես բավականին հոգնեցի այս մթնոլորտից: Անգամ հարցը չեմ ուզում տալ, այս կրկեսի վերածած բեմադրությունը, էս մատ թափ տալը, էդ վիրավորելը: Մի քանի անգամ
Հանրային խորհրդի առաջին նիստը՝ «մալախովյան թոք շոու». (Ֆոտոշարք)
«Անկեղծ ասեմ, Հանրային խորհուրդը ձեւավորվեց 2008-ի մարտի 1-ից հետո, որպես միջոց նախագահի թեկնածուներից մեկին պաշտոնով ապահովելու: Այդուհանդերձ, այժմ կա իրական հնարավորություն Հանրային խորհուրդը դարձնելու այն մարմինը, որն ամրագրված է Սահմանադրությամբ ու օրենքով: Այս 10 տարիների ընթացքում ՀԽ-ն պատշաճ գործունեություն չի իրականացրել»: Իոաննիսյանի խոսքը բորբոքեց ՀԽ անդամներին, Սադոյանը սկսեց աղմկել, ընդհատել:
Հունվարի 1-ից կարգազանց վարորդները գուցե զրկվեն վարորդական իրավունքից
Տարեկան ՃՏՊ-ներից զոհվում է 300-ից ավելի մարդ. «Ցավոք, ամեն տարի մեկ փոքր գյուղի բնակչության չափով մարդ ենք կորցնում»
Թուրքական թերթը Հայոց ցեղասպանության թեմայով գրքերի համար թիրախավորել է Ստամբուլի հայկական հրատարակչությանը. Ermenihaber
Թուրքական իշխանամետ «Akşam» թերթի վերլուծաբան Էմին Փազարջըն հերթական հոդվածով թիրախավորել է Ստամբուլի հայկական «Արաս» հրատարակչատանն ու մայրաքաղաք Անկարայի Չանքայա շրջանի քաղաքապետարանին: Պատճառն այն է, որ որոշ ժամանակ առաջ «Արաս»-ի ու Չանքայայի քաղաքապետարանի՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (CHP-ԺՀԿ) ընտրված ղեկավարության համագործակցությամբ տեղի է ունեցել գրքերի ցուցահանդես, որտեղ ցուցադրվել են նաև Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Փազարջըն գրում է,
Գևորգ Լոռեցյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից
Որոշում 26 Դեկտեմբերի 2019, 1964 – Ա ԳԵՎՈՐԳ ԼՈՌԵՑՅԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Լոռեցյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան
Հայկ Մարությանը՝ «Լույս»-ին. «Ամեն ինչ իր սահմանն ունի, ի՞նչ է նշանակում՝ դուք ցածր եք»
«Առավոտից նիստ ենք անում, ծայրահեղ հոգնած, գերծանրաբեռնված, հանգիստ, ժպիտով, հումորով, բայց դահլիճում հայտնվել է մի անձ, նշանակվել է, չի ընտրվել, այսինքն՝ երեւի մի 3 աստիճան ցածր է, կարելի է նույնիսկ այդպես մեկնաբանել, ով, իսկապես, այնքան փոքրիկ ֆիգուր է, որ ես ազգանունը գրել եմ թղթի վրա, որովհետեւ ինձ չի հետաքրքրել նրա անուն-ազգանունը, կարդացել եմ, որ նշանակվել
Նիկոլ Փաշինյանը ընդունել է «Ներուժ» ծրագրի հաղթողներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի 2019թ. հաղթողներին: Ծրագիրը նախատեսված է սփյուռքահայ ձեռնարկատերերի համար և հնարավորություն է տալիս նրանց գործունեություն ծավալել հայրենիքում՝ տեղայնացնելով իրենց սթարթափները և ստանալով պետական ֆինանսավորում: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Ներուժ» ծրագրի հաղթողներին և կարևորել տեխնոլոգիական ոլորտում սփյուռքահայ մասնագետների ներհոսքին միտված այս նախաձեռնությունը: Վարչապետը նշել է, որ
Նիկոլ Փաշինյան. 2020 թվականի հունվարի 1-ից Հայաստանում բոլոր տեսակի կենսաթոշակները կբարձրանան միջինը 10 տոկոսով
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ փաստաթուղթն ունի կարևոր ենթատեքստ: «Երբ ասում ենք, որ Հայաստանում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն՝ նկատի ունենք, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքները պետք է պաշտպանված լինեն։ Մեծ հաշվով ոչ մի նորություն չկա, բայց խնդիրն այն է, որ երբ ՀՀ-ում եղել է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով, դրանում սովորաբար ընդգրկված են եղել կոռուպցիայի մեջ ամենամեծ հաջողություններ կամ պոտենցիալ ունեցող մարդիկ: Երբ մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն է ընդունվել, դա օգտագործվել է որպես ծխածածկույթ մարդու իրավունքները ոտնահարելու համար։ Մյուս կողմից մենք պետք է առերեսվենք, որ մեկ օրում հնարավոր չէ իրականությունը փոխել»,-ասել է գործադիրի ղեկավարը:
Վլադիմիր Պուտինը՝ Արմեն Սարգսյանին. «ՌԴ-ում բարձր են գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները»
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին։ «Ռուսաստանում բարձր են գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա: Համոզված եմ, որ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, բոլոր ոլորտներում կառուցողական երկկողմ համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն գործընթացներում գործընկերային փոխգործակցությունը
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին է մոտեցել «Գետափ» ռեստորանային համալիրի աշխատակցուհին և հայտնել, որ ռեստորանի տարածքում գտնվող շներից մեկը կատաղած է և հարձակվել է իր վրա, սակայն ինքը պաշտպանվել է ու չի թողել, որ շունն իրեն կծի:
Մանիպուլյացիաներ եվրոպական արժեքների շուրջ
Վերջերս Բրյուսելում մասնակցում էի Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովին, ուր հավաքվել էին գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչներ։ Քննարկվող թեմաները, բնականաբար, բոլոր ասպեկտներով առնչվում էին եվրոպական արժեքներին։ ՌԴ-ում, Ուկրաինայում և Բելառուսում հայտնի լրագրող Պավել Շերեմետի մայրը՝ Լյուդմիլա Շերեմետը, որ որդու սպանությունից հետո Եվրոպական այս հարթակում պատվավոր հյուրերի շարքում է, մեզ հետ զրույցում նշեց, որ եվրոպական արժեքների հանդեպ
«Մի խոսքով՝ վատ». Հայկ Սարգսյանի օրինագծի մասին ԳՇ պետի պատասխանը ծիծաղեցրեց լրագրողներին
Ուրիշ բան, եթե հարյուր միլիոնի մասին խոսենք: Գուցե այդտեղ մտածելու բան լինի, կտեսնեինք՝ քանի՞ հոգի կտար այդ գումարն ու կազատվեր
Մենք ուզում ենք, որ մարդիկ, տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթաթելու և այլ պրոցեսների վրա. Նիկոլ Փաշինյան
Հարգելի քաղաքացիներ և հայրենակիցներ, այդ թվում՝ Ամանորին մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ուտելու կարողությունները սահմանափակ են, և պետք է դա հաշվի առնել, առավել ևս՝ ոչ առաջին թարմության մթերքի:
«Հունվարին մենք կարող ենք հայտարարել մրցույթ, ինչը նշանակում է, որ մարտի կեսին մենք կունենանք ԵՊՀ ընտրված ռեկտոր». Գևորգ Մուրադյան
ԱԺ պատգամավոր Համազասպ Դանիելյանը հորդորեց պահպանել օրակարգը, քանի որ մարդիկ նիստը դիտարկում են որպես հարթակ՝ ուրիշների ժամանակի հաշվին անելու պնդումներ և հայտարարություններ: Նա առաջարկեց կանոնակարգել և հերթագրել ելույթները: Ի պատասխան Դավիթ Ափոյանը պնդեց, որ ՀԽ նիստի ժամանակ յուրաքանչյուր անդամ, որն ասելիք ունի ԵՊՀ-ի վերաբերյալ, իրավունք ունի արտահայտվելու՝ անկախ նրանից մյուսների ժամանակը ներում է, թե ոչ: Նա Համազասպ Դանիելյանին առաջարկեց ժամանակ չունենալու դեպքում դիմում գրել և դուրս գալ: ԱԺ պատգամավորը որպես արձագանք ասաց, որ ԵՊՀ-ի համար ունի ժամանակ, սակայն դեմագոգիայի ժամանակ չունի:


















































