Օրվա լրահոսը
Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու ընտրված ձևն անթույլատրելի է. Մարդու իրավունքների պաշտպան
2019 թվականի դեկտեմբերի 25-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը և նրա փաստաբան Տիգրան Ղազարյանը: Դրանից հետո Պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել առանձնազրույց նրանց հետ։ Վերջիններս բարձրացրել են Դ. Ափոյանի իրավունքներին առնչվող հարցեր և խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Դ. Ափոյանի իրավունքների պաշտպանության հարցում: Մարդու
2020 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ճանապարհային երթեւեկության բալային համակարգը
Այդ առիթով Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Արման Չիլինգարյանը այսօր հանդիպեց լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ եւս մեկ անգամ շահառուներին իրազեկելու, թե իրենից ինչ է ներկայացնում բալային համակարգը: Նա ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների փաթեթը, ավելի ընկալելի խոսեց այն իրավախախտումների մասին, որոնցով նախատեսվում է կիրառել տուգանային միավորներ: Ըստ նրա, տուգանային միավորների համակարգի ներդրումը պայմանավորված է յոթ օրենսդրական ակտերի ընդունմամբ:
Վարչապետը հանձնարարել է Գյումրիի ավտոմաքսատանը ներդնել հերթերի կարգավորման անհրաժեշտ համակարգ
Գյումրիի ավտոմաքսատունն առնվազն մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա ռեժիմով
«Վարուժան Մկրտչյանը հավանաբար իր ազատության դիմաց գործիք է ծառայել պարոն Թավադյանի կալանավորման հարցում». Հովհաննես Խուդոյան
Արմեն Թավադյանի փաստաբանը հայտնեց, որ նրա՝ կալանքի որոշումը բողոքարկելու են:
Մուրմանսկում Ձմեռ պապը մահացել է նվերներ բաժանելիս
Ռուսաստանի Մուրմանսկի մարզում մանկապարտեզում ցերեկույթի ժամանակ Ձմեռ պապը մահացել է: «Ինտերֆաքս»-ին Քննչական կոմիտեից հայտնել են, որ մահվան առիթով իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն: Նախնական վարկածով՝ մահը վրա է հասել բնական ճանապարհով: Գործակալության զրուցակիցը հավելել է, որ տղամարդը 51 տարեկան էր: Սոցցանցերում դեպքի ականատեսները պատմում են, որ նվերները բաժանելիս Ձմեռ պապն իրեն վատ է զգացել, բայց երեխաները
Լուսինե Առաքելյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ 27 Դեկտեմբերի 2019, 1971 – Ա ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Լուսինե Առաքելյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Նիկոլ Փաշինյան
«Շնաձկները կամ պլստում են, կամ անձեռնմխելի են». Վարուժան Ավետիսյան
Կան ոճրագործներ, որոնց չեն պատժում, եւ կա լեգիտիմ իշխանություն, որն իրեն հարմարավետության զոնայում է զգում
Պետբյուջե է մուտքագրվել 22.078.837 դրամ. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հաշվետվությունը
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 09-ից 13-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 48 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 71.104.633 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 18 դեպքով նշանակվել է 1.650.000
«Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում դատավորների նկատմամբ». Ռուստամ Բադասյանը Թովմասյանին արձագանքում է՝ ՍԴ-ն երբեք ու երբեք չի կարող լինել երկրում ընդդիմություն
Ռուստամ Բադասյանը լսելով այդ խոսքերը՝ ասաց. «Շատ լավ»: Հարցին՝ ի՞նչ եք անելու՝ նա պատասխանեց. «Մենք որեւէ բան չենք անելու, որեւէ մեկին չենք ստիպելու դիմի վաղ կենսաթոշակի, բայց նման արտահայտությունները, նման հայտարարությունները ես ասում եմ արդեն ինչ շրջանակում են տեղավորվում: Մենք պետք է ունենանք Սահմանադրական դատարան, որը անկախ է»:
Ներդրվել է 3 նոր մասնագիտություն. Քննարկում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի տարեվերջյան նիստում
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) տարեվերջյան նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Խորհրդի օրակարգում ներառված հարցերի շրջանակում քննարկվել է Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի առաջարկությունը` խորհրդում ընդգրկված գործարար համայնքի ներկայացուցիչների կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ և որոշվել հարցին անդրադառնալ միության կողմից
ՏՄՊՊՀ. «Որոշ գազալցակայաններում գազն ավելի ցածր գնով են վաճառում, քան պետք է»
«Մի քանի ամիս կհետեւենք, որպեսզի հասկանանք՝ ստվերային շրջանառություն ունե՞ն, թե՞ շուկային են հարմարվում: Այս առնչությամբ ՊԵԿ-ում հարուցված քրեական գործ կա»: «Բենզալցակայանների հետ կապված խնդիրներ ունենք, դրանց մի մասն օրենսդրությանը չի համապատասխանում»,-այսօր այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում ասաց տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: Նա ասաց, որ նշած խնդիրների լուծման համար պետք է աշխատեն
Պետական վերահսկողական ծառայությունը թերություններ է հայտնաբերել Քաղավիացիայի կոմիտեի գործունեության մեջ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականցրել է ուսումնասիրություն կոմիտեի գործունեության (բացառությամբ՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման) որոշակի ոլորտների օրինականության և արդյունավետության նկատմամբ: 2016-2019 թթ. ժամանակահատվածին վերաբերող ուսումնասիրության արդյունքում պարզվել է՝ 1․ 2019 թվականին ՀՀ օդանավ շահագործող հանդիսացող մի քանի ընկերություններ դիմել են Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալությանը (EASA) Եվրոպական միության տարածքում թռիչքներ իրականացնելու
«Բոլորին հայտնի է, թե ինչպես է լինում թվացյալ անկախ դեմքով արդարադատության համակարգ, բայց որը ամբողջությամբ 100 տոկոսով կառավարվում է մի կետից». Բադասյան
Լրագրողները նախարարին հարցրեցին՝ Հայաստանում արդարադատություն գոյություն ունի՞, թե՞ ոչ: Բադասյանը պատասխանեց. «ՀՀ-ում կա արդարադատություն, ավելին՝ հեղափոխությունից առաջ եւս կար արդարադատություն, հարցը այդ արդարադատության որակն է եւ հանրության վստահության աստիճանը՝ իրականացվող արդարադատության նկատմամբ»:
Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ 26-ամյա երիտասարդի սպանության, չորս անձի՝ հանցագործությունը պարտակելու, ևս մեկին՝ առանձնապես ծանր հանցագործության հետքերը պարտակելու դրդչության համար
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ՝ նոյեմբերի 27-ին Կապանում 26-ամյա երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ ստանալու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանական դրդումներով կատարված սպանության, չորս անձի՝ հանցագործությունը պարտակելու, ևս մեկին՝ առանձնապես ծանր հանցագործության հետքերը պարտակելու դրդչության համար: 2019թ․ նոյեմբերի 27-ին՝
«ՍԴ-ն թիրախավորվել է այն պատճառով, որ մի քանի անգամ գործող իշխանության ցանկությունները չի բավարարել». Զարուհի Փոստանջյան
Բայց եթե դա տեղի է ունենում հատվածաբար, անձնավորված՝ սա արդեն ապօրինություն է, խտրականություն է և ունի ոչ իրավաչափ նպատակ։
Դատախազությունը մանրամասնում է, թե ինչի մեջ է մեղադրվում Հրայր Թովմասյանը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 2010թ. դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնն զբաղեցրած Հ. Թ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ հիմնավորվել է, որ Հ. Թ.-ն ի պաշտոնե տեղեկացված լինելով «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 91-րդ հոդվածի
ՀՀ զինված ուժերը համալրվել են Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչներով
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրած Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչները։ Վարչապետը Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ հետևել է կործանիչների ցուցադրական թռիչքներին։ Կառավարության ղեկավարին են ներկայացվել նաև ինքնաթիռների տեխնիկական հնարավորությունները։ «Այսօր շատ կարևոր օր է մեզ համար, որովհետև ժամանում են մեր այս տարվա գլխավոր ձեռքբերումը
Բադասյանի պատասխանը՝ Դավիթ Հարությունյանին. «Խոսում են էնպիսի անձինք, որոնց իշխանության օրոք ինչ ապօրինություն ասես չի եղել, ուղիղ զանգերով նախագահականներից, ինչ-որ նախարարություններից…»
Շեշտում են անպարկեշտ առաջարկ, որպեսզի այն անձը, ով պոտենցիալ կարող է իրեն մեկնված ձեռքը սեղմել եւ հեռանալ, ինքը բարոյական ճնշում զգա: Իրենք իրենց մեդիադաշտով, իրենց բոլոր հնարավորություններով շեշտադրում են՝ սա անպարկեշտ առաջարկ է, ով որ համաձայնի վաղ կենսաթոշակին, ինքը ջնջում է իր անունը, հեղինակազրկվում է, ես չեմ կարծում, որ նման դատավոր կա, ով կարող է…
«Անձեռնմխելիության տեսանկյունից խնդիր ունենք». իրավապաշտպանը՝ Հ. Թովմասյանի հարցաքննության մասին
Օրենքը պահանջում է, որ քննչական գործողությունը պետք է լինի զուսպ եւ զգոն: Այն չպետք է դիպչի դատարանի եւ դատավորի հեղինակությանը
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձներ է ստանում տարբեր երկրների ղեկավարներից
Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է ստանում աշխարհի տարբեր երկրների ղեկավարներից: Հանրապետության նախագահին շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան, Կանադայի գեներալ-նահանգապետ Ջուլի Պայետը, Նորվեգիայի թագավոր Հարալդ Հինգերորդը, Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան, Սլովենիայի Հանրապետության նախագահ Բորուտ Պախորը: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Այսքան շատ ոչ մրցակցային գնումներ կիրառելը ռիսկային է, եւ քաղաքականությունը ճիշտ ուղու վրա չէ. Արմենուհի Բուռնազյան
Ըստ նրա՝ ռիսկային է որակավորման ապահովման ինստիտուտի ներդրումը:
Տարեց տաքսիստին փողոցում ծեծած «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն
Դեկտեմբերի 26-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում երևում է, թե ինչպես է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից իջնող տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում տաքսու վարորդ տարեց մի տղամարդու։ Դժվար է ասել՝ միջադեպն ինչ ելք կունենար, եթե անցորդները չմիջամտեին։ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել ու պարզել «Մերսեդեսի» վարորդի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Դեկտեմբերի 27-ին
«Պողոսներ, ձայնը տվել եք, հանգիստ նստեք ձեր տեղը»
«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի արդեն անցել է եւ կյանքը ցույց տվեց, որ հետհեղափոխական իշխանության փաստարկը, թե նախկին խորհրդարանն էր խանգարում, որպեսզի Հայաստանում ներդրումները ավելանան, տնտեսությունը զարգանա, քննություն չբռնեց: «Առավոտի» հետ զրույցում, ամփոփելով հետհեղափոխական Հայաստանի անցնող տարին, ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ պետաիրավական
«Հիմա պատկերացրեք, ես կոռուպցիոն բնույթի հանցագործություն կատարեմ, հետո նշանակվեմ դատավոր…». Բադասյանը վստահեցնում է՝ Հրայր Թովմասյանն անձեռնմխելի չէ
Հարցին՝ ՍԴ-ի թույլտվություն պետք չէ՞՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու համար՝ Բադասյանը պատասխանեց, որ հարցը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, այլ վերաբերում է Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին եւ այդ մասով, բնականաբար, ՍԴ թույլտվությունը քրեական հետապնդման մասով չի պահանջվում եւ այդպիսի անձեռնմխելիություն ՍԴ նախագահը չունի:
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 30-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով։ Երևան քաղաքում Դեկտեմբերի 27-ի ցերեկը, 28-29-ը սպասվում են տեղումներ, 30-31-ը, հունվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԳԵՏԵՐԻ,
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ողբերգական օդային աղետի կապակցությամբ: Նախագահը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը փոխանցել զոհերի հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Մի շարք պայմանագրային զինծառայողներ հափշտակել են 5.288.944 դրամին համարժեք 10.838 լիտր ավիավառելիք. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ պայքարին ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, բացահայտել է պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով և վատնման եղանակով հափշտակություն կատարելու դեպք: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի մի շարք պայմանագրային զինծառայողներ, 2019 թ. հունիս-օգոստոս ամիսների ընթացքում իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով`
Դատական գործընթացն ավարտվեց հօգուտ թոշակառու մանկավարժի
Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դեկտեմբերի 20-ին դատավոր Ամրահի Պետրոսյանի նախագահությամբ, դատավորներ Լեւոն Գրիգորյանի եւ Դավիթ Սերոբյանի մասնակցությամբ, բեկանեց թոշակառու մանկավարժ Մարգարիտա Շահինյանի գործով Կենտրոնի դատարանի վճիռը, այն ուղարկեց ստորադաս դատարան՝ նոր քննության. «Դատարանը գտնում է, որ նոր քննությունը պետք է իրականացվի ամբողջ ծավալով, քանի որ լրացված պահանջի բավարարումը կարող է ազդել նաեւ ներկայացված մյուս պահանջների վրա,
Փաշինյանը Գյումրիում է. քաշքշոց կալանավորված տղայի մոր ու ոստիկանների միջև
Նա վազեց վարչապետի հետևից, գոռում էր, որ թողնեն՝ մոտենա, սակայն ոստիկանները չթույլատրեցին:
Մարիխուանա՝ թեյի պարկերում. ՔԿԾ բացահայտումը
2019թ. դեկտեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հանձնուքների համար նախատեսված սենյակում զննության են ենթարկվել քաղաքացի Վ. Գ.-ի կողմից բերված 13,5 կգ և 12,7 կգ ընդհանուր քաշերով պարկերը, որոնցում առկա են եղել թեյի հետ խառնված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն, կասկածելի զանգվածներ: Վ.Գ.-ն հայտարարել է, որ պարկերի պարունակությունը սովորական թեյ է և


















































