Օրվա լրահոսը
Մհեր Գրիգորյանը և Էլիզաբետտա Ֆալչեթին քննարկել են տարածաշրջանային զարգացումները և երկուստեք կարևորել հաղորդակցությունների ապաշրջափակումը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Թուրքիայի և Կովկասի հարցերով կառավարող տնօրենին
Սառած ձեռքեր, տաք սրտեր | Վերապրում․ Զարինե Բաբայան
Զարինե Բաբայանը ծնվել և մեծացել է Արցախի սրտում՝ Ստեփանակերտում։ Կոչումով արվեստագետը ամբողջ սրտով նվիրվել է երեխաների երաժշտական կրթությանն ու դաստիարակությանը՝ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնից մինչև Կոմիտասի անվան երաժշտական դպրոց: Զարինեի որդին՝ Ռոբերտ Չիրկինը, ծառայում էր Արցախի Ազգային անվտանգության ծառայությունում։ 2023 թվականի օգոստոսին պաշարված Արցախում Զարինեն դժվարությամբ, բայց ամուսնացրեց որդուն։ Թվում էր՝ կյանքը նոր էջ է
Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին ներկայացրել է Իտալիայի առաջընթացը բարձր տեխնոլոգիական ոլորտում
ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
Կենտրոնի տարածքում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ քաղաքացու մարմինը․ shamshyan.com
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան փողոց 31 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ
«Պետք է իրավիճակը լինի ոչ այնպիսին, որ 120 հազար արցախցիների տեղահանվելուց հետո նրանք որևէ հիշատակի օր չունենան, միջոցառում չլինի»․ Աշոտ Ղուլյան
Ըստ Աշոտ Ղուլյանի՝ ՀՀ իշխանություններն իրենց կամքից անկախ այնպես են արել, որ Արցախի ողբերգության մասին աշխարհի բոլոր կետերում էլ հենց այդ օրը հիշելու են, քանի որ արցախցիները, տասնյակ հարյուրավոր ընտանիքներ ցրված են աշխարհի երկրների քարտեզով մեկ։
Իրանն աջակցում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքների շրջանակում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերին
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Նախագահը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած հետևողական ջանքերի համար, որոնք նպաստել են Հայաստանի և Իրանի հարաբերությունների մակարդակի բարձրացմանը։ «Ձեր պաշտոնավարման ընթացքում Դուք զգալի հաջողություններ եք արձանագրել»,- ասել է
2016-ին տեղեկատվական պատերազմում հաղթել ենք, 2020-ին ունեցանք բացթողումներ՝ քաղաքական ընդհանուր գծով պայմանավորված․ Կարեն Միրզոյան
Ըստ Կարեն Միրզոյանի՝ 2016-ին չկար արցախյան կամ հայաստանյան տեղեկատվական դաշտ, խմբակների շահեր, կար մեկ ընդհանուր տեղեկատվական պայքար, որում հավասարաչափ ներգրավված էին բոլորը։
«7 տարի իշխանության եք ու այս շենքի վրա մի քար անգամ չեք դրել». Ռուբեն Մխիթարյանը պատասխանում է Վահագն Ալեքսանյանին
Սամվել Կարապետյանն օրինակ, այս շենքի մասով, գլոբալ առումով, որեւէ պարտականություն չի ունեցել որեւիցե բան անի: Բայց իր խղճի համար հարյուր հազարավոր դոլարներ է ներդնում, որ շենքը վերականգնի: Օրինակները բազմաթիվ են
Ոչ-մարտական պայմաններում զինծառայողների մահերը շարունակում են մարտահրավեր մնալ․ ԵԽ նախարարների կոմիտե
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն անդրադարձել է հայկական զինված ուժերում 2001-2012 թթ․ արձանագրված ոչ-մարտական պայմաններում մահերին առնչվող վեց գործերին, կրճատ՝ «Մուրադյանի խումբն ընդդեմ Հայաստանի»: Կոմիտեից նշում են՝ ոչ-մարտական պայմաններում զինծառայողների մահերը շարունակում են մարտահրավեր մնալ Հայաստանի համար։ «Նախարարների տեղակալները․․․իշխանություններին վճռականորեն հորդորում են շարունակել ջանքերը՝ կանխարգելիչ մեխանիզմները հզորացնելու համար՝ զինված ուժերում վատ վերաբերմունքի, նվաստացման եւ նշավակման դեմ
Գյումրին առանց տոնի. իշխանության «պատժի» նոր մեխանիզմը
Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Գյումրին ունի ընդդիմադիր քաղաքապետ։ Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունների վերաբերմունքը պայմանավորված չէ քաղաքի հնարավորություններով կամ մշակութային ներուժով, այլ քաղաքական հաշվարկներով։ Քաղաքը, փաստորեն, դարձել է քաղաքական պայքարի բեմահարթակ, իսկ տոնակատարությունները՝ շահարկման գործիք։
Եթե այս իրավիճակում ենք, ուրեմն շատ սխալներ են եղել․ Աշոտ Ղուլյանը՝ Արցախի հայաթափման մասին
Անդրադառնալով բրիտանացի լրագրող Գաբրիել Գևինի «Մեր հայրերի մոխիրը. Լեռնային Ղարաբաղի անկման պատմությունը» գրքին՝ Աշոտ Ղուլյանն այսպիսի կարծիք հայտնեց․ «Շատ վատ է, որ դա հիշեցնում են օտար հեղինակները, ոչ թե մենք»։
Lady Zone մարզասրահը կրկին պատմություն կերտեց՝ լցնելով «Հրազդան» մարզադաշտը
Հայաստանում երբևիցե կայացած ամենամասշտաբային MasterClass-ը՝ Lady Zone-ի կողմից կազմակերպված։ Միջոցառման ընթացքում ստեղծվել էր յուրահատուկ միջավայր և ապահովված էին բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի մասնակիցները ոգևորվեն առողջ ապրելակերպի գաղափարով և ավելի մեծ սիրով կապվեն սպորտի հետ։ Դրա լավագույն ապացույցն էր ավելի քան 1000 մասնակիցների ներկայությունը, ովքեր մեկ հարկի տակ համախմբվել էին առողջ կենսակերպի գաղափարի շուրջ։ Lady Zone-ի
Դատարանը վերացրեց Էդգար Ղազարյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում դատավոր Սաթենիկ Անդրեասյանի նախագահությամբ այսօր կայացավ «ՍԴ դատավորների գործ» անունն ստացած հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դատական նիստը: Նիստի սկզբում Էդգար Ղազարյանի շահերի պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված երկու խափանման միջոցներից մեկը՝ բացակայելու արգելքը, վերացնել այն հիմքով, որ քրեական հետապնդման ողջ ընթացքում դատարանը հնարավորություն ունեցել
Հայկական կողմն այլևս չպետք է խնդրի հայ-թուրքական սահմանի բացումը: Գնդակը Թուրքիայի դաշտում է․ Արսեն Խառատյան. «Ա1+»
«Կարիք չկա, այս պահին ինչ ստացել են, իրենց համար բավարար է։ Ինչների՞ն է պետք Խաղաղության պայմանագիրը, եթե այդ ճանապարհը, միևնույնն է, կառուցվելու է», – «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Ալիք մեդիա» կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը՝ անդրադառնալով TRIPP-ի Թրամփի ուղու կամ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կառուցմանը։ Արսեն Խառատյանը համոզված է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի համար
Հաագայում Քիմիական զենքի արգելման կազմակերպության հետ քննարկումների շրջանակներում Արարատ Միրզոյանն այցելել է ՔԶԱԿ քիմիայի և տեխնոլոգիաների կենտրոն
ՀՀ ԱԳ նախարարն այցելել է ՔԶԱԿ Քիմիայի տեխնոլոգիաների կենտրոն
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցում
Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 20-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Պարոնյան–Լեո փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան հ.18 հասցե երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
«Պատիվ ունեմ» խմբակցության անդամները հանդիպել են Հրանտ Բագրատյանի, Արամ Գասպարի Սարգսյանի և «Միասին» շարժման մի շարք ներկայացուցիչների հետ
Այսօր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են Հրանտ Բագրատյանի, Արամ Գասպարի Սարգսյանի և «Միասին» շարժման մի շարք ներկայացուցիչների հետ։
30 հազարական եվրո՝ վնասների փոխհատուցման համար. ՀՀ դեմ Մարտի 1-ի առթիվ ՄԻԵԴ վճռի մանրամասները
«Ֆարմանյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի»՝ 2008 թվականի մարտի 1-ի, գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է՝ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը՝ մարտի 1-ի ոստիկանական գործողությունների ժամանակ մահացած Ա. Ֆարմանյանի, Տ. Խաչատրյանի, Գ. Քլոյանի, Հ. Հովհաննիսյանի, Դ. Պետրոսյանի, Գ. Գեւորգյանի եւ Տ. Աբգարյանի դեպքերում։ Ըստ վճռի՝ Հայաստանի այդ
Նիկոլ Փաշինյանի անխուսափելի գահընկեցության անհետաձգելիությունը, կամ թե ինչո՞ւ է նա ատում պատմությունը. Լևոն Տեր-Պետրոսյան
Ընթերցողին եմ հիշեցնում Մովսես Խորենացու պատմության հանրածանոթ դրվագը, որը վերաբերում է Արտավազդ թագավորի կշտամբանքին, իր հոր՝ Արտաշես Բ-ի հուղարկավորության արարողության ընթացքում. «Մինչ դու գնացեր եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար, ես ավերակացս ո՞ւմ թագաւորեմ» (Մովսէս Խորենացի, Պատմութիւն Հայոց, քննական բնագիրը եւ ներածութիւնը Մ. Աբեղեանի եւ Ս. Յարութիւնեանի, նմանահանութիւն, լրացումները Ա.Բ. Սարգսեանի, Երեւան, 1991, էջ 191–192).
Թրամփը դարձյալ հիշել է Փաշինյանի ու Ալիևի հանդիպումը, սխալ արտասանել Հայաստանի և Ադրբեջանի անունները
«Ազատություն». Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դարձյալ հիշել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Ռուս-ուկրաինական պատերազմի մասին հարցին պատասխանելիս նա Վաշինգտոնի կարգավորած հակամարտության օրինակ է ներկայացրել հայ-ադրբեջանական փաստաթղթի ստորագրումը։ Դոնալդ Թրամփը դարձյալ երկրների անունները սխալ է արտաբերել՝ Հայաստանն անվանելով Ալբանիա, Ադրբեջանը՝ «Աբերբեջան»: «Այն տարիներ էր շարունակվում և երբեք
Սեպտեմբերի 19-ից փակ է լինելու Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը
Հարգելի քաղաքացիներ տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը սեպտեմբերի 19-ից փակ է լինելու ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված: Որպես այլընտրանքային ճանապարհ առաջարկվում է երթևեկել Նուբարաշենի 11-րդ և Ջրաշեն-Նուբարաշեն փողոցներով: Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն
Վարդան Ղուկասյանի քաղաքապետ ընտրվելու հետ չհաշտվող ու Գյումրու կենտրոնում կրակոցներ արձակելու մեջ կասկածվող երիտասարդը կալանավորվել է
Aravot.am-ի տեղեկություններով, հունիսի 19-ի գիշերը Գյումրու կենտրոնում՝ Հաղթանակի պողոտայում գտնվող «Գյումրի Հացատան» դիմաց կրակոցներ արձակելու կասկածանքով մի քանի օր առաջ կալանավորել է Վ․ Կարապետյանը, որը մոտ երեք ամիս է՝ փախուստի մեջ էր։ Վերջինս, ըստ մեր աղբյուրների, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ձերբակալվել։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է մեկամսյա
Ռուսաստան-Հայաստան հարաբերությունները հիմնված են ինքնիշխանության և հավասարության վրա. Զախարովա
«Մենք շարունակում ենք ելնել խոր կապերից, որոնք միավորում են մեզ Հայաստանի հետ (այդ թվում՝ ժամանակակից մարտահրավերների հարցում) և հիմնված են ընդհանուր արժեքների և շահերի վրա», – հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով դիտարկմանը, թե հայկական լրատվամիջոցներում հրապարակումներ կան այն մասին, որ Ռուսաստանը պատրաստ չէ հաշվի առնել պաշտոնական Երևանի անկախ որոշումները։
Կարող է դատարկ խոսացել է, ասել եմ՝ դուռը ծածկի, դուրս արի, այ տղա. Գագիկ Ծառուկյանը հարցաքննվում է
Աղվան Հովսեփյանը հանրապետության դատախազ, բանուգործ չունե՞ր, պետք է ԱՐ-Բե-ի կամ պագրիշկեքի հարցով Ծառուկյանին դիմե՞ր, էդ կլասը չէր, էլի. Ծառուկյան
Թմրամիջոցի նմանվող զանգվածը թաքցրել էին դատապարտյալի անվամբ բերված մեղրի տարայում
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ քաղաքացի Տ. Ղ.-ի կողմից բերված հանձնուքը: Արդյունքում՝ մեղրի տարայի միջից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, բաց շագանակագույն զանգված՝ ընդհանուր՝ 3.44 գրամ քաշով: Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության տարածքային բաժնի
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը լոկ միավոր չէ, այն մի ամբողջ ինստիտուցիոնալ համակարգ է, կրթական կենտրոն». ազդարարվել է 100-րդ համերգաշրջանի մեկնարկը
Սերգեյ Խաչատրյանը նաև նշել է, որ վերջերս տեղի ունեցած մարզային համերգների ժամանակ ունկնդրել է տաղանդավոր ջութակահար երեխաներին և զարմացած է, թե որքան մեծ ձգտում ունեն և ինչ պատրաստակամությամբ են պարապում. «Մեր երեխաների մոտ մեծ ներուժ կա, և իմ նպատակներում Հայաստանում ջութակի դպրոց հիմնելու ծրագրեր կան»:
Ֆասթեքսը 8 ֆեդերացիաների տրամադրել է ևս 129.4 միլիոն դրամ
Ս.թ. սեպտեմբերի 12-ին Հայաստանի բլոկչեյն էմբասի հանդիսացող ftNFT ֆիջիթալ սփեյսում տեղի է ունեցել Ֆասթեքսի կողմից 8 ֆեդերացիաների և այս տարվա հրաձգության Եվրոպայի առաջնության հաղթողների և մրցանակակիրների դրամական պարգևների հանձնման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ֆեդերացիաների ներկայացուցիչներ, սպորտի սիրահարներ և աջակիցներ: «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Վահագն Բադալյանը նշել է. «Մեր ընտանիքի համար սպորտը
Իրավունքի գերակայությունը հարգող ցանկացած դատարան դուրս կնետեր Բաքվում հայ գերիների դեմ ձեռք բերված «ապացույցները». Ջարեդ Գենսեր
Վաշինգտոնում, ԱՄՆ Կոնգրեսի շենքում սեպտեմբերի 17-ին տեղի են ունեցել «Արդարադատություն հայ գերիների համար» թեմայով լսումներ, որոնք կազմակերպվել են Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ANCA) և Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի (ALCJHR) համատեղ ջանքերով՝ Կոնգրեսի անձնակազմին Բաքվում պահվող հայ գերիների խնդրի մասին իրազեկելու նպատակով: Քննարկումը վարել է Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնի նախագահ
Լեւոն Զուրաբյան. «Սա արդեն կլոունություն էլ չի, սա Հայաստանում «կուլտուրական հեղափոխություն» իրականացնելու ադրբեջանական գործողություն է»
Սովետական Միությունից անկախանալու և կոմունիստական ռեժիմից ազատագրվելու համար պայքարել ենք ոչ նրա համար, որ այսօր այս կիսագրագետ հտպիտները ազգային ինքնանվաստացման տկարամիտ «գաղափարախոսությունը» փաթաթեն մեր վզին որպես դեպի պայծառ ապագա առաջնորդող չուչխե:
«Արմավիր գարդեն» սննդի օբյեկտից վերցված նմուշներում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել. 12 հոգի թունավորվել էր հավի մսից պատրաստված ուտեստներներից
Հայտնի են անհատ ձեռնարկատեր Զավեն Շախիկյանին պատկանող «Արմավիր գարդեն» հանրային սննդի օբյեկտից (քաղաք Արմավիր, Հանրապետության 2) նմուշառված սննդամթերքի լաբորատոր փորձաքննության արդյունքները: Ըստ այդմ՝ «թարմ հավ», «հավով պիցցա», «հավի թևիկներ» արտադրատեսակները մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ), իսկ «հավով աղցան»-ը՝ ՄԱՖԱնՄՔ և Ախտածին ա/թ սալմոնելաններ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին: Հիշեցնենք. սեպտեմբերի 08-ին 12 քաղաքացի, որոնք «Արմավիր գարդեն» հանրային


















































