Օրվա լրահոսը
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ բռնապետերը խնդրանքով ռազմագերիների ազատ չեն արձակում»․ Ջարեդ Գենսեր
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը վստահեցրեց՝ բռնապետերը ռազմագերիներին ազատ են արձակում ճնշման ներքո սեփական դեմքը փրկելու համար․ «Եվ միայն այն դեպքում են ազատ արձակում ռազմագերիների, երբ արձակման հետևանքներն ավելի ձեռնտու են, քան նրանց՝ անազատության մեջ պահելը»։
Ջիմի Քիմմելի հաղորդումը չեղարկվել է ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ նրա մեկնաբանությունների համար
«Ազատություն». Հայտնի ամերիկացի շոումեն Ջիմի Քիմմելի միլիոնավոր դիտումներ ունեցող հեռուստահաղորդումը անորոշ ժամանակով չեղարկվել է աջ ակտիվիստ Չարլի Քըրքի սպանության վերաբերյալ արված մեկնաբանությունների համար։ Իր հաղոդրման ընթացքում Քիմմելն ասել էր, թե «MAGA (Make America Great Again-խմբ.) բանդան» փորձում է քաղաքական միավորներ հավաքել ակտիվիստի սպանությունից։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Ռազմիկ Քուրդյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին
Հայաստանի հավաքականի անդամ Ռազմիկ Քուրդյանը 130 կգ քաշային կարգում վիճակահանությամբ առաջինը մրցելու էր Ադրբեջանը ներկայացնող Բեկա Կանդիլակիի հետ:
«Երբ մենք կորոշենք, որ ուզում ենք Նախիջեւանի տարածքով դեպի Մեղրի եւ հակառակ ուղղությամբ զենք ու զորք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք»
Նիկոլ Փաշինյանին նաեւ հարց ուղղվեց, թե Վաշինգտոնում տեղի ունեցած պայմանավորվածություններից հետո Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների վերադարձի հարցով ի՞նչ աշխատանք է տարվում։
Ինչպես Սաթի Սպիվակովան Հայաստանում գտավ հոր մտերիմ ընկերոջ սանիկին ու միացավ շատ կարեւոր նախաձեռնությանը
Դերասանուհին պատմեց, որ երբեւէ ոչ մի բարեգործական հիմնադրամի հետ չի համագործակցել՝ չնայած բազմաթիվ առաջարկների, բայց երբ Հայաստանում տեսավ քաղցկեղ ունեցող երեխաներին, խոսեց նրանց ծնողների հետ, հասկացավ՝ անմասն չի կարող մնալ այդ կարեւոր գործում:
Ինչպես է սփյուռքն ընկալում փաստաթղթի ստորագրումը. Զարեհ Սինանյանը, Ջոշուա Ռասելը և Նաիրա Սուլթանյանը անդրադարձել են սփյուռքի վրա խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ազդեցությանը
Սեպտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով քաղաքականության մշակման ավագ վերլուծաբան Ջոշուա Ռասելի և Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրերի համաձայնեցված տեքստի նախաստորագրումը։ Կողմերը անդրադարձել են այդ գործընթացի
«Փոխվարչապետերի պաշտոնանկություններ չեն սպասվում, իսկ ՔՊ-ում արշալույսները միշտ խաղաղ են»․ Նիկոլ Փաշինյան
«Ցավոք սրտի, բոլորիս հետ էլ լինում է, ինձ հետ էլ է պատահել, նույնիսկ վերջերս, որ քաղաքական բանավեճի ընթացքում թույլատրելի սահմանները մի փոքր կամ ոչ մի փոքր անցնում ենք, եւ բոլոր այդ դեպքերում վրա են հասնում կարգապահական գործընթացները»,- ասաց նա։
ՄԻԵԴ-ն արձանագրեց, որ ՀՀ-ն խախտել է Մարտի 1-ին զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը և, որ պետությունն է պատասխանատու զոհերի մեծ մասի մահվան համար. Արուսյակ Ջուլհակյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից 17,5 տարի անց վերջապես հրապարակեց այդ իրադարձություններին առնչվող ամենաառանցքային գործով վճիռը: ՄԻԵԴ-ն այս վճռով վերջնականապես արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Մարտի 1-ին զոհված քաղաքացիների կյանքի իրավունքը և, որ
«Հայ գերիների ազատ արձակումը խաղաղության գործընթացների մաս չի կազմում․ նրանց հարցը թողնվում է Ադրբեջանի իշխանության խղճին»․ Սիրանուշ Սահակյան
Ընդդեմ Ադրբեջանի ՀՀ-ի կողմից միջազգային դատարաններում ներկայացված հայցերից հրաժարման՝ հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության վրա ազդեցության մասին հարցին ի պատասխան Սիրանուշ Սահակյանն ասաց․ «Սա կփակի իրավական հեռանկարները պաշտպանելու հայ ռազմագերիների իրավունքները։ Դա կնշանակի արդարադատության վերացում։ Մենք չենք կարող մեր հույսը դնել Ադրբեջանի իշխանությունների խղճի կամ բարեսրտության վրա»։
«Տարածաշրջանում շարունակվում է Ադրբեջանի ագրեսիայով պայմանավորված քաղաքական և հումանիտար ճգնաժամ». պատժամիջոցների վերանայման մասին օրինագիծը ներկայացվել է ԱՄՆ Կոնգրեսում
«Ադրբեջանի կողմից գերիների շարունակվող պահպանումը, խոշտանգումները, արտադատական սպանությունները և մարդու իրավունքների այլ ծանր խախտումները լրջորեն կասկածի տակ են դնում նրանց պատրաստակամությունը՝ հարգել մարդու իրավունքները և բանակցել արդար ու երկարատև խաղաղության շուրջ»
«Այո, դա արել ենք առանց դելիմիտացիայի եւ ճիշտ ենք արել»․ Փաշինյանը՝ Գորիս-Կապան ճանապարհը Ադրբեջանին հանձնելու մասին
«Մենք մեր զինված ուժերը բերել ենք մեր միջազգայնորեն ճանաչված սահմանի երկայնքով կանգնեցրել ենք»։
Քվանտային տեխնոլոգիաները ներառվել են այն հինգ ոլորտների շարքում, որոնցում Հայաստանը, ինչպես ակնկալվում է, առաջընթաց կգրանցի առաջիկա տարիներին. ԳԱԱ-ում մեկնարկեց «Լազերային ֆիզիկա 2025» միջազգային գիտաժողովը
Սույն թվականի սեպտեմբերի 16-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) մեկնարկեց «Լազերային ֆիզիկա 2025» (LP-2025) միջազգային գիտաժողովը, որը համախմբել է գիտնականների, երիտասարդ հետազոտողների տարբեր երկրներից։ Գիտաժողովի նպատակն է քննարկել լազերային ֆիզիկայի բոլոր ոլորտներում վերջին նվաճումները, ներկայացնել նոր գաղափարներ և իրականացնել փորձի փոխանակում։ Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Քվանտային գիտության և տեխնոլոգիայի միջազգային տարվա
Ձորաղբյուրի բնակիչն ապօրինի ջրառի համար տուգանվել է 1 միլիոն դրամով
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ՇՄՆ էկոպարեկային ծառայությունից ստացվել է հաղորդում՝ Կոտայքի մարզում ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ։ Դեպքի առթիվ Տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Ա.Գ.-ն՝ իրեն պատկանող հողամասում հորատված ապօրինի խորքային հորից իրականացրել է ապօրինի ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։ Տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի պետի որոշմամբ ապօրինի
Բազմաթիվ կանայք, տեսնելով իշխանական պատգամավորի անպատշաճ վարքագիծը՝ հայհոյախառն և սեռական բնույթի վիրավորանքները կին գործընկերոջ հասցեին, կհրաժարվեն քաղաքականությամբ զբաղվելու, պետության որոշումների կայացմանը մասնակցելու մտքից. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ համապետական ընտրական ցուցակի առաջին համարից սկսած՝ յուրաքանչյուր եռյակում յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 70 տոկոսը (այսինքն՝ յուրաքանչյուր եռյակում առնվազն մեկ թեկնածու պետք է լինի հակառակ սեռից)։ Մինչ այս օրենսդրական փոփոխությունը ցուցակի անցողիկ համարներում հիմնականում ընդգրկվում էին
Հայաստանի Հանրապետության պարալողի առաջնություն, որին երկար էին սպասել հաշմանդամություն ունեցող պարալողորդները
Հարցազրույց զինհաշմանդամ, ՀՀ պարալողի բացարձակ չեմպիոն, ոսկե մեդալակիր լողորդի հետ Առաջին անգամ կայացավ Պարա Լողի Հայաստանի Հանրապետության Առաջնությունը: Հայաստանի Ազգային պարալիմպիկ կոմիտեի հիմնադիր նախագահ Հակոբ Աբրահամյանի եւ սպորտի գիտակների կողմից իրականացվող մրցաշարը տեղի ունեցավ Հայ-ռուսական համալսարանի սպորտկոմպլեքսի լողավազանում, որտեղ ազատ ոճ եւ թիկնալող լողաոճերում ուժերը չափեցին հաշմանդամություն ունեցող պարալողորդները: Լողի մարզաձեւում պարալողորդների քանակը, համեմատած մյուս
«Հայրենիքը քանդելու կամավորական շարժում». Նիկոլը ձևավորում է հայի նոր ինքնություն։ Դա անում է միտումնավոր. Վահե Հովհաննիսյան
Հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում Նիկոլը ձևավորում է հայի նոր ինքնություն։ Դա անում է միտումնավոր։ Մենք աններելիորեն այս կարևորագույն պրոցեսը բաց ենք թողնում, պատշաճ լրջությամբ չենք վերաբերվում դրան։ Սա ձեր պատկերացրած ստանդարտ նախընտրական մրցավազքը չէ։ Այսօր բաց թողնված գործընթացները հետո ընտրարշավի ժամանակ հնարավոր չի լինելու շտկել։ Պարտության հասարակությունները կա´մ ոտքի են կանգնում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի երկու անդամների նախագիծը պահանջում է, որ Ադրբեջանը անմիջապես ազատ արձակի բոլոր հայ գերիներին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ. «Ես հպարտ եմ վերականգնել օրենսդրությունը, որը կպահանջի, որ նախագահը որոշի, թե արդյոք Մագնիտսկու պատժամիջոցները պետք է կիրառվեն այն բարձրաստիճան ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Արցախի հայերի էթնիկ զտման և Ադրբեջանում քաղաքական ընդդիմության դեմ բռնաճնշումների քաղաքականության իրականացման համար։ Ամերիկյան հարկատուների դոլարները չպետք է օգտագործվեն դաժան ռեժիմի անդամներին աջակցելու համար, հատկապես, երբ այդ ռեսուրսները կարող են ավելի լավ ծախսվել այստեղ՝ երկրում, հրատապ առաջնահերթությունների լուծման վրա»։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 21-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 20-ին, 22-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 18-ի երեկոյան, 19-ի գիշերը, 20-21-ին, 22-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում
Հարկերն ու բյուջեն պետք է ծառայեն 3 նպատակի՝ կայուն եկամուտներ պետության համար, նոր ներդրումներ տնտեսության համար և արդարություն հասարակության համար. Դավիթ Անանյան
«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ գործընկերներով ամփոփում էինք ներկայումս Հայաստանում վարվող հարկաբյուջետային քաղաքականության վերլուծականը։ Ընդհանուր գնահատականները փորձեցինք ձևակերպել մի քանի կարճ կետերով։ Ստացվեց այսպես․ 1․ Այսօրվա հարկաբյուջետային քաղաքականությունը տեխնիկական է, բայց ոչ ռազմավարական, այն ապահովում է ընթացակարգային կարգապահություն և թափանցիկություն, սակայն չի ծառայում որպես
Ամերիկյան ստուգողական այց` Բաքվում բանակցություններից հետո
145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն` ՀՀ-ին. Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է` ուղղված «Թրամփի ուղի» նախագծին եւ օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունների շրջանակում ներդրումներին աջակցելու նպատակով Սեպտեմբերի 11-12-ը Հայաստանում էր ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այցի նախաշեմին ընդգծեց տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի ընդհանուր
«Ասում են՝ բա մետրոյի կայարանը ո՞ւր է, ինչի՞ չկառուցվեց․ այս ծրագրերը նման արագությամբ չեն իրականացվում»․ Նիկոլ Փաշինյան
«Մենք ունենք կայացած մրցույթ եւ արդեն իսկ ունենք գնած 30 տրոլեյբուսներ։ Այս 45 նոր տրոլեյբուսներով, որոնք կառավարության աջակցությամբ կգնենք, ամբողջապես մեր տրոլեյբուսային պարկը թարմացնում ենք։ Այսինքն՝ մենք այլեւս քաղաքում չենք ունենում հին տրոլեյբուսներ»։
Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսում Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը ներկայացրեց Հայ Եկեղեցու հարուստ փորձառությունն ու արդարության, արժանապատվության, խաղաղության տեսլականը
Սեպտեմբերի 15-17-ը Դանիայի Նյուբորգ քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի (ԵԵԿ) «Դեպի Եվրոպայի քրիստոնեական քաղաքացիություն» խորագրով հերթական համաժողովը։ Միջոցառումը կազմակերպել էր Դանիայի Քրիստոնեական Եկեղեցիների Ազգային Խորհուրդը՝ սերտ համագործակցությամբ Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի հետ։ Այն համախմբել էր Եվրոպայի ազգային եկեղեցական խորհուրդների և ԵԵԿ անդամ եկեղեցիների ներկայացուցիչներին։ Խորքային քննարկման առարկա դարձավ քրիստոնեական քաղաքացիության ձևավորման և ամրապնդման կարևոր խնդիրը
Առանց անվտանգության համակարգի ընտրության՝ տնտեսական առաջարկները ջուր են, երկրորդ կուրսի ռեֆերատ։ ՀՀ-ն լուսնի վրա չէ, շատ բարդ տարածաշրջանում է և այս փաստը անհնար է անտեսել. Արամ Սարգսյան
ՌԴ-ի հետ անվտանգությունը տեսնողներն էլ ճիշտ կանեն՝ բարձրաձայնեն, բայց չեն անում, որովհետև հանրությունը չի հավատա իրենց տնտեսական առաջարկներին, ինչքան էլ փորձեն հաշվարկված ներկայացնել։
Տեր Արամի արածը հասարակական կյանքում դառնում է գայթակղություն՝ հավատացյալների և խրախճանք՝ հակաեկեղեցականների համար
ՀՀ իշխանությունները իրենց հակաեկեղեցական արշավի շրջանակներում շարունակում են օգտագործել Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանին, որն, իմ դիտարկմամբ, անդառնալիորեն հայտնվել է իշխանությունների ազդեցության տակ։
«Վերջերս պետք է այդ QR կոդով աշխատեի, այն այդպես էլ չբացեց, չաշխատեց: Երեխաներին ասացի, որ տանը փորձեն, քանի որ չորրորդ դասարանի ոչ բոլոր երեխաներն ունեն սմարթֆոններ, պետք է ծնողներից հեռախոս վերցնեն». «Հրապարակ»
QR-ը ո՞րն է, ինչպե՞ս կարելի էր Մաշտոցին դնել QR-ի տակ:
Ըստ այդ օրենսդրական կարգավորումների, իշխանությունը կարող է ցանկացած պատճառով «եզրակացնել», որ այս կամ այն ընկերությունում «կառավարման ճգնաժամ» է, և ժամանակավոր կառավարիչ նշանակելով՝ խլել ընկերությունը. «Փաստ»
Մեկ այլ խնդիր էլ կա, որ լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս: Խոսքը ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի մասին է, որը, առանց խորանալու կատարվողի հետևանքների մեջ, անձնապես ստանձնել է այս՝ պետության և էլեկտրաէներգետիկ համակարգի համար քայքայիչ ազդեցություն ունեցող գործընթացի պատասխանատվությունը:
Արարատը հէնց յիշողութեան լեռ է: Այս գործընթացը նպատակային կերպով փորձում է մեզ տանել դէպի հոգեւոր սնանկացում, ինքնութեան ու նկարագրի պարպում. «Ալիք»
Մաքրէք մարդ արարածի յիշողութիւնը եւ նա ոչնչով չի տարբերւի անասունից
Ադրբեջանը կոչ է անում ցանկացած հայի մեջ տեսնել «պոտենցիալ ահաբեկիչ»․ թվացյալ խաղաղության հակառակ կողմը
Սա կոչվում է պետական մակարդակով քարոզվող ատելություն, նման քարոզչությունն է հանգեցնում պատերազմի, էթնիկ զտման ու ցեղասպան գործողությունների։ Սա ստանդարտ ատելության քարոզ չէ կամ շարքային Ադրբեջանի քաղաքացու խոսք, սա արվում է պետության քաղաքական ղեկավարության կողմից։ Այս պարզ թվացող, բայց միևնույն ժամանակ խիստ վտանգավոր իրողությունը մինչ օրս հայկական հանրային ու քաղաքական տիրույթում խիստ թերագնահատված է։
Արդեօք հայերը պէ՞տք է պահանջեն, որ թուրքերը փոխեն իրենց դրօշը, քանի որ մեր ընտանիքները անոր ներքոյ կոտորածի ենթարկուեցան. «Ասպարեզ»
Կնիքը, այո՛, փոքր բան մըն է, բայց անկէ Արարատը ջնջելու գործողութիւնը՝ հսկայ։ Անիկա հարեւաններուն կ՛ըսէ, թէ ճնշում բանեցնելն արդիւնաւէտ է


















































