Օրվա լրահոսը

Քրեակատարողական ծառայությունը հետևողական է լինելու իր շարքերն ուսադիրով «դարձորյակներից» մաքրելու հարցում. Ձերբակալվել է 3 ծառայող

Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ 2019 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի  2-րդ մասի 3-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և նախաքննությունը շարունակելու համար ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ փոխանցված քրեական

«Մենք 2020-ի պետբյուջեին միանշանակ դեմ ենք քվեարկելու». ԲՀԿ-ն որոշում է կայացրել, այս կառավարությունը սկի փողը չի կարողանում ծախսել

Միքայել Մելքումյանը հայտարարեց. «Մենք 2020-ի պետբյուջեին միանշանակ դեմ ենք քվեարկելու, որովհետեւ սա չի կարող սպասարկել մեր պետության շահերը»:

ԵԱՀԿ դիտարկումը Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի

Նոյեմբերի 13-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի արևելք ընկած հատվածում։ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (ԳՆԱՆ) դեսպան Անջեյ Կասպշիկը, ինչպես նաև նրա դաշտային օգնականներ Օգնեն Յովիչը (Բոսնիա

Հայաստանը երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը՝ Հայաստանում Ուկրաինայի դեսպանության հայտարարության վերաբերյալ: Հայաստանը հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին և երբևէ չի սահմանափակում իր քաղաքացիների՝ մարդու հիմնարար իրավունք հանդիսացող ազատ տեղաշարժը: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԳՆ-ն հանդես է գալիս ճամփորդական խորհուրդներով՝ անվտանգության հարցերով պայմանավորված: ՀՀ ԱԳՆ

Արշակ Փոլադյանը՝ Թունիսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ ԹՈՒՆԻՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արշակ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Թունիսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան): 2019-11-13 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Բանասիրական ֆակուլտետի դեկան. «Գործադուլով միանում ենք ուսանողների ընդվզմանը»

ԵՊՀ բանասիրության  եւ պատմության ֆակուլտետների դասախոսները մեկօրյա  նախազգուշական գործադուլ են սկսել` ընդդեմ Հայոց լեզու, գրականություն եւ Հայոց պատմություն առարկաները հայեցողական դարձնելու հայտնի նախագծի: Aravot.am-ի հետ զրույցում ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը հաստատեց մեր ունեցած այս տեղեկությունը: «Այո, ընդհանուր կոլեկտիվի ժողով է եղել, եւ հայտարարվել է մեկօրյա նախազգուշական գործադուլ, նաեւ ուսանողներին կոչ ենք արել վերադառնալ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 13-17-ի հատկապես ցերեկը աստիճանաբար կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`       

Գողականներին «աբռաշատ ըլնող» պատգամավորների հարցը լուծվելու է. «Ճիշտ շենքում չեն գտնվում, պետք է գտնվեն փողոցում, որտեղ իրենց տեղն է»

Ալեն Սիմոնյանի ու Սիսակ Գաբրիելյանի հարցադրումը՝ գողական «պանյատներով» պատգամավորներին՝ «դու պատգամավո՞ր ես, արա՛, թե՞ գողական», մի հատ կողմնորոշվիր: ԱԺ այս քառօրյա նիստերի օրակարգում է ընդգրկված կառավարության մշակած «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ անելու նախագիծը, որով քրեական աշխարհին հարելը քրեականացվում է եւ հանցագործությունը արհեստ դարձրած քրեական ենթամշակույթ կրող անձանց ու խմբավորումների համար քրեական պատիժ է սահմանվում: ԲՀԿ պատգամավոր

Մի՞թե Փաշինյանը գիտի՝ ինչպես անել, որ Ադրբեջանը պաշտոնապես ճանաչի Արցախի Հանրապետությունն իր ներկայիս տարածքների վրա. Արտակ Զաքարյան

նոր ասելիքը սա է ու համայն հայության 100 տոկոսով նույնական տեսակետն էլ միայն սա կարող է լինել:

ՊՆ գնդապետին ասել են՝ դիմում գրի, գնա. «Ժողովուրդ»

Պաշտպանության նախարարությունում իրավիճակը հետզհետե թեժանում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախարար Դավիթ Տոնոյանը զինվորականների հետ կոնկրետ զրույց է ունեցել՝ ասելով. «Դուք զինվորակա՞ն եք, թե՞ բիզնեսմեն, եթե բիզնեսմեն եք, ապա գնացեք, զբաղվեք բիզնեսով»։ Հոկտեմբերի 31-ին գրել էինք, որ ՀՀ-ում կան ընկերություններ, որոնք ՊՆ-ին գիշերային տեսանելիության եւ ջերմատեսիլ սարքավորումներ են մատակարարել. խոսքը Detal-T2.380 Hunter LRF սարքավորման մասին է։

Ռոբերտ Քոչարյանը Ռուսաստանի համար արդեն հետաքրքրություն չի ներկայացնում. «Հայկական ժամանակ»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե «առանց ԼՂ ժողովրդի համաձայնության, որեւէ պայմանավորվածություն ձեռք չի բերվի», ռեւերանս է՝ ուղղված Հայաստանին։ Այս կարծիքին է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը։ Ըստ նրա՝ սրանով Լավրովը փորձեց վերականգնել Ադրբեջանի եւ Հայաստանի հետ ունեցած հարաբերությունների հավասարակշռությունը եւ Հայաստանի հետ նոր քաղաքականության ձեւավորման հիմք դրեց։ «Խոսքը հավասար գործընկերային հարաբերության մասին է, որը մինչ այժմ

«Ամենախելոքը օրենքով գողերն են, հմի գողերն էլ են վերեւը, տո մարդասպանն էլ են իրանք». Վարդան Ղուկասյան

Ըստ Ղուկասյանի՝ «Դուք գիտեք էդ բոլորը օրենքով գո՞ղ են, մեջները մի 5-10 հատ կլինի…Օրենքով գողերը էնքան խելոք տղերք են, շնորհքով տղերք են: Ոչ բոլորը, որոնք մաքուր են, որոնք ստուկաչ չեն, էդ կյանքի մեջը ստուկաչներ էլ կան»:

«Պապ թագավորը գալուբոյ է եղել, խայտառակ, Տրդատ թագավորին, Տիգրան Մեծին թողել եք, ընկել եք էդ սատանեքի հետեւի՞ց». Վարդան Ղուկասյանի ուշագրավ մտքերը՝ ԼԳԲՏ-ի մասին

Ես էդ բառերից ոչ հասկանում եմ, թե դու ինձի ինչ ասեցիր,աղջիկ ջան, ոչ էդ լատենտից եմ հասկանում, ես գիտեմ, որ մարդը պտի ընտանիք ունենա, երեխա ունենա, կատու չպահի, աղջիկն աղջկան չսիրի, տղեն տղուն չսիրի, ես ըտենց բաներ գիտեմ, հետո ամոթ էլ է, որ դրանք եկել հասել են ստեղ: Չեմ էլ ուզում դրանց անդրադառնալ, ամոթ է, ընձի նայի ու դրանց նայի:

Լավրովի հիշեցումը Քոչարյանի արցախյան խայտառակության մասին

Սկիզբը՝ այստեղ: ՌԴ արտգործնախարարի երեւանյան ամենակարեւոր ուղերձները Ղարաբաղյան կարգավորման գործընթացին պատմությանը հայտնի «Ընդհանուր պետությունը» բանաձեւը միայն արդեն բավարար է, որպեսզի այսօր Քոչարյանի պաշտպանները պատկերացնեին, թե ինչպիսին են եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներն ու մոտեցումները Արցախի ապագայի մասով: Առհասարակ, թե ինչ վնաս է հասցրել Քոչարյանի կարգավորման գործընթացին ինքն ամբողջությամբ ստանձնելով նաեւ բանակցային գործընթացում Արցախի ներկայացուցչի

Պատրաստ ենք խոսել բոլոր թեմաներով. Արայիկ Հարությունյան. «Հրապարակ»

Երեկ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, որտեղ անցկացվում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ գլխավոր կոնֆերանսը, հանդիպեցինք վերջին շրջանի ամենասկանդալային համարվող նախարարին՝ կրթության, գիտության ու տարատեսակ հարցերի նախարար Արայիկ Հարությունյանին։ Նա ասաց, որ երեկ կեսօրին է ժամանել Փարիզ, վաղը վերադառնալու է, իսկ Փարիզ է եկել՝ մասնակցելու նախարարական գագաթնաժողովին։ Եվ մինչ Հարությունյանը Փարիզում կոնֆերանսի է մասնակցում, այդ նույն ընթացքում Երեւանում նրա

Առաջարկը ստացել եմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի գրասենյակից. Էդգար Շաթիրյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, երեկ մեկնարկելիք ԱԺ նստաշրջանի օրակարգում է նաեւ ՀՀ կոռուպցիոն կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը։ Մեր տեղեկություններով՝ իշխանությունները պլանավորում են առաջիկա օրերին կազմակերպել հանձնաժողովի անդամների ընտրությունը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր նաեւ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, ով իրավաբան է, սակայն խմբակցության պատգամավորների մեծամասնությունը Շաթիրյանին չի ճանաչում։ Երեկ «Ժողովուրդ»

Արսեն Բաբայան. Գործողությունները, որոնք իրականացվեցին, ընդհանրապես դուրս են օրենքի եւ իրավունքի շրջանակներից. «Հրապարակ»

Իշխանության յուրացմանն օժանդակելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը 22-օրյա կալանքից երեկ ազատ արձակվեց։ – Ինչպե՞ս էիք զգում Ձեզ, սպասելի՞ էր, որ կձերբակալեն։ – Երբեք չէի սպասում, որ կարող էր քրեական հետապնդումը լինել այսքան ապօրինի, իսկ ինչ վերաբերում է ՔԿՀ-ում իմ նկատմամբ վերաբերմունքին, ապա եղել է օրենքով սահմանված

Մատուցողուհու սպանության գործով ամբաստանյալի պաշտպանը 140 էջանոց բողոք էր բերել

Դավիթ Թամրազյանը 2013 թվականի մայիսի 19-ից անազատության մեջ է Վերաքննիչ քրեական դատարանի նոյեմբերի 8-ի նիստում Ռ. Մխիթարյանի նախագահությամբ, դատավորներ. Մ.Արղամանյան եւ Հարությունյան կազմով, շարունակվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կրոմվել Գրիգորյանի բողոքի քննությունը: Բողոքն այս դատարանում է երկուսուկես տարի: Փաստաբանը բողոք էր բերել Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 07.03.2017թ. թիվ

Դիլիջանի և հարակից համայնքների երեխաները պրոֆեսիոնալ ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն կունենան. IDeA հիմնադրամ

ֆուտբոլի մարզադաշտը վերակառուցվելու է, փոխվելու է խոտածածկը, ներդրվելու է ջրաոռոգման համակարգ և վերանորոգվելու են հարակից կառույցները:  

«Լավ ճարտարապետությունը ամենեւին չի նշանակում շատ փող»

Անահիտ Թարխանյանը` Ալեքսան Հարությունյանի հետ զրույցի, բացվելիք թանգարանի ու Երեւանի աղավաղված դիմագծի մասին «2002 թվականն էր, նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը ինձ հրավիրեց նախագահական նստավայր, կանգնեցրեց պատուհանի դիմաց եւ ասաց՝ Անահիտ, քեզ հրավիրել ենք, որ քննարկենք մի բան: Այս օրերին շեֆը (խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին էր) Էռնեկյանի հետ պտտվել է ամբողջ քաղաքով մեկ եւ հասկացանք,

ՊԵԿ մասնագետներն անդրադարձել են մաքսային մարմինների և մասնավոր կազմակերպությունների համագործակցությանը՝ ապրանքների ապօրինի շրջանառությանը հակազդելու նպատակով

Նոյեմբերի 12-ից 13-ն Երևանում անցկացվել է «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողով, որին մասնակցել են նաև Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները:   Համաժողովում քննարկվել են մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի խնդիրները: Պետական եկամուտների կոմիտեի մասնագետները մասնակցել են «Մտավոր սեփականությունը ԵԱՏՄ-ում․ ապագան առանց կեղծված արտադրանքի» թեմատիկ քննարկումներին: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ռիսկերի վերլուծության և

Գրպանահատների մասին օրինագիծն ԱԺ օրակարգում է

Նախկինում գրպանահատության դեպքում անձին չէին կարողանում պատժել, քանի որ վնասը չնչին էր, իսկ տուժողը չէր ուզում քաշքշուկի մեջ մտնել, հիմա այդ խնդիրը փորձում են լուծել

Սինգապուրի «SWITCH 2019» ցուցահանդեսում հայկական տաղավար է այցելել Սինգապուրի վարչապետը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-13-ը Սինգապուրում  մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։ «SWITCH 2019»-ին մասնակցում են 100 երկրների ավելի քան 12000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ոլորտային նախարարներ, տեղակալներ, այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, համաշխարհային հեղինակավոր ընկերությունների, կազմակերպությունների և ստարտափների ղեկավարներ։ Միջոցառման պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը

Գագիկ Ծառուկյանը՝ գողականների ու օրենքով գողերի մասին

Հարցին՝ դուք օրենքով գողերի հետ շփվե՞լ եք, քրեական հեղինակությունների հետ շփվե՞լ եք՝ Ծառուկյանը չպատասխանեց ու մտավ աշխատասենյակ: Նրա փոխարեն ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը հեգնեց, թե «շփվել ենք մենք, արի բացատրենք»:

Հայաստանում կա՞ն սատանիստներ. «Հայկական ժամանակ»

Նախ՝ նրանք չկան, երկրորդ՝ բարի են. հայտնի կրոնագիտական կատակն այս անգամ սատանիզմի մասին է։ Ինչպես բոլոր՝ գաղտնիության մշուշով կիսապարուրված կրոնական ուղղությունները, սատանիզմն էլ տարածված անհայտություն է. շատերն են խոսում դրա մասին, իրենց հակառակորդներին մեղադրում դրանում, դրա կիրառմամբ էսխատոլոգիկ (վախճանաբանական) կանխատեսումներ անում, սակայն քչերը գիտեն՝ դա ինչ է։ Եվ քանի որ վերջերս մեր մամուլի վերնագրերում էլ

«Ի՞նչ իմաստ կար բարձր տոնով ելույթ ունենալու. թեժացնելու միտումը չհասկացա». Հայրապետյանը՝ Մելքումյանին

Հիմա հռետորական հարց եմ տալիս՝ այս օրենքով բարձրացնո՞ւմ ենք ԱԺ-ի դերը, թե նսեմացնում

Պետական գաղտնիքին առնչվող ներքին աուդիտը պետք է մնա պետության ձեռքում. «Սասնա Ծռեր»

ՀՀ կառավարությունը նախաձեռնել է հանրային հատվածի կազմակերպությունների (պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետության կամ համայնքների հիմնարկներ, պետական կամ համայնքների ոչ առևտրային կազմակերպություններ, հիսուն տոկոսից ավելի պետական կամ համայնքային մասնակցությամբ կազմակերպություններ) ներքին աուդիտի ստորաբաժանումների գործունեությունը դադարեցնելու և ներքին աուդիտը հրավիրված կազմակերպությունների միջոցով իրականացնելու գործընթաց: Ցավով արձանագրում ենք, որ սա ՀՀ կառավարության հերթական չկշռադատված և հապճեպ

«Այո՛, հալալ է, Պետրոսյան Գեւորգի ցավը տանեմ». Ծառուկյանը պահանջում է Ստամբուլյան կոնվենցիան հանեն, «հայկական ժողովրդական» օրենք բերեն՝ բռնության դեմ

Ծառուկյանի խոսքով՝ «Առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, եկեղեցի, սրբություն, Աստվածաշունչ…մեր համար անընդունելի է, որ կարող ա համասեռամոլները երեխա որդեգրեն եւ այդ երեխային դաստիարակեն, ո՞վ կարող է պատկերացնել՝ նրա դաստիարակած երեխան ի՞նչ կլինի: Մենք, որպես ավանդական ազգ ենք, որը դա ԲՀԿ-ի համար, սկսած Ծառուկյանից, անընդունելի է: Ինչ ուզում է ասեն, թող ասեն մենք հետամնաց ենք, մեր համար դա անընդունելի է»:

Ռաֆայել Վահանյանը ստանձնել է առաջատարի դերը

Բուխարեստում մեկնարկեց շախմատի վետերանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի չորս ներկայացուցիչներ: Հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը ավագ վետերանների (65 տարեկան) խմբում մեկնարկել է հաղթանակով եւ լրացուցիչ գործակիցներով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կրտսեր վետերանների (50 տարեկաններ) պայքարում Կարեն Մովսիսյանը առաջին տուրում մեկ միավոր է վաստակել, Արտաշես Մինասյանը համաձայնել է ոչ-ոքիի, իսկ Վլադիմիր Պողոսյանը պարտվել

Հայերը Ստամբուլից թռչում են Նյու Յորք՝ մասնակցելու թուրքական քարոզչությանը. Հարութ Սասունյան

Զարմանալի է, թե ինչեր է անում Թուրքիայի կառավարությունը՝ Պոլսո հայ հոգևորականությանը և աշխարհիկ մարդկանց իր քարոզչական արշավում ընդգրկելու համար։ 2019 թ. նոյեմբերի 5-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Հաղորդակցության գրասենյակը ցուցահանդես է կազմակերպել Նյու Յորքում՝ ներկայացնելով Արևմտյան Հայաստանի (ներկայիս արևելյան Թուրքիա) Աղթամար կղզում, Վանա լճի ափին գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցու լուսանկարները։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էր ոչ միայն Նյու

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930