Օրվա լրահոսը
Հինգ ամիս է՝ չի վճարում պարտքը. «Հայկական ժամանակ»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանալ «Ծառուկյան Քոթթոն ՌՈԴ» ընկերությանը 5 ամիս է՝ հրաժարվում է վճարել «Սաբրի» ՍՊԸ-ին ունեցած շուրջ 3,5 միլիոն դրամի պարտքը։ Այդ մասին տեղեկացրեց «Հայկական ժամանակ»-ին դիմած «ՍԱԲՐԻ» ընկերության սեփականատեր Հունան Ավետիսյանը։ Վերջինս հայտնեց, որ ինքն ունի տրակտոր, որը օրավարձով տրամադրում է հողաշերտերի կտրման, քանդման, հարթեցման եւ այլ աշխատանքների համար։
Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարարը. «Ժողովուրդ»
Ինչո՞ւ հրաժարական տվեց արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը, որը համակարգում լավ համբավ էր ձեռք բերել, ու կարծես նրա աշխատանքից դժգոհություն չկար։ Վարդապետյանը հեռացավ առանց պարզաբանումների։ «Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ փոխնախարարի հրաժարականը, ըստ ամենայնի, կապվում է նրա հորն առնչվող քրեական գործի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ա. Վարդապետյանը հրաժարվել է պաշտոնից, որպեսզի չշահարկեն, թե օգնում է հորը
Թիվ 14 հատուկ դպրոցի հայցն ընդդեմ Անահիտ Բախշյանի` aravot.am-ում տպագրվածի համար մերժվել է
«Կիսաբաց լուսամուտներ» շոու-հաղորդման ժամանակ Անահիտ Բախշյանի արտահայտած մտքի համար ներողության պահանջը մերժվել է հայցային վաղեմության հիմքով ՀՀ ԿԳՆ «Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը 2018 թվականի նոյեմբերի 8-ին հայց է ներկայացրել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Գայանե Ավետիսյանի, Սիրվարդ Ռուստամյանի, Թամարա Գեւորգյանի, Անահիտ Բախշյանի, Անահիտ Հովհաննիսյանի` պատվին, արժանապատվությանը
«Իր քաղաքական թիմի մասին է խոսքը, ինքը որտեղից որ ծնվել է, նրանք են թալանել». Վարդան Ղուկասյանը պատասխանում է վարչապետին, թե ասֆալտին պառկելուց չի վախենում
Հատուկ վարչապետի համար Վարդան Ղուկասյանը մեջբերեց Դավիթ մարգարեին. «Դավիթ մարգարեն գիտե՞ք ինչ էր ասում, ասում էր՝ ձեր հույսը մի դրեք ձեր պաշտոնի վրա, ձեր փողերի վրա, ձեր կուսակցությունների վրա: Ես թագավորը կսարքեմ փոշի, հովիվը կսարքեմ թագավոր: Ես բարձրացնեմ, ես ցածրացնեմ, ես կենդանացնեմ, ես սատակեցնեմ»: Դավիթ մարգարեից հետո Վարդան Ղուկասյանն անցավ Թումանյանին. «Խայամն ասում է՝ անցո՛րդ, ոտքդ զգույշ դիր հողին, ո՞վ գիտի ո՞ր սիրունի բիբն ես կոխում դու հիմի…»:
«Եկեղեցիներից բացի, տուրիստներին այլ բան ցույց տալո՞ւ ենք». պատգամավորը՝ նախարարին
Արաբական միացյալ էմիրություններում «Ալլադին» հեքիաթի քաղաք են կառուցում, իսկ ՀՀ-ում իրական ավանդույթներից չեն կարողանում եկամուտ ունենալ
Նոր ՀԴՄ-ները պետք է ունենան պոստերմինալներ
Ներկրվող բոլոր ՀԴՄ-ները պետք է ունենան պոստերմինալներ: Այս մասին որոշման նախագիծն ընդունվեց կառավարության նիստին, եւ հաստատվեց, որ նշված ժամանակահատվածում պոստերմինալների ֆունկցիան կակտիվացվի վեց ամսվա ընթացքում: Նիստին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ասաց, որ անցյալ տարի ՀԴՄ-ների ներկրման դաշտն ազատականացնելուց հետո, որոշ կազմակերպություններ արդեն քայլեր են անում ՀԴՄ-ների ներկրման ուղղությամբ: ՊԵԿ նախագահը խոստացավ՝ այս ամսվա վերջում կամ
Երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը. Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թթ. ևս անխափան կապահովվեն գլիկլազիդով
Կառավարության այօրվա նիստում հավանության է արժանացել առողջապահության նախարարության կողմից ներկայացված առաջարկը: Փոփոխություն կատարելով «Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» որոշման մեջ` 2 տարի ժամկետով երկարաձգվել է Դիաբետոն 60 մգ դեղի գնման գործընթացը: Այսպիսով, Շաքարային դիաբետով հիվանդները 2020-2021 թվականներին ևս պատշաճ կերպով և անխափան կապահովվեն ֆրանսիական «Լե Լաբողատուաղ
«Բուհի բովանդակախեղման պատճառով հեռացել էի»
Հարցազրույց Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանի հետ – Տիկին Հարությունյան, ընդունեք մեր շնորհավորանքները: Դուք 22-ամյա մասնաճյուղի 4-րդ տնօրենն եք՝ Ստեփան Խաչատրյանից (1997-2000թթ.), Լյուդմիլա Մելիքյանից (2000-2003թթ.) եւ Կարինե Ավդալյանից (2003-2018թթ.) հետո: 2018թ., երբ Կարինե Ավդալյանի դեմ հարուցվեց քրեական գործ, դուք նշանակվեցիք տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Փաստենք, որ Կարինե Ավդալյանի
«Նման գործելակերպով կառավարության և վարչապետի ծրագրային քաղաքականությունը խեղաթյուրելն անթույլատրելի է». «168 ժամ»
Հարցազրույց Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանի հետ – Ձեզ համար սպասելի՞ էր հեղափոխությունից հետո նշանակված ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանի պաշտոնից հեռացումը։ – Անկեղծ ասած՝ այո, այն պարզ պատճառով, որովհետև թիմային աշխատանքով աշխատելու այդ ցանկությունն ըստ էության պիտի գտներ նաև իր օբյեկտիվ դրսևորումն այս իրավիճակում ևս։ Ինձ համար տարօրինակ է, որ ավելի շուտ չի դրսևորվել
«Շուրա, որքա՞ն է քեզ հարկավոր երջանիկ լինելու համար». «168 ժամ»
Նախարարների աշխատավարձերը կտրուկ բարձրացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջանքերի մասին գրել էինք դեռևս սեպտեմբերի սկզբին։ Մեր այդ հրապարակման մեջ տեղեկացրել էինք, որ հեղափոխական կառավարությունը վերին օղակներում աշխատավարձեր է բարձրացրել՝ ներդրված մի նոր մոդելով։ Ըստ այդմ, նախարարները 2019թ. մայիսից սկսած՝ ամսական ստանում են 1.5 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 1.1 միլիոն դրամ, և 800 հազար դրամ նրանք, ովքեր զբաղեցնում
Ժամանակն է, որ օրվա իշխանության ներկայացուցիչները հասկանան՝ պետության իմաստը ազգային արժանապատվության պաշտպանությունն է. «Սասնա Ծռեր»
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի դումայի (քաղաքային խորհրդի) մի պատգամավոր օրեր առաջ ցուցադրաբար պղծել է Արմավիրի հայկական եկեղեցու տարածքում տեղադրված Գարեգին Նժդեհի հուշատախտակը։ Տեղի ունեցածը պատահականություն չէ, այլ Գարեգին Նժդեհի և, առհասարակ՝ մեկ դար առաջ կազմված ու մինչ օրս իրագործվող թրքաբոլշևիկյան դավադրության դեմ ազգային ընդվզման նկատմամբ ներկայիս պաշտոնական Մոսկվայի անհաշտ քաղաքականության տիպական դրսևորում է։ Մինչդեռ
Վարդան Ղուկասյանը հասկացրել է Նազելի Բաղդասարյանին, որ գողականների օրենքից հեռու մնա, «երեխա ունես»
Նազելի Բաղդասարյանը մեկ երեխա ունի ու, փաստորեն, սպառնալիք-հորդորը նրա երեխային է ուղղված եղել:
Գործարարների հետ քննարկվել են ԵԱՏՄ պետությունների միջև առևտրի խնդիրները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում, որը նախագահել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը։ Հանդիպմանը մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Վարոս Սիմոնյանը նշել է, որ հանդիպման նպատակն է հավաքագրել գործարար համայնքին հուզող հարցերը և համատեղ
«Նկարահանող խումբը սպունգի նման կլանում ու ճանաչում է Ռոբերտ Ամիրխանյանին»
Ասում է կոմպոզիտորի մասին ֆիլմի ռեժիսոր Հայկ Մկրտչյանը «Առավոտը» տեղեկացրել է, որ «Օրդեր ֆիլմ փրոդաքշընը» ֆիլմ է նկարում կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի մասին, ֆիլմի աշխատանքներում ներգրավված է նաեւ ճանաչված կոմպոզիտորի դուստրը` Աննա Խաչատրյան-Ամիրխանյանը: Նա ֆիլմի համապրոդյուսերն է, ֆիլմի ռեժիսորը Հայկ Մկրտչյանն է, իսկ գլխավոր պրոդյուսերը՝ Հայկ Օրդյանը:«Առավոտը» զրուցեց ֆիլմի ռեժիսոր Հայկ Մկրտչյանի հետ: «Սա Ռոբերտ Ամիրխանյանի
Կուզեն՝ թող բոլոր առարկաների փոխարեն ընտրեն հայոց լեզու. Արսեն Ջռւլֆալակյան. «Հրապարակ»
Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ըմբիշ Արսեն Ջռւլֆալակյանի հետ – Պարոն Ջուլֆալակյան, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նստացույց-դասադուլը շարունակվում է։ Պատճառները բազում են՝ հայտնի առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու նախաձեռնությունից մինչեւ Մել-Մելինե Դալուզյանի սեռափոխության մասին ֆիլմին 20 միլիոն դրամ հատկացնելու նախարարության որոշումը։ Դուք
«2019թ.-ին ՀՀ այցելած զբոսաշիջիկների հիմնական մասը Ռուսաստանից է». նախարար
Ավելացել է նաեւ Հարավային Կորեայից, Ճապոնիայից եւ Չինաստանից Հայաստան այցելողների թիվը
Հայաստանը երբեք չպետք է դառնա գերտերությունների հետաքրքրությունների բախման հարթակ. «Այլընտրանքային նախագծեր խումբ»
Հանրության աչքից հեռու են, ֆեյսբուքյան օրակարգից դուրս Ամիսներ առաջ մենք հրապարակել էին երկու վերլուծություն՝ «Ո՞վ է ձևավորում Հայաստանի օրակարգը» թեմայով։ Դեռևս հեղափոխության բուռն էյֆորիկ փուլում մեր դիտարկումները հանգում էին այն մտքին, որ Հայաստանի ներքին օրակարգը աստիճանաբար ձևավորվում է այլ կենտրոններից։ Ամենապարարտ միջավայրը ներքին թշնամանքն է ու սեփական էլիտայի կողմից ինքնուրույն սեփական օրակարգ ձևավորելու անկարողությունը։ Այս
Կրկնություններ շատ կան, սակայն այս մեկն աբսուրդի է նմանվում
Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ իշխանություններն իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում միշտ էլ բազմաթիվ եւ բազմապիսի սխալներ են թույլ տալիս, սակայն կան սխալներ, որոնք չափազանց ակնհայտ են, եւ այդ կտրվածքով, իշխանությունները ոչ մի արդարացում չունեն: Անչափ զարմանալի է, որ ողջ իշխանական համակարգում այդպես էլ չի գտնվում գոնե մեկը, որն ասի՝ ընկերներ, երեխաներն անգամ գիտեն, որ մածունն
Ի ցույց դնելով դանակը, պահանջել և ստացել է դեղատան դրամարկղում առկա գումարները. 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 1987թ. ծնված քաղաքացուն: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը, 2019 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 23:24-ին, մուտք գործելով Երևան քաղաքի Ազատության պողոտայում
Լենինգրադյան փողոցում` Համալիրի մոտ Դեմիրճյանի ռեալիստական արձանն են տեղադրելու. «Հրապարակ»
Միջահասակ, մեծ գլխով ու մի չափ փոքր կոստյում հագած այս տղամարդու արձանը՝ սոցռեալիստական լուծումներով, որը քանդակագործ Սարգիս Բաբայանի մտահղացումն է, հավակնում է կոչվել Կարեն Դեմիրճյանի արձան։ Գուցե նկարն է անհաջող, բայց համաձայնեք, որ տղամարդը նման է կոնֆերանսյեի՝ հանդիսատեսի համար հաճելի դիրքում կանգնած։ Նախագիծն ընտրել են առանց մրցույթի, որովհետեւ այն արժանացել է Կարեն Դեմիրճյանի կնոջ՝ Ռիմա
ԱՄՆ-ի սենատոր. Ժողովրդավար Հայաստանը դրականորեն առանձնանում է տարածաշրջանում. «Ամերիկայի ձայն»
Վաշինգտոնում տեսնում են, որ ժողովրդավար Հայաստանը դրականորեն առանձնանում է իր տարածաշրջանի մյուս երկրներից, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշեց Միացյալ Նահանգների սենատոր Ջեք Ռիդը՝ Վաշինգտոնում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպումից հետո: Նրա խոսքով, հայ-ամերիկյան հարաբերությունները կարեւորագույն նշանակություն ունեն Միացյալ Նահանգների համար: «Մենք ԱՄՆ-ում ունենք արտառոց հայ համայնք՝ այս երկրի յուրաքանչյուր նահանգի զարգացմանը հայ համայնքն իր նպաստն
Էլինար Վարդանյան. Քանի գնում է այս դատավարությունը, մարտի 1-ի իրական պատճառների բացահայտման և ներհանրային համերաշխության մասին խոսք լինել չի կարող
Մեր երկրի հանրային օրակարգը պայմանավորված է մի շարք հնչեղ դատավարություններով, որոնց շուրջ ձևավորվում է արհեստական մթնոլորտ, որոնցով արդարացվում է կառավարման անգործությունը, որոնք առաջին պլան են բերել ներքին թշնամանքը՝ պոզիտիվ վարքագծի ոչ ունակ մարդկանցով։ Այս քրեական գործերի հնչեղությունը ապահովում է լրահոսը, լայվերը, բազմապիսի ուղղորդված ակցիաները: Քրեական գործերի հնչեղությունը երկակի ազդեցություն է ունենում. մի կողմից այս գործերը
Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների համար. Էրդողան
Պաշտոնական այցով ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Սենատը չի ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: «Ես հավատում եմ, որ Սենատը խելամիտ կգործի և չի կրկնի Ներկայացուցիչների պալատի սխալը»,- ասել է Էրդողանը: Էրդողանը հերթական անգամ կրկնել է իր այն գաղափարը, որ հարցը պետք է քննվի պատմաբանների կողմից: «Եթե ամերիկյան կողմն իսկապես
Անհիմն է համարել, որ հոգեբուժարանը կարող է փոխարինել նևրոզի դեմ պայքարի կենտրոնին. Մարուքյանը դիմել է Փաշինյանին «Նևրոզների կլինիկան» պետպատվերից զրկելու խնդրով
Այսօր դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ «Նևրոզների կլինիկա» ՓԲ ընկերությանը 2020թ․ պետական հասույթից զրկելու հետևանքով ծագող խնդիրների կապակցությամբ։ Այսօր ԱԺ-ում տիկին Մանե Թանդիլյանի կողմից ամենայն մանրամասնությամբ հիմնավորվել է կլինիկայի անհրաժեշտությունը Հանրապետությունում. այս կենտրոնի կողմից տարիների ընթացքում կուտակված փորձը և տրված արդյունքները չեն կարող ուղղակի ի չիք դարձվել, ինչպես որ հոգեբուժական հիվանդանոցները չեն կարող փոխարինել
Էրդողանը պատրաստակամություն է հայտնել գնել ամերիկյան Patriot-ները
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ իր գործընկեր Դոնալդ Թրամփին իր պատրաստակամությունն է հայտնել ձեռք բերել Patriot զենիթային հրթիռային համալիրներ, եթե Վաշինգտոնը համաձայնի շահավետ պայմաններ առաջարկել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք կարող ենք հաղթահարել տարաձայնությունները C-400-ների և F-35-երի շուրջ: Ես նախագահին ցանկություն եմ հայտնել գնել Patriot, եթե լինի շահավետ առաջարկ»,- ասել է Էրդողանը:
Բաքվում ընդդիմության ցույցի ժամանակ մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել. Jam-News
Ոստիկանությունը ձախողել է Բաքվի կենտրոնում ընդդիմության անցկացրած չարտոնված ցույցը։ «Մուսավաթ» կուսակցության կողմից նոյեմբերի 12-ին՝ Ադրբեջանի Սահմանադրության օրը, կազմակերպած ցույցը նվիրված էր հավաքների ազատությանը։ Ձերբակալվել է «Մուսավաթի» մի քանի տասնյակ անդամ՝ ներառյալ կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլին։ Նախադրյալներն ու ցույցի նպատակը Ադրբեջանական իշխանությունների և ընդդիմության հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ վերանորոգման է կանգնել «Մեհսուլ» մարզադաշտը,
Հանրապետական սենատորն արգելափակել է Ցեղասպանության ճանաչման բանաձևը
ԱՄՆ Սենատի իրավական կոմիտեի ներկայացուցիչ Լինդսի Գրեմը (հանրապետական Հարավային Կարոլինա նահանգից) չորեքշաբթի Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո արգելափակել է Կոնգրեսի վերին պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկումը: Այս մասին Գրեմը հայտնել է Սենատի նիստին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Սենատորները չպետք է ծաղկեցնեն պատմությունը կամ փորձեն այն վերաշարադրել»,- մեկնաբանել է նա իր
Ցավդ տանեմ
Այնինչ, Հանրապետականների դեմ հալածանքը, որի թունավոր ազդեցությունը շարունակ սպառնում է սոցիալական առաջադիմություններին, ստեղծում է կասկածի կողմից հարուցված կորստաբեր մթնոլորտ։ Արդեն խոսել ենք Վարչապետի ենթադրյալ կամ ճշմարիտ անհանդուրժելի միջամտությունների մասին իրավաբանական ապարատի ներսում։ Անկասկած նրա մտապաշարումները Հանրապետական կուսակցության հանդեպ նրան միայն կարող են տանել դեպի կրակի հետ խաղ :
Թրամփ պէտք չէ արտօնէ, որ երկրին մայրաքաղաքին մէջ օտար երկիրներ ոտնակոխեն ամերիկացիներուն տարրական իրաւունքները. բողոքի ալիք՝ Էրտողանի այցի դէմ. «Ասպարեզ»
ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Միացեալ Նահանգներու Ներկայցուցիչներու տան եւ Ծերակոյտի ղեկավարները Երեքշաբթի օր շարունակեցին քննադատել Թուրքիոյ նախագահ Ռեչեփ Թայիփ Էրտողանը Սպիտակ տուն այցելելու պատիւին արժանացնելու՝ նախագահ Տանըլտ Թրամփի որոշումը, յատկապէս այն միջոցին, երբ անոր զինուորները Ամերիկայի դաշնակից քիւրտեր կը սպաննեն հիւսիսային Սուրիոյ մէջ։ Քոնկրեսականները նաեւ լուսարձակի տակ առին այն իրողութիւնը, որ
Կազմակերպել են ՀՀ քաղաքացի 3 տասնյակից ավելի երեխաների ապօրինի որդեգրումները Իտալիայի քաղաքացիների կողմից. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահելով միջազգային պայմանագրերով և ՀՀ ներպետական օրենքներով ամրագրված երեխաների իրավունքները, ինչպես նաև՝ որդեգրման և ընտանիքի պահպանման բնագավառներում ծնողների և պետության օրինական շահերը պաշտպանելու հարցը, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր:


















































