Օրվա լրահոսը

Երկրաշարժ Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք

Սույն թվականի փետրվարի 3-ին, տեղական ժամանակով ժամը 08:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 04:30-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.100 և արևելյան երկայնության 46.100աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 6 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է

Բնակչուհին հայտնել է Բաղրամյան 26-ից հուշամեդալները վերցնելու, ապա վերադարձնելու մասին․ Նաիրա Հարությունյան

Բաղրամյան 26 հասցեում տեղակայված վարչական շենքից թվով չորս հուշամեդալներ գողանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կատարված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին է ներկայացել հիշյալ հասցեում աշխատող Երևան քաղաքի 1956 թվականին ծնված բնակչուհին և հայտնել մեդալները իր կողմից հունվարի 30-ին վերցնելու և հունվարի 31-ին այն հետ վերադարձնելու մասին:   Նաիրա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հետույքային պատերազմ. աբորիգենի հուշերից (պատմվածք)

Ինչքան էլ զարմանալի թվա, մենք ցեղ ենք՝ ի տես համայն աշխարհի, քանզի չենք քաղաքակրթվել առ այս և հույս էլ չկա, թե կքաղաքակրթվենք հետայսու: Սակայն մեր ոչ հավաքական ուժը մեզանում հավաքական անկիրթների մեջ է: Ես չեմ հասկանում, թե մարդիկ ի՞նչ են ուզում իրարից, բայց շատ հաճելի է հարևան պետության հետ պատերազմելը: Դրա մեջ մի տեսակ ազարտ

«Ռոսկոմնադզորի հետ վիճելը անհնար է և անիմաստ». Մոդեստ Կոլերով

«Ռոսկոմնադզոր»-ի կողմից «Առավոտ»-ի կայքը սպասարկող ինտերնետային ընկերության նկատմամբ ներկայացված դատական հայցը Մոսկվայի Տագանսկի շրջանի դատարանում կքննվի փետրվարի 26-ին ժամը 14:15, այս մասին մեզ տեղեկացրեց դատարանի մամուլի ծառայությունը:

Մեծ անասնաֆերման ամբողջովին այրվել է. սատկել է 30 խոշոր եղջերավոր անասուն

Փետրվարի 2-ին Բերդի տարածաշրջանի Չինչին գյուղում հրդեհ է բռնկվել Արծվաբերդի անտառտնտեսության նախկին տնօրեն Ավետիք Ադամյանին պատկանող անասնաֆերմայում: Չինչին գյուղի վարչական ղեկավար Կարեն Դարբինյանը հայտնեց, որ հրդեհը տեղի է ունեցել ժամը 11։00-ի եւ 12։00-ի արանքում, հրդեհից սատկել է 30 խոշոր եղջերավոր անասուն, միայն մի անասուն է փրկվել: Կարեն Դարբինյանը հայտնեց, որ հրդեհից ամբողջությամբ վնասվել է մեծ

Լիլիթ Մակունց. «ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումն օրենքով արգելված չէ»

ԱԺ-ում մոտ չորս ժամ տեւած «Իմ քայլը» խմբակցության փակ միջոցառման ավարտից հետո, որին մասնակցել թույլ չի տրվել լրատվամիջոցներին, իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել է, որ դա նիստ չի եղել, այլ եղել է հանդիպում վարչապետի եւ կառավարության առանձին անդամների հետ: Նրա խոսքով, այստեղ զարմանալու որեւէ բան չկա: «Պարբերաբար նման հանդիպումներ լինելու են ու բավականին հաճախ

Ազատազրկման դատապարտվածներից ու նրանց հարազատներից շատերի հույսը Նաիրա Զոհրաբյանն է

Մանավանդ այժմ՝ երբ նա ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային կապերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը՝ աշխատակիցների պարգևավճարների մասին

ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը (ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ վճարները հանելուց հետո) կազմում են.  Ծառայության ղեկավար – 565,450 ՀՀ դրամ  Ծառայության ղեկավարի տեղակալ – 398,777 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի խորհրդական – 224,845 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի օգնական – 213,353 ՀՀ դրամ Ծառայության ղեկավարի տեղակալի օգնական – 144,402 ՀՀ դրամ Գլխավոր քարտուղար –

Հրապարակային զրպարտության ու վիրավորանքի ակնհայտ փաստերով դիմել եմ դատարան․ Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն` Մարդու արժանապատվությունը՝ որպես նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում և պաշտպանվում է պետության կողմից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են վիրավորանքի կամ զրպարտության միջոցով, կարող է դիմել դատարան` վիրավորանք հասցրած կամ զրպարտություն կատարած անձի դեմ: Ելնելով վերոգրյալից՝ երեկ

ԳԱԼԱ-ն պատրաստ է աշխատանքի ընդունել «Շիրակ» ՀՌԸ-ի մասնագետներին

ԳԱԼԱ հեռուստաընկերությունն, ի աջակցություն «Շիրակ» հանրային հեռուստառադիոընկերության իր գործընկերների, հայտարարում է, որ պատրաստ է աշխատանքի ընդունել լուծարված ընկերության համապատասխան որակավորում ունեցող բոլոր մասնագետներին՝ ԳԱԼԱ-ի Գյումրիի գրասենյակում պահպանելով «Շիրակ» ՀՌԸ-ում նրանց ստացած աշխատավարձի չափը, իսկ ԳԱԼԱ-ի երեւանյան գրասենյակում աշխատանքի անցնելու դեպքում այդ աշխատավարձին կգումարվի 30% հավելավճար:   ԳԱԼԱ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Պետական մարմինները փնտրում են մի տեղ, որտեղից կարելի է փող բերել․ փաստաբան․ Ա1+

Ֆինանսների նախարարությունը նոր հարկային ռեժիմ է նախատեսում փաստաբանների համար։ Ըստ այդմ՝ փաստաբանները պետք է աշխատեն շահութահարկով և ԱԱՀ-ով: Փաստաբան Տիգրան Աթանեսյանի համոզմամբ՝ հարկային ռեժիմի փոփոխությունը չհաշվարկված քայլ է: «Պարզապես պետական մարմինները փնտրում են մի տեղ, որտեղից կարելի է փող բերել: Դա լուրջ հարված կլինի միայնակ, սկսնակ աշխատող փաստաբանների համար: Նրանց հոնորարների չափը համեստ է, և թույլ

«Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով»․ Աննա Հակոբյան

Շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքերի համար: Ծննդյանս օրը անցավ պաշտոնական այցի գրաֆիկով, բայց տունդարձի ճանապարհին օդանավի անձնակազմը անակնկալ մատուցեց. մոմն էլ փչեցի, բաժակներն էլ չխկացրեցինք, և հրամանատարից գեղեցիկ ծաղկեփունջ ստացա։ Սա, որպես տեղեկատվություն, թե ինչպես նշեցինք տարեդարձս: Իսկ ընդհանրապես ես հպարտ եմ մեր երկրով, նրա մարդկանցով, իմ ընտանիքով, իմ ամուսնով և երեխաներով: Աննա ՀԱԿՈԲՅԱՆ https://www.facebook.com/photo.php?fbid=2211083555601908&set=a.276240722419544&type=3&theater

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը, ներկայանալով նախաքննական մարմնին, վերականգնել է 15 մլն դրամի վնասը

Երևանի թիվ 16 պոլիկլինիկայում առերևույթ տեղի ունեցած կոռուպցիոն հանցագործության փաստերի առթիվ 2018թ. մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում։ Մինչդատական քրեական վարույթում

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հովվապետական այցը Ավստրալիա

Փետրվարի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմ: Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա շքախմբին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի օդանավակայանում դիմավորեցին թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի գլխավորությամբ թեմի եկեղեցականները, թեմական և ծխական, ինչպես նաև հայկական կազմակերպությունների շուրջ քսան ներկայացուցիչներ: Փետրվարի 2-ին Սիդնեյի Սուրբ

«1990-94 թվականներին մենք պատերազմ ենք մղել և՛ ավտորիտար, և՛ ժողովրդավարական Ադրբեջանի դեմ»

«Ինձ համար վստահելի խաղաղությունը կսկսվի այն պահից, երբ միջազգայնորեն ճանաչվի Արցախի Հանրապետության անկախությունը և երաշխավորվի նրա բնակչության անվտանգությունը»։

Հայաստանի մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ախուրյանի, Արթիկի, Մեղրիի, Գորիսի, Սևանի, Կոտայքի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վարդենիսի, Ստեփանավանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Թալին-Մաստարա-Լանջիկ ճանապարհահատվածում ձյուն է տեղում: Վարդենյաց լեռնանցքը բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական

«Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն՝ տարածքների դիմաց»․ Նաիրա Զոհրաբյան

Որոշել էի չանդրադառնալ վերջին շրջանում Էբոլա վիրուսի նման ակտիվացած լժեհայրենասերներին և տարատեսակ քաղաքական-վերլուծական կլուբների ակտիվիստներին, ովքեր համառորեն շրջանառության մեջ են դնում ՝ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» շատ վտանգավոր թեզը, և «եկեք ժողովրդին նախապատրաստենք խաղաղության» քնարերգությունը: Չկա՛ և չի՛ կարող լինել «խաղաղություն ՝ տարածքների դիմաց» ու վերջ: Իսկ «նորակոչիկ» խաղաղասերներին, ովքեր պատահաբար ընկել են խորհրդարան և որոշել

2018 թ․-ի ընթացքում Տավուշի մարզում հանցագործությունների քանակն աճել է 37.4 տոկոսով, սպանության դեպքերը՝ նվազել

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է ՀՀ Տավուշի  մարզի դատախազություն՝ տեղում ամփոփելու 2018թ. ընթացքում մարզի դատախազության գործունեության արդյունքները: Այդ նպատակով անցկացված խորհրդակցությանը, որին մասնակցել են նաև Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, իրավապահ մյուս բոլոր մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարները, ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնակատարը և ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչը, քննարկվել և վերլուծվել

Աղի «մաֆիա՞», թե՞ մանր «ժուլիկություն»

Գործարարը ամիսներ շարունակ ահազանգում է՝ մեր երկիր ներկրվում է արդյունաբերական աղ, որը հիմնականում իրացվում է սննդի շղթայում: Ամիսներ առաջ հնչեցրած այս ահազանգին պետական վերահսկողական կառույցները չեն արձագանքում: Աղ արտադրող ընկերության տնօրենը պնդում է՝ ներկրված արդյունաբերական աղը վաճառվում է որպես սննդի աղ: Ընդ որում, գործարարի պնդմամբ՝ վաճառվող արդյունաբերական աղը ՀԴՄ կտրոնում նշվում է մի գին, սակայն

«Երբ իմանում ես ովքեր են Երեւանի կենտրոնական այգիների սրճարանների տերերը, մտածում ես՝ էս երկրից էլ ի՞նչ կարելի էր սպասել». Տիգրան Արզումանյան

Վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանն այսօրվա ասուլիսում անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնական այգիներում եղած սրճարաններին՝ ասաց. «Լսեցի գործընկերներիս ասածները: Քաղաքը ապրող օրգանիզմ է, որն անընդհատ ենթակա է փոփոխման: Բոլորս էլ ժամանակին ցավով նշել ենք, որ քաղաքի կենտրոնում կանաչ տարածքները չարաշահվում են: Ես երեկոները կենտրոնում շատ եմ շրջում: Տեսնում եմ, որ այն ասես մի տաք տուն լինի այդ

«Հայրենիքը նպատակ է, ոչ թե միջոց»

Մեծ զորավար ու փիլիսոփա Նժդեհն իր հայրենապաշտությամբ, հերոսականությամբ ոգեկոչեց սյունեցիներին, փրկեց Սյունիքը, ուրեմն նաև մեր փոքրիկ հայրենիքը, հակառակ պարագայում բոլշևիկյան հակահայ քաղաքականությամբ  ժամանակին այն կբաժանվեր Ադրբեջանի և Վրաստանի միջև և հայ ժողովուրդը կփակեր իր պատմության վերջին էջը: Մեծ զորավարը ստիպողաբար հեռանալով հայրենիքից, իր հետ տարավ ընդամենը Հայկազյան բառարան, բայց հայ սերունդներին հղեց հայրենապաշտ պատգամներ. ներկայացնեմ

Որքան կզսպեն «պայթյունը» Պուտինն ու Ալիեւը

Սկիզբը՝ այստեղ Մարատ Ուելդանովի պատմությունը Ռեստորանի մենեջեր Մարատ Ուելդանովը ձերբակալվել է 2016թ. հունիսի 9-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու աշխատանքային հրավերով ժամանելուց երեք օր անց: Նրան նախ մեղադրում էին լրտեսության մեջ, ապա ութ տարվա ազատազրկման դատապարտեցին՝ թմրամիջոցների թրաֆիքինգի համար։ Ուելդանովի պաշտպաններն ու ընտանիքի անդամները մեղադրանքը չեն ընդունում եւ հայտարարում են, որ նրան դատապարտել են իր հայկական ծագման

Խոր ցավով տեղեկացանք Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին․ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել եզդի ժողովրդին

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձը եզդի ժողովրդին՝ եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան կապակցությամբ․ «Խոր ցավով տեղեկացանք աշխարհի եզդիների հոգեւոր առաջնորդ Միրե Միրա Թահսին Բեգի մահվան մասին: Թահսին Բեգն ամուր հարաբերություններով կապված էր Հայաստանի պետականության, Հայաստանի եզդիական համայնքի հետ, եւ վերջինիս կորուստը մեծ ցավ է նաեւ եզդի ժողովրդի բարեկամ հայ ժողովրդի համար: Խորին

«Փաստաբանների 95%-ը միկրոբիզնես է, ՓՄՁ է, ու հիմա ուզում են սաղմում խեղդել այս ընկերություններին»

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանը եւ Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Ասատրյանը քննարկում են օրերս շրջանառության մեջ դրված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագծի դրույթներից մեկը փաստաբանական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերություններում դժգոհություն է

Կանաչ տարածքները սրճարաններով հեղեղելը նախկին համակարգի արդյունքն է

ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանն այսօր հրավիրված ասուլիսում խոսելով Օպերայի շենքի շրջակա այգում գործող սրճարանների ապամոնտաժման քաղաքապետարանի որոշման մասին՝ ասաց. «Ես գուցե Մկրտիչ Մինասյանից մի փոքր խիստ խոսեմ: Ցանկությունս է, որ Օպերայի այգին վերադարձվեր այն նախագծին, ինչպես եղել է: Օպերայի շենքը որպես դոմինանտ պետք է ունենա իր շրջապատը՝ ընդգծելով իր նշանակությունը: Հիմա լրիվ

Մկրտիչ Մինասյան. «Օպերայի շրջակայքը պետք է արեւելյան շուկայից բերել քաղաքակիրթ տեսքի»

Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը, վաստակավոր նկարիչ, քանդակագործ Տիգրան Արզումանյանը եւ ԵՊՄՀ գեղարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Աղամյանն այսօր լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում խոսեցին Օպերայի տարածքի սրճարանների ապամոնտաժման՝ Երեւանի քաղաքապետարանի որոշման, Արամի 23 շենքի եւ «Հին Երեւան» նախագծի մասին: Մկրտիչ Մինասյանի համոզմամբ՝ Օպերայի շրջակայքի, Օղակաձեւ զբոսայգու այգիները ուղղակի գերբեռնված են: «Քաղաքապետարանը ճիշտ որոշում է կայացրել: Շատ

Առանց մաքսի ներմուծել 25 կգ. ՊԵԿ-ն ինչ պայման է դնում

Առեւտրականները մաքսակետում խնդիրների են հանդիպում, երբ ուզում են առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներկրել 25 կգ ուղեբեռ: Ի՞նչ կարգավորումներ են սահմանվել անվճար ուղեբեռ ներկրելու համար, ու ո՞ր դեպքերում այն չի կիրառվի: ՀՀ ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետի տեղակալ Մհեր Մարտիրոսյան – Խոսքը միայն անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման մասին է: Օրենսդրությամբ սահմանված արժեքային ու քանակական

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Փետրվարի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 3-ի ցերեկը, 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան` 3-8մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 2-ի ցերեկը և 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 5-6-ը նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Փետրվարի 2-ի

«ՏԷՑ-ի կռուգում» կիսաքանդ պահեստ են վարձում, արդյունաբերական աղը կերակրի աղի տեղ վաճառում»

ՊԵԿ-ը հաստատում է՝ ՀԴՄ-ով աղի գինը վաճառքի իրական գնից ցածր են նշում ՀՀ-ում աղ արտադրող միակ ձեռնարկության՝ «Ավանի աղի կոմբինատի» տնօրեն Արեգ Ղուկասյանը դեռ անցյալ տարի ամռանից պարբերաբար ահազանգում է՝ Հայաստան է ներկրվում տեխնիկական՝ արդյունաբերական աղ, որն օգտագործվում է սննդի օբյեկտներում: Ղուկասյանը հիմա էլ նույնը պնդում է ու վստահեցնում՝ սա ազգային անվտանգության հարց է: Գործարարն

«Մենք պետք է կանչերի դասակարգում ունենանք, որպեսզի արագ արձագանքենք հրատապ կանչերին»․ Սերգեյ Հարությունյան

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ընկերության աշխատանքներին, առկա խնդիրներին ծանոթանալու, ինչպես նաև աշխատակիցների դիտարկումներն ու առաջարկները լսելու նպատակով ընկերություն է այցելել քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: Երևանի փոխքաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին կարևոր առաքելության ու շուրջօրյա նվիրված աշխատանքի համար և ընդգծել, որ ոլորտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով այսօր հստակ քայլեր են ձեռնարկվում: «Մենք ժառանգել ենք մի համակարգ,

Լրահոս
Քառալեզու պատկերագիրք
Դոնդողատիպ մանդատ

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930