Օրվա լրահոսը
Հայաստանում մենինգոկոկային վարակի պատճառով մահ է արձանագրվել
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ սեպտեմբերի 9-ին Վայոց ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով: Ի՞նչ
Քննարկել են հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների և Չինաստանի Քսիդիանի համալսարանի միջև համատեղ կրթական ծրագրերի հնարավորությունները
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Չինաստանի Քսիդիանի համալսարանի պատվիրակությանը
«110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածք մեր վերահսկողության տակ գոյություն չունի». Ռուբեն Գալչյանը` Ալեն Սիմոնյանին. «Փաստինֆո»
Գալչյանը հակադարձում է Ալեն Սիմոնյանին. «110 քառակուսի կիլոմետր ադրբեջանական տարածք մեր վերահսկողության տակ գոյություն չունի» Ես ենթադրում եմ, որ Ալեն Սիմոնյանը հեկտարը քառակուսի կիլոմետրի հետ խառնել է, Հայաստանի հսկողության տակ չկա ադրբեջանական 110 քկմ տարածք։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քարտեզագիր Ռուբեն Գալչյանը։ Հիշեցնենք, որ խորհրդարանական հանրապետության ԱԺ նախագահը նախօրեին տեղի ունեցած ճեպազրույցում, փաստացի,
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված ծրագրերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր՝ ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Դեբեդի նորակառույց «Հարություն և Սյուզան Մանգոյանների» անվան միջնակարգ դպրոցում: Նիկոլ Փաշինյանը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի արժեքը 780 մլն դրամ է, որը հատկացրել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ):
ՔՊ-ն իր դավադիր գործողություններով ու տոտալ ձախողումներով փոփոխության է տարել ՀՀ կուսակցությունների մեծ մասի ծրագրերն ու նպատակները՝ հարվածելով հայ ժողովրդի կենսական շահերին, անվտանգ ու բնականոն զարգացման ռեսուրսներին. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նահանջ երգով կամ ինչպես համազգային հաղթանակները վերածել սեփական պարտության Յուրաքանչյուր իրեն հարգող կուսակցություն պետք է ունենա ծրագիր և աշխարհայացք, որին հավատում և հետևում է։ Չեմ ասի, թե Հայաստանի բոլոր կուսակցությունները և նրանց անդամները տեղյակ են, թե ինչ գաղափարներ ու ծրագրեր ունեն։ Հայաստանի քաղաքական դաշտում շատ
Միրզոյանն ու Հենրեհենը քննարկել են էներգետիկայի, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության հնարավորությունները
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենին: Զրուցակիցները քննարկել են հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ օգոստոսի 8-ին ստորագրված երկկողմ հուշագրերի կյանքի կոչման միջոցով: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության հնարավորություններին: Արարատ Միրզոյանը և Բրենդան Հենրեհենին քննարկել
«Այս իշխանությունը չի մարսում Գյումրու ընտրությունների արդյունքները». Գառնիկ Դանիելյանը` Վարդան Ղուկասյանի որդու ձերբակալության մասին
ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի ՀՅԴ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն ձերբակալելուն՝ ասաց. «Որ այս իշխանությունը չի մարսում Գյումրու ընտրությունների արդյունքները, ակնհայտ էր ընտրություններից արդեն մի քանի ժամ հետո: Իրենց հայտարարությունները, ինչ խոսույթով հանդես էին գալիս նախընտրական եւ հետընտրական շրջանում, այն վայնասունը, որ դրվել էր եվրոդաշինքի կողմից, որոնք, գաղտնիք չէ,
Արման Խաչատրյանը և Մարտին Վասալը քննարկել են Հայաստանի՝ Բուշ-դյու-Ռոնի հետ երկարամյա արդյունավետ համագործակցության վերաբերյալ հարցեր։
Դեսպան Խաչատրյանի հանդիպումը Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի նախագահի հետ
Վահագն Խաչատուրյանն ընդունել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում գործող «Էկովիլ» ընկերության համահիմնադիրներին և «Շտիգեն» ընկերությունների խմբի հիմնադիր-տնօրենին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում գործող «Էկովիլ» ընկերության համահիմնադիրներ Տիգրան Օխանյանին և Վարդան Հովսեփյանին և «Շտիգեն» ընկերությունների խմբի հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանին։ Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները նախագահին ներկայացրել են Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի ներկայիս իրավիճակը և նախկինում արձանագրված դրական դինամիկան։ Նրանք նաև խոսել են առկա մարտահրավերների և խնդիրների մասին՝ ներկայացնելով դրանց լուծման
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում առաքելությունն ավարտող Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Ալեն Սիմոնյանն ընդունել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին
Գյումրիում ռուս զինվորականներ են ձերբակալվել․ նրանք չէին հասցրել վերցնել պատվիրած թմրանյութը
Aravot.am-ի տեղեկություններով, նախորդ օրը ոստիկանության Կումայրի բաժնի աշխատակիցների կողմից ձերբակալվել են Ռուսաստանի Դաշնության 20-ամյա քաղաքացիներ, զինծառայողներ Ս․Մ-ն և Դ․Պ․-ն։ Նրանք ձերբակալվել են Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղուց դեպի Մուշ թաղամաս տանող ճանապարհին, երբ պատրաստվել են վերցնել Թելեգրամյան ալիքով իրենց պատվիրած թմրանյութը։ Նրանք ձերբակալվել են ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով։ Համայնքային ոստիկան Վարդանյանը կարողացել
Թրամփը կրկին Հայաստանի փոխարեն Ալբանիա է ասել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին Հայաստանի փոխարեն Ալբանիա է ասել՝ Fox News-ին տված հարցազրույցում խոսելով` Երևանի և Բաքվի միջև «անլուծելի պատերազմների ավարտի» գործում իր դերի մասին։
«Այդպիսի պատգամավոր էլ կա՞». Էդգար Ղազարյանը չհիշեց իրեն ընդունել չցանկացած ՔՊ-ական պատգամավորին
Ընդ որում, ես ՄԻՊ էլ էի դիմել: Հակոբ Արշակյանը եւ Ռուբեն Ռուբինյանը իրեն պարզաբանելուց գրավոր գրել են, թե չենք ընդունում Էդգար Ղազարյանին որպես քաղաքական գործիչ: Այսինքն, ընդգծում են, որ իմ քաղաքական հայացքներն են իմ ընդունելության չարժանանալու պատճառը: Եվ դա այն դեպքում, երբ քաղաքացիական օրենսգրքում խտրականության հոդվածը նախատեսում է նաեւ խտրական վերաբերմունքը պայմանավորված նաեւ քաղաքական հայացքներով»,-ասաց դիվանագետը
Բրենդան Հանրահան. ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի բովանդակությունը վկայում է այն մասին, որ տեխնոլոգիական ոլորտում առկա է երկկողմ համագործակցության մեծ ներուժ
ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությանը
Ալեն Սիմոնյանը կարեւորել է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հարաբերությունների խորացումը
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ
Արարատ Միրզոյանն ընդունել է Սերդար Քըլըչին
Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳՆ-ում նախարար Միրզոյանն ընդունել է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին: ՀՀ ԱԳՆ
Առաջին անգամ անդրադարձ է արվել հայ բեմում Սարոյանի ստեղծագործությունների բեմադրության պատմությանը
«Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բնույթը եւ հայ բեմը» գիրքը ընթերցողի սեղանին է
Ռուսաստանի դեմ ճապոնական պատժամիջոցների ցանկում կա 2 ընկերություն Թուրքիայից
Ուկրաինայում շարունակվող պատերազմի հետևանքով Ճապոնիան ընդլայնել է Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Տոկիոյի կառավարությունը արտահանման արգելք է սահմանել 9 կազմակերպության նկատմամբ, որոնց շարքում կան նաև 2 ընկերություն Թուրքիայից։ Արգելված կազմակերպությունների ցանկում ներառված են նաև 6 ընկերություն Չինաստանից և 1 ընկերություն Արաբական Միացյալ Էմիրություններից։ Ճապոնիայի Առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ որոշումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 19-ից։ Նախարարությունը նշել
ԳԴՀ ԱԳՆ պետքարտուղարը բարձր է գնահատել ՀՀ կառավարության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության ապահովմանը
Անդրադարձ է կատարվել ապաշրջափակման արդյունքում ստեղծվող տնտեսական համագործակցության նոր հնարավորություններին և այդ ուղղությամբ համագործակցելու պատրաստակամությանը։ Քննարկվել են նաև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունն ու այլ օրակարգային հարցեր։
Ի՞նչ են պայմանավորվել Ռուբինյանն ու Քըլըչը Երևանում կայացած 6–րդ հանդիպմանը. ԱԳՆ մանրամասները
Նրանք նաև պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրվեն մշակույթի և ակադեմիական ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ, մասնավորապես բարձրագույն կրթական հաստատությունների ուսանողների համար կրթաթոշակների հնարավորություններ ստեղծելու և պատմական Անիի/Մետաքսի ճանապարհի կամրջի համատեղ վերականգնման միջոցով:
Սերդար Քըլըչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար
X-ի իր միկրոբլոգում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը, տարածելով ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի X միկրոբլոգի գրառումը` իրենց 6-րդ հանդիպման վերաբերյալ, գրել է. «Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար: Ուրախ էի կրկին հանդիպել»:
Սլովենացի նկարիչը ներկայացրել է Creative Europe ծրագրի շրջանակում Հայաստանում իր արվեստի կացարանի ընթացքում ստեղծված աշխատանքները
Սլովենացի նկարիչ Մարկո Յակշեն սեպտեմբերի 8-ից իր ստեղծագործություններով հանդես է գալիս Թալինում։ Ցուցահանդեսը ներկայացնում է Հայաստանում նրա առաջին արվեստի կացարանի արդյունքները, որը ֆինանսավորվել է ԵՄ Creative Europe (Ստեղծարար Եվրոպա) ծրագրի կողմից։ Յակշեն մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, այդ թվում՝ 59-րդ Վենետիկի Բիենալեում (2022) Սլովենիա տաղավարում։ Հայաստան իր առաջին այցի ընթացքում նա սերտորեն աշխատում է տեղական համայնքի
Դավիթ Խաժակյան. «Այդ ո՞ր օրվանից է ԱՄՆ-ն դարձել Հայաստանի ռազմավարական գործընկերը, ո՞ր շահի համադրմամբ և ինչպե՞ս է դա դրսևորվել»
«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի ՖԲ գրառումը. Հիմնականում առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի հայտարարությունները ինձ հասկանալի են և ես կիսում եմ դրանք։ Վերջին հայտարարությունը՝ իր ձևակերպմամբ «Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի» վերաբերյալ ինձ մոտ երկու հարց առաջացրեց. 1. Երբ նախագահն ասում է, որ «Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի
Չչորացած արյան վրա խաղաղություն են փորձում հաստատել. ակտիվիստ
Արցախի ռազմագերիների հարցով այս իշխանությունները մատը մատին չեն տալիս, բայց քննարկում են ինչ-որ խաղաղության թեզեր. Հարությունյան
Զգուշացում № 2. «Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե կուլ տար այդ նվաստացումը եւ չփորձեր, իր բնավորությանը հատուկ, կրկին սպառնալ Մայր Աթոռին»
ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ՖԲ գրառումը. Հայաստանի փաշա Նիկոլայը օրերս կրկին հոխորտացել է, որ չի հրաժարվելու Էջմիածնում խոշոր հանրահավաք անցկացնելու սպառնալիքից։ Նախորդ անգամ, իրեն ուղղված իմ նամակից հետո, նա լռելյայն հրաժարվեց Վարդավառի տոնին Էջմիածնի կենտրոնական հրապարակում մեծ հանրահավաք անցկացնելու մտքից։ Հիշեցնեմ այդ նամակի բովանդակությունը. «Մեծարգո պարոն վարչապետ, քանի դեռ ուշ չէ, չեղարկեք Վաղարշապատում Ձեր
Փաշինյանը պարտության, պատերազմի կուսակցության ղեկավար է, որը փորձում է նորից խաղաղության քողի տակ գնալ նոր հանձնումների. Հենրիխ Դանիելյան
Թույլ չենք տալու, որ նորից ստեն՝ ասելով, թե կա խաղաղություն: Չկա խաղաղություն, Փաշինյանը նոր կրկնակապիտուլյացիա է անում: Կրկնակապիտուլյացիան Պրահայում Արցախից հրաժարվելն է, հրաժարվելն է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, գերիներից, ՀՀ սուվերեն տարածքներից:
Կալանավորել են իշխանության զավթման եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպանության նախապատրաստման մեղադրանքով
Ա. Ս.-ն, դժգոհ լինելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից, նախապատրաստել է իշխանության զավթում և մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպանություն։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Քննչական կոմիտե Ըստ Սիվիլնեթի տելեգրամ ալիքի՝ դեպքը բացահայտել է ԱԱԾ-ն, կալանավորվածը կալանավորվել է 52-ամյա տղամարդ է՝ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր։
«Տարօրինակ է, որ ես ԱԺ-ում նիստ եմ վարում՝ Սեւանից ջրառի մասին եւ այդ ընթացքում ՀՅԴ երիտասարդաց միությունը կառավարության դիմաց պիկետ է անում»․ Ռուբեն Ռուբինյան
Նրան պատասխանեց Արծվիկ Մինասյանն՝ ասելով, որ իր վրա շատ է բան վերցնում եւ հորդորեց մնալ իր լիազորությունների շրջանակում, քանի որ իբրեւ ԱԺ փոխնախագահ չունենալով այդ լիազորությունը՝ հանդես է գալիս կառավարության ներկայացուցիչ։ Եվ այն, որ Ռուբեն Ռուբինյանը նեղսրտել է, նշանակում է, որ ՀՅԴ երիտասարդների ցույցը տեղ է հասել։
Ազգային ժողովը 94 կողմ ձայնով վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության 190-րդ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան
Ազգային ժողովը 94 կողմ ձայնով վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 190-րդ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան։ Կոնվենցիայի դրույթները վերաբերում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածին․ ըստ այդմ, նախատեսվում է կանխարգելել և բացառել աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը՝ ընդգրկելով թե՛ աշխատողներին, թե՛ աշակերտներին, կամավորներին, աշխատանք փնտրողներին ու նույնիսկ աշխատանքը դադարեցրած անձանց։ Այն միտված է նպաստելու
Բրենդան Հենրեհենը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 12-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ


















































