Օրվա լրահոսը

Սիմոն Բաբայանը վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում

Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանի ֆեյսբուքյան գրառումը Սիմոն Բաբայանը վերընտրվել է Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում: Քվեարկությանը մասնակցել է 1411 փաստաբան: Քվեարկությանը մասնակցած փաստաբանների 98%-ը քվեարկել է կողմ։

Մավրը շատ ամուր է կառչել իր աթոռից եւ նրան այդ աթոռից պոկել հնարավոր չէ․ «Հայացք Երևանից»

Այս երկու տարում բռնատեղահանված արցախցիներս հասկացանք, որ թիրախում մենք էինք, մեզ պիտի զոհաբերեին՝ Արցախը հանձնելով, որպեսզի փրկեն Հայաստանը։ Բայց փրկեցի՞ն… Եթե այո, ապա ինչո՞ւ են այդ «փրկողները» դողում «Արցախ» անունը լսելիս: Ինչո՞ւ են փակում Արցախյան շարժման, առավել եւս՝ արցախցիների վերադարձի հարցը: Չլինի՞ հակառակ դեպքում երերուն են դառնում իրենց իշխանական աթոռները, որովհետեւ «թավիշով» եկել էին Արցախի

Դատարկ են բոլոր այն խոսքերը, որոնք ամրագրված չեն գործերով

Երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարն ու իր «կրկնօրինակները» անհարգալից արտահայտություններ են անում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կամ որևէ հոգևորականի հասցեին, ապա մենք՝ հայերս, հատկապես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդներս, արդարացիորեն այդպիսի քայլերը համարում ենք որպես վիրավորանք ո՛չ միայն կոնկրետ թիրախավորված անձանց հասցեին, այլ մեզնից յուրաքանչյուրի և Հայ Եկեղեցու հասցեին։ Թեև, շատ հավանական է, որ պաշտոնյային ոչ

«Թրամփի ուղու» շահառուները Հայաստանի հետ համագործակցելու ցանկություն չեն հայտնում․ «Հայացք Երևանից»

«Թրամփի ուղուն» ազդելու հնարավորություններից Հայաստանին առավելագույնս մեկուսացնելու ռազմավարություն արդեն կիրառվել է։ Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) ֆորումի՝ իր ելույթներից մեկում Ալիեւն ակնարկել է, որ Զանգեզուրի միջանցքը կլինի ոչ միայն Արեւմուտք-Արեւելք, այլեւ Հյուսիս-Հարավ միջանցքի, այսինքն՝ Իրան-Նախիջեւան-Մեղրի-Բաքու-Ռուսաստան երթուղու մաս։ Ալիեւի՝ երթուղու այլ փոխդասավորության առաջարկից հայտնի է դառնում, որ Հայաստանը չպետք է հույսը դնի այն բանի վրա, որ

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ 10 քաղաքացի հոսպիտալացվել է

Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։58-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն-Դաշտադեմ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» և «Chevrolet» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով

Ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխությամբ հասնել Հայաստանի լիակատար բռնազավթմանը․ «Հայացք Երեւանից»

Հարց Ալիեւին՝ իսկ մի՞թե խաղաղության հաստատմանը չեն խանգարում տարիներ շարունակ Բաքվում ապօրինաբար հայ գերիների պահումը, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների պատանդառումն ու շինծու դատավարությունները, ՀՀ ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի չդուրսբերումը, «Արեւմտյան Ադրբեջան» կեղծ հայեցակարգը, որը բացահայտ ոտնձգություն է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ: Բերված փաստերը բնավ բոլորը չեն, բայց բավարար են՝ համոզվելու համար, որ նման պայմաններում իրական

Գտնել ու այլևս չկորցնել խաչը սեփական անձի մեջ

Սեպտեմբերի 15-ին եկեղեցիներում կկատարվի խաչի բարձրացման հանդիսավոր արարողություն, քանի որ նշելու ենք Խաչին նվիրված տոներից ամենակարևորը: Օրվա մասին է պատմում սրբազան ավանդությունը, որը միայն անցյալում կատարված դեպք չէ, այլ կարևոր խորհուրդ ունի մեզ համար: Տոնի խորհուրդը ներկայացնում է Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու խորհրդակատար Տեր Տիգրան քահանա Բադիրյանը: Սրբազան ավանդությունը վկայում է… Խաչվերացի ավանդության հիմքում չկա Քրիստոսի

ԳԱԱ 32 գիտական ինստիտուտներին և 9 գիտաօժանդակ հաստատություններին ի՞նչ ճակատագիր է սպասվում․ Լիլիթ Գալստյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը Այս օրերի քաոսում /իսկ վերջին շրջանում բոլորն են այդպիսին/ գրեթե աննկատ անցավ Գիտությունների Ազգային Ակադեմիայի առնչությամբ «շրջադարձային», կասեի՝ «պատմական», իմ կարծիքով՝ կազմաքանդիչ մի որոշում։ Փոխվեց ԳԱԱ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ։ 1943թ․ հիմնադրված, մեր իրականության մեջ ահռելի

«Ֆեստիվառի» շրջանակում հաջորդ միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 21-ին

«Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի՝ այս տարվա հաջորդ կանգառը Հրազդանում էր, որտեղ այսօր կայացել է սիրված երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը: Համերգն ուղեկցվել է Karen Sevak Band-ի նվագակցությամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն առավոտյան նաև շրջել են Հրազդան քաղաքում, ծանոթացել տեղական արտադրանքի տոնավաճառին: Հրազդանում

«Որոշ նախընտրական քայլեր կարող է լինեն, բայց ոչ առարկայական․ օրինակ՝ մաքսատունը բացվի, բայց չաշխատի»․ Աղասի Ենոքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի համոզմամբ՝ երբ Ադրբեջանի հետ համաձայնություն լինի, նրա բոլոր պայմանները կատարվեն, այդ ժամանակ արդեն կլինի նաև հայ-թուրքական հարաբերություններում առաջընթաց։

Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ընթացող սպորտային մարմնամարզության World challenge cup մրցումներում Հայաստանի հավաքականի անդամ, 18-ամյա Համլետ Մանուկյանը նժույգ թափեր մարզագործիքի վրա կատարել է նոր տարր, որն արդեն պաշտոնապես կանվանվի ՄԱՆՈՒԿՅԱՆ: Հայ մարմնամարզիկներից իրենց անունով կատարած տարրեր ունեն Հրանտ Շահինյանը (նժույգ թափեր), Ալբերտ Ազարյանը (օղակներ), Արթուր Հակոբյանը (հենացատկ), Վահագն Ստեփանյանը (նժույգ թափեր), Վահագն Դավթյանը (օղակներ), Հուռի Գեբեշյանը

Սեպտեմբերի 13-ին մեր երկրում նշվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը

Այսօր նշում ենք Բնության հատուկ պահպանվող տարածքների օրը։ Հայաստանում գործում են մի շարք ԲՀՊՏ-ներ՝ պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր, բնության հուշարձաններ, որոնք ընդգրկում են եզակի լանդշաֆտներ և հարուստ են հազվագյուտ բուսատեսակներով ու կենդանատեսակներով։ Պահպանենք բնությունը միասին։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ 

«Մեր ձևով» շարժման համակարգող մարմնի անդամ․ «Շարժման փուլում քաղաքական ուժերի հետ համագործակցություն նախատեսված չէ»․ «Ա1+»

«Եթե ՔՊ-ում կլինեն անդամներ, որոնք իրենց մտքերով և տեսլականով կուզեն միանալ այս շարժմանը, մենք միայն ուրախ կլինենք և կփորձենք միասին աշխատել։ Բայց շարժման փուլում քաղաքական ուժերի հետ համագործակցություն նախատեսված չէ»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող մարմնի անդամ Լևոն Սարգիզովը։ Լևոն Սարկիզովը համաձայն չէ այն կարծիքների հետ, թե Ռուսաստանի իշխանություններն են Սամվել Կարապետյանին

Մուսա լեռան ինքնապաշտպանությունը․ 110 տարի անց

Մուսա լեռը կամ Մովսեսի լեռը գտնվում է նախկին Հալեպի նահանգի Անտիոք գավառում` Միջերկրական ծովին ափամերձ Սուեդիա գյուղաքաղաքի մոտ: Լեռան շրջակայքում կար վեց հայկական գյուղ (Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս)՝ ավելի քան վեց հազար բնակչությամբ: 1915 թ. գարնանը սուետահայությանը հայտնի է դառնում հարևան գավառների հայության տեղահանությունը: 1915 թ. հուլիսի 30-ին շրջանի հայ բնակչությանը նույնպես

Արման Անդրեասյանը հաղթել է նաեւ ադրբեջանցուն ու շարունակում է պայքարը ոսկե մեդալի համար

Խորվաթիայի մայրաքաղաքում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Մրցումային առաջին օրը Զագրեբում Հայաստանի ազգային հավաքականից պայքարի մեջ ներգրավվել են երկու ըմբիշներ՝ 61 կգ քաշային Մանվել Խնձրցյանը եւ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը: Արմանը անցկացրել է երեք գոտեմարտ ու բոլորում էլ հաղթել է մրցակիցներին: Մեկնարկելով որակավորման փուլում՝ մեր ըմբիշը նախ պայքարից դուրս է թողել

Բոլոր դպրոցների համար ձեռք բերված հեծանիվները ծառայում են իրենց նպատակին․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին, որն անցկացվել է Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի թերակղզուց դեպի Շողակաթ բնակավայր գտնվող 40 կմ ճանապարհահատվածում: Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել է հեծանվավազքին՝ հեծանիվով ուղեկցելով մրցաշարի մասնակիցներին: Մրցաշարն անցկացվել է 3 փուլով: Համայնքային փուլում դպրոցականները հաղթահարել են 25, մարզային փուլում՝ 30 կմ

Տիգրան Աբրահամյան. «Ոչ միայն Մուսա լեռում, այլ քաղաքներում էլ կային մարդիկ, որ մտածում էին, որ հայի գոյությունը պայքարի մեջ է»

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Մուսա Լեռան  հերոսամարտի 110-ամյակին նվիրված հարգանքի տուրքի միջոցառման ժամանակ ասաց. «Մեծ առումով հայի գոյության սպառնալիքները դրսեւորում գտնում են նաեւ մերօրյա իրականության մեջ: Եվ երբ թվում էր, որ անկախություն ձեռք բերած Երրորդ Հանրապետության օրոք հայ ժողովուրդը, հայը չի ունենալու գոյութենական այն խնդիրները, որ ունեցել է

Այժմ ավելի քան երբևէ, մենք պետք է միասին կանգնենք փոփոխությունների առջև՝ ձգտելով կայունություն բերել աշխարհին․ Վերոնիկա Զոնաբենդ

Հայկական կրթական հիմնարկությունը (Armenian Educational Foundation) իր 75-ամյակի հանդիսավոր միջացառման ընթացքում Educational Visionaries Award մրցանակ է շնորհել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին՝ որպես կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչների: Վերոնիկա Զոնաբենդը ներկա է գտնվել միջոցառմանը ու իր և ամուսնու՝ արդեն երկու տարի ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի անունից շնորհակալության է հայտնել գնահատանքի համար:

Արարատի մարզում շունը կծել է երեխային․ Անահիտ Ավանեսյանը զուշացնում է՝ մի´ ուշացրեք, մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի տեղեկանում ենք․ 2025թ. սեպտեմբերի 12-ին «ՀՎԿԱԿ» ՊՈԱԿ «Արարատ» մասնաճյուղին Արտաշատ ԲԿ-ից հաղորդում է ստացվել Արարատ մարզի 1,5-ամյա բնակչի՝ շան կծածի վերաբերյալ: Վերջինս տեղափոխվել է ԲԿ «Ոտնաթաթի վերին հատվածի շան կծած» ախտորոշումով: Մասնաճյուղի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածին կծել է իրենց սեփական 20 օրական շունը: Կարճ

Էդուարդ Շարմազանով. «Մենք այսօր եկել ենք եւս մեկ անգամ ապացուցելու, որ մենք Մուսա լեռի հերոսների, դիմադրության, հայկական հարության ժառանգներն ենք, այլ ոչ թե թրքահպատակության»

«Այսօր պայքարի, իմացության վերարժեւորման եւ թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ չհնազանդեցման օր է»,-Մուսա լեռան հերոսամարտի 110-ամյակի հերոսների հիշատակի հավերժացման արարողության ժամանակ ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը: «Մուսա լեռի խորհուրդը պայքարի մեջ է, փրկության մեջ է, պայքարով փրկվելու մեջ է: Եվ Մուսա լեռի խորհուրդը թուրքական օրակարգը չսպասարկելու եւ հայկական օրակարգով ապրելու մեջ է: Մուսա լեռի ինքնապաշտպանությունը

«Մուսա լեռան հերոսամարտի խորհուրդն այն է, որ պետք է պայքարել մինչեւ վերջ, ուղիներ որոնել ոչ թե պետությունը կործանելու, այլ փրկելու». Կարեն Արիստակեսյան

ՀՀԿ անդամները եւ երիտասարդական կառույցը այսօր Մուսա լեռան հերոսամարտի 110-ամյակի առիթով հերոսամարտին նվիրված հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեցին ինքնապաշտպանության մասնակիցների եւ մարտերում նահատակված մուսալեռցիների հիշատակին, որոնք 53 օր՝ 1915 թվականի հուլիսի 21-ից սեպտեմբերի 12-ը կենաց ու մահու կռիվ են տվել թուրքական կանոնավոր եւ ոչ կանոնավոր զորքերի դեմ ու չեն պարտվել: Ի վերջո, ֆրանսիական եւ անգլիական նավերը

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Սեպտեմբերի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է թույլ կարճատև անձրև։ Սեպտեմբերի 18-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-17մ/վ

Հայաստանը միանում է ակադեմիական ազնվության համաշխարհային հարթակին

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դարձել է Ակադեմիական ազնվության գլոբալ ցանցի անդամ (GAIN)։ GAIN-ը համաշխարհային հարթակ է, որը հիմնադրվել է Իռլանդիայի Quality and Qualifications Ireland գործակալության և Ավստրալիայի Tertiary Education Quality and Standards Agency (TEQSA)-ի կողմից։ Այն միավորում է կրթության որակի ապահովման և ակադեմիական ազնվության ոլորտի կառույցներին՝ նպատակ ունենալով համատեղ ուժերով պայքարել պատվերով

Ըստ կառավարչի` անձը չի հայտնել աճուրդին մասնակցելու ցանկություն

Վարշամ Ղարիբյանի սնանկության գործով կառավարիչ Նարեկ Նազարյանի (ներկայացուցիչ՝ փաստաբան Արմինե Ավետիսյան) դիմումը 2025 թ. օգոստոսի 27-ին Սահմանադրական դատարանին է ներկայացվել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով եւ Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թ. օգոստոսի 28-ին: Դիմողը խնդրել էր. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին,

Սամարկանդում են նաեւ Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը

Սամարկանդում ընթացող շախմատի FIDE Grand Swiss Tournament 2025 ներկայացուցչական մրցաշարում խաղացվել է ութ տուր: Տղամարդկանց պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը շարունակում է մնալ Շանթ Սարգսյանինը, որը 5,0 միավորով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Կանանց մրցակցությունում եւս ավելի հաջող է հանդես գալիս Էլինա Դանիելյանը: Փորձառու գրոսմայստերը 4,5 միավորով 17-րդն է:  Լեհ Օլիվիա Կյոլբասային հաղթելուց հետո Լիլիթ Մկրտչյանը

Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Ստեփան Սամվելյանի առողջական վիճակի և կալանքի ընթացքում նրա իրավունքների խախտմանն ու նրա նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորմանը․ Զարուհի Փոստանջյան

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին ՀՀ առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ պետին Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց»  ՔԿՀ պետին ՀՀ Արդարադատության նախարարին ՀՀ Առողջապահության նախարարին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ՀՀ գլխավոր դատախազին ՄԵՂԱԴՐՅԱԼ ՍՏԵՓԱՆ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ ՊԱՇՏՊԱՆ ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՑ Դաժան` անմարդկային վերաբերմունքի մասին Հարգելի գործընկերներ, Սույնով դիմում եմ որպես Ստեփան Սամվելյանի

Քառալեզու պատկերագիրք

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը վերջերս հրատարակեց Հայոց ցեղասպանության թանգարանի հիմնական ցուցադրության պատկերագիրքը՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ գերմաներեն: Ծավալուն փաստավավերագրական նյութերով, ժամանակի մամուլի անդրադարձով հարուստ այս հատորում մատչելի ներկայացված է Հայոց ցեղասպանության պատմությունը, դրա հետեւանքները հայ ժողովրդի համար: Պատկերագիրքը ներառված է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելող պատվիրակություններին ու բարձրաստիճան հյուրերին տրվող գրքերի ցանկում: Թանգարանը տեղեկացնում է, որ պատկերագրքի

Հաջող մրցելույթներ՝ Չիտայում

Ռուսաստանի Դաշնության Չիտա քաղաքում համատեղ ուսումնամարզական հավաքներ անցկացնելու նպատակով գտնվող բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ հաջող մասնակցություն է ունեցել «Dauria Cup» միջազգային մրցաշարում: Մեր տղաներից 54 կգ քաշային Վաղարշակ Քեյանը եւ +92 կգ՝ Տիգրան Խաչատրյանը մտել են եզրափակիչ ու մենամարտելու են հաղթողի կոչման համար: Բռնցքամարտիկներ՝ 48 կգ քաշային Էրիկ Սեմերջյանը, ,

«Դեռ Դեմիրելն էր ասում՝ իրենք մի քանի գրոշանոց առևտրի համար չեն պատրաստվում ՀՀ-ի հետ սահման բացել․ այս գործընթացը դեռ շատ ջուր կվերցնի»․ Մուշեղ Խուդավերդյան

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանի համոզմամբ՝ առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման չեն կարող կարգավորվել հայ-թուրքական հարաբերությունները։

Պայքարել, որ Հայաստանում լինի ոչ թե անընդհատ զիջումներով ու թղթե շերեփով ամրագրված խաբուսիկ խաղաղություն, այլ իրական, արժանապատիվ ու տևական խաղաղություն․ Գենադի Մնացականյան

Քաղաքական իմաստով Հայաստանը գտնվում է անվերջ թվացող ու մութ թունելի մեջ։ Թե ինչպես ենք հայտնվել այս մղձավանջի մեջ՝ թերևս բոլորը գիտեն, սակայն ինչպե՞ս և ե՞րբ պետք է դուրս գանք այս թունելից՝ առայժմ ոչ ոք չի կարող ասել։ Իշխանությունները խաղաղության թղթե շերեփն առել ու ծաղրում են ժողովրդին, իսկ խորհրդարանական ընդդիմությանն էլ ներշնչել են արդեն, որ իրենք

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031