Օրվա լրահոսը

Խոչընդոտվել է «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության այցը Շիրակի պետական համալսարան

Խոչընդոտվել է «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության մոնիթորինգային այցը Շիրակի պետական համալսարան/Shirak State University- ում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ռեստարտ Գյումրի» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության կողմից ՇՊՀ-ում իրականացվելու է մոնիթորինգ, որի շրջանակներում դիտարկվելու է համալսարանում ծավալվող գործունեության և դե յուրե՝ սահմանված կանոնադրային և կանոնակարգային պահանջներին դրանց համապատասխանությունը։ Մոնիթորինգի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 13-ին, նախաձեռնության համակարգող Գևորգ Ղուկասյանը և նույն

Նրա կյանքը դարձավ լոկ նվիրաբերում Հայրենիքին, խղճին ու արդարությանը

Այս տարվա հունվարի 24-ին ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց Գոհար Ենոքյանը: Այսօր` Խաչվերաց տոնին նրա գերեզման արդեն իսկ այցելել էին եւ շարունակում են այցելել հարազատները, ընկերները, նրան ճանաչողները: Ժողովրդի սիրուն արժանացած այս կինն անցել էր կյանքի բոլոր ճանապարհներով. բանվորից տնօրեն, ՀԽՍՀ շրջանային պատգամավորից նախկին միութենական` ԽՍՀՄ պատգամավոր, անկախ Հայաստանի ԱԺ պատգամավոր, քաղաքական գործիչ: Գ.

Արթուր Ալեքսանյանն ու Կարեն Ասլանյանը հաղթանակով մեկնարկեցին ԱԱ-ում

Նուր-Սուլթանում այսօր հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրն է: Հայաստaնից գորգ մտած երեք ըմբիշներից երկուսը հաղթանակով սկսեցին պայքարը: 97 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը առավելության հասավ բելառուս Ալեքսանդր Գրաբովիչի նկատմամբ, իսկ Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգում բացահայտ առավելությամբ հաղթեց տաջիկ Մուբինժոն Ահմեդովին: Պարտություն կրեց 87 կգ քաշային Արթուր Շահինյանը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սամուել Սեւյանը դուրս մնաց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթից

ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող հայ գրոսմայստեր Սամուել Սեւյանը դուրս մնաց Խանտի-Մանսիյսկում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունից: Առաջին շրջանում նորվեգացի Տարի Արյանին պայքարից դուրս թողնելուց հետո երիտասարդ գրոսմայստերը 1/32 եզրափակչում հանդիպեց Ռուսաստանի ուժեղագույն շախմատիստներից աշխարհի թագի նախկին հավակնորդ Սերգեյ Կարյակինին ու երկու պարտիայում պարտվեց:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի երրորդ շրջանում է

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Ուդմուրտիայի մայրաքաղաքում ընթացող շախմատի ՖԻԴԵ-ի  աշխարհի գավաթի խաղարկությունում ընթանում է առաջ: Երկրորդ շրջանում Արոնյանը 1,5:0,5 հաշվով հաղթեց իրանցի գրոսմայստեր Պարհամ Մաքսուդլուին ու պայքարը կշարունակի երրորդ շրջանում: Սերգեյ Մովսեսյանը երկու ոչ-ոքի է արել չինացի Դին Լիրենի հետ: Այսօր թայ-բրեքում հայտնի կդառնա, թե նրանցից ով կլքի պայքարը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռկմամբ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 15:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի 9 հարկանի շենքերից մեկի բնակարաններից մեկում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռկմամբ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Փարամազի փողոցի թիվ 42 շենքի բնակարաններից մեկում այրվում է գազի

Հաղթանակներ՝ բռնցքամարտի  աշխարհի առաջնության վեցերորդ օրը

Եկատերինբուրգում ընթացող բռնցքամարտի աշխարհի 20-րդ առաջնության վեցերորդ օրը հաջող դասավորվեց Հայաստանի հավաքականի համար: Ռինգ մտան երեք բռնցքամարտիկներ ու բոլորն էլ հաղթանակ տարան: Պայքարը շարունակելու իրավունք վաստակեցին 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եւ 75 կգ քաշային Արման Դարչինյանը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Բարի գալուստ Մեղրաբերդ»․ մեղրի փառատոն Քարվաճառում

Արցախի հյուսիս-արևմտյան մասում՝ Թարթառ գետի ձախ ափին ժայռերի վրա հպարտ  բազմած  Քարվաճառի անմահական մեղրի մասին շատերս ենք լսել և ահա սեպտեմբերի 14-ին Նոր Շահումյանի շրջկենտրոնում` Քարվաճառում  կազմակերպված «Բարի գալուստ Մեղրաբերդ» խորագիրը կրող մեղրի փառատոնի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան Արցախի տարբեր շրջանները ներկայացնող  գունեղ տաղավարներում  համտեսելու ոչ միայն Քարվաճառի մեղրի յուրահատուկ  համն ու հոտը, մեղրից պատրաստված

Վրաերթի ենթարկված 5-ամյա տղան մահացել է․ Shamshyan.com

Shamshyan.com – Այսօր, սեպտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։50-ի սահմաններում Տեղ գյուղի բնակիչ 22-ամյա Գրիգոր Ղ․-ն իր վարած VAZ 2121 մակնիշի 35 QX 738 համարանիշի ավտոմեքենայով Տեղ գյուղի 19-րդ փողոցում վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 5-ամյա Վահե Ա․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին նրա ծնողները տեղափոխել

Արջի հարձակման ենթարկված Լեհաստանի քաղաքացին մահացել է

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության

Սլավիկ Գալստյանն ու Մալխաս Ամոյանը սփոփիչ գոտեմարտերով կպայքարեն ԱԱ բրոնզե մեդալի համար

Նուր-Սուլթանում այսօր մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամներ, 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանն ու 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը վաղը սփոփիչ գոտեմարտերում պայքարելու են բրոնզե մեդալի համար: Մաքսիմ Մանուկյանը (82 կգ) եւ Նորայր Հախոյանը (55 կգ) անմասն մնացին մեդալի համար պայքարից:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ջերմուկցիները սեպտեմբերի 20-ից հետո գործադուլներ ու դասադուլներ են անելու, եթե հաշվի չառնեն մեր պահանջները». Ամուլսարի պաշտպաններ

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը քննադատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որ ձայն չեն անում և ասաց, որ դրա պատճառը կռապաշտությունն է իրենց առաջնորդի նկատմամբ և աթոռը կորցնելու վախը:

Հայաստանն ազատ է արձակել ռուս հատուկ ջոկատայինի սպանության մեջ կասկածվողին. Rosbalt

Հայաստանի իշխանություններն ազատ են արձակել մերձմոսկովյան «Բիր Հաուզ» ռեստորանի սեփականատեր Գրիգոր Օհանյանին, որի հանդեպ Ռուսաստանը հետախուզում է հայտարարել՝ կապված ռեստորանի մոտ Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության գործի հետաքննության հետ: Rosbalt-ի փոխանցմամբ՝ քանի որ Օհանյանը Հայաստանի քաղաքացի է, հանցագործության հետ հավանական առնչությունը  պարզվելու է ոչ թե Ռուսաստանում, այլ Երևանում: Գրիգոր Օհանյանը Հայաստան է

«Ամուլսարը հանք չի դառնալու և վե′րջ». քայլերթ Երևանում

Երթի նախաձեռնողները վստահեցրին՝ սա միայն տեղացիների՝ ջերմուկցիների, գնդեվազցիների պայքարը չէ, այլ մեր ազգի որոշումն է, որ հանքը չշահագործվի:

Նման անձինք բացարձակ պատկերացում չունեն եկեղեցական կյանքի մասին․ Վահրամ քահանա Մելիքյանը՝ BBC-ի հրապարակման մասին

Ծանոթացանք ԲիԲիՍի լրատվական գործակալության՝ Հայոց Եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը։ Գնահատելով լրագրությունը, իբրև կարևոր հանրային աշխատանք, ցավում ենք այն լրագրողների համար, որոնք կողմնապահությամբ և կողմնակի շահերով առաջնորդվելով ու նպատակադրված կերպով վնաս են հասցնում Հայ Առաքելական Եկեղեցուն: Աղոթում ենք այդ անհատների համար եւ անդրադարձման պարագայում պատրաստ ենք լինելու ընդունել ու բացատրել առկա իրողությունները։ Ակնհայտ է, որ նման անձինք

Այրվել են չշահագործվող ավտոմեքենաներ

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11:09-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 25/18 հասցեի հետնամասում այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ և խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:25-ին, մարվել՝ 11:43-ին: Հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 4 և մասամբ՝ 3

Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ներկա է գտվել Գեղարքունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ Սևանի թերակղզում կազմակերպված ձկան փառատոնին: Այն անցկացվում է առաջին անգամ և կարող է դառնալ ամենամյա: Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվել են ձկնեղենից պատրաստված զանազան կերակրատեսակներ, անցկացվել են համտեսի, վաճառքի և տարբեր անվանակարգերի մրցութային արարողություններ: Տոնակատարությունն ուղեկցվել է ազգային երգ ու

«Նույն նախագիծը, եթե ներկայացնի իշխանական պատգամավորը, հաջողությամբ կարող է անցնել, իսկ ընդդիմադիրի դեպքում շաբլոն պատասխաններ են տալիս»․ Սերգեյ Բագրատյան

Սեպտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսին Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսեց խորհրդարանի երրորդ նստաշրջանի մեկնարկից, ԲՀԿ խմբակցության առաջադրած օրինագծերից, երկրի ներքաղաքական զարգացումներից և հրապարակված տնտեսական վերջին ցուցանիշներից։ Ազգային ժողովի նոր նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 9-ին օրակարգային 57 հարցով, որից 17-ը անցել են երկրորդ ընթերցման փուլ։ Սերգեյ Բագրատյանն, անդրադառնալով «Բարգավաճ Հայաստանի»  ներկայացրած  9

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներին

Սեպտեմբերի 14-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Գի Տեսսյեին, Վալերի Բուայեին, Գիյոմ Կասպարյանին, Ժան Պիեռ Կուբերտաֆոնին, Պիեռ Ուզուլիասին, Մուհամեդ Լաքհիլային և Դանիել Կազարյանին: Նախարար Մնացականյանը ողջունեց ֆրանսիացի խորհրդարանականներին և երախտագիտություն հայտնեց վերջիններիս վճռականության և հետևողականության համար՝ հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման և զարգացման գործում: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամենաբարձր

Երկրաշարժ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ արևելք

Սեպտեմբերի 14-ին, տեղական ժամանակով ժամը 17:06-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:06-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 12 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի

 «Ինչ որոշում էլ կայացվի, դա կամ լինելու է ի օգուտ Հայաստանի ժողովրդի, բնության կամ այդ ամենին հակառակ»

Սեպտեմբերի 14-ին «Բլից ինֆո» մամուլի ակումբի հյուրերն էին փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը և աշխարհագրագետ, Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը։ Ասուլիսի ընթացքում հյուրերը խոսեցին Ամուլսարի իրավական հիմնավորումների մասին, ըստ որոնց արգելվում է հանքի շահագործումը։ Անդրադառնալով իրավական խախտումներին՝ Նազելի Վարդանյանը նշեց, որ համաձայն սանիտարահամաճարակային անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի՝ այսպիսի ծրագրերը պետք է անցնեն

Ով է աստծո նման (վիպակ)

Սկիզբը կարող եք կարդալ այստեղ՝ ԳԼՈՒԽ 1, ԳԼՈՒԽ 2, ԳԼՈՒԽ 3, ԳԼՈՒԽ 4, ԳԼՈՒԽ 5, ԳԼՈՒԽ 6, ԳԼՈՒԽ 7, ԳԼՈՒԽ 8, ԳԼՈՒԽ 9, ԳԼՈՒԽ 10, ԳԼՈՒԽ 11, ԳԼՈՒԽ 12, ԳԼՈՒԽ 13 ԳԼՈՒԽ 14 Մարիխուանա Ամռան զովաշունչ զեփյուռն էր թևածում Նյու Յորքի վողոցներում, իսկ էլեկտրական լույսերի հեղեղը կուրացնում էր՝ գիշերային կյանքի վայելքներ գովազդելով։ Ալեքսանդր Գոմեսը քայլում էր «Three

Արագած լեռան վրա Լեհաստանի Հանրապետության երկու քաղաքացի ենթարկվել են արջի հարձակման

Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Ժ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և իր ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի

9 բալանոց տուգանքի համակարգի միավորները երկու անգամ սպառելուց հետո վարորդը կզրկվի երթևեկության իրավունքից

Սեպտեմբերի 14-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության հրավիրած ասուլիսին հ/կ-ի նախագահ Տիգրան Քեյանը խոսեց ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրման մասին։ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծով նախատեսվում է վարորդական վկայական ստանալու օրվանից մեկ տարի ժամկետով անձին տրամադրել 9 միավոր, որը նախատեսված է 100 վարչական խախտումից քսանի համար, ինչն էլ կնվազեցնի գումարային

33-ամյա տղամարդը կանգուն ծառ է հատել

Սեպտեմբերի 13-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Վանաձոր-Ալավերդի ճանապարհին՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով ստուգման են ենթարկել Դսեղ գյուղում ապրող 33-ամյա մի տղամարդու «ԻԺ-21251» մակնիշի ավտոմեքենան, որը բեռնված է եղել մոտ  փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ փայտանյութը պատրաստել է

«Դուխով եղեք, թասիբով եղեք, կհանդիպենք Երևանում». ավտոերթ Ջերմուկից դեպի Երևան՝ ի պաշտպանություն Ամուլսարի

Ամուլսարի պահապանները հայտարարեցին՝ որ վայրկյանին կառավարությունը կլեգիտիմացնի Ամուլսարի փրկության՝ մեր որոշումը, հենց այդ վայրկյանից այլևս մենք փողոց դուրս չենք գա:

Մանսուրյանական անզուգական երեկո Գյումրու «Սև Բերդ» ամրոցում․ ներկա էին նաև վարչապետի կինն ու Երևանի քաղաքապետը (Ֆոտոշարք)

Երեկ երեկոյան Գյումրու «Սև Բերդ» ամրոցում տեղի ունեցավ հանճարեղ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգը, որն ուղեկցվեց սիրված ֆիլմերից որոշ դրվագների ցուցադրմամբ։ Մաեստրոյի 80-ամյակը լրացել էր հունվարի 27-ին, այն նշվեց հոբելյանական համերգներով, որոնք անցկացվեցին թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Հայաստանում մեկնարկը տրվեց Արցախից ու ամփոփվեց կոմպոզիտորի հարազատ քաղաքում՝ Գյումրիում։ Մանսուրյանական չքնաղ մեղեդիներն ունկնդրելու էին եկել  ոչ

Լեհվազ գյուղի անտառի հրդեհը բռնկվել է խորովածի համար կրակ վառելիս անզգույշ վարվելու հետևանքով

Օրերս Մեղրու հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանության Մեղրիի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լեհվազ գյուղից Վահրավար տանող ճանապարհի աջ կողմում գտնվող անտառային հատվածում հրդեհ է բռնկվել։ Հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցել են նաև Մեղրիի ոստիկանները, մեկ օր տևեցին։ Բացի անտառային յոթ հեկտար հրդեհված տարածքից հրդեհվել էին նաև համայնքի երկու բնակչի հողամասերը։ Նախնական հաշվարկով՝ սեփականատերերին պատճառվել է 700 հազար

Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Իջևանի համայնքապետարանի աշխատակազմին, համայնքի ավագանու անդամներին և համայնքային ենթակայության կառույցների պատասխանատուներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանին։ Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում նախարար Սուրեն Պապիկյանը նկատել է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի նշանակմամբ Իջևանում այսօր կարևոր փուլի մեկնարկ է տրվում` պայմանավորված համայնքում առաջիկայում սպասվող բաց

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 17-ի գիշերը, 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը, 16-ի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930