Օրվա լրահոսը

Ճգնաժամը եւ սարը

«Ոչ ոք այնպես անհույս ստրկացված չէ, որքան նրանք, որ սխալմամբ կարծում են, թե ազատ են»: Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե դեկտեմբերի 20, 2020 թվական Աշխարհում արդեն մի քանի ամիս է, ինչ սկսվել է հերթական ֆինանսատնտեսական ճգնաժամը: Շատերը հիշում են նախորդի` 2008-2010-ի ժամանակները` հուսալով, որ այս մեկը գոնե ավելի երկար չի տեւի: Գործազրկությունն աճում է, անշարժ գույքի

Jazz Versions of Classical Music համերգն այնքան ջերմ ընդունվեց, որ չի բացառվում՝ նվագախումբը ևս մեկ անգամ այն ներկայացնի ունկնդրին

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ հնչեցին Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Գրիգի, Գերշվինի, Պիացոլայի, Կոմիտասի, Խաչատրյանի, Բաբաջանյանի և այլ կոմպոզիտորների գործերի ջազային տարբերակները՝  նոր և ինքնատիպ մոտեցմամբ:

«Հայաստանը երկար ժամանակ է՝ մեր սրտում է». Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահ

Սա մեզ համար հնարավորություն է՝ նրանց ավելի մոտիկից ճանաչել, իսկ նրանց միջոցով մենք հասկանում ենք մեր սեփական մշակույթը»,- նշել է Քուվեյթի շեյխուհին:

«Ոտնձգություն՝ ՍԴ-ի ինքնավարության դեմ». Արարատ Միրզոյանի արտահերթ ելույթը՝ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ որոշման մասին

Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական կուսակցության կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահ նշանակելուն, ինչպես նաեւ ոտնձգություն ՍԴ-ի ինքնավարության դեմ: Ես կարծում եմ, որ ՀՀ ԱԺ-ն, որպես ՀՀ ժողովրդի օրինական եւ լեգիտիմ ներկայացուցիչ եւ առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր դիրքորոշումը պետք է արտահայտի վերը նշված իրավիճակի վերաբերյալ:

«Երիտասարդական Ավրորա» նախագծին մասնակցող «Միացյալ աշխարհի քոլեջների» հայտերից եզրափակիչ փուլ է անցել երեք նախագիծ

«Երիտասարդական Ավրորա» նախագծին մասնակցող «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի ուսանողների տասնյակ հայտերից եզրափակիչ փուլ է անցել երեք նախագիծ. «Անծուխ խոհանոցներ» ՝ UWC Արեւելյան Աֆրիկայից, «Թանկարժեք պլաստիկ» ՝ UWC Փիրսոն քոլեջից եւ «Երիտասարդ ձայներ» ՝ UWC Ատլանտիկ քոլեջից: Շնորհավորում ենք երեք թիմերին, որոնք պատրաստվում են իրենց նախագծերը ներկայացնել հոկտեմբերի 18-ին` Հայաստանում կայանալիք «Ավրորա»

Ալեքսիս Օհանյանը ելույթ կունենա իր «Առանց թույլտվության» բեսթսելերի հայերեն թարգմանության շնորհանդեսին

Ալեքսիս Օհանյանը հպարտանում է իր հայկական արմատներով և պատրաստ է ամեն կերպ աջակցել Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, և ոչ միայն:

«Պետությունը մոտ 5000 դրամ տուգանքի վերադարձման համար ծախսում է մոտ 70 հազար դրամ, սա բյուջետային միջոցների վատնում է». Վլադիմիր Վարդանյան

Բաղդասարյանի խոսքով՝ «Մի գործով, երբ ես գնացել էի Վարչական դատարան, որպեսզի բողոքարկեի, նիստ էր նշանակված, ինձ ասացին՝ պարոն Բաղդասարյան, դու մի տարի շուտ ես եկել, նիստը նշանակել ենք հաջորդ տարի այս օրը: Պատկերացրեք մի վարչական ակտ, որը պետք է բողոքարկես, պետավտոտեսուչը քեզ տուգանել է 4000 դրամ, բայց դու պետք է սպասես 3-4 տարի, որ այդ հարցի պատասխանը ստանաս»:

Առաջ՝ առանց մենամարտերի

Ադրիան Թիլմանը, չէր ներկայացել մենամարտին, ինչի հետեւանքով հաղթանակը շնորհվեց հայ բռնցքամարտիկին:

«Մենակ չեմ» ֆիլմը երկրորդ մրցանակային տեղ է գրավել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում

Կարին Հովհաննիսյանի «Մենակ չեմ» ֆիլմը առաջին մրցանակ է ստացել (երկրորդ մրցանակային տեղ է գրավել) Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում: Շնորհավորում եմ: Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆ ՀՀ վարչապետ  

Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի անդամները նշել են, որ անկախ Բաքվի սպառնալիքներից` շարունակելու են այցելել Արցախ

Գի Տեսիենը նշել է, որ իրենց համար կարեւոր է տեղում տեսնել, թե ինչպես է ապրում Արցախի ժողովուրդը: «Մեզ համար կարեւոր էր տեսնել այս փոքրիկ երկրի առաջընթացը: Մարդկանց հետ խոսելիս վկայություններ ստացանք, որ նրանք ուզում են խաղաղ ապրել իրենց հողի վրա՝ ամուր սահմաններով եւ նույնիսկ դրա համար պատրաստ են մեռնել: Եվ սա մեզ համար լսելի է, ամբողջովին ընկալելի է»,- ասել է Տեսիենը:

Սուրենավան գյուղի տարածքում բախվել են բեռնատար ու ավտոմեքենա, որի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են

ՃՏՊ-ի հետևանքով ամբողջությամբ այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը:

Ադրբեջանցի ընդդիմադիր գործչին սկզբից սպառնացել են «գամել», հետո առևանգել են և դատապարտել 30-օրյա կալանքի. jam-news.net

Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստի հերթական կալանքը

Լեւոն Արոնյանը աշխարհի գավաթում մնաց առանց հայրենակիցների

Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը Խանտի-Մանսիյսկում ընթացող ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկությունում մնաց առանց հայրենակիցների: Առաջին շրջանի ավարտին պայքարը լքեցին Արման Փաշիկյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ երկրորդում թայ-բրեքից հետո նրանց միացավ Սերգեյ Մովսեսյանը: Խանտի-Մանսիյսկում էին նաեւ Բրազիլիան ներկայացնող Գիրիգոր Սեւագ Մխիթարյանն ու ԱՄՆ- ի դրոշի ներքո հանդես եկող Սամուել Սեւյանը, սակայն նրանք նույնպես հրաժեշտ են տվել

«Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Կարինա Իգնատյանը

Հաղթողը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում։ 

Այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել հանրահայտ Ալ-Սաբահ հավաքածուի նմուշների ցուցադրությունը Երևանում կազմակերպելու վերաբերյալ

Ալ-Սաբահ հավաքածուն ներառում է արվեստի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ եզակի ձեռագրեր, գորգեր, թանկարժեք զարդեր, կերամիկական և մետաղական, փայտից ու ապակուց պատրաստված աշխատանքներ: Հավաքածուի ավելի քան 30 հազար նմուշները ներկայացնում են տարբեր երկրների և ժամանակագրական տարբեր շրջանների մշակույթն ու արվեստը։

Սա ենք (պոեմ)

1-ին մասը՝ այստեղ։ Եթե հնարքով մի միջոց լիներ, Չափելու մարդու ագահությունը, Եվ որպես չափման սկիզբ ընտրվեր, Առաջին մարդու ծննդյան պահը, Մեկ է` մարդկության վերջին վայրկյանը, Չէր բավարարի` գոնե մոտավոր, Նշել ավարտը այդ հրեշավոր, Աշխարհ կործանող` անպատիվ ախտի: Ժամանակն այնքան տկարացել է, Որ հույսը արդեն ծաղրում է նրան… Ի՞նչ արդարացում, երբ մարդն անզոր է, Ոճիրից փրկել

Երբ խաբեությունը բացահայտվում է (մաս 2)

Սկիզբը՝ այստեղ։ Իհարկե, այս բոլորից հետո, Փայլակը բավականին աշխատանք կատարեց, նույնիսկ խաղալով պայմանական գումարի վրա, շահած դուրս եկավ և դրանից հետո միայն նամակով դիմեց Լանային: Փայլակ-Բարև Ձեզ. Ես գրեթե պատրաստ եմ սկսել իրական խաղը, փորձել եմ պայմանականի վրա և շահած եմ դուրս եկել, իհարկե, իրական խաղի ընթացքում կշարունակեմ զարգացնել իմ ունակությունները, բայց ունեմ մեկ հարց,

Առողջ սննդի առողջ այբուբենը․ սովորում ենք ճիշտ համադրել վիտամիններն ու հանքանյութերը

Մեր օրգանիզմը նման է քիմիական ֆաբրիկայի, որտեղ միաժամանակ տարբեր գործընթացներ են կատարվում։ Այդ գործընթացների համար անհրաժեշտ են ամենատարբեր տարրեր, որոնք օրգանիզմը ստանում է «դրսից»՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ ու հանքանյութեր։ Ո՞ր վիտամիններն ու հանքանյութերն են ավելի լավ համադրվում իրար հետ՝ նպաստելով օրգանիզմի առողջությանն ու երկարակեցությանը։ Որպեսզի բոլոր այս տարրերը յուրացվեն և արդյունավետորեն օգտագործվեն օրգանիզմի կողմից, անհրաժեշտ է իմանալ, թե այդ նյութերից որոնք են

Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում առաջին իսկ խաղում գոլի հեղինակ դարձավ

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի «A » սերիայում նորամուտը նշանավորեց գոլով ու նպաստեց իր նոր թիմի՝ «Ռոմայի», առաջին հաղթանակին: Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Սասուոլոյի» դարպասը գրավեց 22-րդ րոպեին՝ հաշիվը դարձնելով 3:0: Ի վերջո, «Ռոման» հաղթեց 4:2 հաշվով եւ տոնելով առաջին հաղթանակը՝  5 միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացավ 7-րդ հորիզոնական:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Ադրբեջանի շուկայի համար նախատեսված սմարթֆոնները հայտնվել են հայկական շուկայում. «Հետք»

Ադրբեջանի շուկայի համար նախատեսված «Samsung» ապրանքանիշի սմարթֆոնները հայտնվել են հայկական շուկայում, ընդ որում՝ դրանք մեկ-երկու հատ չեն, այլ մի քանի հարյուր, անգամ հազարին մոտ: Այս մասին մեզ հետ զրույցում հայտնել է համակարգչային, թվային ու ցանցային սրահներից մեկի հիմնադիր Ներսես Ավդալյանը՝ նախապես շեշտելով, որ այս պատմության մեջ մրցակցության ենթատեքստ փնտրել պետք չէ, իրենք ունեն իրենց գնորդները:

Ըստ Արման Բաբաջանյանի՝ փորձ է արվում կոծկել հանցագործությունը․ ոստիկանությունը պարզաբանում է

Քիչ առաջ այցելեցի օրեր առաջ զինված մահափորձի ենթարկված Անդրանիկ Հակոբյանին։ Սույն թվականի սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Շինարարներ 25 հասցեում գտնվող VTB բանկի մոտ՝ Անդրանիկ Հակոբյանի տան հարակից բակում, Սևակ Սերոբյանի (ծնված 02.08.87թ.-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում) գլխավորությամբ՝ 5 հոգով հարձակվել են Անդրանիկ Հակոբյանի վրա և սառը զենքի՝ երկաթյա կաստետի կիրառմամբ՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցրել

Հանրապետության նախագահը` պետության խորհրդանիշ

Ցավ ու վիրավորանք ես ապրում, որ երկրիդ նախագահը բանտում է. ոչ թե չես ուզում հավատալ, որ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը մեղավոր են, նույնիսկ հանցավոր` հայրենիքի այսքան չլուծված խնդիրների` դատաիրավական, սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական քաոսի համար, այլ որովհետև երկրի նախագահը պետության խորհրդանիշ է, թերևս` պատիվն ու պարծանքը: Պետության խորհրդանիշը չպետք է այսքան վարկաբեկված, նույնիսկ հանցապարտ լինի.

Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ ներկա է եղել Սըր Անդրաշ Շիֆի մենահամերգին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է եղել Սըր Անդրաշ Շիֆի (դաշնամուր) մենահամերգին: Համերգին ներկա էին նաև տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստանում գտնվող Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի տնօրեն Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը և նրա գլխավորած պատվիրակության անդամները:    ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ

 Քամել Ալ-Աբդուլ Ջալիլ. «Ոգեւորված ենք ՀՀ նախագահի հետ հանդիպումով»

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Քուվեյթի շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի հետ  Հայաստան ժամանած պատվիրակության կազմում է նաեւ Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ գրականության ազգային խորհրդի  գլխավոր քարտուղար (տեղի մշակույթի նախարարը) Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե համագործակցության ինչ եզրեր է տեսնում Մատենադարանի եւ ընդհանրապես Հայաստանի հետ: Քուվեյթի մշակույթի, արվեստի եւ գրականության ազգային խորհրդի

Քուվեյթի շեյխուհի. «Հայաստանը փոքրիկ, բայց ինքնատիպ ու գեղեցիկ երկիր է»

Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը, որը Հայաստան է ժամանել ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով, ի թիվս այլ վայրերի, այցելեց Մատենադարան, Գաֆեսճյան թանգարան եւ Հայաստանի ազգային պատկերասրահ: Նունե Սարգսյանն ասաց, որ ինչպես մյուս երկրների, այնպես էլ Քուվեյթի հետ Հայաստանը շահագրգիռ է ունենալ մշակութային կապեր:

Սլավիկ Գալստյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Նուր-Սուլթանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն առաջին մեդալը նվաճեց: Սլավիկ Գալստյանը ոչ օլիմպիական 63 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 7-5 հաշվով հաղթեց Իրանը ներկայացնող Մեյսամ Քարամալ Դալխանիին ու բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճան:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Սեպտեմբերի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 17-ի գիշերը, 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-18-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 15-ին՝ երեկոյան ժամերին, 16-ի գիշերը սպասվում է անձրև

Սահմանադրագետ․ Առավել ընդունելի է ՍԴ-ի պատճառաբանված որոշումը․ «Ա1+»

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի և դրա հիման վրա ՍԴ ամբողջական որոշման կապակցությամբ ՍԴ դատավորներ՝ Ֆելիքս Թոխյանի և Արման Դիլանյանի հատուկ կարծիքները: Դատավորների կարծիքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Ա1+»-ը կապ հաստատեց  Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համահիմնադիր, գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ: ՍԴ որոշման մասին «Ինչպես գիտենք Քրեական դատավարության 35-րդ «Քրեական գործի վարույթը

Սերժ Սարգսյանն իր վշտակցությունն է հայտնել Արամ Ա Վեհափառ Հայրապետին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ և  ցավակցել նրան` մոր` Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ: Սերժ Սարգսյանն իր խորին վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել Արամ Ա Վեհափառ Հայրապետին, նշել, որ իր ընտանիքի հետ միասին աղոթում է մեծահարգ տիկին Լուսին Քեշիշյանի ազնիվ հոգու հանգստության և խաղաղության

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Արամ Ա Կաթողիկոսին՝ մոր մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին՝ մոր՝ Լուսին Քեշիշյանի մահվան կապակցությամբ։ Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Վեհափառ Տեր, խոր ցավով տեղեկացա Ձեր մայրիկի՝ տիկին Լուսինի մահվան մասին։ Ապրելով հայրենիքից հեռու՝ տիկին Լուսինն ընտանիքում պահպանել է ազգային արժեքներն ու հայ ընտանիքի ավանդույթները։ Վեհափառ Տեր, դրա վառ վկայությունն է Սփյուռքում հայապահպանությանը,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930