Օրվա լրահոսը

Առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

«Անկախության հռչակագրի հարցը դեռ չի քննարկվել»․ Սրբուհի Գալյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Անդրադառնալով ադրբեջանական այն քաղաքականությանը, որ Հայաստանի տարածքը այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան» են անվանում, Սրբուհի Գալյանն ասաց․ «Իրենց խնդիրն է, ինչ ուզում են, կարող են անել»։

Երբ շատ երկրներ վերադառնում են զորակոչին, ավելացնում բանակի թվաքանակը և ընդլայնում պաշտպանական բյուջեները, Հայաստանի կառավարությունը ընտրում է դրա կրճատման և թուլացման տարբերակը

 Հենակետ վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ՖԲ գրառումը. Պարտադիր զինվորական ծառայությունը մեկուկես տարի դարձնելու մասով Աշխարհում աճող անորոշության և վտանգների պայմաններում բազմաթիվ երկրներ սկսել են վերանայել իրենց պաշտպանական քաղաքականությունը։ Եթե մի քանի տարի առաջ թվում էր, թե պարտադիր զինծառայության համակարգերը աստիճանաբար անցնում են պատմության գիրկը, ապա այսօր նույն պետությունները վերադառնում են «հին» մոդելին։ Պատճառը շատ

«Հաճախ ինձ դատապարտում, ասում եմ՝ Ալեն, էդ բանը չպետք է անեիր, այստեղ չգիտեմ՝ ինչ պետք է անեմ»․ Ալեն Սիմոնյանը՝ Թագուհի Թովմասյանի հետ կապված՝ Արթուր Հովհաննիսյանի հայտարարությունների առիթով

Ալեն Սիմոնյան․ «Լուրջ չեմ համարում ԱԺ պատգամավորին որևէ տեսակի ստուգման ենթարկելը․ դրա իրավունքը օրենսդրությամբ չունեմ»։

Ըստ քաղաքապետարանի՝ խցանումները նվազել են 13,3 եւ նույնիսկ՝ 25,7 տոկոսով

Երեւանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ Երթևեկության կազմակերպման վերջին փոփոխություններն ու հանրակթական դպրոցներում և հաստատություններում դասաժամերի մեկնարկի փոփոխությունը դրական ազդեցություն են ունեցել խցանումների մակարդակի վրա. միջինացված տվյալներով՝ առավելագույն դանդաղեցման պարագայում խցանումները նվազել են 13․3 տոկոսով, իսկ միջին դանդաղեցման դեպքում՝ 25․7 տոկոսով։

«Ես մինչ օրս որեւէ դժգոհության առիթ չեմ տվել եւ չեմ լսել որեւէ դժգոհություն իմ հասցեին»․ Սրբուհի Գալյանը՝ իր հնարավոր պաշտոնանկության մասին

«Ոչ վաղ անցյալում քննարկվել է թմրանյութերի թեստեր տալու պարտականության սահմանումը մի շարք պաշտոնատար անձանց պարագայում, ինչին ես անձամբ դեմ չեմ»։

Աշխարհի առաջնությանը Հայաստանից կմասնակցի ազատ ոճային հինգ ըմբիշ

Աշխարհի առաջնության մեդալների համար կպայքարեն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 61 կգ՝ Մանվել Խնձրցյանը, 65 կգ՝ Վազգեն Թեւանյանը, 70 կգ՝ Արման Անդրեասյանը եւ 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը:

Արդարությունը հնարավոր չէ հավերժ թաքցնել

7,5 տարի է՝ մարդը կալանավոր է: Սա խոշտանգում է:

«Բա մենք մարդ չենք սպանե՞լ․ իրենց վերքերն էլ են թարմ»․ Ալեն Սիմոնյանը՝ ադրբեջանցիների մասին

Ալեն Սիմոնյանը այդպես էլ չկարողացավ պատասխանել՝ ինչպե՞ս է կազմակերպվելու հայերի անխոչընդոտ անցումը Ադրբեջանի տարածքով ու նշեց․ «Շատ կարճ ժամանակահատվածում հայերը և ադրբեջանցիներն առևտուր են անելու իրար հետ։ Ունենալու ենք հայ-ադրբեջանական միասնական շուկա, մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքվի և մնացած քաղաքների շուկաներում»։

Ոսկեվազի լավաշի արտադրամասի արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Տիգրան Հակոբյանին պատկանող լավաշի արտադրամասի արտադրական գործունեությունը (Արագածոտնի մարզ, համայնք Ոսկեվազ): Հիմքը ՍԱՏՄ Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման արդյունքներն են: Արձանագրվել է, որ լավաշի այդ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ սահմանված նորմերի բազմաթիվ խախտումներով: Մասնավորապես՝ ► չեն բացառվել առաստաղների վրա կեղտի կուտակումները, մասնիկները թափվելու

Ծանրամարտի ԱԱ-ում Հայաստանը կներկայացնի վեց տղա եւ մեկ աղջիկ

Կանանց մրցակցությունում մենք կտեսնենք միայն 77 կգ քաշային Աննա Ամրոյանին:

Ինչո՞ւ են ձերբակալել Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին․ քննչական կոմիտեի պարզաբանումը

ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4 –րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։

Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում. «Ազատություն»

Անցած շաբաթ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի պատվիրակությունները հանդիպել են երկու երկրների մերձսահմանային հատվածներում՝ Սյունիքի մարզի և Զանգելանի շրջանի հարավային մասերում, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Թե հանձնաժողովների հաջորդ հանդիպումը ե՞րբ, որտե՞ղ ու ի՞նչ օրակարգով է նախատեսված, փոխվարչապետի գրասենյակից հստակ չեն արձագանքել՝ նշելով միայն, որ սա դեռ քննարկման փուլում է:

Իրավական հարցերի պատասխանները` հարց-պատասխան ձեւաչափով

Սահմանադրական հետազոտությունների կենտրոնը հրատարակել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների սեղանի գիրք» ձեռնարկ, որն առաքվել է նաեւ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։ Կենտրոնի էջից տեղեկանում ենք, որ ձեռնարկը ներառում է ուսումնասիրության մեկ տարվա ընթացքում մեր հայրենակիցների կողմից բարձրացված գրեթե բոլոր իրավական հարցերի պատասխանները՝ հարց-պատասխան ձեւաչափով: Ձեռնարկից կարող ենք տեղեկանալ անձի սահմանադրաիրավական կարգավիճակին վերաբերող հարցերից մինչեւ սոցիալ-տնտեսական,

Այս հարցում էլ Ալիևը իր ուզածին հասավ. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի տելեգրամյան ալիքի գրառումը. Մի ամիս է գոռում եմ, որ Ադրբեջանին տրված միջանցքում ՀՀ սահմանապահը չի ստուգելու Ադրբեջանի քաղաքացիներին և բեռները… շատերը փորձում էին վիճարկել դա: Երեկ Փաշինյանը ԱԺ-ում հաստատեց ասածս՝ հայտարարելով, որ բազմաթիվ երկրներում այդ երկրների սահմանապահները չեն ստուգում իրենց երկիր մտնող անձանց անձնագրերը, դա ստուգում է սարքը։ Այս

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնող հանցավոր խմբի անդամները կատարել են 29 մլն դրամի փողերի լվացում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն 2021 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված

Էրդողանը քայլ կանի՞

Վաշինգտոնյան փաստաթղթերի ստորագրումից հետո Անկարայի հերթն է` ցույց տալու, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը կանգնած չէ

Մանկավարժները չեն ցանկանում օղակ լինել օրվա իշխանության ու դասարանի ծնողների միջեւ. Կրթության փորձագետ

Դրանցից մեկը ուսուցիչների վրա լրացուցիչ ծանրաբեռնվածությունն է՝ չնչին վարձատրության դիմաց: Նման խնդիր կա դասղեկության պարագայում, դասղեկը ստիպված է ձեւական շատ փաստաթղթեր կազմել, լրացնել, հաշվետվություններ ներկայացնել, երեխաների հետ անընդհատ հանդիպումներ ունենալ, ծնողներին հավաքել, դպրոցի տնօրենին զեկուցել եւ այլն: Եվ այս ամբողջի դիմաց, ուսուցիչների խոսքով չնչին վարձատրություն է

ԱՄՆ-ում սպանվել է Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակից Չարլի Քիրկը

Նկատենք, որ Քիրկը հայտնի էր իր հակաուկրաինական դիրքորոշմամբ, Զելենսկուն համարում էր ԿՀՎ-ի գործակալ, համարում էր, որ Ղրիմը ռուսական է եւ այլն:

«Մի հատ հոգեբանի մոտ պայմանավորվեմ՝ գնացեք խոսեք, մի քիչ թոթափվեք, նոր կյանք ստացեք»․ Աննա Գրիգորյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

«Ես դավաճանությունը ծանր եմ տանում»,- արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը։ «Ես էլ այնքան ծանր եմ տանում, որ մի վայրկյան դավաճանների խմբում մնալն ինձ համար ուղղակի արժանապատվության հարց էր»,- պատասխանեց Աննա Գրիգորյանը՝ հավելելով, որ հոգեբանի իր առաջարկն ուժի մեջ է․ «Գնացեք, երկար-բարակ պատմեք։ Հասկանում եմ՝ ջրին պատմելը չի օգնել, միգուցե հոգեբանին պատմելը շատ օգտակար կլինի Ձեր կյանքում»։

Ձերբակալել են Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակին

Ոստիկանությունից պարզաբանեցին, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է քննիչի որոշմամբ

5 ճշմարտություն, որ մեզանից ամեն գնով թաքցնելու կամ քողարկելու են կեղծ խաղաղության մասին անվերջ ելույթներով առաջիկա 10 ամիսներին. թյուրքագետ

Պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան ալիքի գրառումը. 1. Ադրբեջանը զինվում է աննկարագրելի մեծ, շատ մեծ ծավալներով։ Միայն բաց աղբյուրների ուսումնասիրությունը բավական է տեսնելու համար, որ Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում պատրաստվել ոչ թե խաղաղ ապրելու, այլ նոր հարձակումների։ 2. Ադրբեջանը ամրացնում է ՀՀ ինքնիշխան տարածքում (Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիք) գրաված հատվածներում իր ռազմական դիրքերը։

Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականների կարիքները հասցեագրելու և նրանց աջակցելու համար Հայաստանի տարածքում կգործեն 4 համայնքային խորհուրդներ

Համայնքային խորհուրդներն ստեղծվում են Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում՝ Փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից: Սեպտեմբերի սկզբին մեկնարկել է փախստականների համայնքային խորհուրդների ձևավորման գործընթացը։ Չորս համայնքային խորհուրդները կգործեն Երևանում, Եղեգնաձորում, Գյումրիում և Դիլիջանում՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար լայն աշխարհագրական ծածկույթ: Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն

Հայաստանի գոյատեւման դոկտրին

Հայաստանի գոյատեւման ճանապարհը նեղ է, բայց իրական։ Այն առաջին հերթին կախված է Սյունիքի ոչ-գերիշխան միջանցքի բացառումից: Առաջիկա հնգամյակը և տասնամյակը վճռորոշ են: Եթե Հայաստանը կանխի միջանցքի ստեղծումը և ամրապնդի իր ինքնիշխանությունը ասիմետրիկ գործիքների, բազմակողմանի դաշինքների և պետության ու ազգի բոլոր հնարավորությունների խելամիտ կենտրոնացման միջոցով, ապա այն կարող է գոյաբանական ճգնաժամից անցնել ինքնիշխան միկրոտերության կարգավիճակի։

Պապոյան. «Հայաստանը կդառնա համաշխարհային տրանսպորտային հաբ». «Արմենպրես»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հարցազրույց է տվել «Արմենպրեսին»: Նա նշեց, որ առաջիկա օրերին Հայաստանում սպասում են տարբեր պատվիրակությունների. կլինի պատվիրակություն ամերիկյան կողմից, նաև թուրքական կողմից սպասվում է Սերդար Քըլըչի այցը, որը Թուրքիայի կառվարության հատուկ ներկայացուցիչն է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում: «Փաստացի գործնական փուլում ենք: Հայաստանի՝ տրանսպորտային հաբ դառնալն արդեն գործնական փուլում է: Մեղրիի ու

«Ի՞նչ էր տեղի ունենալու, որ ասեիք՝ ցավում եմ, Բաքվում տեղի ունեցող շինծու դատավարության համար, մեր գերիները պիտի օր առաջ վերադառնան։ Ալիեւը զանգելու էր ասեր՝ դուք ռեւանշիստներ եք»․ Քրիստինե Վարդանյանը՝ դատավորի թեկնածուներին

Սիրելի թեկնածուներ, ձեզ արգելվա՞ծ է ասել, որ գերիներ կան Բաքվի բանտում եւ շինծու դատավարություն է ընթանում։ Էդ ի՞նչ պատասխան էր, ի՞նչ է նշանակում՝ ես ՀՀ դատավոր եմ ու կաշկանդված եմ ՀՀ օրենքներով։

Ատրճանակները պահել են կնոջ և նրա անչափահաս երեխայի ուղղությամբ, ապա ատրճանակի սպառնալիքով պահանջել ոսկյա զարդեր և գումար

Երեք անձի մասով ավարտվել է Լոռու մարզում կատարված ավազակության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում երեք անձի մասով ավարտվել է ավազակության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև

Իրանի նավթի նախարարի տեղակալի հետ հանդիպմանը հետաքրքրություն են ցուցաբերել իրանական հեղուկ գազի հանդեպ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է ԻԻՀ նավթի նախարարի տեղակալ Մոհամմադ Սադեղ Ազիմիֆարին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Էդգար Զաքարյանը, ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին, ինչպես նաև ԻԻՀ-ում ՀՀ-ի առևտրական կցորդ Հայկ Նազարյանը։ Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության

Իշխանությունը բանակի կրճատումը փորձում է «ընտրաքվեի» վերածել՝ կատարելով Ադրբեջանի պահանջը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ՖԲ գրառումը. Կառավարությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2-ից 1.5 տարի դարձնելու նախագիծ, որը նախատեսված է կյանքի կոչել 2026 թվականի ամառային զորակոչից: Որպես հիմնավորում նախագծում նշված է, որ «վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր, ի դեմս՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ

Սպանիչ փաստարկ՝ «ժողովուրդն է մեզ ընտրել»

ՔՊ-ականները, ինչպես հայտնի է, աչքի չեն ընկնում լավ դաստիարակությամբ՝ կարող են ֆեյսբուքյան գրառման մեջ օգտագործել սեռական ակտը նկարագրող բառեր, կարող են առանց որեւէ պատճառի ԱԺ միջանցքում հարձակվել լրագրողների վրա, կարող են վերջին խոսքերով պիտակավորել կանանց: Դուք կասեք՝ այդ ի՞նչ մի նորություն է՝ արդյոք նման դեպքեր չե՞ն եղել անցյալում: Իհարկե, եղել են: Բայց առաջ նման վարքագծի

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031