Օրվա լրահոսը
Մեր քաղաքական դաշտի և հասարակության՝ «Նիկոլի բերած խաղաղությանը» չհավատալն օբյեկտիվ պատճառներ ունի. «ՉԻ»
Այդ մարդը բառացիորեն կրկնում է Ադրբեջանի պաշտոնական թեզերը, որովհետև Հայաստանի ընդդիմությանն ու հասարակության չհամակերպվող հատվածի՛ն է մեղադրում խաղաղությանը դեմ գնալու մեջ։ Փաստորեն՝ մեղավորը ոչ թե Ադրբեջանն է, այլ «խաղաղությունից հրաժարվող» մեր հասարակությունը։
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի մարմինը Լիբանանի դեսպանին կոչ Ուղղեց` հայ գերիներու հարցը արծարծելու ՄԱԿ-ի Մարդու իրաւունքներու խորհուրդի նիստին. «Ազդակ»
Հայ դատի մարմինը դեսպանին ուշադրութեան յանձնեց պարագան այդ գերիներուն մէջ եղող Լիբանանի քաղաքացի Վիգէն Իւլճեքեանին, որ մայիս 2025-էն ի վեր հացադուլի դիմած է` իբրեւ բողոք իր կալանքի ապօրինութեան ու անմարդկային պայմաններուն դէմ:
Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է կատարել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 11-ի որոշմամբ Արսեն Ղարիբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ: Համապատասխան որոշումներով` Նիկոլ Փաշինյանն ազատել է Վարդան Կոստանյանին` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնից, իսկ Սամվել Մուրադյանին` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
«Շարունակում են ջարդել դատական համակարգի ողնաշարը». Ժաննա Ալեքսանյան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Այսօր Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրված Արմեն Դանիելյանը Վերաքննիչ դատարանի այն դատավորներից մեկն է, որը Մատաղիսի գործով 3 անմեղ զինծառայողներին 2006թ․ դատապարտեց ցմահ ազատազրկման։ Սա կենսագրություն է։ Մեր համառ պայքարը անմեղների ազատության համար արդյունք տվեց Վճռաբեկ դատարանում,՝ քրեական պալատի նախագահ Մհեր Խաչատրյանի և մյուսս դատավորների շնորհիվ, որոնք մանրամասն ուսումնասիրել էին քրեական
ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստում Փաշինյանը հանդես է եկել զեկույցով
Քննարկվել են Կուսակցության 7-րդ Համաժողովի օրակարգին առնչվող հարցեր
Վրաստանի քաղաքացու կալանավորումը՝ վարձկանության մեղադրանքով հանձնելու նպատակով բավականին մեծ մարտահրավեր է ՀՀ իրավական, դատական համակարգի համար. Աննա Մելիքյան
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանը գրում է. «Վրաստանի քաղաքացու կալանավորումը՝ վարձկանության մեղադրանքով հանձնելու նպատակով բավականին մեծ մարտահրավեր է ՀՀ իրավական/դատական համակարգի համար։ Նախ, պետք է արագ կողմնորոշվեն, թե արդյո՞ք համարում են Դոնեցկի դատարանը Եվրոպական կոնվենցիայի և Ժնևի IV կոնվենցիայի իմաստով պատշաճ դատարան։ Դրանով պայմանավորված էլ՝ հի՞մք է այդ դատարանի
Կարեն Սեդրակյանն ազատվել է ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից
Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կարեն Սեդրակյանը ջրային կոմիտեի նախագահ էր նշանակվել 2025-ի մայիսին։
«Ընդդիմությունը ոչ թե աղետի լուծում է, այլ աղետի մաս». Դավիթ Շահնազարյան
Քաղաքական գործիչ, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը Factor TV-ի հետ զրույցում խոսել է Լեհաստանի օդային տարածք ռուսական ԱԹՍ-ների ներխուժման, դրա քաղաքական պատճառները, ՌԴ-ի կողմից ՆԱՏՕ-ի կարմիր գծերը շոշափելու տրամաբանության, ԱՄՆ-ի վարչակազմի կողմից ՌԴ-ի ուղղությամբ հնարավոր քայլերի, Ուկրաինային ռազմական աջակցության ծավալների մեծացման հավանականության, ինչպես նաև խոշոր աշխարհաքաղաքական ուժերի՝ Հարավային Կովկասում մրցակցության, «Թրամփի ուղու ստեղծման» և առկա
Երևանում թալանել են հայտնի գործարար, «Սպիտակ տնակ» ՍՊԸ- հիմնադրի տունը․ տարել են մեծ քանակի ոսկյա զարդեր, խոշոր չափի գումար, թանկարժեք ժամացույց. shamshyan.com
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 6-ին խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20- ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք թալանել են Երևանի բնակիչ 61-ամյա Ստեփան Ախոյանի տունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել
Կապանի միջնաբերդում 5-րդ դարի եկեղեցի է հայտնաբերվել
Պատմական Սյունիքի մայրաքաղաքի միջնաբերդում գտնվող արքայական դղյակի տարածքում դեռևս անցյալ տարվանից սկսած պեղումների շնորհիվ հայտնաբերվել է 5-7-րդ դարերի բազիլիկ եկեղեցի։ Ինչպես հնագետներն են ասում՝ բացված կառույցը Կապանի պատմությանը ևս 500 տարի ավելացրեց։ Պեղումներից ու ամրաշինական աշխատանքներից հետո տարածքը վերածվելու է բացառիկ զբոսաշրջային կենտրոնի։
Ես եւ Սարոյանը նույն քաղաքում ենք ծնվել. Հայաստանում ԱՄՆ դեսպան
Անհրաժեշտ էր անպայման հարգանքի տուրք մատուցել Սարոյանի նման մեծ գրողին
Հուսով ենք՝ պարոն նախագահ Էրդողանի ցուցումներով մոտ ժամանակներում կբացենք Զանգեզուրի ուղին. Սերդար Քըլըչ
Հայաստանը դրական է վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի բացմանը․ Քըլըչ
Սուրեն Պապիկյանը Հանրային խորհրդի անդամներին ներկայացրել է իրականացվող բարեփոխումները և զինված ուժերի զարգացման հեռանկարները, նոր ծրագրերն ու նախաձեռնությունները
Սեպտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում հանդիպել է Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր։ Նախարարը ներկայացրել է իրականացվող բարեփոխումները և զինված ուժերի զարգացման հեռանկարները, նոր ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են բանակի պաշտպանունակության բարձրացմանը և զինծառայողների սոցիալական ապահովության ամրապնդմանը։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը
Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրագործմանը. Բրենդան Հենրեհեն
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարին
Ստեփան Սամվելյանի կյանքն իրական վտանգի տակ է և դատական այս դիտավորյալ ձգձգումները յուրաքանչյուր վայրկյան կարող են անդառնալի հետևանք ունենալ. Փոստանջյան
Այսօր՝ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին, ժամը 16:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում (ք. Երևան, Արշակունյաց պողոտա 24/1), պետք է տեղի ունենար դատական նիստ, որի ընթացքում քննարկվելու էր Ստեփան Սամվելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ կալանքը։ Ես, որպես Ստեփան Սամվելյանի պաշտպան, նախապես տեղեկացրել էի դատարանին, որ ճանապարհային խցանման պատճառով հնարավոր է մի
Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը
Սեպտեմբերի 11-ին և 12-ին Հայաստանում է լինելու ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենը։ Այցն ընդգծում է տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը խթանելու հարցում Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր հանձնառությունը։ Զարգացնելով մեր ռազմավարական գործընկերության հիմքերը՝ մենք շարունակում ենք ամրապնդել երկկողմ կապերն ու դիտարկել համագործակցության հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող առանցքային ուղղություններում։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա. Գագիկ Սուրենյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, գրելով. «Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա»:
Պողոս Պողոսյանի դիակի արտաշիրիմում եւ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կնշանակվի՞. դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ
Չի բացառվում՝ Նյուտոնը հետ կանգնի իր տված ցուցմունքից ու պնդի իր ներկայացրած փաստաթղթերը. պաշտպան
«Ո՞ւմ են հարգում որ էս երկրում, իրենց մեծերից մարդ կա՞, որ հարգեն, էդ լակոտ-լուկուտները կարող են ինձ հետ համեմատվե՞լ»․ Վարդան Ղուկասյան
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի որդուն՝ Սպարտակին, այսօր ձերբակալել են՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4 –րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով), առաջադրված քրեական հետապնդման շրջանակում, ասաց, որ այս ամենն անում են իր վրա ճնշումներ գործադրելու նպատակով։ «Ինչ ուզում է անեն, ավելի շատ ձայներ կհավաքեմ։ Եթե 2026 թվականի հետ է կապված, ես մի երկու
Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին ներկայացրել է Հայաստանի կողմից խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող քաղաքականությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նշել են համագործակցության զարգացման և շարունակականության կարևորությունը։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող քաղաքականությունը։ Այդ համատեքստում, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան
UBPay և URemit դրամական փոխանցումների համակարգերը դարձել են գործընկերներ
Հայաստանյան UBPay համակարգը համագործակցություն է սկսել կանադական Uremit ընկերության հետ, որը մասնագիտացած է միջազգային դրամական փոխանցումների ուղղությամբ: Համագործակցության շրջանակում հաճախորդները հնարավորություն են ստանում դրամական փոխանցումներ ուղարկել Հայաստանից ԱՄՆ, Կանադա, Վիետնամ, Ֆիլիպիններ, ԱՄԷ, Եգիպտոս, Թաիլանդ, Հնդկաստան, Չինաստան, Ինդոնեզիա, Շրի Լանկա, SEPA-ի կազմում ընդգրկված եվրոպական երկրներ, և հակառակ ուղղությամբ: Հայաստանից փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով
«ՀԷՑ» ՓԲԸ-ի շուրջ վեց տասնյակ պահեստներում իրականացվելու են նաև ամբողջական գույքագրման աշխատանքներ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ Ընկերությունում մեկնարկած համալիր հարկային ստուգումների շրջանակներում ս.թ.–ի սեպտեմբերի 15-ից «ՀԷՑ» ՓԲԸ-ի շուրջ վեց տասնյակ պահեստներում իրականացվելու են նաև ամբողջական գույքագրման աշխատանքներ: Մասնավորապես, «ՀԷՑ» ՓԲ Ընկերության թվով 61 պահեստներում ապրանքանյութական արժեքների գույքագրում իրականացնելու նպատակով Ընկերության Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականի հիման վրա ստեղծվել են հանձնաժողովներ և համապատասխան
Մենք կդառնանք հարթակ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության համար․ԵԱՀԿ ԽՎ նախագահ
Factor.am. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը կդառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության հարթակ։ Այս մասին ադրբեջանական իշխանամերձ Report-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պերե Խուան Պոնս Սամպիետրոն, որը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը պատմական է որակել։ «Վաշինգտոնում կայացած հանդիպումը դարձավ պատմական քայլ։ Ես Իսպանիայից եմ, և հենց իմ երկրում է սկսվել
«Աղոթում էինք, որ գործը հանկարծ չմակագրվի Արմեն Դանիելյանին՝ հայ ժողովրդի պատմության ամենա-ամենավատագույն դատավորին». Մելիքյան
Իրավապաշտպան, «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ Ռուբեն Մելիքյանի ՖԲ գրառումը. Վերաքննիչ քրեական դատարան բողոք գրող փաստաբաններս՝ նրանք, ովքեր գոնե մի քիչ հավատ ունեցող են, բողոքը մուտքագրելիս միշտ աղոթում էին, որ գործը հանկարծ չմակագրվի Արմեն Դանիելյանին՝ հայ ժողովրդի պատմության ամենա-ամենավատագույն դատավորին։ Եվ ահա նշված անձը ՔՊ-ի գրեթե միաձայն որոշմամբ՝ ստացավ պաշտոնի բարձրացում՝ նշանակվեց Վճռաբեկի դատավոր: Մեզ ու
Անդրադարձ է կատարվել Սևանա լճից ջրառի իրականացմանն ու ջրային ոլորտում նախատեսվող քայլերին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային պաշարների ընթացիկ իրավիճակին վերաբերող հարցեր: Պատասխանատուները տեղեկատվություն են ներկայացրել կուտակված ջրային պաշարների ծավալների, ոռոգման կազմակերպման գործընթացի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել Սևանա լճից ջրառի իրականացմանն ու ջրային ոլորտում նախատեսվող քայլերին: Վարչապետը կարևորել է ոռոգման գործընթացի արդյունավետ կազմակերպումը և տվել հանձնարարականներ: ՀՀ կառավարություն
ՀՀ 1-ին նախագահ. «Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը, բնականաբար, սուվերեն իրավունքի ուժով, պետք է իրականացվի բացառապես Հայաստանի կողմից»
Իլուր-ի հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում «Զանգեզուրի միջանցքի» խնդրի հանգուցալուծումը, ՀՀ Առաջին նախագահը բավարարվեց հետևյալ հակիրճ պատասխանով. «Միանգամից նշեմ, որ ես կխուսափեի «Զանգեզուրի միջանցք» բնորոշման գործածումից, քանի որ այն որոշակի մտավախություններ է առաջացնում մեր հասարակության ակտիվ շերտերում: Հետևաբար, կարծում եմ, որ դրա փոխարեն ավելի ճիշտ է օգտագործել «Զանգեզուրի տրանսպորտային հանգույց» բնորոշումը: Զանգեզուրի տրանսպորտային հանգույցի վերահսկողությունը,
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Տերյան փողոցում
Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է. Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 13-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Տերյան – Արամի փողոցների խաչմերուկից դեպի Տերյան – Պուշկինի փողոցների խաչմերուկ ուղղությամբ երթևեկելի գոտու ձախ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
«Լավ մշակված նախընտրական քայլ է, հեքիաթի ժանր է, դեռ նախագիծը մուտք չի արվել»․ Գեղամ Մանուկյանը՝ զինծառայությունը կես տարով կրճատելու մտադրության մասին
Գեղամ Մանուկյանը հարցրեց․ «2026-ի ամռանը զորակոչվածները, օրինակ՝ ըստ այս փոփոխությունների ծառայելու են պայմանական մեկուկես տարի, բայց իր հետ ծառայող մեկ այլ զինվոր ծառայելու է երկու տարի։ Այդ հոգեբանական խնդիրը ո՞նց է լուծելու ՊՆ-ն»։
Բազմաբնակարան շե՞նք, թե՞ առանձնատուն․ ինչ է իրականում կառուցում Մարությանը Մոնումենտում. CivilNetCheck
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 9-ի ավագանու նիստում հայտարարել է, թե նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը Մոնումենտում բազմաբնակարան շենք է կառուցում։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը իսկապես Արաբկիր վարչական շրջանում կառուցում է բնակելի տուն, որը, սակայն, պարզվում է բազմաբնակարան շենք չէ, ինչպես նշում է Ավինյանը։ «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ
«Անպատկառ են․ Մարտունի տղային դատում են շիբինի համար, իմ տղուս էլ՝ խիբարի համար, արեք էնքան շիբին ու խիբար տանք ձեզի, վրեքդ լցեք»․ Վարդան Ղուկասյան
Ըստ նրա, քրեական գործը եղել է 1․5 տարի առաջ, սակայն, Վարդան Ղուկասյանի ասելով, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին դատական նիստին մասնակցելուց հետո են որոշել տղային կալանավորել։


















































