Օրվա լրահոսը

«Անպատկառ են․ Մարտունի տղային դատում են շիբինի համար, իմ տղուս էլ՝ խիբարի համար, արեք էնքան շիբին ու խիբար տանք ձեզի, վրեքդ լցեք»․ Վարդան Ղուկասյան

Ըստ նրա, քրեական գործը եղել է 1․5 տարի առաջ, սակայն, Վարդան Ղուկասյանի ասելով, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վերջին դատական նիստին մասնակցելուց հետո են որոշել տղային կալանավորել։

Որքան նողկալի են բոլոր այն մարդիկ, ովքեր փորձում են Տեր Արամին կամ որևէ գործող հոգևորականի օգտագործել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավում

Նայեք այսօրվա քաղաքական իշխանություններին, ինչպես են նրանք փորձում օգտագործել օծյալ ու գործող հոգևորականին իրենց կեղտոտ քարոզչություններում, ես նկատի ունեմ Օհանավան գյուղի Հովհաննավանք վանական համալիրի հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տեր Արամ քահանա Ասատրյանին։

Պաշտոնատար անձը վաճառել է քաղաքացիներին պատկանող տրանսպորտային միջոցները և գոյացած հասույթը ներառել իր գույքային ֆոնդում

ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոնատար անձինք, գործելով խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2024-2025 թվականների ընթացքում վաճառել են քաղաքացուն պատկանող տրանսպորտային միջոցի՝ ընդհանուր 350.000 ՀՀ դրամ արժողությամբ պահեստամասերը՝ այդ կերպ հափշտակելով

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի առանցքային հարցերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Հայաստան այցելած՝ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։ Նախագահը ողջունելով դիվանագիտական ներկայացուցիչներին, կարևորել է այսօրինակ այցելությունները Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ամրապնդման տեսանկյունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի առանցքային հարցերը, ընդգծվել է համագործակցության զարգացման և ծրագրերի շարունակականության կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրավիճակին, կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող քայլերին, ինչպես նաև

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ դիմել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացի կառույցների փակման համար, քանի որ վերջիններս «այլևս արդիական չեն»

ՀՀ մեկնաբանող հայտարարությունը Մինսկի գործընթացի և հարակից կառույցների վերաբերյալ ԵԱՀԿ Նախարարների ​​խորհրդի կողմից ընդունված որոշման առնչությամբ Սեպտեմբերի 11-ին ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ 1533-րդ Մշտական խորհրդի հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի մեկնաբանող հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի գործընթացի, Մինսկի համաժողովի կողմից կարգավորվող հակամարտության հարցերով ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և Բարձր մակարդակի պլանավորման խմբի փակման

Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է ընտրվել Արմեն Դանիելյանը

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկել էր Լուսինե Աբգարյանի, Արմեն Դանիելյանի եւ Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները: Ազգային ժողովի 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 66-ը: Քվեատուփում անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Լուսինե Աբգարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 1, Արմեն Դանիելյանի թեկնածությանը՝ 65 պատգամավոր: Նելիի Բաղդասարյանի թեկնածության օգտին քվեարկողներ չեն եղել: Այս

«Իր նկարի շուրջ մարդ կհավաքվի, բայց թե ինչ կանեն նկարի հետ, թող մտածի»․ Իշխան Սաղաթելյանը՝ Ալեն Սիմոնյանին

Իշխան Սաղաթելյանը, դիմելով իշխանությանն ասաց․ «Բա եթե ժողովուրդը ձեզ ընդունում է, անընդհատ դիմադրության օջախները ինչի՞ եք ջարդում, էդ «հարմար» ընդդիմությանն ինչի՞ եք էդքան բռնում»։

Նիկոլը չունի պատկերացում՝ ի՞նչ կարգավիճակով են ադրբեջանցիները մտնելու Հայաստան. Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ՖԲ գրառումը «Թրամփի կածանի» անորոշությունները Երեկվա հարցուպատասխանից պարզ դարձավ մի շատ կարևոր հանգամանք․ Նիկոլը չունի հստակ պատասխան անգամ այն պարզ հարցին, թե՝ «Թրամփի կածանով» անցնի ադրբեջանցի կամ ադրբեջանական բեռ, արդյո՞ք հայկական մաքսավորները ստուգելու են այդ բեռը, թե՞ ոչ, կամ՝ հնարավոր իրավիճակում հայ իրավապահը տեղում խնդիր կարողանալո՞ւ է կարգավորել թե՞ ոչ։

Խուզարկության արդյունքում բացահայտվել է, որ կալանավորված անձն իր վարտիքի մեջ թաքցրել էր 5 բջջային հեռախոս

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները սեպտեմբերի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Նոյեմբերյանի բաժնի ձերբակալվածների պահելու վայրից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Տ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում բացահայտվել է, որ վերջինս իր վարտիքի մեջ թաքցրել էր 5 բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ Քրեակատարողական ծառայություն    

«Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն ասաց, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տեռորիստական կառույց է, որի դեմ պիտի պայքարել՝ Նիկոլն արեց: Եվ սրբազանները հիմա բերդում են, որովհետեւ այդպես է որոշել ալիեւյան ռեժիմը». Նաիրա Զոհրաբյան

Մարդիկ կային, որ մտածում էին, թե Արեւմուտքի ճնշման տակ Նիկոլը կարող է հրաժարվել եկեղեցու վրա գրոհից: Իսկ ես ասում եմ, որ այս երկրում երեւի 3-4 մարդ կա, որ Նիկոլին անգիր գիտի: Նրանցից մեկը ես եմ: Եթե ինքը ինչ-որ բան որոշել է, գնալու է, անելու է: Եվ երեկ էլ ԱԺ-ում հայտարարեց, որ եկեղեցու վրա գրոհն իր օրակարգում է»,-հիշեցրեց Նաիրա Զոհրաբյանը:

Արայիկ Հարությունյան. «Ընդդիմության մոտ երկվության սինդրոմ է»

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ՖԲ գրառումը. Ընդդիմության մոտ երկվության սինդրոմ է: Այսօր ելույթներով ասում են, որ իշխանությունը վերահսկում է դատական համակարգը, ճնշումներ գործադրում, բայց խոսքում միաժամանակ նշում են, որ այս կամ այն գործով դատարանը մերժել է իրավապահների բերած միջնորդությունները: Նրանց տրամաբանությունը մահացել է, բայց իրենց չեն ասում, որ տրամադրությունները չընկնի:

«Տիգրան Ավինյանի մայրը ձեռք է բերել 490 հազար դոլարանոց առանձնատուն, հայրը՝ 200 հազար դոլարանոց առանձնատուն՝ Սեւանում»․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականների ունեցվածքի մասին

Աննա Գրիգորյանը հիշեց ՏԿ նախկին նախարարին՝ Գնել Սանոսյանին, որի թոշակառու մայրը 230 հազար դոլարանոց առանձնատուն է ձեռք բերել, Արարատ Միրզոյանն էլ 280 հազար դոլարով առանձնատուն է ձեռք բերել, Արմեն Փամբուխչյանին, որի թոշակառու հայրը 1,5 միլիարդ վարկ է ստացել, իսկ պետության կողմից էլ 102 միլիոն սուբսիդիա է ստացել, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, որը մեկ միլիարդ դոլարի անտոկոս վարկ է վերցրել:

«Իրո՞ք չեն հասկանում, թե՞ բոլորին չհասկացողի տեղ են դնում». Նավասարդյան

Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանի ՖԲ գրառումը. Մեր պաշտոնյաները իրո՞ք չեն հասկանում, թե բոլորին են չհասկացողի տեղ դնում, երբ ասում են, որ սահմանը հատելիս անձը կարող է չշփվել սահմանապահի հետ՝ փաստաթուղթը սկան անելով էլեկտրոնային սարքի միջոցով։ Նման համակարգերը աշխատում են այն դեպքերում, երբ այդ փաստաթղթերի համապատասխան տվյալները ներառված են ընդհանուր բազայի մեջ։ Եվ,

«Բաքվում դատական գործընթացը այլեւս մտել է ավարտական փուլ եւ առաջիկա շաբաթներին հրապարակվելու են այնպիսի դատավճիռներ, որ, մասնավորապես, Արցախի ռազմաքաղաքական էլիտան Բաքվի բերդերից փրկվելու շանս չունենա»

Լեւոն Բալայան անունով մեկ այլ ռազմագերու խոշտանգումների արդյունքում ստիպել են ցուցմունք տալ Ռուբեն Վարդանյանի դեմ, որ իբր, Ռուբեն Վարդանյանը 22-23 թվականներին կազմավորել է զինված ջոկատներ, տեռորիստական խմբեր, որի անդամ եղել է ինքը եւ իրեն տվել են ամսական 170 հազար դրամ աշխատավարձ:

Կառավարությունն  ավելի քան 1 մլրդ  դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար. 2025 թ. այդ նպատակով արդեն իսկ հատկացվել է 13 մլրդ 322 մլն դրամ  

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:   ՀՀ համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝  առաջարկվում է 2025 թ. բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,765,685.1 հազար դրամ սուբվենցիոն ծրագրերի՝  համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ

«Եթե կարող ենք ժամկետային զինծառայությունը վեց ամսով կրճատել, ինչո՞ւ են հազարավոր մարդիկ 25-օրյա հավաքների շրջանակում երկու շաբաթ մարտական հերթապահություն իրականացնում»․ Տիգրան Աբրահամյան

Ըստ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի՝ որևէ հիմնավոր բան չկա, որը կարող է որևէ մեկին համոզել՝ զինված ուժերում տեղի է ունեցել համալրման աննախադեպ գործընթաց, ինչը պետության համար հնարավորություն է ստեղծել նման փոփոխության գնալ։

Տեղադրվել են նոր՝ «խելացի» արագաչափեր

ՆԳ նախարարությունը շարունակում է կանխարգելիչ միջոցառումները․ տեղադրվել են իրազեկող արագաչափեր Գաղտնիք չէ, որ ծանր հետևանքներով ճանապարհատրանսպորտային պատահարների զգալի մասը պայմանավորված է սահմանված արագության գերազանցմամբ։ Այս ուղղությամբ ՆԳ նախարարությունը շարունակում է իրականացնել կանխարգելիչ և վերահսկողական միջոցառումներ։ Ի թիվս այլ միջոցառումների՝ Երևան-Սևան, Երևան-Էջմիածին և Դիլիջան-Իջևան ավտոճանապարհներին տեղադրվել են իրազեկող արագաչափեր։ Դրանց նպատակն է վարորդներին ևս մեկ անգամ

Արման Գրիգորյան. «Քանի որ Հայաստանում տեղի ունեցողը կարելի է անվանվել քաղաքական կիտչ, երևի երաժշտությունն էլ պիտի այդ կոնցեպտի մեջ լինի»

Դիմադրությունս կոտրվեց այն բանից հետո, երբ գիտակցեցի, որ Հայաստանում հրատարակված կամ Հայաստանին առնչվող իմ հոդվածներն ու հարցազրույցներն ընդհանուր տրամաբանություն ունեն, ինչը կարող է տեսանելի դառնալ միայն դրանք որպես ժողովածու հրատարակելու դեպքում, և ինչը լրացուցիչ արժեք ունի Հայաստանում մեր օրերում տիրող քաղաքական ու մտավորական մթնոլորտի պայմաններում:

 YoPhone-ը ևYoHealth-ը մասնակցում են  YoCamp 2025-ին

Սեպտեմբերի 5-ին Best Western Congress հյուրանոցում տեղի է ունեցել YoCamp միջոցառման բացման պաշտոնական արարողությունը։ YoCamp-ն իրագործվել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի անմիջական հովանավորությամբ։ Միջոցառման շրջանակում անցկացվել է «Արհեստական բանականության (AI) ինտեգրումը» բիզնեսում թեմայով համաժողով, որին մասնակցել է ավելի քան 120 ուսանող և երիտասարդ մասնագետ Հայաստանի ավելի քան 10 բուհերից։ Համաժողովի նպատակն է  ներկայացնել բիզնեսում կիրառվող

Ինչո՞ւ էր այդ պայմաններում կանգնեցվում պատերազմը. «Հայաքվե»

Իր տելեգրամյան ալիքում «Հայաքվեն» հարցեր է բարձրացնում. 44-օրյա պատերազմում մեզնից շատ ավելի զոհեր տալով` թշնամու բանակն ավելի արագ էր սպառվում, քան հայկականը: •Շուշիի գրոհի կազմակերպման վրա ադրբեջանցիները դրել էին վերջին ուժերը և տվեցին հսկայական կորուստներ: «Շուշիի գրավման» գործողությանը թշնամու կողմից 1700 հոգի է սպանվել: Հենց այդքան ընտանիք է ադրբեջանական կառավարությունից փոխհատուցում ստացել «Շուշիի գրավմանը» զոհ

Իշխանափոխությունից հետո հնարավոր է ակնկալել խնդրի կարգավորման համար այլ միջազգային ձեւաչափի ստեղծում. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ՖԲ գրառումը. Փաշինյանի դավաճանական քայլերի արդյունքում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, անշուշտ, հարված է Արցախյան խնդրի կարգավորման միջազգային հնարավորություններին։ Սակայն դա եւս շտկելի է։ Իշխանափոխությունից հետո նոր կառավարության նպատակային քաղաքականության դեպքում հնարավոր է ակնկալել խնդրի կարգավորման համար այլ միջազգային ձեւաչափի ստեղծում։ Իսկ մինչ այդ հիշեցնում եմ, որ Շվեյցարիայի խորհրդարանի կողմից այս տարվա

Ինչու 100-ավոր դպրոցներ տնօրեններ չունեն. Ատոմ Մխիթարյանը կոռուպցիոն մեխանիզմների ու կրթության որակի գահավիժման մասին

Շատ դպրոցի տնօրեններ , այդ թվում փորձառու եւ երկարամյա, հրաժարվում են տնօրեն դառնալուց եւ դառնում են ֆինանսատնտեսական, վարչական համակարգող, ում ձեռքին է ֆինանսական եւ նյութատեխնիկական բազան: Նրանք որեւէ գործ չունեն բովանդակության հետ, հիմնականում դառնում են համակարգող, որը նրանց ձեռքում լծակ է՝ ազդելու աշակերտների, ծնողների եւ ընդհանրապես համայնքի վրա: Եվ դա է պատճառը, որ ունենք տնօրենի պաշտոնի 100-ավոր թափուր տեղեր դպրոցներում»

«Չէի՞ք կարող այլ կերպ ու այլ վայրում ձերբակալել»

Իրավաբան, «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնության» անդամ Արսեն Բաբայանի ՖԲ գրառումը. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն ձերբակալել են իր 1,5 տարեկան երեխայի աչքի առաջ: Ինձ համար ակնհայտ է, որ այս գործողության նպատակը նորից ընտանիքին ճնշելն է: Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո բազմաթիվ են քննչական, հարկադրանքի ու դատավարական գործողությունները, որոնց նպատակը ոչ թե հենց այդ գործողության օրենսդրությամբ նախատեսված

«Իրական Հայաստանի գաղափարախոսության հեղինակը մեր գերդաստանների մեծ մայրիկներն են, իրենց հետ շփման արդյունքում է 2021-ից հետո ձեւավորվել մեր քաղաքականությունը»․ Փաշինյան

«2021 թվականի նախընտրական քարոզարշավի՝ ինձ համար ամենահիշարժան եւ անսովոր փաստն էն էր, որ մենք գնում էինք հավաքների, եւ առաջին շարքերում կանգնած էին կանայք՝ միջինից բարձր կանայք եւ ընտանիքների մեծ մամաները, ովքեր սովորաբար հանրահավաքի, ըտենց տեղեր չեն գնում»։

Հաքան Ֆիդան. «Եթե մեր տարածաշրջանում չկարողանանք հաստատել խաղաղություն, արդարություն և կայունություն, ապա չենք կարող նաև աշխարհին հույս ներշնչել»

Regionmonitor. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում Չեռնոգորիայի հյուպատոսության կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ իր ելույթում ընդգծել է, որ միջազգային համակարգը չի կարողանում արդյունավետորեն լուծել ո՛չ գլոբալ, ո՛չ էլ տարածաշրջանային խնդիրները։ Ֆիդանի խոսքով՝ գլոբալ արդարություն հաստատելու առաջին քայլը պետք է արվի անմիջական տարածաշրջանում․ «Փոփոխությունները պետք է սկսվեն մեր շրջակայքից։ Թուրքիան այս գործընթացից երբեք անմասն չի մնացել, մենք

«Ես այս պահին վերապատմելու եմ մի հեքիաթ, որն արժե 6,5 միլիոն դոլար»․ Գեղամ Մանուկյան

Պատգամավորի հեքիաթը վերաբերվում է 2022 թվականին ՀՀ կառավարության հատկացրած դրամաշնորհին՝ Մարտունիում, Դավիթաշենում, Աշտարակում, չորս ֆուտբոլային մարզադպրոց կառուցելու համար։ Այս տարի նոր նախագծա-նախահաշվարկման պայմանագրերն են կնքվել։

«Տպավորություն է, որ հայ լրագրողները հարց տալիս են ոչ թե ՀՀ հարկատուի փողերով ապրող և ՀՀ-ն ներկայացնող պաշտոնյաներին, այլ հե՛նց ադրբեջանցի պաշտոնյաներին». Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանի տելեգրամյան ալիքի գրառումը. ՀՀ իշխանականների՝ սեփական հակապետական քայլերը արդարացնելու ու կեղծիքները շղարշելու կարևոր մեթոդներից մեկն էլ Ադրբեջանի անունից շարունակ խոսելն է։ Անգամ իմաստ չեմ տեսնում անդրադառնալ, թե նրանցից ով ինչ է ասում, բայց հակառակորդի շահերի ակտիվ ներկայացման հարցում մրցակցության պակաս չկա։ Այնպիսի տպավորություն է, որ հայ լրագրողները հարց տալիս են ոչ թե

«Իմ նկարը դնեմ փողոցում, շատ ավելի մարդ շուրջը կհավաքվի, քան եթե իրենք ուզեն մարդ հավաքել»․ Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին

Ալեն Սիմոնյան․ «Ռոբերտ Քոչարյանի պարագայում, օրինակ՝ մտածում եմ՝ ինքը կարող է քաշի մեզ, չդնի թեկնածությունը, այդ դեպքում պրոբլեմ կունենանք»։

Առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 11-ի ցերեկը, 12-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ: Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 11-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։

«Անկախության հռչակագրի հարցը դեռ չի քննարկվել»․ Սրբուհի Գալյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

Անդրադառնալով ադրբեջանական այն քաղաքականությանը, որ Հայաստանի տարածքը այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջան» են անվանում, Սրբուհի Գալյանն ասաց․ «Իրենց խնդիրն է, ինչ ուզում են, կարող են անել»։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031