Օրվա լրահոսը

«Աղջկաս Նաբերեժնիում ծեծել է, ասել՝ տեղում կթաղեմ քեզ, ոչ ոք չի իմանա»

Փաստաբաններն ահազանգում են՝ նախաքննական մարմինը ապօրինի ձեւով կնոջը խոշտանգած ամուսնու մեղադրյալի կարգավիճակը փոխում են

Գյումրու պատմական կենտրոնը դյութել է Արմեն Սարգսյանի հետ շրջող իտալացի ճարտարապետներին

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Հայաստանում  Իտալիայի արտակարգ և լիազոր  դեսպան  պարոն Վինչենցո Դել Մոնակոյի, Գյումրիում հայ-իտալական բիզնես համաժողովի մասնակցող Իտալիայի  տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շրջել է Գյումրու պատմական հատվածներով ու ցուցադրել այս քաղաքի գեղեցկությունը։ Նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գյումրին շատ է ոգևորել հյուրերին․ նրանք տպավորված են և՛ քաղաքով, և՛ մարդկանցով։

Առատաշեն գյուղում ամուսինը կնոջը սպանել է իրեն հարվածելու համար

Մանրամասներ՝ Առատաշեն գյուղում կնոջն ու կնոջ եղբոր սպանության դեպքից

Ջրառատում 10 խաչքար է կանգնեցվել ու ամրակայվել

Կոտայքի մարզի Ջրառատ համայնքի ղեկավար Ստեփան Կոտանյանի,  Հրազդան քաղաքի կրթության, մշակույթի  և  սպորտի  բաժնի աշխատակիցների  և «Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի ՊՄՊ  Կոտայքի  մազային  ծառայության  համագործակցությամբ՝ «Խաչքարերին նոր կյանք» ծրագրի  շրջանակում՝  համայնքի եկեղեցու, ենթակայությամբ  գրանցված  գերեզմանոցի  տարածքներում մաքրվել, կանգնեցվել և ամրակայվել  է  թվով  10  միջնադարյան  խաչքար /դրանցից  4-ը՝  նորահայտ/: Տարածքն ամբողջությամբ  հետազոտված  չէ, դեռևս կան խոնարհված  խաչքարեր:

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանը վերաբերող հարցեր: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Նրանք եկել են Գյումրի, որպեսզի ծանոթանան Գյումրիին։ Իտալացիները լավագույնս են գնահատում մշակույթը. Արմեն Սարգսյան

Արմեն Սարգսյանը Գյումրիում մասնակցել է իտալական ցուցահանդեսի բացմանը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ընդունված օրինագիծը կրում է «ԱՄՆ-Թուրքիա դաշինքին ուղղված անհանգստությունների արտատահայտում» վերնագիրը: Միաձայն ընդունված օրինագծում առաջարկվում է կիրառել ԱՄՆ-ի թշնամիների դեմ ուղղված CAATSA («Ամերիկայի հակառակորդների դեմ պատժամիջոցների կիրառման մասին» օրենք) պատժամիջոցները, ինչպես նաև վերանայել ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության նպատակահարմարությունը: Օրենքը վերաբերում է նաև Թուրքիայում ձերբակալված ամերիկացի քաղաքացիներին. հաղորդում է yerkir.am-ը: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է այս

Երկրի նախագահը իտալացի գործարարների հետ Կարեն Կարապետյանի «Ֆլորենս Գյումրի» ռեստորանում

Երկրի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Իտալիայի տարբեր հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք Գյումրիում մասնակցում էին  հայ-իտալական բիզնես համաժողովի, շրջել է Գյումրու պատմական հատվածում՝ ցուցադրելով ինքնատիպ այս քաղաքի հմայքը։ Նա հյուրերի հետ այցելել է նաև Գյումրվա ճարտարապետությամբ վերանորոգված, սակայն իտալական դիզայնով հարդարված «Ֆլորենս Գյումրի» ռեստորան, որը Գյումրու պատմական միջուկում՝ «Կումայրի արգելոց-թանգարանում» վերջին տարիներին կատարված ամենամեծ ներդրումն

Արձակուրդում գտնվող օպերլիազորը վնասազերծել է կնոջը և աներորդուն հրացանով սպանած տղամարդուն

Հունիսի 11-ին՝ ժամը 15.30-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Առատաշեն գյուղում մահացած անձինք կան: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Առատաշենում ապրող 63-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակոցներ է արձակել 61-ամյա կնոջ և վերջինիս 70-ամյա եղբոր ուղղությամբ: Նրանք ստացած վնասվածքների հետևանքով մահացել են: Նախնական վարկածով՝ կատարվածը կենցաղային բնույթի տարաձայնությունների հետևանք

Կարեն Օհանջանյան. «Հույս ունեմ վերջին փոփոխությունները կվերացնեն լարվածությունը Արցախի եւ ՀՀ-ի ղեկավարությունների միջեւ»

Կարեն Օհանջանյանն ասում է՝ պետք չէ շահարկել Արցախում տեղի ունեցած պաշտոնանկությունները

Թուրքիայում պահանջում են վերականգնել Կիլիկիայի հայկական հնագույն պալատ-ամրոցը. ermenihaber.am

Բնակիչները պահանջում են, որ վերականգնվի Թուրքիայի Մերսին նահանգի Չամլըյայլա շրջանում գտնվող Կիլիկիայի հայկական կիսավեր Օշինի պալատ-ամրոցը (թուրքերեն անվանումը` Սինափի ամրոց): Քաղաքացիների պահանջում են այն վերականգնել և գրավիչ վայր դարձնել զբոսաշրջության համար: Ինչպես փոխանցում է թուրքական աղբյուրը, հայկական միջնադարյան այս պալատ-ամրոցը հայերը 10-րդ և 11-րդ դարերում գործածել են պաշտպանական նպատակներով: Իսկ հիմա այն ավերված վիճակում է:

«Շանսի֊Նաիրիտ» ձեռնարկության արտադրանքի ինքնարժեքի նվազեցման և արդյունավետության բարձրացման կարևոր որոշումներ են կայացվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում հունիսի 4-ին տեղի ունեցած «Շանսի֊Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստում որոշվել է ձեռք բերել ձեռնարկության հարևանությամբ գտնվող ջերմաէլեկտրակայանը, ընդգրկել ձեռնարկության կազմում. այն ներկայումս կազմում է արտադրական ցիկլի բաղկացուցիչ մաս: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հայտնում է, որ նշված

Գյումրիում, ինչպես Իտալիայի պատմական քաղաքներում․ Իտալիայի դեսպանի տպավորությունները

Հայաստանում անցկացվող հայ-իտալական  բիզնես համաժողովն այսօր շարունակվեց Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում։ Համաժողովի՝ իտալական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը Գյումրի էր ժամանել Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր  դեսպան   պարոն Վինչենցո Դել Մոնակոյի  գլխավորությամբ։ Ինչպես նշեց դեսպանը, պատվիրակության կազմում է Իտալիայի առևտրի վարչության պետը, որի նստավայրը, թեև Մոսկվան է համարվում, սակայն նա լուրջ կապեր ունի նաև Հայաստանի

Խոշոր տուգանքներ են սահմանվում՝ աղբը չսահմանված տեղում թափելու համար. Աղբահանությունը վճարվելու է ըստ շենքի քմ-ի, կամ աղբի քաշի

Պապոյանն ասաց, որ իրավաբանական անձը կարող է նաեւ վճարում կատարել ոչ թե շինության մակերեսով, այլ՝ ըստ աղբի զանգվածի՝ 1 տոննա աղբի համար վճարելով 10 հազար դրամ: Պատիժներ են սահմանվում նաեւ աղբը չսահմանված վայրում թափելու համար:

12-ամսյա գնաճն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2.8%` պայմանավորված մի շարք գյուղատնտեսական ապրանքների գների սեզոնային աճով

Չնայած պարենային հիմնական ապրանքների շուկաներում դիտվում են որոշ կարճաժամկետ գնաճային դրսևորումներ, ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր առմամբ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում:

Հայկ Խանումյան. «Արցախում եթե Փաշինյանին ընդդիմացող կա, դա Բալասանյանը չէ, այլ Բակո Սահակյանն է»

Արցախի պատգամավորը չի կարծում, թե Փաշինյանի պարտադրանքով է Բալասանյանը պաշտոնանկ եղել

«Մենք քայլ առ քայլ գնում ենք դեպի բռնապետություն». Կարինե Աճեմյան

Ըստ ՀՀԿ Կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանի՝ իրավիճակը, որին ականատես ենք լինում, երբ իշխանությունն իրեն ընդդիմադիր կեցվածքով է պահում, դա արդեն ոչ թե ծիծաղելի, այլ զավեշտալի է:

Արտաշատի մարզադպրոցի սան Հրաչյա Մարգարյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Մարզադպրոցի մյուս սանը՝ 70 կգ քաշային կարգում հանդես եկող Արման Անդրեասյանը, մրցաշարում գրավել է պատվավոր 3-րդ հորիզոնականը: Նրանց մարզիչներն են Ռաֆիկ Գոլեցյանը և Վարդան Գյուրջյանը:

«Շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը շոշափելի կբարձրանա». նախարար

Արսեն Թորոսյանի փոխանցմամբ՝ շտապօգնության ծառայությանը տրամադրվելիք 1 միլիարդ դրամի շնորհիվ կավելանա նաեւ ծառայության բրիգադների թիվը

Աշոտ Օսիպյան. 2018թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կատարել է իր առջեւ դրված բոլոր խնդիրները` ինչպես որակական, այնպես էլ թվային առումով

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մշտապես ակտիվ վարկային քաղաքականություն է վարել եւ ներգրավված է եղել տարբեր սոցիալական ուղղվածության ծրագրերում

Մակունցն ու Սիսակ Գաբրիելյանն արտոնություն են ուզում տալ աշխատող ուսանողներին՝ մտքի ու կրթության հեղափոխություն անելով

Փոխնախարարն ասաց, որ հնարավոր է նաեւ պետպատվերի թվաքանակը վերանայել ու եթե այս նախագիծն ուզում են ընդունել, փոխհատուցումը դրա հաշվին տան, որ բյուջեի վրա շատ չծանրանա:

Գարդասիլը չի հանդիսանում հակաքաղցկեղային պատվաստանյութ, այն հակավիրուսային պատվաստանյութ է. «Հայկական առողջապահական ազգային խորհուրդ»

Գարդասիլի «գովազդով» են զբաղվում նաև վարչապետն ու իր կինը: Նրանք բազմիցս կոչ են արել պատվաստվել Գարդասիլով և շեշտել, որ պատրաստվում են ողջ ընտանիքով ստանալ այդ պատվաստումը, սակայն, մեր ունեցած տեղեկությամբ, մինչ օրս նրանցից և ոչ մեկը չի ստացել «Գարդասիլ» պատվաստանյութով պատվաստում, այնինչ վարչապետը, իր կինը, ավագ դուստրը և որդին գտնվում են առողջապահության նախարարի կողմից հաստատած տարիքային խմբում` 14-45 տարեկան:

«Դուք չպիտի տեսնեք՝ նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ». Մխիթար Հայրապետյանը պահանջում է նախարարին

Ես ձեզ ուզում եմ հիշեցնել՝ սա խորհրդարանական երկիր է: Որպես հարակից զեկուցող եթե նախարարը ֆիզիկապես կարող է գալ, պիտի գա: Ափսոսում եմ, որ նման մոտեցում եք հիմա ցուցաբերում թե՛ մեր, թե խորհրդարանի նկատմամբ: Սա առանցքային ու սկզբունքային հարց է խորհրդարանի համար»:

Մնացականյանն ու Մոգերինին կքննարկեն վիզայի ազատականացման հեռանկարները

Անդրադարձ կկատարվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի:

«Պատժել, որպեսզի դաս լինի մյուսներին». նախարարը՝ երթուղայինի վարորդի եւ ուղեւորի վեճի մասին

Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանը պետք է դասվի քաղաքակիրթ երկրների շարքին՝ այնպիսի երկրների, որոնցում մարդու առողջությունն ավելի վեր է դասվում, քան որեւէ մեկի կամակորությունը

Կոչերը՝ հանեք գումարները բարձերի տակից, ներդրում արեք, չի նշանակում, որ հանեք բանկերից. Անդրանիկ Գրիգորյան

Բանկերում ավանդների ու վարկերի հարաբերակցությունը շարունակում է մոտ լինել

«Ես վատով չասեցի, լավով ասեցի». Նաիրա Զոհրաբյանը՝ «Իմ քայլի» պատգամավորին

Ապրիլի 16-ը լինելու է ոստիկանության եւ Հայ կինոյի օրը

Պաշտոնատար անձ ներկայացած երիտասարդի խարդախությունները բացահայտվել են

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կազմակերպված հանցավոր խմբավորումների և դրանց պարագլուխների դեմ պայքարի բաժին օպերատիվ տվյալներ են փոխանցվել, որ Երևանում ապրող 27-ամյա մի երիտասարդ խարդախություններ է կատարում։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողները պարզեցին, որ 27-ամյա երիտասարդը տարբեր անձանցից խաբեությամբ հափշտակել է խոշոր չափերի գումարներ։ Մասնավորապես, տուժողներից մեկին ներկայանալով ՀՀ

«Այն, ինչ ասել եմ ուղիղ եթերում, ուժի մեջ է». Արսեն Թորոսյանը՝ Արա Մինասյանին

Արսեն Թորոսյանը հավելեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն, որի ղեկավարն էր Արա Մինասյանը, հիմա, բարեբախտաբար, ավելի լավ է աշխատում:

Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորել է բոլոր ընտրված և վերընտրված գործիչներին՝ քաղաքացիներին կոչ անելով պահանջատիրություն դրսևորել

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորել է բոլոր ընտրված և վերընտրված գործիչներին, իսկ Կոտայքի մարզի բոլոր քաղաքացիներին կոչ է արել դրսևորել պահանջատիրության և բարձր քաղաքացիական իրավագիտակցության վարք և ավագանու ինստիտուտի մանդատով իրականացնել հանրային վերահսկողություն և հետևողականություն համայնքների ղեկավարների՝  բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում գործունեության նկատմամբ` հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու։ Կոտայքի մարզում  ընտրված և վերընտրված

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930