Օրվա լրահոսը
Հախվերդյան պլյուս
Ծեր գնչուհին բախտս կարդաց Երեկոյան ժամը ութին: Նա կիսաձայն ինձ շշնջաց. – Ոչ մի Լուկաշենկո. միայն Պուտին:
Տեղական օրակարգից դուրս
Ե՞րբ է Քոչարյանը նորից նստելու, բացահայտվե՞լ են արդյոք թալանի նոր խոշոր դեպքեր, ո՞ւմ են «փռել ասֆալտին», ինչպիսի՞ դավադիրներ են բուն դրել Հայաստանում եւ Արցախում, ինչո՞ւ են գործից հանել այսինչ պաշտոնյային եւ արդյո՞ք նորանշանակ պաշտոնյան ժամանակին պայքարել է «նախորդ ռեժիմի» դեմ, ինչպե՞ս է այսինչը բառերով «սատկացրել» այնինչին եւ ինչպես է այնինչը «աբառոտկա ֆռացել»: Ահա այն օրակարգը,
Ինձ շա՜տ դուր եկավ, սադրիչներին մի լսեք. Զախարովան` Փաշինյանի ելույթի մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ շատ է հավանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Սանկտ Պետերբուրգի ֆորումում: Իր առաջին գրառմամբ Զախարովան առանց մեկնաբանության մեջբերել էր Փաշինյանի խոսքերը. «Երբ բոլորը դժգոհ են, պետք է անել այնպես, որ բոլորը գոհ լինեն»: Նրա այդ մեկնաբանությունը բուռն քննարկումներ էր առաջ բերել սոցցանցում, օգտատերերը
Հրդեհ «Բելաջիո» ռեստորանի ամառային սրահի տանիքում
Հունիսի 7-ին, ժամը 17:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող «Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրի ամառային սրահի տանիքում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Հրեդեհը մեկուսացվել է ժամը 17:56-ին, մարվել՝ 17:57-ին: Այրվել են ռեստորանի բացօդյա
Ոստիկանների օրինական պահանջներին չենթարկված տաքսու վարորդները բերվել են բաժին (Տեսանյութ)
Հունիսի 6-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները օդանավակայանի ժամանման սպասասրահում մոտեցել են ուղևորների ելքին խոչընդոտող մասնավոր տաքսու վարորդներին և հորդորել ազատել տարածքը՝ ուղևորների ազատ ելքն ապահովելու համար: Մասնավոր տաքսու վարորդները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և ոստիկանների հասցեին հնչեցրել են վիրավորանքներ: Օրինախախտ տաքսու վարորդներն անմիջապես բերվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին
Սերնդափոխությունը չպիտի լինի արհեստական ձևով
Արմեն Գյուլբուդաղյանցը և Կամո Հովհաննիսյանը պատասխանել են լրագրողների հարցերին Հունիսի 8-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլի Հայաստան – Լիխտենշտեյն խաղից առաջ տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի և գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի նախախաղային մամուլի ասուլիսը։ -Կամո, ինչպե՞ս եք պատրաստվել խաղին։ Քանի որ արդեն ծանոթ էիք Լիխտեյնշտայնի հավաքականին, ի՞նչ գործոններ
Հույս ունենք, որ սպանությունների մասով կլինեն շղթայական բացահայտումներ․ ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ. «Ա1+»
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց կալանավորել Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանին։Այս առնչությամբ «Ա1+» -ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ։ «Կարծում եմ, որ շատ կարևոր իրադարձություն էր։ Սպանություններով ունենք առաջին մեղադրյալը։ Եվ որքանով ես տեղյակ եմ, մեղադրանքը շատ ամուր է։
ՊԵԿ. Կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չի կարող ունենալ մեր երկրում
Պետական եկամուտների կոմիտեն վերջին շրջանում նկատել է հնարավոր մանիպուլյացիայի նոր մեխանիզմ. քաղաքացիները, թաքցնելով աճուրդից ձեռքբերման փաստաթղթերը, մաքսային մարմիններին ներկայացնում են միջնորդ կազմակերպության կողմից տրված հաշիվ-ապրանքագիր, որում արտացոլված ապրանքի գինն էականորեն տարբերվում է տվյալ ավտոմեքենայի աճուրդում վաճառքի գնից: Այսօր քաղաքացի Արա Խաչատրյանի ներկայացրած դեպքը նմանատիպ կասկածելի գործարքների շարքից է: ՊԵԿ-ը, հատուկ ծրագրի միջոցով, նույնականացրել է նրա
Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ
Հունիսի 7-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները և կարևորել դրա անցկացումը երկկողմ տնտեսական հարաբերությունների համատեքստում։ Կողմերը հատուկ կարևորել են միջազգային հարթակներում համագործակցությունը։ Դեսպան Սադոյանը և փոխնախարար Դարսալիան արժևորել են Վրաստանի հայ համայնքի նշանակալի
«ԿԵՆԴԱՆԱՊԱՏՈՒՄ». կարելի՞ է արդյոք շանը ոսկոր տալ
Առաջին հայացքից անվնաս թվացող հավի ոսկորներն, օրինակ, շան ստամոքս են հասնում մասնատված՝ սուր վիճակում եւ կարող են վնասել այն, երբեմն՝ անվերադարձ Շանը ոսկոր տալու-չտալու շուրջ բանավեճը կենդանասերների շրջանում մշտապես արդիական է: Շատերն իրենց չորքոտանի բարեկամներին ոսկոր են հյուրասիրում՝ համոզված լինելով, որ դրանք օգտակար են: Մինչդեռ մասնագետների պնդմամբ՝ ոչ միայն այդպես չէ, այլեւ ոսկորները վտանգում են
Ռաֆայիլ Զինուրով. Համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ժողովուրդը մեծագույն տեղ եւ դեր ունի
Ռաֆայիլ Զինուրովի գրքի շնորհանդեսը խորհրդարանում
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՎՏԲ բանկի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել ռուսաստանյան ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ: Վարչապետը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր: Անդրեյ Կոստինը ներկայացրել է Թեղուտի հանքավայրի գործարկման
Երբ է վարչապետը կոչ անելու արգելափակել ՀՔԾ և դատախազության մուտքերն ու ելքերը
Լրատվամիջոցների փոխանցմամբ ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլև առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա: Փաստորեն ստացվում է, որ դատաիրավական համակարգի ռեֆորմներից զատ այս գործընթացը
Նիկոլ Փաշինյան. «ՌԴ-ի հայերը կարող են ներդրումներ անել Հայաստանում, իրենց հետ բերել նոր գործընկերների»
Ռուսական «Էկոգրադ» հանդեսի ներկայացուցիչը Սանկտ Պետերբուրգում կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանին ասաց, որ շատ ուրախացել են հեծանիվի վրա նրա լուսանկարը տեսնելով, ապա հարցրեց՝ արդյոք նախատեսում է կամ ցանկանում է Հայաստանում կառուցել հեծանվուղիներ, արդյոք ծրագրերում կա Երեւանը էկոլոգիզացիայի ենթարկելը; «Մեզ համար շրջակա միջավայրի պահպանության հարցերը շատ կարեւոր են, եւ մենք հայտարարել ենք, որ Հայաստանը պետք է համապատասխանի
Կարեն Խաչանովը Ռոլան Գարոսից հետո տեղ կզբաղեցնի աշխարհի ուժեղագույն 10-յակում
Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը, որը մինչեւ Ֆրանսիայի բաց առաջնությունը ATP վարկանիշային ցուցակում 11-րդն էր, կարիերայի ընթացքում առաջին անգամ հասնելով քառորդ եզրափակիչ՝ հանդիպեց ավստրիացի Դոմինիկ Տիմին ու պարտվեց 2:6, 4:6, 2:6 հաշվով: Չնայած այդ պարտությանը, Խաչանովը ATP հրապարակելիք հաջորդ ցուցակում տեղ կզբաղեցնի ուժեղագույն 10-յակում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կնպաստի համագործակցության էվոլյուցիային. նախագահ Արմեն Սարգսյանի անունից Դիլիջանում կազմակերպվել է ընդունելություն
Ավանդաբար Ֆրանսիայի Շամոնի քաղաքում կազմակերպվող «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր միջոցառումն այս անգամ հյուրընկալվել է Հայաստանում և ստացել «Մտքերի հայկական գագաթնաժողով» անվանումը՝ մեկ հարկի տակ համախմբելով հայաստանցի և օտարերկրացի ավելի քան երկու հարյուր նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչների, հայտնի վերլուծական կենտրոնների, բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխարհահռչակ ընկերությունների ներկայացուցիչների, գիտնականների, վերլուծաբանների, գործարարների ու ձեռնարկատերերի: Գագաթնաժողովը Հայաստանում կազմակերպելու
Ինչպես Փաշինյանը պատասխանեց ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցերին
«Հայաստանը վերջերս խոսում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի մասին կառուցողական մոտեցումից, բայց չնայած դրան՝ նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելությունների ընթացքում մարդիկ են մեռնում տարածաշրջանում: Մասնավորապես վերջին անգամ, երբ համանախագահներն այցելեցին հայ դիպուկահարի կրակոցից մահացած զինվորին; Ինչպես կարող եք մեկնաբանել իրավիճակը: Մի կողմից կառուցողականություն եք նշում, մյուս կողմից մարդիկ են զոհվում»,- Սանկտ Պետերբուրգում կայացած ասուլիսում ՀՀ
«Մենք ձեզ հետ ենք»․ նվերներ սիրիահայ երեխաներին Հայաստանից
Ինչպես տեղեկանում ենք Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջից, հայ մասնագետների խմբի հետ Սիրիա է մեկնել նաև Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը և սիրիահայ երեխաներին հանձնել նվերներ։ «Հունիսի 6-ին Հալեպի Հայ ազգային պատսպարան կենտրոնի սաներին են հանձնվել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի նախաձեռնած «ՄԵՆՔ ՁԵԶ ՀԵՏ ԵՆՔ»
Ազատ ոճայիններ Արման Անդրեասյանը եւ Արման Ավագյանը կգոտեմարտեն ԵԱ բրոնզե մեդալի համար
Իսպանիայում այսօր մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում այսօր մրցագորգ մտած Հայաստանի հավաքականի հինգ անգամներից երկուսը՝ 70 կգ քաշային Արման Անդրեասյանը եւ 79 կգ քաշային Արման Ավագյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտելու իրավունք են նվաճել: Վաղը պայքարի մեջ կներգրավվեն մեր եւս չորս երիտասարդ ըմբիշներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Արման Թաթոյանը Վրաստանի իր գործընկերոջ հետ քննարկել է Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպով ազգությամբ հայ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցը
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ հեռախոսազրույց է ունեցել գործընկերոջ՝ Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի հետ՝ Ախալքալաքում մեր հայրենակիցների մասնակցությամբ երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Վրաստանի հանրային պաշտպանը տեղեկացրել է, որ միջադեպի հետ կապված հանգամանքներն առաջին իսկ պահից եղել են իր անմիջական ուշադրության ներքո։ Նա իր հատուկ ներկայացուցչին է ուղարկել Ոստիկանության բաժին, ապա հիվանդանոց։
Ավետիք Իշխանյան. «Գեւորգ Դանիելյանի նկատմամբ ճնշումներ են եղել, Զեյնալյանին էլ ստիպել են հրաժարական տալ»
Իրավապաշտպանը մեկնաբանում է ԲԴԽ անդամի եւ արդարադատության նախարարի հրաժարականները
Դավիթ Տոնոյանն ընդունել է ամերիկյան Ատլանտյան Խորհրդի պատվավոր նախագահին
Հունիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ամերիկյան Ատլանտյան Խորհրդի պատվավոր նախագահ, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսին: ՀՀ պաշտպանության նախարարը Ջեյմս Ջոնսին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը, հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրադրությունը, անդրադարձել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան և ՀՀ-ՆԱՏՕ համագործակցությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող
ՀՀ վարչապետը բավարարված է Սանկտ Պետերբուրգի ֆորումին՝ մասնակցությամբ
Սանկտ Պետերբուրգի «Նոր սերունդ» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչը Սանկտ Պետերբուրգում կայացած ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ տպավորություն ունի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումից եւ արդյոք մտադիր է Հայաստանում նման հարթակ ստեղծել: «Տպավորված եմ ֆորումով,նրա կազմակերպման բարձր մակարդակով, այն միջավայրով ու մթնոլորտով, որ ստեղծված է: Մենք շատ կարեւոր հանդիպումներ ունեցանք, բանակցություններ այս շրջանակում, այնպես
Նիկոլ Փաշինյան. «Այս պահին աշխատում ենք, որ Լեռնային Ղարաբաղը վերադառնա բանակցությունների սեղանին»
«Վրաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, ինտեգրման տեսանկյունից նույնպես, հնարավորություն եղավ խոսել այդ մասին, երբ խոսում էինք Հայաստանի մասնակցության մասին «Մեկ գոտի, մեկ ճամփա» ծրագրին: Ենթադրում ենք, որ հնարավոր է իրականացնել այնպիսի ծրագիր, որը կփորձեր միացնել Սեւ ծովը Պարսից ծոցին: Մենք այդ կապն իրականացնելու համար կառուցում ենք նաեւ Հյուսիս-Հարավ ճանապարհը, որը Հայաստանի հարավային սահմանային անցակետը
Ռուսաստանից սպառազինություն ստանալու որոշակի պայմանավորվածություն կա. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել են Հայաստանի սպառազինության մատակարարման հարցը: Այդ մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում: «Մենք լավ գործակցում ենք ռազմատեխնիկական ոլորտում, և իհարկե, մենք որոշակի պայմանավորվածություններ ունենք: Եվ ես կարծում եմ, որ մեր հարաբերություններն այդ ուղղությամբ բնականոն զարգանում են»,- ասել է Փաշինյանը:
Հայաստանը պատրաստ է խորացնել ինտեգրումը ԵԱՏՄ-ում և միաժամանակ մերձենալ ԵՄ-ի հետ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է խորացնել ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության շրջանակում, բայց զարգացնում է գործընկերությունը նաև Եվրամիության հետ՝ անխուսափելի համարելով մերձեցումը երկու ինտեգրացիոն միավորումների հետ: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային ֆորումի լիագումար նիստին՝ Փաշինյանն ասել է, որ իր կառավարության բարեփոխումների ռազմավարության առաջնահերթությունն է արտաքին տնտեսական կապերի ներուժի լիարժեք օգտագործումը և
Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման վերաբերյալ
ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը
«Հարցնում են՝ դու լուցկի ունե՞ս, եթե չէ, ապա խիստ կասկածներ կան քո սեռական կողմնորոշման հետ». Արարատ Միրզոյան
Ելույթի վերջում դիմելով ընդդիմադիր խմբակցություններին՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Ես հասկանում եմ արտախորհրդարանական իմ սոցիալիստ գործընկերներին, բայց, կներեք, որեւէ կերպ չեմ հասկանում մեր երկու շատ սիրելի խմբակցություններին: Սկզբունքային ասել եք չէ: Չէ՝ հարց չկա, բայց շատ մի հիմնավորեք, չի կպնում»:
«Զեյնալյանի էվոլյուցիոն ճանապարհը հերքում է հեղափոխության փաստը». Արթուր Սաքունց
Զեյնալյանն ուներ բավարար ռեսուրս եւ աջակցություն, սակայն դատական համակարգում անհրաժեշտ հեղափոխական փոփոխություններ չարեց
Կարծում եմ պետք է լուծել գազի ռազմավարական հարցը. Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է գազի գինը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գինը: Այդ մասին նա ասել է «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում: Փաշինյանը նշել է, որ դա շատ կարևոր հարց է երկկողմ հարաբերություններում, և այդ հարցը դեռ կքննարկեն նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում: «Ես կարծում եմ, որ կարևոր է հասկանալ այդ


















































