Օրվա լրահոսը
Գազի արտահոսք՝ պայթյունով
Հունիսի 9-ին, ժամը 07:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղի 10-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ պայթյունով: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Թեմատիկ քննարկումներ՝ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում
Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի երկու օրերի ընթացքում կազմակերպվել են թեմատիկ քննարկումներ՝ աշխարհաքաղաքական զարգացումների, բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, 4-րդ արդյունաբերական հեղափոխության, ձեռնարկատիրության ու նորարարությունների, 21-րդ դարի առաջնորդության ու քաղաքակրթությունների երկխոսության, արժութային ու ներդրումային քաղաքականության, աշխարհի առջև ծառացած ռիսկերի ու մարտահրավերների վերաբերյալ: Հայաստանից և աշխարհի տարբեր երկրներից Դիլիջան ժամանած նախկին ու ներկա պետական և քաղաքական գործիչները,
23 համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում հանրապետության 23 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական են, իսկ 9-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքում` ավագանու անդամի, իսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ: Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 58 ընտրական տեղամասերը
ՔՊ վարչությունը խստիվ դատապարտում է Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպը
ՔՊ վարչությունը խստիվ դատապարտում է հունիսի 8-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ անհայտ անձը կամ անձինք հրկիզել էին ՔՊԿ թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի բնակարանի մուտքի դուռն ու ավտոմեքենան: Բարեբախտաբար, ծանր տուժածներ չկան: Այս գործի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ ու համոզված ենք, որ շատ շուտով իրավապահ մարմինները կգտնեն ու բերման կենթարկեն մեղավորներին:
Յուրի Խաչատուրովին արգելել են հատել հայ-վրացական սահմանը․ «Ալիք մեդիա»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին քարտուղար, ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, Յուրի Խաչատուրովին այսօր՝ հունիսի 8-ին արգելել են հատել հայ-վրացական սահմանը և դուրս գալ երկրից։ Այս մասին «Ալիք մեդիային» հայտնեց Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը՝ ներկայացնելով միջադեպի հանգամանքները։ Ըստ Պողոսյանի՝ Խաչատուրովը ընտանեկան հանգամանքներով այսօր փորձել է մեկնել իր ծննդավայր՝ Վրաստանի
Արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին․ ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ ըստ հրապարակված տեղեկությունների՝ ձերբակալվածի կամ բերման ենթարկվածի կարգավիճակում գտնվում են «Ադեկվատ» ՀԿ-ի անդամները: Արման ԹԱԹՈՅԱՆ ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1113625528824910?__xts__[0]=68.ARBvmQRLSWeBu3yemm2lv4XlFE4ojOTbJWnFDW8RAChesjn_M0xCDKSeaRqFMLPXsuYSUqZZmykBZQE-Cw8P9dP55pwGC6Bl8Etzz8hVPBHPbFPOQEf0BlSkSgJqLwoRDUO_DExGRCHcim9Z_1W5OoH7fclayXQiLpZ3nm-8vpEf_IpQowgPlpDkCfSEKAS7wscRKxvwXGKpVZ40JUyd_PrvlnIwMOd0vkC6dy54dpbxTOWAemjHoNLAWuwhDaCqcpBwAuQ170FnR1FGerKA48Gk8owWlWNuG5xr07IqcltI6G7K8vzfegeLdcswQ5R9dzwvJhNPmJQuLpBWxD3WxA&__tn__=-R
«Ցանկություն չունեի մտնել ներքին կռիվների մեջ, որովհետեւ դա պառակտման հոսանք էր». Նազենի Ղարիբյան
Նազենի Ղարիբյանը 15 տարեկանում ջերմոցում քաղհան է արել, որ սեփական գումարը վաստակի
«Ադեկվատ»-ի 11 անդամ ոստիկանություն է տարվել. «Իբրեւ թե ահաբեկել են»
Առայժմ չեմ կարող հստակ ասել հանգամանքները, որովհետեւ նրանք դեռ ոստիկանությունում են, բայց հասցրին փոխանցել, որ ահաբեկման կասկածով են բերման ենթարկել
Հայաստան-Լիխտենշտեյն՝ 3։0
Եվրո-2020-ի ընտրական փուլում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազզեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում 3:0 խոշոր հաշվով պարտության մատնեց Լիխտենշտեյնի ընտրանուն: Մեր թիմից գոլի հեղինակ դարձան Գեւորգ Ղազարյանը, Ալեքսանդր Կարապետյանը եւ Տիգրան Բարսեղյանը, որը հաշիվը խոշոր դարձրեց լրացուցիիչ ժամանակում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սա քաղաքական հետապնդում է․ «Ադեկվադ» ՀԿ
Քիչ առաջ Ոստիկանությունը բերման է ենթարկել «ԱԴԵԿՎԱԴ»-ի 11 անդամների՝ առանց որևէ ակներև հիմքի։ Մեր անդամները չեն իրականացրել որևէ անօրինական գործողություն և նման վարվելակերպը միայն մեկ բանի մասին է խոսում. սա քաղաքական հետապնդում է։ Հերթական անգամ հաստատվեց այն փաստը, որ ուժային կառույցների միջոցով իրականացվող ապօրինությունները մեր երկրում նոր թափ են հավաքում, և ոչ մի քաղաքացի այլևս
Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը ձերբակալվել են
Արթուր Դանիելյանն ու Կոնստանտին Տեր-Նակալյանը և ևս 7 հոգի ձերբակալվեցին Ոստիկանության բակում: «ԱԴԵԿՎԱԴ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ https://www.facebook.com/adekvadism/videos/193734984861773/
Հրդեհ Հաղպատ վանական համալիրում
Հունիսի 8-ին, ժամը 19։01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Հաղպատի վանական համալիրում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սոցիալական խնդիրները բարի ցանկություններով չեն լուծվում. ՀՅԴ-ն ամփոփում է սոցիալական քաղաքականության արդյունքները
Սոցիալական քաղաքականության արդյունքների ամփոփում (2018թ. մայիսից 2019թ. մայիս) Իշխանափոխությունից հետո անցել է մեկ տարի, սակայն մեր երկրում աղքատություն ծնող հիմնական պատճառներից են շարունակում մնալ գործազրկության խրոնիկ բարձր մակարդակը, աշխատանքի վարձատրության ցածր մակարդակն ու աշխատող աղքատների պահպանվող բարձր ցուցանիշը: Անապահով ընտանիքները հայտնվում են աղքատության ցիկլում՝ այդ ընտանիքներում մեծացող երեխաները չեն ստանում բավարար սնունդ, որակյալ կրթական և
Հայաստանի հավաքականը 1-ին խաղակեսից հետո 2:0 հաշվով հաղթում է Լիխտենշտեյնին
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ընթացող ֆուտբոլի Եվրո 2020 թ. ընտրական փուլի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումում ընդմիջում է: Առաջին խաղակեսից հետո Հայաստանը հաղթում է 2:0 հաշվով: Մեր ընտրանուց գոլի հեղինակ դարձել են Գեւորգ Ղազարյանը եւ Ալեքսանդր Կարապետյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կատարվում է ստուգում՝ Միհրան Պողոսյանի արտահանձման հետ կապված․ Azatutyun.am
Azatutyun.am – Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ի պատասխան «Ազատություն հեռուստաալիքի» հարցման ուղարկել է հաղորդագրություն, որում ասված է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ դատախազության հայցը Պողոսյան Մ.Ս. արտահանձնման և նրան քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ։ Այս պահին կատարվում է ստուգում՝ արտահանձման հետ կապված։ Նամակում, մասնավորապես, նշված է. «Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՀ պատկան
Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող տղամարդը Օսիպյանի հետ հեռախոսազրույցից հետո դուրս է եկել թաքստոցից
«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 60-ամյա տղամարդը թաքնվում է Կոտայքի մարզի Ալափարս գյուղում՝ հանգուցյալ հորեղբոր տանը։ Նաև տեղեկություն կար, որ հետախուզվողը հնարավոր է զինված լինի նռնակով և այլ զենքերով։ Հունիսի 7-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի
Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տվողը սպա է
«Այդպիսի դեպք իր հետ կապված չի եղել»,- պնդում է Պետրոսյանի փաստաբանը
«Տանում եմ այն դասը, որ Վաշինգտոնում պետք է խոսենք այս տարածաշրջանի կարևորության մասին». Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական
Ըստ Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի՝ ՀՀ-ն ունի առավելություն, քանի որ բոլոր կողմերի հետ ունի լավ հարաբերություններ և կարող է միջնորդի դեր խաղալ՝ կապելով այդ պետություններն իրար հետ:
Այս ամառային շոգ օրերին գյուղը որոշ տեղերում կանգնել է ու իր իմացածով գերան է կոտրում․ «Վեոլիա ջուր»
Երեկ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում բնակիչները փակել էին՝ զոդման եղանակով, Գառնիից դեպի մարզի հարավային հատվածի բնակավայրերը ձգվող ջրատարի վրայի դիտահորի կափարիչը: Վեոլիա ջուր ընկերության մասնագետը, ով, ինչպես ամեն օր, եկել էր փականի աշխատանքը կարգավորելու, հանդիպել էր դիմադրության ու չէր կարողացել մյուս գյուղերի ջրամատակարարումն ապահովել: Գյուղացիները դժգոհ են գրաֆիկից: Նրանք գտնում են, որ «այնտեղ» շատ ջուր
Մամուլի ասուլիս՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովի» շրջանակում
Հայաստանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի շրջանակում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որին մասնակցել են Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, գագաթնաժողովի կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անվտանգության հարցերով խորհրդական, Jones Group International կազմակերպության հիմնադիր, պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը, Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակությային համագործակցության
Աբովյանում ուրիշի գույքի հրկիզման փաստով քրեական գործ է հարուցվել
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու ուրիշի գույքը դիտավորյալ ոչնչացնելու կամ վնասելու դեպքի հանգամանքները: 2019 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 04-ի սահմաններում, անհայտ անձը ուրիշի գույքը գաղտնի ոչնչացնելու նպատակով հրկիզել է Աբովյան քաղաքի 46 -ամյա բնակչին պատկանող բնակարանի դուռն ու «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական
Ինքս չեմ մասնակցելու այս գործով դատական գործընթացին. Դավիթ Սանասարյան
Ինչպես գիտեք, ոչ վաղ անցյալում էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը բողոքարկել էի վարչական դատարանում՝ այն համարելով ոչ իրավաչափ։ Մի քանի օրից դատարանը քննելու է իմ բողոքը և պարզի` արդյոք կարող էր Էթիկայի հանձնաժողովը նման որոշում կայացնել, թե ոչ։ Շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով մեկնարկեց դատական իշխանության նկատմամբ անվստահության հայտնումը և բարեփոխումների գործընթացի սկիզբը, որից հետո
ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Ադալյանը անջնջելի հետք է թողել հայ կերպարվեստում
2019 թ. հունիսի 6-ին իր մահկանացուն կնքեց ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուբեն Մարտիրոսի Ադալյանը: Ռուբեն Ադալյանը ծնվել է 1929 թվականին, Սիմֆերոպոլում։ 1935 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ 1944-1950 թվականներին սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ 1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1960 թվականից ԽՍՀՄ Նկարիչների միության անդամ է։ 1967 թվականին «Հիրոսիմա» նկարի համար արժանացել է Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակին, իսկ 1971 թվականին
Ինչպե՞ս խուսափել սննդային թունավորումներից և աղիքային վարակիչ հիվանդություններից․ ԱՆ
Առավոտյան տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց սրտխառնոց, լուծ, փսխում, բարձր ջերմություն գանգատներով ընդունվել է 13 հիվանդ։ Անմիջապես կազմակերպված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլորը հունիսի 6-ին վերջիններս մասնակցել են տանը կազմապերված խնջույքի։ Պարզվել է, որ նախնական և հավանական պատճառը տնային պայմաններում աղցանի համար պատրաստված ձվով սոուսն է։ Հիվանդների վիճակը գնահատվում
Առանց թույլտվության երկհարկանի ավտոկայանատեղի է կառուցվել Արաբկիր վարչական շրջանում
Կոմիտասի 15 հասցեում կառուցված բազմաբնակարան շենքն ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի ուշադրության կենտրոնում հայտնվեց հաստատված նախագծից ակնհայտ շեղումների պատճառով: Կառուցապատողը զավթել էր հարակից համայնքային հողատարածքները, այդ թվում՝ մայթը: «Տարբեր իրավախախտումների համար տվյալ կառուցապատողը 3 անգամ տուգանվել է մինչև 2.5 մլն դրամի չափով»,- ասում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը: Դեռ այն ժամանակ
ՊԵԿ-ը այս սեզոնին հորդորում է հնարավորինս օգտվել Բավրայի և Գոգավանի անցումային կետերից
Բագրատաշենի անցումային կետում կարող են դժվարություններ առաջանալ
Ոգեւորված են, նաեւ` տարակուսած, բայց հույս ունեն
«Նախկինում, երբ կար Սփյուռքի նախարարություն, կարող եմ ասել, որ սերտ կապ կար նախարարության աշխատակազմի եւ սփյուռքահայ համայնքների միջեւ, տարբեր տեղեկությունների փոխանակումներ կային` տարբեր երկրներից, հայկական համայնքներից, ինչը շատ կարեւոր է: Այսօր արդեն այդ ինֆորմացիոն փոխանակումը չկա ու չգիտենք, թե ինչպե՞ս է ապահովվելու»,- «Առավոտի» զրուցակիցն է Լեհաստանի հայկական երիտասարդական միության նախագահ Բաբկեն Խանզադյանը: – ՀՀ սփյուռքի
Գարեգին Երկրորդը հյուրընկալեց Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ միտրոպոլիտ Պավելին
Հունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելի հետ: Միտրոպոլիտ Պավելը Հայաստան է ժամանել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով և, առաջիկա օրերին լինելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հյուրը, կծանոթանա Հայոց Եկեղեցու կյանքին, կրթական ու սոցիալական ծրագրերին,
ՔՊ համագումարի օրը մոտենում է. ի՞նչ մթնոլորտ է ՔՊ-ում քարոզարշավի ընթացքում
Այս օրերին «Քաղաքացական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների թեկնածուները մասնակցում են քարոզարշավի: Նրանք ելույթ են ունենում կուսակիցների առաջ՝ ներկայացնելով կուսակցության զարգացման, գործունեության իրենց տեսլականը: Հունիսի 15-ին ՔՊ-ն կանցկացնի արտահերթ համագումար, որի ընթացքում տեղի կունենան վարչության ընտրություններ: «Առավոտը» «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության անդամի թեկնածու Արփի Դավոյանից հետաքրքրվեց ինչպե՞ս է ընթանում քարոզարշավը, արդյոք լարվածությունը կուսակցականների միջեւ
«Այսօր սա հայկական տապան է, որտեղ մարդիկ գալիս են քննարկելու, թե ինչպես ենք փրկելու մոլորակը». Արմեն Սարգսյան
Դիլիջանում այսօր տեղի է ունեցել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի բացման հանդիսավոր արարողությունը: Բացման խոսքում ողջունելով գագաթնաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստանում, քանի որ այն նախորդ 20-30 տարիների մեծագույն նվաճումներից է։ «Այն մի յուրօրինակ թինք-թանք է, որը մտածում է մոլորակի ապագայի մասին,-


















































