Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացել է նշանավոր հայդուկ Գևորգ Չաուշի այրու՝ Հեղինե Չաուշի բնօրինակ լուսանկարը

Օրեր առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը որպես նվիրատվություն ստացավ նշանավոր հայդուկ Գևորգ Չաուշի այրու՝ Հեղինե (Եղսո) Չաուշի բնօրինակ լուսանկարը։ Նվիրատուն՝ Մուրադ Ուչաները, լուսանկարը պատահաբար հայտնաբերել է 2005 թ․ Այնթապի պատմական թաղամասերից մեկում՝ մի հին տան վերականգնման աշխատանքների ժամանակ պատի թաքստոցից։ Լուսանկարում Հեղինե Չաուշի մի ձեռքում ատրճանակ է, մյուսում՝ հրացան, կրծքին և գոտկատեղին կապված են փամփշտակալներ։ Լուսանկարն

Սեպտեմբերի 2-ը մեր պատվի և արժանապատվության վերականգնման կարևորագույն հանգրվաններից մեկն է եղել և մնում․ Բագրատ Սրբազան

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Սիրելիներ, Ցավոք, այս պահին միայն այս կերպով կարող եմ հաղորդակցվել ձեզ հետ այս մեծ և կարևորագույն օրվա՝ Արցախի Հանրապետության անկախության հռչակման առիթով։ Սեպտեմբերի 2-ը մեր պատվի և արժանապատվության վերականգնման կարևորագույն հանգրվաններից մեկն է եղել և մնում՝ տոն, որը Աստվածատուր է՝ նվաճված

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը

Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը, շեշտել առկա ծրագրերի իրականացումը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված Հայաստան–Իրան երկկողմ շփումների շարունակականությունը: Կողմերը քննարկել են նաև

Պահանջելու ենք հերքել Արցախի նախագահի վերաբերյալ «Հայաստանի պատմություն» դասագրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները․ փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի անունից դիմելու ենք դատական պաշտպանության՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների, ԿԳՄՍ նախարարության և պատասխանատու այլ անձանց։ Պահանջելու ենք հերքել նախագահի վերաբերյալ գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Մենք վճռական ենք պայքարելու պատմության խեղաթյուրումների և նոր սերնդին մոլորեցնելու բոլոր փորձերի դեմ։

ՊԵԿ-ը հորդորում է բացառել ոչ իրական պատվիրատուների անվամբ արտահանման ձևակերպումից

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ստանում է ազդակներ, որ ՀՀ-ից դեպի այլ երկրներ ապրանքներ արտահանելիս մաքսային հայտարարագրում, ինվոյսում և բեռնափոխադրման փաստաթղթերում ՀՀ առանձին տնտեսվարողներ, որպես ապրանքների ստացող կողմ, նշում են այնպիսի գնորդների տվյալներ, որոնք իրականում չեն հանդիսանում ապրանք պատվիրողը կամ գտնվում են լուծարման գործընթացում կամ արդեն իսկ լուծարված են: Նման գործողության արդյունքում` հետագայում այդ ապրանքները

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդային: Վարչապետը ողջունել է պարոն Կանդայի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱԶԲ-ի նախագահի պաշտոնում նշանակվելու առիթով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս այցը առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ համընկնում է Հայաստանի և ԱԶԲ-ի գործընկերության 20-ամյակի հետ: Վարչապետը շեշտել է ՀՀ Կառավարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության

Կաթողիկոս ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, ոչ թե վարչապետն է նշանակում․ Իրաքի հայոց թեմի առաջնորդ

ՀԱԵ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տեր Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը նշում է՝ կաթողիկոս ընտրում է Ազգային եկեղեցական ժողովը, ոչ թե վարչապետն է նշանակում։

Այսուհետ հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված․ Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ուղերձ է հղել կալանավայրից Շնորհավորում եմ բոլորին «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկի կապակցությամբ։ Այսուհետ հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված։ Տարբեր ոլորտների համար կմշակվեն ծրագրեր, որոնք կօգնեն բերել բարեկեցություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն։ Սիրելի՛ հայրենակիցներ, միանալով այս շարժմանը՝ դուք կդառնաք մի մեծ թիմի մաս, որն

Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Կարեն Անդրեասյանին նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ։ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ընթացքը: Ներկայացվել են հայտարարագրման ընթացքի վերաբերյալ ցուցանիշները և տեմպերը բարելավելու ուղղությամբ առաջիկա անելիքները: Մտքեր են փոխանակվել եկամուտների հայտարարագրման գործընթացն առավել մատչելի դարձնելու քայլերի շուրջ: Այդ համատեքստում կարևորվել է թվայնացման գործընթացի ապահովմանն ուղղված աշխատանքների իրականացումը, նույնականացման քարտերի տրամադրման գործընթացում մեկնարկած

Անհայտ կորած անձանց խնդիրը Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ չլուծված․ ՀՔԱՎ

Օգոստոսի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է «Անհայտ կորած անձանց միջազգային օրը»։ Այն հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից 2010 թվականին՝ ընդգծելու պետությունների պարտավորությունը պարզելու անհայտ կորածների ճակատագիրն ու ապահովելու նրանց ընտանիքների իրազեկվածությունը։ Հայաստանում խնդիրը շարունակում է մնալ չլուծված․ ներկայումս ավելի քան 2700 անձ պաշտոնապես համարվում է անհայտ կորած։ Նրանց զգալի մասը անհետ կորել է Ղարաբաղյան

Ահա այսպես երեք միլիոն վարչապետ ունեցող Հայաստանը յոթ տարի անց վերածվեց եսակենտրոն կառավարություն ունեցող Հայաստանի․ Գենադի Մնացականյան      

Որքան էլ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի եղբայրը փորձի այլ մեկնաբանություն տա 2025 թվականի օգոստոսի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի կողմից «կառավարությունը ես եմ» արտահայտությանը և «տեղավորի» ՀՀ Սահմանադրության մեջ, միևնույն է, դա չի հաջողվի ո՛չ նրան և ո՛չ էլ որևէ մեկին։ Առավել ևս, որ այդ արտահայտությունը ունեցավ հետևանք և սեփական մասնագիտական կարծիքը հայտնելու

Մեսրոպեան Վարժարանը Ստացաւ Ֆրանսայի Կրթական Նախարարութեան Ճանաչումը

Մեծ հպարտութեամբ կը հաղորդենք, որ Պէյրութի Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանը 26 Յունիս 2025-ին պաշտօնապէս ստացաւ Ֆրանսայի Կրթութեան նախարարութեան ճանաչումը՝ homologation-ի վկայագիրը, այսպիսով բարեյաջող աւարտին հասցնելով երկար տարիներէ ի վեր այս նպատակի իրականացման համար տարուած հսկայական աշխատանքը։ «Այսօրուան ձեռքբերումը պատմական էջ մըն է Մեսրոպեանի կեանքին մէջ», նշեց վարժարանի տնօրէն պարոն Կրէկուար Գալուստ։ «Ան կու գայ

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Կողմերը գոհունակությամբ նշել են ԱԽ գրասենյակների միջև ձևավորված ինստիտուցիոնալ կապերը և վստահություն հայտնել դրանց շարունակական ամրապնդման ու զարգացման հարցում: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի համատեքստում Ա. Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Oգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-4-ին ողջ հանրապետությունում, այդ թվում մայրաքաղաք Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ին աստիճանաբար կբարձրանա 2-5

«Դեռեւս ի հայտ են գալու նոր փաստաթղթեր, որոնք, ըստ ամենայնի, գտնվում են մշակման փուլում»․ Գագիկ Ղալաչյան

«Չեմ բացառում, որ նման քննարկումներ տեղի են ունեցել: Հնարավոր է՝ նաեւ կան պայմանավորվածություններ ինչ-ինչ ժամկետների վերաբերյալ»,- Aravot.am-ի հարցին՝ հնարավո՞ր է, որ հայ-ամերիկյան որեւէ փաստաթուղթ առայժմ գաղտնի է պահվում՝ հաշվի առնելով մի կողմից՝ Թրամփի, մյուս կողմից՝ Փաշինյանի ու Միրզոյանի հակասական հայտարարությունները, այսպես արձագանքեց դիվանագետ, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, 2020-2021 թվականներին արտգործնախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։ Համատեքստ

Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցներ վաճառելու կամ գնելու գործարքը հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրից

ՀՀ Ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համագործակցությամբ, հայտարարում է «Ունենալ և վարել ավտոմեքենա» կյանքի իրադարձության թվայնացման մասին։ Սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցներ վաճառելու կամ գնելու գործարքը հնարավոր կլինի իրականացնել ցանկացած վայրից՝ առանց այցելելու հաշվառման-քննական ստորաբաժանում (ՀՔԲ)։ Ոլորտում թվայնացման գործընթացներն ուղղված են տրանսպորտային միջոցների ձեռքբերման, վաճառքի, ինչպես նաև գրանցման գործընթացների պարզեցմանն ու կատարելագործմանը։ Քաղաքացիները

Եկեղեցու վերաբերյալ հարցեր կարելի է բարձրաձայնել, բայց դրանց լուծումը բարձրաձայնողների մոտ չէ, այլ եկեղեցում․ Կանադայի հայոց թեմի առաջնորդ

Եկեղեցու վերաբերյալ հարցեր կարելի է բարձրաձայնել, բայց դրանց լուծումը բարձրաձայնողների մոտ չէ, այլ եկեղեցում։ Լուծման ընթացակարգը հստակ է եկեղեցու համար։ Տարօրինակ է, երբ առաջարկում են նոր ընթացակարգեր եկեղեցու ներսում հարցերը կարգավորելու համար։ Դա վերջին հաշվով վերածվում է աղանդի։ Եկեղեցին բոլորովին այլ կառույց է, որը պետք է ընդունեն ու հասկանան որոշ անձինք։ Հոգնեցինք այդ խոսույթից, որը

Ինչպես վճարել տրանսպորտում, եթե դրամապանակի կամ կայքի կցված բանկային քարտը ժամանակավոր անհասանելի է

Վերջին օրերին հաճախ տրվող հարցերից է՝ ինչպես վճարել տրանսպորտում, եթե կցված բանկային քարտով գործարքները ժամանակավորապես անհասանելի են։ Այս դեպքում տրանսպորտի վճարումները մնում են հասանելի հետևյալ եղանակներով․ ․ Telcell Wallet – գնիր ուղետոմսեր դրամապանակի մնացորդից։ ․ Telcell տերմինալներ – կանխիկով լիցքավորիր դրամապանակի մնացորդը կամ տրանսպորտային քարտը, կամ գնիր QR էլեկտրոնային տոմս։ ․ Արդեն գնված բոլոր տեսակի

Իրանի նախագահը նշել է, որ Հայաստան–Իրան վերջին բարձրաստիճան շփումները և իր պաշտոնական այցը ՀՀ նպաստել են Իրանում առկա անորոշությունների արդյունավետ հասցեագրմանը

Օգոստոսի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Գրիգորյանն ու Փեզեշքիանն ընդգծել են, որ երկու երկրները հաստատակամ են զարգացնել շարունակական երկխոսությունը՝ միտված ռազմավարական գործընկերության հաստատմանը: Զրուցակիցները քննարկել են նաև օգոստոսի 8-ին ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ԱԽ քարտուղարը կարևորել է որպես խաղաղության հաստատման գործընթացում կարևոր հանգրվան:

Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու ՄԱԿ-ի անդամ պետություններին հետևել օրվա գլխավոր նպատակին և պատասխանատվությամբ վերաբերվել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով անհետացած մարդկանց ճակատագրին․ հայտարարություն

Օգոստոսի 30-ը Բռնի անհետացման զոհերի միջազգային օրն է՝ հաստատված 2010 թ․ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից՝ նպատակ ունենալով դադարեցնել և նվազեցնել բոլոր տեսակի բռնի անհետացումները։ 2020 թ․ 44-օրյա պատերազմի և 2023թ․ սեպտեմբյան բռնի տեղահանության ընթացքում Ադրբեջանը գերեվարել և պատանդառության մեջ է պահում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց։ Ավելին, հարյուրավոր անհայտ կորածների և բռնի անհետացածների ճակատագրերը մնում

Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և ոչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից

Այսօր՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը։ Հատուկ ցավով ենք ընդգծում, որ Ստեփանակերտում գործող Արցախի անհետ կորածների թանգարանը թալանվել և ոչնչացվել է Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից։ Այդ թանգարանը պահպանում էր մեր այն հայրենակիցների անգնահատելի վկայությունները, որոնց ճակատագիրն առ այսօր մնում է անհայտ։ Առաջին Արցախյան պատերազմի տարիներից 777 հայ շարունակում են համարվել անհետ կորած։ 2020 թ․ 44-օրյա

Գլխավոր խնդիրը բուն մարտական դիրքի անձնակազմի ու պայմանական զբոսաշրջիկի «շփումը» չէր, սակայն այդ մի դրվագն էլ բավական է` առաջնագծում արձանագրելու համակարգային խնդիրներն ու մեր խոցելիությունը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Առաջնագծում տեղի ունեցած միջադեպը օտարերկրացի զբոսաշրջիկի ու մարտական դիրքի անձնակազմի հետ, երեկվանից սոցցանցերում ակտիվ քննարկումների առիթ է տվել: Թվում է, թե ժամանակակից տեխնոլոգիաներն ու տեսավերահսկող սարքերը պետք է կանխեին ծառայության հետ կապ չունեցող անձանց ներթափանցումը առաջնագծի տարբեր խորություններ, սակայն հրապարակված տեսանյութը

Արմեն Աշոտյանը՝ ԵՄ գրասենյակի ճաղավանդակներին շղթայված․ նա պահանջում է Բաքվի հայ գերիներին ազատ արձակել

«Ազատություն Բաքվում պահվող հայ գերիներին» պաստառ-պահանջով այսօր  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բողոքի լուռ ցույց է իրականացնում ՀՀ-ում ԵՄ դեսպանության առջեւ։ Նա ձեռնաշղթաներով շղթայված է գրասենյակի ճաղավանդակներին՝ փորձելով այս կերպ ուշադրություն հրավիրելով իր պահանջին։ Մանրամասները՝ տեսանյութում Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման․ խորհուրդ է տրվում սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում

ՀՎԿԱԿ-ը խորհուրդ է տալիս սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով: Oգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովիտային շրջաններում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ՀՀ մարզերում և Երևանում օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է

Հավաքագրել, միջազգային տարբեր դերակատարներին և ներպետական իրավասու մարմիններին ենք ներկայացրել գտնվելու վայրն անհայտ անձանց ու նրանց ընտանիքների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրները․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ «Օգոստոսի 30-ը նշվում է որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր: Բռնի անհետացումը մարդու իրավունքների վրա ազդեցություն ունեցող ամենածանր և երկարատև խնդիրներից է, որի հետևանքները զգացվում են ոչ միայն հակամարտությունների ժամանակահատվածում, այլ նաև դրանցից հետո՝ շարունակ խաթարելով բռնի անհետացած անձանց և նրանց ընտանիքների խաղաղ

«Փաշինյանը, ՀՀ իշխող վերնախավը վաշինգտոնյան հանդիպման արդյունքներով իր համար ապահովել է արտաքին ծանրակշիռ աջակցություն՝ իշխանությունը հետայսու եւս իր ձեռքում պահելու գործում»

«Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։ -Ի՞նչ փոխեց վաշինգտոնյան հանդիպումը, ի՞նչ կփոխի ամերիկյան ներգրավվածությունը, ի՞նչ է ստացել Վաշինգտոնի հանդիպումից հետո Հայաստանը, ԱՄՆ-ն եւ Ադրբեջանը։ – Նախ, իհարկե, վաշինգտոնյան հանդիպումը փաստաթղթով արձանագրեց Հայաստանի հարավային գոտու անցումը ռուսական ռազմաքաղաքական գերակայության տիրույթից ամերիկյան ռազմաքաղաքական գերակայության տիրույթ, ինչը նաեւ ամերիկյան անմիջական

Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն և տոկունություն

Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի ծննդյան հոբելյանի առիթով այսօր ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բակո Սահակյանի ընտանիքի անդամների հետ, մաղթել նրանց համբերություն և տոկունություն: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արցախի ազատության և անկախության, արցախահայության անվտանգության համար կյանքի լավագույն տարիներն անմնացորդ Հայրենիքին ծառայեցրած իր մարտական ընկերոջ և Արցախի ռազմաքաղաքական

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031