Օրվա լրահոսը
Այս խոստովանությունը հաստատում է, որ այս պայմանավորվածությունները ոչ թե դիվանագիտական ձեռքբերումներ են, այլ հարկադրական փաստաթղթեր, որոնք իրավական հիմքով կարելի է վիճարկել և նույնիսկ անվավեր ճանաչել. Օսկանյան
Այս խոստովանությունը հաստատում է, որ այս պայմանավորվածությունները ոչ թե օրինական դիվանագիտական ձեռքբերումներ են, այլ հարկադրական փաստաթղթեր, որոնք իրավական հիմքով կարելի է վիճարկել և նույնիսկ անվավեր ճանաչել։
Տեսչական մարմնի հրամանով «Ֆլեշ» ՍՊԸ-ի լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկ ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ՖԼԵՇ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Վայոց Ձորի մարզ, ք․ Վայք, Ջերմուկի խճ․ 2/1/1): Ստուգման արդյունքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողը ենթարկվել է 763 015 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության։ Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
«Հարգելի ոստիկաններ, ում մարդկանց ծեծելու, ջարդելու ապօրինի հրահանգ են տալիս, իմացեք. հոդվածը, որով հիմա ձեր գործընկերն է գնում, վաղեմության ժամկետ չունի». Ռուբեն Մելիքյան
Մեր խնդիրը այն չէ, որ արդեն նախկին ոստիկանի նկատմամբ կիրառվել է մեղմ խափանման միջոց, որը մենք համարում ենք ինքնին օրենքի ոգուն համապատասխան, մեր խնդիրն այն է, որ խտրական ձեւով քաղաքական որոշակի հայացքներ ունեցող անձանց նկատմամբ կամ այլ պատճառներով, օրինակ, Հայ Առաքելական եկեղեցու հետ կապ ունենալու, նվիրապետ լինելու, արքեպիսկոպոս լինելու համար ակնհայտ խտրական մոտեցում է դրսեւորվում
Հակամարտության արմատացած ընկալումները փոխելու ջանքերը կբախվեն Երևանի և Բաքվի պատրաստակամությանը՝ կնքելու «մոռացման պակտ»՝ պատասխանատվությունից խուսափելու ռազմավարություն
Պայմանագրի տեքստի 15-րդ հոդվածը ստորագրումից հետո մեկ ամսվա ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար բացառում է միջազգային արդարադատության մեխանիզմներին դիմելու ցանկացած իրավական միջոց՝ հակամարտությանն առնչվող պահանջների համար։
«Դուք ձեր անօրինական վարքագծով համոզել եք, որ անկախ հանցանքի առկայությունից կամ բացակայությունից, միեւնույն է՝ մեղավոր եք ճանաչելու Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին»
Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում ընթանում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով ամփոփիչ դատական նիստը։ Միքայել սրբազանի պաշտպան Երեմ Սարգսյանը, դիմելով մեղադրող կողմին, ասաց․ «Ինչպես պնդել էի հիմնական դատալսումների ժամանակ, այդպես էլ հիմա եմ ասում՝ չբացահայտեցիք, թե այդ երկարաշունչ մեղադրանքում կոնկրետ ո՞րն էր իշխանությունը բռնի
Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփական երկիր մուտք գործելու իրավունքից. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն
Մարդու հիմնարար իրավունքներ. Ազատ տեղաշարժվելու իրավունք Ազատ տեղաշարժվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է։ Այն մարդու անձնական ազատությունների իրացման նախապայման է․ առանց դրա մարդիկ զրկվում են կրթության, աշխատանքի, առողջապահության, մշակութային և քաղաքական իրավունքներից լիարժեք օգտվելու հնարավորությունից։ ՄԱԿ-ի 1948 թ․ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13-րդ (1) հոդվածը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու և բնակվելու
«Նույնիսկ եթե ընթերցողը չհամաձայնի հեղինակի այս կամ այն եզրահանգման հետ, նա, միևնույն է, լավ խթան կունենա մտածելու համար»
Այժմ էլ մենք ապրում ենք կարճ հոլովակների ժամանակաշրջանում, երբ ցանկացած մասշտաբի հարցի պատասխան փորձում են ստանալ մի քանի վայրկյանում։ Իսկ դրա պատճառով շատերը հետ են վարժվում իրավիճակի բազմակողմանիությունը տեսնելուց կամ խորքային պատճառները վերլուծելուց։ Այս գիրքը մոնումենտալ աշխատություն է, որ քննում է հիմնարար հարցեր ու փորձում տալ հիմնարար պատասխաններ։
Պարզվում է՝ ՀՀ Սահմանադրությունը համաձայն չէ Փաշինյանի հետ: Բայց, ո՞ւմ է ընդհանրապես հետաքրքրում Սահմանադրության «կարծիքը». Հակոբ Բադալյան
Ավելին, ըստ ՀՀ Սահմանադրության՝ «Նախարարությունների ցանկը և Կառավարության գործունեության կարգը Կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով»:
Փաշինյանը կարծում է, թե Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու «դեպքերի մի զգալի մասում» դրդապատճառը ընտրություններում ձայներ ստանալն է
Ուզո՞ւմ ենք՝ հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում. Փաշինյան
Սերժ Սարգսյանը ճիշտ էր, ինչպես 35, այնպես էլ 17, ապա 7 տարի առաջ, ճիշտ է նաև հիմա և դա այն խարիսխն է, որից կապված է շարունակում մնալ հայության հավաքական հույսը. Լևոն Նազարյան
Սերժ Սարգսյանի հայտարարությունն օգոստոսի 8-ի համաձայնագրի առթիվ` երևույթներն իրենց անունով կոչելու համարձակություն է, շռայլություն, որն իրեն կարող է թույլ տալ ՀՀ 3-րդ նախագահը։
«Դատարանին միջնորդում եմ Միքայել Աջապահյանին մեղավոր ճանաչել՝ կայացնելով մեղադրական վերդիկտ»․ դատախազ
Նա միջնորդեց, որպեսզի դատարանը Միքայել սրբազանին մեղավոր ճանաչի Քրեական օրենսգրքի 422 հոդվածի (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) երկրորդ կետով։
Էլ ավելի ազնիվ կլիներ կրկնել ոչ թե Լյուդովիկոս 14-րդի («Պետությունը ես եմ»), այլ 15-րդի միտքը. «Ինձանից հետո՝ թեկուզ ջրհեղեղ». Արմեն Աշոտյան
Նիկոլ, կառավարությունը, այո՛, դու ես, բայց պետությունը քոնը չէ, մերն է, իմն է, հայերինն է։
Քաղաքացիները դժգոհում են՝ Նորագավիթում կանգառի ցուցանակները հանել ու դեն են նետել
Քաղաքապետարանը խոստանում է վերադարձնել ցուցանակն իր օրինական տեղը
Եվս մեկ նման հայտարարություն, և արբիտրաժային դատարանում մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի. Նարեկ Կարապետյան
Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Փաշինյանը արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Կառավարությունից արձանագրվել է դիրքորոշում, համաձայն որի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է, նշել է. «Ով նման դիրքորոշում է հայտնել, թող դիմում գրի՝ գնա։ Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք ունենալ։ Եթե կան նման մարդիկ Կառավարությունում, թող
Նախորդները մեր ու մեր նահատակների կյանքը զոհաբերել են ինչ-որ ոչինչ չարժեցող մի թուղթ բանակցելու վրա. Փաշինյան
Թող ասեն՝ մենք որ հռչակագիր էինք բանակցում, մենք հասկանում էինք, որ դա ոչինչ չի նշանակում, թող խոստովանեն, որ խաբել են ժողովրդին. Նիկոլ Փաշինյան
Ո՞ւմ հավատանք: Կարո՞ղ է՝ Փաշինյանն ու Միրզոյանը չեն էլ հասկանում՝ ի՛նչ են բանակցել. Լևոն Զուրաբյան
Փաշինյանն այսօրվա ասուլիսում, ինչպեսև Արարատ Միրզոյանը Պետրոսին տված հարցազրույցում, հերքում են այս տեղեկությունները և Թրամփի մատնանշած 99 տարվա վերաբերյալ պայմանավորվածության գոյությունը:
«Միայն այսօր չէ, որ կովկասյան թաթարները ուզում են տիրել Հայոց Հայրենիքին». Էդուարդ Շարմազանովի խոսքը զորավար Մախլուտոյի ծննդյան 150-րդ տարեդարձի առիթով
Այսօրվա կապիտուլյանտների նպատակն է՝ մոռացության տալ մեր հերոսական պատմությունը, մեր հերոսներին, այդ թվում նաեւ զորավար Մախլուտոյին եւ մեզ դարձնել առանց հիշողության, սրտի, հոգու, ազգային դիմադրության ինչ-որ անհասկանալի տարր: Բայց մեր այսօրվա ներկայությունը, մեր աղոթքը Գայանե վանքում, Մախլուտոյի, Խենթի եւ մեր այլ երեւելիների շիրիմների մոտ պետք է եւս մեկ անգամ ապացուցի գլխավոր ճշմարտությունը՝ պիտի լինի հայ ժողովուրդը, որովհետեւ այդպես է ուզում ինքը»:
Հարցվածների 60․3%-ի կարծիքով ՀՀ իշխանությունները սխալ ներքին քաղաքականություն են վարում, իսկ 54․3%-ի կարծիքով՝ սխալ արտաքին քաղաքականություն. «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամ
Օգոստոսի 26-ին «ԱՐԱՐ» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը ներկայացրեց հանրային-քաղաքական մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Հետազոտությունն անցկացվել է հուլիսի 17-ից օգոստոսի 5-ը։ Կառույցներից գոհունակություն Ըստ հետազոտության արդյունքների՝ ամենաբարձր գոհունակություն վայելող կառույցներն են ՀՀ Զինված ուժերը և Հայ առաքելական եկեղեցին, համապատասխանաբար 61․7% և 59․7%։ Ոստիկանության հանդեպ վստահությունը 49.0% է, Կառավարության հանդեպ՝ 27․8%,
«Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ». Փաշինյան
-Ո՞վ է ասել, որ կառավարությունն ընդունում է, որ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է: Ո՞վ է հայտնել նման դիրքորոշում, ով դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի, գնա։ Բացարձակապես նման դիրքորոշում չի կարա լինի»,- շարունակեց Փաշինյանը:
Հովհաննես Թումանյանի թանգարանի հիմնանորոգման ընթացքում պարզվել է՝ երկրորդ մասնաշենքի մի պատը հնարավոր չէր ամրակայել, ինչի հետևանքով նոր նախագծի անհրաժեշտություն է առաջացել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի կրթամշակութային մի շարք հաստատություններում՝ ընթացող շինարարական և վերակառուցման աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Նախարարին ուղեկցել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Առաջին կանգառը Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանն էր, որտեղ շուրջ 620 ուսանող է սովորում։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է վերակառուցված հաստատության
«Աշխատանքային պայմանավորվածություն ենք ունեցել, որ կհրապարակենք բովանդակությունը, բայց ոչ տեքստը». Նիկոլ Փաշինյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրած 3 հուշագրերի մասին
Բայց քանի որ հետաքրքրությունը մեծանում է մեր հանրության շրջանում, կարծում եմ, որ մենք առաջիկայում, քանի որ դա երկկողմ փաստաթուղթ է, ամերիկյան գործընկերների հետ համաձայնություն ձեռք կբերենք եւ կհրապարակենք նաև այդ փաստաթղթերը։
Արտադրողին տրվել է կարագի խմբաքանակը շուկայից հետ կանչելու կարգադրագիր
«Բորիսովկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Սյունիքի մարզ, Սիսիան համայնք) արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է: Լաբորատոր հետազոտությունն է կասեցման հիմքը, համաձայն որի փորձաքննության ներկայացված կարագ ոչ աղի քաղցր սերուցքային «Ավանդական 82,5 %» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր և բորբոսասնկեր ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված
Իր աշխատանքի կորցնելու մեղքը թող չփորձի բարդել ՀՀ վրա. Փաշինյանը՝ ԱՄՆ նախկին փոխպետքարտուղարին
Եթե պարոն Օ Բրայենը խոսում է ՀՀ խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ ՀՀ-ն ամենախոցելին եղել է հենց իր եւ իրենց պաշտոնավարման շրջանում: Ուզում եմ հիշեցնել 2021թ., 2022թ., 2023թ. իրադարձությունները։ Մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից եւ աշխատանքից, որ ԱՄՆ-ի այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգը աջակցելու համար
«Կնամեծար» ոստիկանին մեղադրանք առաջադրվեց 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով. փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Բա՜, տղե´րք, այս «կնամեծար» ոստիկանին մեղադրանք առաջադրվեց 4-8 տարի ազատազրկում նախատեսող հոդվածով ու գործը կուղարկվի դատարան: Աշոտ Սիմոնյանին խոշտանգած, Լևոն Քոչարյանի նկատմամբ բռնություն գործադրած, զոհվածների ծնողներին անբարոյական կերպով քարշ տված, խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ բռնի ուժ կիրառած և նմանատիպ վայ «ոստիկաննե՛ր», հաջորդը դուք եք դատվելու: Վաղեմության վրա հույս չդնե՛ք, այս
Մարկոս Գրիգորյանի՝ անմխիթար վիճակում գտնվող բրոնզաձույլ քանդակի փոխարեն՝ այժմ մարմարե քանդակ
Արվեստագետի ծննդյան 100-ամյակին եւ մահվան 18-րդ տարելիցին նվիրված, ինչպես նաեւ դիմաքանդակի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 30-ին:
Ինչո՞ւ է բանկային քարտդ հայտնվել է «սև ցուցակում»
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ եթե վալիդատորը մերժում է բանկային քարտով վճարումը, միաժամանակ գանձում է կատարում, ապա դա ձեր նախորդ վճարումից կուտակած պարտքն է, որը կարող է գոյանալ չորս հիմնական պատճառով․
«Մենք քաղաքական գործընթացում բռնություն չենք արել, ուր մնաց Հայ-Առաքելական եկեղեցու գործընթացներում». Փաշինյան
Նա նաեւ խոստովանեց, որ անձամբ է հանդիպում Վեհարանը Վեհափառից ազատելու գործընթացին անդամագրվածների հետ
«Պատասխաններ ենք պահանջում՝ մեր երեխաների, մեր ապագայի համար». Երուսաղեմի հայ համայնքը պատրիարքարանի դիմաց ցույց է արել ընդդեմ «Կովերի պարտեզի» գործարքի
Երուսաղեմի հայ համայնքը օգոստոսի 27-ի երեկոյան Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիմաց ցույց է արել ընդդեմ «Կովերի պարտեզի» վերաբերյալ նոր գործարքի: «Պահանջում ենք պատասխաններ: Հանուն մեր երեխաների, հանուն մեր ապագայի»,- հայտարարել են ցույցի մասնակիցները։ «Երուսաղեմահայ համայնքը համախմբվել էր միաբանությամբ եւ աղոթքով՝ բողոքելով այս նոր դավաճանական գործարքի՝ Երուսաղեմի հայոց պատրիարքարանի մուտքի առաջ», – տեսանյութին կից՝ նշվում է Երուսաղեմի
Ադրբեջանին կարծես հաջողվում է ՀՀ իշխանությունների ուղեղները այնպիսի վարպետությամբ լվանալ, որ պարտությունները իբրև հաղթանակ են ընկալում
Օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանի ստորացուցիչ քաղաքական պահանջները ավելի ինտենսիվ են դարձել և նրանք չեն խորշում անգամ վիրավորել հայ ժողովրդին, մինչդեռ Հայաստանում իշխանամերձ շրջանակներում Զեյնաբի երգերը լսելու կարոտախտով տառապողներ կան դեռևս։
Երբ արձանագրում ենք՝ խաղաղություն է հաստատվել, չենք արձանագրում՝ հարցեր չունենք. Փաշինյան
Խաղաղությունը հաստատված է, բայց այն խնամքի կարիք ունի. Փաշինյան


















































