Օրվա լրահոսը

«Կանցկացնե՞ն», արդյոք, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին

Պարզաբանում է դպրոցի կառավարման խորհրդի նախագահը

Հոգեմետ դեղահաբերով խմորեղեն՝ դատապարտյալի համար

Օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ ճանապարհով ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ էին ձեռք բերել։ Տեղեկություններն իրացվեցին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ։ Արդյունքում՝ Երևանի Դավիթ Անհաղթի փողոցում հայտնաբերվեց ու թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման ենթարկվեց մի կին։ Նա իր բնակարանից ոստիկաններին ներկայացրեց 5 հոգեմետ դեղահաբ, նաև խմորեղեն,

ՀՀ ոստիկանության բացահայտումը՝ ընտրական ցուցակում անճշտությունների վերաբերյալ

Երևանի ավագանու ընտրությունների ցուցակներում առկա են 30 անձանց վերաբերյալ տվյալներ, որոնց անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ նույնն են, սակայն նրանք տարբեր անձինք են։ ՀՀ ոստիկանություն

Մշակույթին մասնագիտակա՞ն, թե՞ քաղաքական կառավարում է պետք

Իոսիֆ Կոբզոնի մահվան կապակցությամբ Ռուսաստանի Առաջին ալիքը մեծանուն երգչի այլ տեսագրությունների թվում անդրադարձավ նաեւ 2009թ. Վլադիմիր Պոզների հետ զրույցին, որտեղ խոսվում է այն մասին, թե մի քանի տարիների ընթացքում մշակութային հայտնի գործիչներ Իոսիֆ Կոբզոնը, դերասան-ռեժիսորներ Ստանիսլավ Գովորուխինը եւ Նիկոլայ Գուբենկոն տարբեր ժամանակներում հանդիսանալով Ռուսաստանի պետդումայի մշակույթի հանձնաժողովի նախագահներ, տեղակալներ, իրականացրել են կառավարման գործառույթներ: Նրանց տեղակալները

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23.5 մլրդ դրամի վնաս է հասցվել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքը: Վերջինիս, ինչպես նաև դրա վերաբերյալ պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ

Առաջարկվում է օրենքով ամրագրել տուգանքի եւ տոկոսների հաշվարկման ժամկետները. Կառավարությունը դեմ է

Գեւորգ Կոստանյանն էլ համամիտ է պատգամավորի հետ` Դատարանների խորհուրդը կայացնում է որոշում, որը հակասում է օրենքին:

Տեր Ենովք քահանա Եսայան. անհրաժեշտ է է՛լ ավելի կարևորել հոգևոր դաստիարակության դերը զինվորական ծառայության ընթացքում

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորման և Երևանի կայազորի ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն զորամիավորման և Երևանի զինվորական կայազորի գնդերեցների հետ, «Զինծառայողների բարոյահոգեբանական կայունության և միջանձնային կանոնադրական հարաբերությունների ապահովման գործընթացում հոգևոր դաստիարակության դերի և նշանակության մասին» թեմայով: 5-րդ զորամիավորման ավագ գնդերեց Տեր Ենովք քահանա Եսայանը նշել է, որ թեման արդիական

Ծրագրի իրականացման արդյունքում շահագրգիռ ֆերմերային տնտեսություններում ակնկալվում է կաթի արտադրողականության ավելացում և կաթի որակի բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է STRATEGIOS, UNDP, SITRA կազմակերպությունների փորձագետներին: Հանդիպման նպատակն էր քննարկել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից Եվրամիության ֆինանսավորմամբ Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի շրջանակում մեկնարկելիք «Հանրօգուտ ներդրումներ» («Social Impact Bond») փորձնական ծրագիրը` ուղղված Շիրակի մարզում կաթնարտադրության զարգացմանը: Ծրագրի իրականացման արդյունքում շահագրգիռ ֆերմերային տնտեսություններում ակնկալվում է

Բաց նամակ աշխատանքից մշտապես ուշանալու սիրահար ԵՊԼՀ ռեկտոր տիկին Հարությունյանին. ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ

Երբ իշխանության ղեկին ՀՀԿ-ն էր, մեր համալսարանի ռեկտորը՝ տիկին Հարությունյանը տարիներ շարունակ ՀՀ ԿԳ փոխնախարարն էր: Դեռևս այդ ժամանակներից նա կարծես թե «գեղեցիկ» ավանդույթ է ձևավորել ուշանալ աշխատանքից մեկ-երկու ժամ: Լավ, եթե նախարարությունում սա ինչ-որ չափով գուցե կարելի էր հասկանալ, ապա բուհում սա անթույլատրելի է, քանի որ բուհի ղեկավարը պետք է պարտաճանաչության օրինակ ծառայի բոլորի

Վարչական իրավախախտման դեպքում, տուգանքը շուտ վճարելու պարագայում, տուգանքը 50%-ով կկրճատվի. նախագիծ

ՀՀԿ-ական պատգամավորները «փաստի առաջ» կանգնեցրին կառավարությանը

Կադրային փոփոխություններ` ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի հրամաններով Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, արդարադատության կապիտան Գոհար Կուրղինյանը ս/թ սեպտեմբերի 3-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնականի պաշտոնին: Ծառայության Երևան քաղաքի դատախազության հայցերով և

Վլադիմիր Վիսոցկու սիրուհին ու Ալեքսանդր Սոլովյովի մեծ սերը

Օրերս լրացավ ռուս ճանաչված կինոդերասանուհի Իրինա Պեչերնիկովայի ծննդյան 73-րդ տարեդարձը: Դերասանուհի, որ հայտնի է հատկապես «Կապրենք մինչեւ երկուշաբթի», «Երկու կապիտան» ֆիլմերում խաղացած գլխավոր դերերով: kulturologia.ru-ն անդրադառնալով դերասանուհու կենսագրությանը՝ գրում է, որ նրա կյանքում մշտապես այնքան վերելքներ ու վայրէջքներ են եղել, որ կբավականացնեին մի քանի կյանքի համար: Դերասանուհին իր ամենամեծ կիրքը դերասան Ալեքսանդր Սոլովյովի հանդեպ է

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 5-ին, 8-10-ը՝ կեսօրից հետո, հյուսիսային շրջաններում  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 3-4 աստիճանով, 8-9-ը նույնքան կնվազի: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան

Ենթադրվում է, որ համեմատաբար ցածր աշխատավարձ ստացող խմբերի համար եկամտահարկի դրույքաչափը կհավասարեցվի շահութահարկի դրույքաչափին. «Հայոց աշխարհ»

Այս ճանապարհով կառավարությունը մտադիր է ավելացնել հասարակության եկամուտները։ Այլ հարց է, թե որքանով կհաջողվի հասնել դրան։ Նամանավանդ հաջորդ բյուջետային տարում պետական հատվածում կարծես աշխատավարձերի մասսայական բարձրացումներ չեն ակնկալվում։

Լուսինե Բադալյան. «Փաշինյանի թիմի անդամները մեծ, զգալի, լուրջ սայթաքումներ չեն ունեցել». «Ժողովուրդ»

Բանն այն է, որ մարդկանց մի խումբ ինտենսիվորեն փնտրում է թերություններ, խոշորացույցով հետեւում է, թե ով որտեղ պետք է սայթաքի, եւ այդ դեպքում ուզում ես հարցնել՝ նախկին իշխանության օրոք վրիպումներ չե՞ն եղել, ամեն ինչ իդեալակա՞ն է եղել, որ հիմա այսքան մեծ դժվարությամբ ենք մարսում որեւէ մեկի «շեղումը», որն, ի դեպ, հանգիստ կարելի է շտկել։

Այն, որ հայ-ռուսական երկխոսությունը ոչ միայն չի դադարել, այլեւ զարգանում է, թեեւ նոր, անսովոր ոգով՝ փաստ է. «Հայկական ժամանակ»

Վստահությամբ կարելի է ասել, որ առաջիկա հանդիպմանը քննարկվելու է նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի պարտավորությունների հարցը։ Առավել եւս, որ ՌԴ արտգործնախարարը ուսանողների հետ հանդիպման ընթացքում առանձնացրել է այդ թեման՝ նշելով, որ անկախ ստեղծված իրավիճակից, ՀԱՊԿ-ի առջեւ ստանձնած «պարտավորությունները ուժի մեջ են եւ դրանք պետք է ամբողջությամբ իրականացվեն»։

Ռուսական խայթոցներ Փաշինյանի իշխանության ուղղությամբ

Մոսկվան անցնում է հզոր քարոզչական ճնշման ռեժիմի

Խախտումներ՝ Ագրարային համալսարանում. վատնվել են պետական միջոցները. Դավիթ Սանասարյան

Համալսարանը տնօրինում է անասնաֆերմաներ, որոնք փորձաքննությունների համար են, սակայն պարզ չէ՝ ինչպե՞ս են դրանք օգտագործվել

«Ես չեմ տեսնում, որ նոր իշխանությունները Ռուսաստանի հետ խնդիր ունեն, այդ Մոսկվան խնդիր ունի մեր նոր իշխանությունների հետ». Արա Պապյան. «Ժամանակ»

Այստեղ արդեն կոնկրետ Քոչարյանի անձը չէ, այլ մտավախություն կա, որ ռուսները չեն ուզում, որ ինչ-որ բան բացահայտվի, թե չէ, իրենց Քոչարյանի ճակատագիրը չի հուզում:

Քաղծառայության համակարգը Հայաստանում վերացվեց. Մրցույթներ այս ամառ չեն անցկացվել. «Հրապարակ»

Քաղծառայության ինստիտուտը Հայաստանում հիմնովին փոխվեց դեռ նախկին իշխանության օրոք։ Մարտին ընդունվեց նոր օրենք, որով փաստացի վերացվեց նախկին համակարգը։ Այդ օրենքով յուրաքանչյուր պետական մարմին ինքն է ընտրելու իր կադրերին։ Հուլիսի 1-ից դադարեցրեց գործունեությունը Քաղաքացիական ծառայության խորհուրդը։ Դրա ղեկավար Մանվել Բադալյանն ազատվեց աշխատանքից՝ որպես գոյություն չունեցող մարմնի ղեկավար։ Նոր մարմինը, որը զբաղվելու է պետական մարմինների կադրային համալրումներով,

Մարինա Խաչատրյան. «Սկզբունքներն են տարբեր, եւ կան մոտեցումներ, որոնք ես պարզապես չեմ կարող զիջել». «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է՝ օրերս չորս հոգի լքեց «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ դուրս գալով նաեւ ավագանու ցուցակից։ Նրանցից մեկն էլ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանն էր։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Մարինա Խաչատրյանի հետ։ – Ի՞նչը բերեց նրան, որ մոտեցումները տարբերվեցին։ – Մեկ այլ բան է, որ դու մարդուն ճանաչում ես հեռուստատեսությամբ, հեռվից, մեկ այլ

Գեներալ Մանվելի որդու ընտանիքը բժշկական ապահովագրություն է ստացել քաղաքապետարանի հաշվին. Դավիթ Սանասարյան

Բացի այդ, տենդերներ են շահել կազմակերպություններ, որոնք կապ ունեն Գրիգորյանների ընտանիքի հետ: Այդ տենդերների ծրարները չեն էլ բացվել

Նախարարի համոզմամբ՝ անհանգստանալու հիմքեր չկան, արբիտրաժը չի բավարարի «Ռասիա ՖԶԷ»-ի հայցը. «Հայկական ժամանակ»

Երեկ պաշտոնապես հայտարարվեց այն տեղեկությունը, թե «Ռասիա ՖԶԷ» անունով ընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ հայց է ներկայացրել միջազգային արբիտրաժ եւ պահանջում է 160 միլիոն դոլարի փոխհատուցում։ Այս մասին երեկ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։ Ընկերությունը պնդում է, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում վնասներ է կրել. «Կարծում ենք, որ

Շուկայում թանկացումներ են տեղի ունեցել, որի պատճառը ներկրման ծախսերի ավելացումն է. «Փաստ»

ՓՄՁ ներկայացուցիչների և արտադրողների շահերի պաշտպանությամբ զբաղվող «Համերաշխություն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ներսիսյանը «Փաստ» օրաթերթի լրագրողի հետ զրուցում տեղեկացրեց, որ այս պահին շուկայում թանկացումներ են տեղի ունեցել, որի պատճառը ներկրման ծախսերի ավելացումն է: «Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրելու ծախսը 3 դոլարից դարձել է 4 դոլար 30 ցենտ: Մենք բողոքում էինք` ասելով, որ յուրաքանչյուր կիլոգրամի համար «Նորֆոլկ»

Հրաձիգներն առայժմ միջին արդյունքներ են ցույց տալիս

Հարավային Կորեայում մեկնարկած հրաձգության աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամներն առայժմ միջին արդյունքներ են արձանագրում: Հրաչիկ Բաբայանը հրացան մրցաձեւում ցույց է տվել 58-րդ արդյունքը, Քրիստիան եւ Իրինա Լաուերները միքս թիմում՝ 51-րդը, իսկ Իրինան հրացան մրցաձեւում բավարարվել է 91-րդ տեղով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Բա ո՞ւր մնաց հանրությունից թաքուն չպահելը, եթե իսկապես բացահայտված նոր բան կա. «Հայոց աշխարհ»

Հետիշխանափոխական ժամանակների սկզբնական շրջանում ցնցող լուրերի հիմնական «արտադրողը» Արթուր Վանեցյանի գլխավորած Ազգային անվտանգության ծառայությունն էր, ավելի ճիշտ՝ պետության հատուկ ծառայության բացահայտումները, նկարահանումները, հայտարարությունները: Բայց կարծես այդ ամենը որոշվել է թողնել վայրիվերումային անցյալում եւ վերադառնալ «անձայն-անշշուկ» գործելակերպի, պարզ ասած, նորից ոչ հրապարակային դառնալ: Այնուամենայնիվ հատուկ ծառայություն է: Համենայն դեպս նման տպավորություն ստացանք լրագրողների հետ երեկվա զրույցում

Օգոստոս ամսին օդանավակայաններում գրանցվել է ուղևորահոսքի 18.5 տոկոս աճ

2018թ. օգոստոս ամսին ՀՀ երկու օդանավակայաններում սպասարկվել է 347 492 ուղևոր՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18.5 տոկոսով: Հայաստանի երկու օդանավակայաններում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկվել է 1 872 998 ուղևոր, որը 12.3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հատկանշական է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոս ամսին գրանցված ուղևորահոսքը ռեկորդային է եղել.

ՀՔԾ-ն փաստացի փորձում է արդարացնել եւ սրբագրել իր որոշումը՝ Քոչարյանի անձնագիրն իր մոտ պահելու մասով. «Հրապարակ»

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ Քոչարյանը պատրաստվում էր մեկնել երկրից, քանի որ ունի նաեւ դիվանագիտական անձնագիր, բայց հետո իմացել են, որ մեկնելու խոչընդոտ կա, եւ հրաժարվել են այդ մտքից։ Ըստ Սողոմոնյանի, այդ հարցը դեռ փաստաբանները պետք է պարզեն, թե ինչպես է ստացվել, որ մեկնելու խոչընդոտ է առաջացել։ Ինչ վերաբերում է Քոչարյանի մյուս՝

Այո, ԱԱԾ–ի գործունեությունը չպետք է լինի չափից ավելի հրապարակային. «Փաստ»

Երեկ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել է, որ ի սկզբանե դեմ է եղել ԱԱԾ–ի հրապարակային գործունեությանը և որ առաջիկայում լրագրողները պետք է սովորեն իրեն չտեսնելուն ու հարցազրույցներ չտալուն: Ինչպես ասում են ժողովրդական լեզվում՝ կարո՞ղ ենք բան ասել՝ չենք կարող: Ընդհանրապես, ԱԱԾ–ն իր գործառույթներով փակ համակարգ է, որի չափից ավելի հրապարակայնությունը հաճախ կարող է հակասությունների մեջ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930