Օրվա լրահոսը

Դիլիջանում թանգարանի շենքի փայտե պատշգամբը քանդվել է (ֆոտոշարք)

Շենքը պետության կողմից պահպանվող հուշարձան է

Ադրբեջանցիների ակցիան վտանգավոր է. Վովա Վարդանով. «Ա1+»

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը վտանգավոր է համարում Ադրբեջանի որոշ քաղաքացիների կազմակերպած ակցիան, որոնք փախստականներ ներկայանալով որոշել էին այցելել իրենց ծննդավայր Աղդամ։ Դա կարող էր վատ անդրադառնալ Հայաստանի հեղինակության և իմիջի վրա։ «Բաց ձեռքերի հեղափոխություն անող Հայաստանի կառավարությունը կրակում է խաղաղ բնակչության վրա։ Թուրքերը նման մի բան էին հետապնդում։ Ակցիան, եթե լուրջ թիվ

Այս տարի մեր երկիր ավելի շատ զբոսաշրջիկ է այցելել

ԱՎԾ-ն հրապարակել է զբոսաշրջության ցուցանիշները

«Արհկոմի միակ օգուտը մի տուփ շոկոլադն ու մի շիշ գինին էր»․ՇՊՀ աշխատակիցները զանգվածաբար դուրս են գալիս արհկոմի կազմից

Շիրակի պետական համալսարանի աշխատակիցները հերթով դիմումներ են գրում բուհի արհեստակցական կազմակերպության ղեկավար Վալերիկ Խաչատրյանին՝ հայտնելով իրենց անդամակցությունը դադարեցնելու մասին։ Դիմումատուների մեջ կան մարդիկ, որոնք անդրադարձել են նաև պատճառներին։ Նրանից ոմանք նշել են, որ արհկոմի նախագահը, խախտելով իր կողմից ղեկավարվող կառույցի անկախությանը սկզբունքը, չի պաշտպանել աշխատակիցների իրավունքներն ու շահերը, փոխարենը պաշտպանել է բուհի ղեկավարության շահերը։ Նրանք

Ռիչարդ Միլս. Ռուսաստանի կառավարության մեկնաբանություններին արձագանքելը Հայաստանի կառավարության գործն է

Մեր դիրքորոշումը եղել և մնում է այն, որ մարտի 1-ի դեպքերի մասով պետք է մանրակրկիտ և օբյեկտիվ քննություն իրականացվի և կարևոր է, որ այս քննությունը իրականացվի իրավունքի գերակայության և Հայաստանի պատշաճ իրավական գործընթացների շրջանակում:

Արցախի Անկախության տոնին նվիրված հրաձգության առաջնություն Լեհաստանում

2018 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, Լեհաստանում ՀՀ դեսպանությունը Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության հետ համատեղ Լեհաստանի Նովե Միաստո համայնքի Չարնոտի քաղաքում գտնվող հրաձգարանի տարածքում կազմակերպել էր մարտական զենքերից հրաձգության առաջնություն, որտեղ խաղարկվել են Լեհաստանում ՀՀ դեսպանի գավաթներն ու մեդալները։ Առաջնությանը մասնակցել են Լեհաստանի հրազենի կոլեկցիոներների և սպորտային հրաձգության ընկերակցության

Աննախադեպ շփում կորեական ավանդական երաժշտության հետ

Թեպետ վերջին 30 տարիների հայ-կորեական մշակութային կապերը դժվար է սերտ անվանել, բայց մեր հանդիսատեսը առիթներ ունեցել է հիանալու, օրինակ, դասական երաժշտարվեստը ներկայացնող մեկ-երկու երաժիշտների արվեստով, այդ թվում՝ ջութակահար Կլարա Ջումի Կանի: Ի դեպ, առաջիկայում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հրավերով արվեստագետը դարձյալ կժամանի Հայաստան: Երբեւէ չենք հանդիպել, ասենք, կորեացի թատերախմբերի եւ այլն: Փոխարենը՝ ոչ հաճախ, բայց

«Գյումրու տիկնիկայինը այսօր էլ ակտիվ գործում է»

Գյումրու Աբովյան փողոցում տեղակայված է Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնը, որը Հայաստանի առաջին մանկական թատրոնն է: Թատրոնի դերասան Ժոր Պետոյանն ասում է, որ Գյումրու տիկնիկային թատրոնն իր գործունեության մեկնարկը սկսել է ռեժիսոր Հ. Դյոզալյանի «Հեղափոխական Տանյան», «Կապիկն ու հայելին» պիեսներով: Ի դեպ, թատրոնում պահվում է հին ազդագիրը: Թատրոնի հետ ժամանակին համագործակցել է նաեւ Վարդան Աճեմյանը:

Դիմակավորված մուտք է գործել բուքմեյքերական կետ և զենքի սպառնալիքի տակ աշխատակցից հափշտակել 200.000 ՀՀ դրամ գումար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի առթիվ: 2018 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնից հաղորդում է ստացվել առ այն, որ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Ավան վարչական

Երևանի ավագանու ընտրություններին հակահեղափոխական ուժ չի մասնակցում. Էդմոն Մարուքյան

«Երևանի ավագանու ընտրություններին հակահեղափոխական մասնակից ուժ չկա»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Հայաստանում ոչ թե ռուսատյացություն է, այլ «կրեմլատյացություն». Ալեքսեյ Մալաշենկո

Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում ռուսատյացություն չկա, այնտեղ «կրեմլատյացություն» է: Այս մասին ասել է Մոսկվայի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր, քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն: Վերջինս Վրաստանում մասնակցում է «ԶԼՄ-ների դերը տարածաշրջանում վստահության ամրապնդման գործում» հարավկովկասյան միջազգային լրատվական ֆորումին, որտեղ միավորվել են մեդիաինդուստրիայի, իշխանության ներկայացուցիչներ, լրագրողներ և բլոգերներ Վրաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից և Հայաստանից: «Գոյություն ունի պետական լեզու, և

«Հուսամ՝ Սփյուռքի նախկին նախարարն իրավապահներին կհայտնի, թե ուր է գնացել այդ գումարը». Սանասարյան

70 միլիոն դրամ փոխանցել «Հանրային» հեռուստաընկերությանը՝ ֆիլմեր նկարահանելու համար, բայց դրանք նկարվել են «Հանրայինի» միջոցներով

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը. ԱԻՆ

Սևանա լճից բաց թողնված ջրի ծավալը (մլն.խոր.մ) 2018 թ.-ի սեպտեմբերի 5-ի 14:00 դրությամբ. ՀՀ ԱԻՆ

Դավիթ Սանասարյանը փողոցում պայքարել է տասը տարի եւ երբեւէ դրա համար գումար չի վերցրել

«Ես երբեւէ գրանտ չեմ ստացել, դա անհիմն է եւ ինձ ցեխոտելու գործընթաց»,-վստահեցրեց Դավիթ Սանասարյանը

Ամենաակտիվ պատգամավորը՝ Միքայել Մելքումյան, ամենաշատ բացակայած պատգամավորը՝ Գագիկ Ծառուկյան

ԱԺ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել են աննախադեպ թվով օրենքներ:

«Անհրաժեշտ է կյանքի կոչել ձեռք բերված պայմանավորվածությունները, եւ հետո կմտածենք Երեւան-Բեռլին երկխոսությունը բարձր մակարդակով շարունակելու մասին»

Ո՞ր հարցերում են համընկնում ՀՀ-ի  եւ Գերմանիայի շահերը՝ ըստ ՀՀ ԱԳ նախարարի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում պատասխանեց մեզ հետաքրքրող՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ՀՀ-ԵՄ հարաբերությունների եւ կանցլերի այցից հետո Հայաստանի «տնային աշխատանքին» վերաբերող հարցերին: – Փորձագիտական մի շրջանակ կարծիք է հայտնում, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը հայ-գերմանական հարաբերություններում շատ

ԲԷՑ-ում 300 միլիոն դրամանոց տրանսֆորմատորը օտարել են որպես «ջարդոն». հարուցվել է քր. գործ

Պարզվել է նաեւ, որ տնօրենը ՓԲԸ-ի աշխատողներին օգտագործել է անձնական նպատակներով

Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես հրավիրված է եղել Արցախ. past.am

past.am. Արդեն քանի օր է ՀՀ նախկին վարդապետի անձի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Որքան էլ որ զարմանալի է,  պատճառը Հովիկ Աբրահամյանի սեպտեմբերի 2-ին կատարած այցն էր Արցախի Հանրապետություն: Որոշ լրատվամիջոցներ շրջանառության մեջ դրեցին այն տեսակետը, թե իբր Հ. Աբրահամյանն Արցախ էր գնացել ոչ թե պաշտոնական հրավերով, այլ` սեփական նախաձեռնությամբ: Պարզաբանում ստանալու համար, թե արդյոք Արցախի

2017թ. ԱԺ ընտրությունների գործով միակ ամբաստանվողը վիճարկում է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատավճիռը

Մինչ քաղաքական շրջանակներն ու նոր իշխանությունները ակնարկում են ԱԺ նոր ընտրությունների եւ ԱԺ հնարավոր ինքնալուծարման մասին, հայրենի դատարաններում շարունակվում է անցյալ տարվա ապրիլի ընտրությունների գործով միակ ամբաստանվող Դավիթ Սիմոնյանի գործի քննությունը: «Առավոտը» տեղեկացրել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից երիտասարդը դատապարտվել է 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման եւ 300.000 ՀՀ դրամ տուգանքի՝ առանց

Արմավիրի մարզպետը խաղողագործներին վստահեցրել է, որ նրանց մենակ չի թողնելու ստեղծված իրավիճակում

ՀՀ Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այսօր հանդիպել է մարզի խաղողագործներին, որոնք երեկվանից իրենց բողոքի ձայնն են բարձրացրել խաղողի սակագնի վերանայման համար: Ինչպես հայտնի է, Երևանի կոնյակի գործարանը խաղողի մթերման սակագինն այս տարի սահմանել է 1 կիլոգրամը 140 դրամ, իսկ Պռոշյանի Կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղը մինչև սեպտեմբերի 3-ը 1 կիլոգրամ խաղողը մթերել է 160 դրամով: Սակայն

«Քննչական մարմինն իրավունք չունի Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը պահել». պաշտպան

Անձը արտասահման գնալու խոչընդոտ չպետք է ունենա, եթե կա վերաքննիչ քրեական դատարանի որոշում, ըստ որի՝ նրա խափանման միջոց կալանքը վերացվել է

Բաքուն բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին՝ կապված Դեն Բիլզերյանի արցախյան այցի հետ

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել երկրում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարին՝ կապված ԱՄՆ քաղաքացի Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի հետ: Այս մասին haqqin.az-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը: Ըստ այդ տեղեկատվության ամերիկացի դիվանագետին հանձնել են ԱՄՆ պետքարտուղարությանն ուղղված բողոքի նոտա առ այն, որ Դեն Բիլզերյանը, «գտնվելով օկուպացված տարածքներում, կիրառել է հրազեն և կատարել

Բանտային վավերագրությունը 45 տարի խորհրդային բանտերում անցկացրածի մասին է

«Երբ «նստում» էի, կարծում էի՝ ամենասրիկան ես եմ, երբ դուրս եկա, հասկացա, որ սրիկաներից շատերը դրսում են, ես մարդ եմ» 80-ամյա Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը ծերանոցում գիրք է գրել: Նրա տարեկիցները նման դեպքերում նախապատրաստվում են մահվան: Այս դեպքում իմ հեղինակը նախապատրաստվում է ապրելու իր երազած սպիտակ աշխարհում: Գիրքը քրեական ենթամշակույթի պրոպագանդում չէ: «Ուդի» մականունով հայտնի Ռուդոլֆ Սաֆրազբեկյանը

Իմ բոլոր գործողություններում առկա են լրջագույն հիմքեր. Ռոմանոս Պետրոսյան

Դպրոցներից չեն դադարում հնչել ահազանգեր անօրինությունների ու ինքնիրավչությունների մասին: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բոլոր տնօրեններին խստագույնս հորդորել է գործել բացառապես օրենսդրությամբ սահմանված իրաավունքների և պարտականությունների շրջանակներում: «Կոտայքցիներին վստահեցնում եմ՝ իմ բոլոր գործողություններում առկա են լրջագույն հիմքեր, որոնք, ցավոք, շատ հաճախ ենթակա չեն հրապարակման: Անկախ նրանից, թե որքան ակտիվ սոցիալական ցանցերում իրենց կդրսևորեն այս կամ այն

Զինծառայողների կարիքների համար տրվող 3500 դրամների վրա ԴԱՀԿ-ն այլեւս կալանք չի դնի. Կառավարության առաջարկը

Գաբրիել Բալայանն ասաց, որ շարքային կազմի զինծառայողները, ենթասպաները ստանում են որոշակի փոքր գումար՝ 3500 դրամի չափով ամսական՝ իրենց որոշակի կարիքներ հոգալու, օրինակ, ատամի խոզանակ գնելու համար ու երբ քաղաքացիական կյանքում որեւէ պարտավորություն էին ունենում չմարված, հարկադիրը կալանքի տակ էր առնում այդ գումարները. «Հիմա գիտեք, սիգարետ շարքային զինծառայողին չի տրվում, գումար է տրվում, ով ծխող է, կարող է այդ գումարով գնել սիգարետ, նաեւ այդ գումարների վրա կալանքի մասին է խոսքը, շատ չնչին գումար է»:

Վաչագան Ներսիսյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ

Վարչապետի որոշում ՎԱՉԱԳԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ԳԼԽԱՎՈՐ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵՍՉԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վաչագան Ներսիսյանին նշանակել գլխավոր ռազմական տեսչի տեղակալ: Նիկոլ Փաշինյան    

Բալետի երիտասարդ արտիստներին նկատում են ոչ միայն թատրոնում, այլեւ միջազգային միջոցառումներում

Բալետի արտիստների բեմական կարճատեւ կյանքում մենապարող հիմնականում ընտրվում են մի քանի տարի կորդեբալետում հանդես գալուց հետո: Լինում են նաեւ անհատականություններ, ովքեր թատրոնում իրենց կարիերան միանգամից սկսում են իբրեւ մենապարողներ: Իսկ հազվադեպ էլ մենապար վստահվում է ուսումը դեռ չավարտած երիտասարդին: Վերջերս Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկային Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետում Արմենի

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930