Օրվա լրահոսը

«Կոռուպցիոն» սխեմաներ նախկինում էլ էին փնտրում, բայց ինչպես

Հարկայինի վարչական մարմինը չի պարզել, թե «Ավեստա» ՍՊԸ-ի կողմից կատարված գործարքները շահագրգռվածության հիման վրա կատարված գործարքներ են, թե՝ ոչ, իսկ ՀՀ կառավարության 18.09.1998 թվականի թիվ 580 որոշմամբ շահագրգռվածության հիման վրա կատարված գործարքներ են համարվում՝ հարկ վճարողի եւ այդ հարկ վճարողի կախյալ հարկ վճարողի միջեւ՝ առանց «բացված ձեռքի սկզբունքի» պահպանման: Այնպես չէ, թե կառավարությունը նոր-նոր է

Պուրճ Համուտի մէջ տեղի ունեցած բախումի մը ընթացքին հայորդի մը զոհուեցաւ

Պուրճ Համուտի կեդրոնական թաղերէն մէկուն մէջ Օգոստոս 31-ին թաղեցիներու եւ հայ բնակիչներու միջեւ տեղի ունեցած բախումի մը ընթացքին արձանագրուեցան զոհ մը եւ վիրաւորներ, կը հաղորդէ «Ազդակ»-ը։ Կը հաղորդուի, որ թաղեցիներ անարգական խօսքեր եւ լուտանք արձակած են հայորդիի մը հասցէին, որ պատասխանած է այդ անարգական խօսքերուն, ինչ որ պատճառ դարձած է, որ թաղեցիներէն մէկը սպաննէ դէպքին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 4-ին՝ կեսօրից հետո, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում` Սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-8ը սպասվում է առանց տեղումների

Գագիկ Միրիջանյանը համոզեց եղեգնուտցիներին

Քիչ առաջ Եղեգնուտ համայնքի բնակիչները լքեցին կառավարության շենքի հարակից տարածքը: Հիշեցնենք, որ վերջիններս առավոտից բողոքի ցույց էին անում կառավարության շենքի մոտ՝ ընդդեմ նախկին հանրապետական գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի: Ռազմիկ Մարգարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը: Համայնքի բնակիչները պահանջում են, որ նախկին գյուղապետը վերադարձնի իր յուրացրած գումարները, որոնք 137 միլիոն դրամ են

Հրդեհից այրվել է Բրազիլիայի Ազգային թանգարանը

Ռիո դե Ժանեյրոյում հրդեհ է բռնկվել Ազգային թանգարանում, որտեղ պահվում էր 20 մլն ցուցանմուշ, այդ թվում՝ եգիպտական և հունահռոմեական մշակույթի նմուշներ: Հավաքածուների մեծ մասը ոչնչացվել է կրակի հետևանքով, հաղորդում է BBC-ն: Հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 2-ի երեկոյան արդեն փակվելուց հետո: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է շուրջ 80 հրշեջ, որոնք միայն կեսգիշերին մոտ կարողացել են մեկուսացնել

Ի՞նչ արեցին սուպերմարկետների տերերը՝ ՊԵԿ-ի հետ նախկին պայմանավորվածությունը խզելով

Գործարարը վստահեցում է, որ սուպերմարկետները շախմատի քարերն են փոխել՝ հիմա ԱՁ-ն հանել են սուպերմարկետից դուրս ու նույն խաղերը խաղում են Նոր իշխանությունների օրոք մեծ աղմուկ բարձրացավ խոշոր սուպերմարկետների հարկային չարաշահումների շուրջ: Պարզվեց, որ սուպերմարկետները, հանդիսանալով ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպություն, գաղտնի պայմանավորվածություն են ձեռք բերել ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ու գյուղմթերքը վաճառել ԱՁ-ներով: Ինչպես ԱԱԾ-ն

Հարուցվել է նոր քրեական գործ` 2008 թ. մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների՝ առնվազն 1.300 ծառայողներ Երևան քաղաքի «Ազատության» հրապարակում նստացույց անող խաղաղ ցուցարարներին ցրելու, ապա` քաղաքի կենտրոնական հատվածներում նրանց կուտակումները, հնարավոր ցույցերն ու

«Նոր Հայաստան, նոր Եղեգնուտ». բողոքի ցույց կառավարության մոտ

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց են անում նաեւ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները:  Եղեգնուտցիները պահանջում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրենց ընդունի եւ լսի: Նրանց բողոքը Եղեգնուտի նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանի դեմ է: Վերջինս Հանրապետական կուսակցության անդամ է եւ, ինչպես պնդում են եղեգնուտցիները, 34 տարի «լափել է»: «Մեծարգո վարչապետ, Եղեգնուտ համայնքը մեկ մարդու նման 

«6 ամսվա տնտեսական աճի ցուցանիշն ամենաբարձն է վերջին 8 տարում». Արծվիկ Մինասյան

«Խմիչքների արտադրության 60, ծխախոտի արտադրության 70, եւ դեղագործական արտադրանքի 56 տոկոսն արտահանվում է»

Առեւտրականները ցույց են անում կառավարության մոտ

Այսօր առավոտից կառավարության շենքի մոտ են հավաքվել մի խումբ առեւտրականներ: Նրանք պահանջում են, որ իջեցվեն ներմուծվող ապրանքների մաքսազերծման գները: Հիշեցնենք՝ մաքսային սահմանն անցնելիս ծառայության արժեքը 1 կգ ապրանքի համար թանկացել է միջինը 2 դոլարով: Եթե նախկինում 1 կգ ապրանքի մաքսազերծումը եւ մինչեւ կարգո հասցնելը 70 ցենտ էր արժենում, հիմա 2 դոլար 70 ցենտ է: Այս

Կոչ ենք անում հրատապ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ազատ արձակումը. «Սասնա ծռեր»

Հայաստանյան լայն հանրության համոզմամբ, ինչպես նաև ըստ ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի և Մարդու իրավունքների կոմիտեի թիվ 13011 զեկույցի հիման վրա 2012 թվականին ընդունված 1900 բանաձևի չափանիշների, Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է: Այդ փաստը հաստատել է նաև Հանրապետության վարչապետը: Հատկապես այսօր՝ հետհեղափոխական Հայաստանում, քաղբանտարկյալ Շ. Հարությունյանին անհապաղ ազատ արձակելու և նրան արդարացնելու հարցը չի կարող պայմանավորվել միայն համապատասխան

Նոր շունչ ստացած երկու օպերաներ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը շուրջ 15 տարի յուրաքանչյուր ուրբաթ հրավիրում է «Արամ Խաչատրյան» համերգասրահ՝ ոչ միայն դասական երաժշտության երեկոների, բացառապես նոր ծրագրով՝ նաեւ հյուրախաղորդ երաժիշտների մասնակցությամբ, այլեւ համերգաշրջանում մեկ անգամ ներկայանում է օպերաների համերգային կատարումներով, բեմականացումներով, նույնիսկ բեմադրություններով: Չխախտելով իր որդեգրած քաղաքականությունը, օպերասեր Էդուարդ Թոփչյանը օրերս ներկայացրեց Պուչինիի

Արձագանքներ «Մեր թիմի դեմը խաղ չկա» պնդմանը եւ Հայկ Մարությանի պարզաբանումը

Այ գավառական ծաղրածու,

Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես:

Արագած լեռան լանջին հայտնաբերվել է դի

Սեպտեմբերի 2-ին, ժամը 20:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան լանջին՝ «Քար»-ի լիճ տանող ավտոճանապարհին, նկատվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ: Արագած լեռան

Անահիտ Բախշյան. Պարոն Աղաբեկյան, Դուք Ձեր դեմ ցուցմունք եք գրել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանին։ Այս հրապարակումից հետո պարոն Աղաբեկյանն իր էջում գրառում է արել այն մասին, որ ինքը մեղադրանքը չի ընդունում ու մասնավորապես, ասում է. «Ի գիտություն բոլոր անհանգստացողներին՝ հիմնադրամի հաշվին առկա է 1.241.000 ԱՄՆ դոլար անձեռնմխելի

Իմ այցը Հայաստան կդառնա ճապոնա-հայկական ավելի ամուր հարաբերությունների հիմնաքար. Ճապոնիայի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կոնոն, ով սեպտեմբերի 2-ին ժամանել է Երևան, հոդված է հեղինակել ճապոնա-հայկական հարաբերությունների արմատների, ներկա համագործակցության բարձր մակարդակի ու խոստումնալից ապագայի մասին: Սա Ճապոնիայի արտաքին գործերի նախարարի մակարդակով առաջին այցն է Հայաստան: «Արմենպրես»-ը ներկայացնում է Ճապոնիայի դեսպանատան տրամադրած հոդվածի հայերեն տարբերակն ամբողջությամբ. «Սեպտեմբերի 2-4-ը որպես Ճապոնիայի արտաքին

Դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում մահացել է ՊԲ զինծառայող

Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս լրիվությամբ չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գևորգյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: ԱՀ ՊՆ

Արմեն Աշոտյան. «Լավ կլինի, որ այս կառավարությունը վերջապես կենտրոնանա իր բուն պարտականությունների կատարման վրա»

ԱԺ-ն մեղավոր չէ, որ ձեզ մոտ առ այսօր ոչինչ չի ստացվում ու այս տեմպերով դժվար էլ ստացվի։ Ուզում եք երկա՞ր մնալ վարչապետ, ապա բարի եղեք գործով զբաղվել։

Շանթ Հարությունյանի սահմանափակ պատասխանը բանտից վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Տեղեկանալով, որ վարչապետ Փաշինյանը իր հանրային ելույթում անդրադարձել է իմ առ այսօր բանտարկված լինելու փաստին, ակամա զուգահեռներ նկատեցի վարչապետ Փաշինյանի և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի վարմունքներում: Սերժ Սարգսյանը 2014 թ-ին ԱՄՆ-ում հրապարակայնորեն ինձ մեղադրեց՝ համարելով հանցագործ, լավ գիտակցելով, որ ես գտնվելով իր հետ անհավասար պայմաններում, ի վիճակի չեմ իր խոսքին համարժեք պատասխանել բանտից: Իհարկե, ես

Փաշինյանն Ամուլսարի մասին․ «Այս պահին անառարկելի փաստեր չկան»

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին, անդրադարձավ Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդրին։ Փաշինյանն ասաց, որ բնապահպանական տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Ամուլսարի հանքավայրում, որի արդյունքները հնարավորություն են տալիս գալ միջանկյալ եզրակացության։ Ամուլսարի հանքի շահագործման դեմ մեկ ամսից ավելի է բողոքի ցույց է իրականացվում, ցուցարարները փակ են պահում հանք տանող ճանապարհը։ Փաշինյանն ասաց,

Հովհաննես Համբարձումյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, Մոնրոյ Արարատը չի մասնակցելու ընտրական հանդիպումներին

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականի կազմում տեղի է ունեցել հերթական փոփոխությունը: Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատի ակումբը՝ «Բոյակա Չիկոն» տեղեկացրել է ՀՖՖ-ին, որ ֆուտբոլիստը չի կարողանալու ժամանել Հայաստան վնասվածքի պատճառով: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը թիմ է հրավիրել նաև կիպրական «Էնոսիս Պարալիմնի» թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանին, ով այսօր անցկացնելու

Փաշինյան․«Էներգետիկ ոլորտի սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրվում է»

Էներգետիկ ոլորտում սակագների նվազեցման հնարավորությունն ուսումնասիրելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ. այն նաեւ ուսումնասիրում է սակագների հիմնավորվածությունը։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաեւ պատասխանելով օգտատերերից մեկի՝ ՀԱԷԿ-ի մասին հարցին, ասաց․«Ինձ զեկուցել են, որ այնտեղ 500 աշխատող կա, որոնք հավելյալ հաստիքներ են: Նրանք աշխատավարձ են ստանում: Նախկին իշխանությունները մարդկանց

Փաշինյան․«Մտադիր եմ օրենքով չարգելված ձեւերով մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին»

«Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը թավշյա հեղափոխությունը կազմակերպած ուժերի դաշինքն է». այս մասին այսօր ասաց  վարչապետ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Փաշինյանի խոսքերով՝ այս ընտրությունը նոր կառավարության եւ թավշյա հեղափոխության առաջին քննությունն է։ Ըստ վարչապետի, քաղաքացիները, որոնք ցանկանում են աջակցել հեղափոխությանը, պետք է քվեարկեն  «Իմ քայլը» դաշինքին։ Երեւանի ավագանու ընտրություններն, ինչպես ասաց Փաշինյանը, Ազգային ժողովի

Գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը Ավստրիայում հաղթել է շախմատային փառատոնում

Ինսբրուքում (Ավստրիա) անցկացված շախմատային փառատոնի «A» խմբում Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը ինը հնարավորից եւս երկու շախմատիստի հետ վաստակել է 7 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով նվաճել հաղթողի կոչումը: Փառատոնին մասնակցել է 20 երկրի 80 շախմատիստ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Նիկոլ Փաշինյան․ «Ավելի շատ մարդ է վերադարձել, քան մեկնել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքում ուղիղ եթերով պատասխանեց օգտատերերի հարցերին։ Նա նաեւ ներկայացրեց մայիսի 8-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունից մեկնածների եւ ժամանածների թիվը։ Փաշինյանը վստահեցրեց՝ նշված ժամանակահատվածում ավելի շատ մարդ է վերադարձել, քան մեկնել։ Ըստ այդմ՝ վերադարձածների թիվը կազմում է  22 954։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, ըստ Փաշինյանի, մեկնածների թիվը 404-ով գերազանցել է վերադարձածների

Փաշինյան․ «Մոտ ապագայում ծրագրված է իմ այցը Մոսկվա, հանդիպելու եմ Պուտինին»

«Մոտ ապագայում ծրագրված է իմ այցը Մոսկվա»,-քիչ առաջ այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա վստահեցրեց, որ այդ այցի շրջանակներում հանդիպելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ․ «Վլադիմիր Պուտինի հետ սա մեր երրորդ հանդիպումն է լինելու։ Վստահ եմ, որ մանրամասն կքննարկենք մեր օրակարգին վերաբերող շատ հարցեր, եւ կգտնենք լուծումներ։ Չեմ ուզում պնդել,

Ուսեյն Բոլտը նորամուտն է նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում (տեսանյութ)

Ջամայկացի արագավազորդ, օլիմպիական ութակի չեմպիոն Ուսեյն Բոլտը ֆուտբոլային առաջին հանդիպումն է անցկացրել Ավստրալիայի «Սենթրալ Կոստ Մարիներս» ակումբի կազմում: «Սենթրալ Կոստ Սելեկտի» հետ ընկերական խաղում, որն ավարտվել է առաջինի հաղթանակով 6:1), Բոլտը նորամուտն է նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Խաղադաշտում 20 րոպե անցկացրած օլիմպիական չեմպիոնը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով, եւ դեռեւս հայտնի չէ՝ ակումբը նրա հետ պայմանագիր

Փաշինյանը՝ Երեւանի աղբահանության մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերից մեկի՝ մայրաքաղաքի աղբահանության մասին հարցին, ասաց, որ նախկին իշխանության ժամանակ այդ ոլորտում ձեւավորվել է մենաշնորհ։ Նա նաեւ վստահեցրեց, որ իրեն զեկուցել են՝ «Սանիթեքի» հինգ մեքենաներ շուտով տեղ կհասնեն եւ իրավիճակը կփոխվի։ Փաշինյանը վստահեցեց, որ նախատեսում են ոլորտում փոփոխություն անել, որպեսզի աղբահանությամբ զբաղվեն մի քանի ընկերություններ։ Այս կառավարության

Աշխատանքից ազատվել է «Սեւան» ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանը

Մեր տեղեկություններով` ուրբաթ աշխատանքից ազատվել է «Սեւան» ՔԿՀ-ի պետ Արամ Խաչատրյանը։ Վերջինս անցել է թոշակի։ Նրա փոխարեն նշանակվել է «Հրազդան» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Լեոնիդ Մկրտչյանը։ Նա մինչեւ «Հրազդան» ՔԿՀ տեղափոխվելը հենց «Սեւան» ՔԿՀ-ի պետի տեղակալն էր ու մինչեւ հեղափոխությունն էր նշանակվել նախ պետի տեղակալ, այնուհետեւ պետի ժամանակավոր պաշտոնակատար։ Նոր իշխանությունների՝ Լեոնիդ Մկրտչյանին 

Նիկոլ Փաշինյանը Շանթ Հարությանին ազատ արձակելու մասին․ «Հույս ունեմ նա կես քայլը կանի ու կստորագրի փաստաթղթերը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով պատասխանելով օգտատերերից մեկի հարցին Շանթ Հարությանյանի մասին, ասաց, որ Հարությունյանից պահանջվում է անել կես քայլ եւ ստորագրել համապատասխան փաստաթղթերը։ Ըստ Փաշինյանի, ինքը հանդիպել է Շանթ Հարությունյանի հետ եւ առաջարկել պահման ռեժիմը փոխելով ազատ արձակելու տարբերակը, որը ինչպես վստահեցրեց վարչապետը, օրինական ճանապարհ է։ Սակայն, ինչպես ասաց Փաշինյանը,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930