Օրվա լրահոսը

Եթե ՀԷՑ-ի դեպքում Կառավարությունը որոշումը չկատարի, և հետագայում էլ պետության դեմ վճիռ կայացվի, ապա Նյու Յորքում ընդունված Կոնվենցիայի ուժով, դրան միացած պետությունները կարող են բռնագանձում տարածել իրենց երկրում ՀՀ գույքի նկատմամբ. «Հետք»

«Հետք»-ի տրամադրության տակ է 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում նախաձեռնված հրատապ գործով որոշումը ՀԷՑ-ի գործով: Հրատապ միջոցներ կիրառելով՝ Արբիտրը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից՝ ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸի ակտիվները բռնագրավելուց: «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով

Դաշնակցությունը պարտավոր է զգաստանալ՝ չընկնելու համար փաշինյանիզմի ծուղակի մեջ

Նախկինում գրել եմ, որ քաղաքականության ոլորտն ունի լեզու, որը տարբերվում է տաքսու վարորդի ճանապարհից եւ մեթոդներից, մինչդեռ տաքսու վարորդներն իրենց նպատակակետին են հասնում պարզ, հստակ ձեւերով, քաղաքականությունը նույն կերպ չի վարվում, այն ասպարեզ է, որն ընտրում է ավելի բարդ եղանակներ, որոնցով քաղաքականությամբ շատ չզբաղվող մարդիկ չեն կարողանում կարդալ ռազմավարություններն ու մարտավարությունները։ Դժբախտաբար, հայկական քաղաքական դպրոցը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 24-ի

Լիլիթ Պետրոսյանը՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար։

ՀՀ-ն չի կատարելու ՀԷՑ-ի մասով միջազգային արբիտրաժի որոշումը, քանի դեռ ներպետական դատարանի որոշում չկա․ Սրբուհի Գալյան

Նա նաեւ հայտարարեց, որ 30 օր անց, երբ արբիտրաժը հարցն ըստ էության կքննի եւ որոշում կհրապարակվի՝ պարզ կլինեն հետագա գործողությունները։

Պետական իշխանությունը ամենաբարձր մակարդակով փորձ է անում կազմաքանդել Հայ առաքելական եկեղեցին, հրահրել հասարակական խժդժություններ և բախումներ. Տաթևիկ Հայրապետյան

Դե, իսկ ղեկավարի հարցում երկու կարծիք լինել չի կարող․ դա «ամենայն հայոց մարգարեն» է, որովհետև նա և միայն նա կարող է իրեն թույլ տալ նման միստիկ, իռացիոալ հայտարարություն

ՀՀ պատվավոր հյուպատոսի գործով առաջին ատյանը հրապարակել է վճիռը

Հնդկաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս, ապա Բրազիլիայի փոխհյուպատոս, Բրազիլիայի քաղաքացի Հովսեփ Սեֆերյանի դեմ 2019թ.-ին սկսվել էին դատական գործընթացներ: 2019թ. մայիսի 24-ին մուտքագրվել էր Պետրոս Բաբաջանյանի հայցադիմումն ընդդեմ «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի, Հովսեփ Սեֆերյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության եւ ընդհանուր գույքի մյուս համասեփականատիրոջ կողմից այն

Բելգիայի խորհրդարանի այս նախաձեռնությունը հիշեցնում է, որ արցախցիների վերադարձն ուտոպիա չէ. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ

«Ժամանակն է, որ Եվրոպական հանձնաժողովը եւ այն երկրների կառավարությունները, որոնց խորհրդարանները բազմիցս կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ եւ դատապարտել նրա գործողությունները, դադարեն անտեսել այդ կոչերը։»

Հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը կարող է միանալ Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբին, հետագա փուլերում կարող է դիտարկվել նաև Ամալ Քլունիի ներգրավումը

Ջեֆրի Ռոբերտսոնը խորը մտահոգություն է հայտնել Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված չափազանց խիստ քրեադատավարական միջոցների առնչությամբ՝ ընդգծելով նրան ներկայացված մեղադրանքի քաղաքական ենթատեքստը։

Մեկնարկել է արհեստագործական եւ միջին մասնագիտական հաստատությունների ընդունելության հայտագրումը. ԿԳՄՍ փոխնախարար

Ի տարբերություն առաջին դասարանցիների հայտագրման ժամկետների, մասնագիտական կրթության համակարգում որեւէ սահմանափակում չկա:

Ամերիկյան «հրաշքը» մո՞տ է

Թրամփը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումը «շատ մոտ» է համարում «Ամերիկյան տարբերակը հնարավոր չէ». պաշտոնական Երեւանի պատասխանը «Արտատարածքային կարգավիճակով որեւէ կապի տրամաբանություն հակասում է տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ ավելի լավ փոխկապակցվածության ՀՀ տեսլականին։ Ըստ այդմ, որեւէ այդպիսի համաձայնություն չի կարող լինել»,- երկու շաբաթ առաջ այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել էին

Այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա կամ հեռացվի պաշտոնից, Հայաստանը կվերագտնի իր ձայնը, արժեքներն ու տեսլականը. Վարդան Օսկանյան

Նրա հեղինակությունը սպառված է, դաշնակցային կապերը՝ խարխլված, և նրա ղեկավարությունը վստահություն չի ներշնչում ո՛չ արտասահմանում, ո՛չ էլ ներսում։ Նրա կառավարման ընթացքում Հայաստանը կորցրել է տարածքներ, կյանքեր և արժանապատվություն։

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ բանավոր ընթացակարգով բողոքը քննելու վերաբերյալ

Դատավոր Վաչե Մարգարյանը որոշել է 24.07.2025թ.-ի փոխարեն դատական ակտը հրապարակել 30.07.2025 թվականին:

Անկախ Հայաստանի պատմության մեջ սա այցելուների թվով աննախադեպ ցուցահանդես էր. Ռոզա Գրիգորյանը՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի ծրագրերի մասին

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում ներկայացվեցին ավելի քան 20 թանգարանների հետ կապված տարբեր աշխատանքներ իրականացնող Մշակույթի զարգացման հիմնադրամի վերջին մեկ տարվա ընթացքում արված եւ ապագայում կայանալիք ծրագրերը: Մշակույթի զարգացման հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Ռոզա Գրիգորյանը նշեց, որ իրենք իրականացնում են թանգարանների հանրահռչակման, մարքեթինգի, հաշվապահական եւ այլ գործառույթներ: Հիշեցրեց, որ հիմնադրամի հաջողված նախագծերից մեկը «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության

Իմ օրինակով փորձում եմ ցույց տալ, որ պետք չէ վախենալ զգայուն խնդիրների բարձրաձայնումից. Անահիտ Մանասյան

«Դրանք պետք է գիտակցել, ճիշտ հասցեավորել և գտնել լուծման պատշաճ ուղիներ»

Ինչքա՞ն անտաղանդ պետք է լինես, որ 68% վստահության ռեյտինգով Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը «վերադարձնես ժողովրդին» ու անմիջապես հասցնես էդ ռեյտինգը 41%-ի

ՄԻՊ-ից դժգոհ է 2 անգամ ավելի շատ մարդ, քան ընդդիմության բոլոր ճամբարների համակիրների թիվը իրար գումարած

Իշխանությունը ձգտում է՝ մի կողմից խաղից հանել իր ճանապարհին կանգնածներին, մյուս կողմից՝ հնարավորինս անխոչընդոտ ճանապարհ ստանալ դեպի 2026 շարժվելու համար. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անելու է, որպեսզի Սամվել Կարապետյանին առավելագույնս երկար ժամանակով անազատության մեջ պահի, իսկ նրա նախաձեռնությունները հնարավորինս ձախողի: Արդեն բոլորին է պարզ, որ ինչպես Սամվել Կարապետյանի, այնպես էլ մեծ թվով գործիչների նկատմամբ պրոցեսները դուրս են իրավաբանությունից և իրականացվում է

Իշխանությունները գերիների հարցը լուծելու բավարար ցանկություն եւ մոտիվացիա չունեն, առնվազն մի մասին գոնե կարող են ազատ արձակել. Արտակ Բեգլարյան. «Հրապարակ»

«Այստեղ կա նաեւ խորհրդանշական նպատակ. արցախցիների ձեռքից փորձում են վերցնել վերջին շինությունը»

Եթե ԱԲ-ն օգտագործվի խելամտորեն, կարող է դառնալ հզոր գործիք, որի միջոցով հնարավոր կլինի շրջել Հայաստանի կրթական ուղու ընթացքը. «Փաստ»

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արհեստական բանականության կիրառումը կրթական համակարգերում առաջին հերթին ուղղված է անհատականացված ուսուցման հնարավորությունների ընդլայնմանը։ Հայաստանը շարունակում է բախվել ուսուցիչների որակավորման, մասնագիտական զարգացման և գիտահեն ուսուցման մշակույթի բացակայության խնդիրներին։ Ուսուցիչների վերապատրաստման ներկա համակարգը շատ դեպքերում կա՛մ ուղղակի անարդյունավետ է, կա՛մ ձևական, կա՛մ էլ չի անդրադառնում այն հմտություններին, որոնք պահանջվում են 21-րդ

Հայ պատանի բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել ԵԱ-ում

Մրցակիցների նկատմամբ առավելության են հասել 40 կգ քաշային Ալեն Նալբանդյանը, 46 կգ՝ Արտո Բաղրամյանը, 48 կգ՝ Դավիթ Դունիամալյանը, 50 կգ՝ Գագիկ Մանուկյանը, 54 կգ՝ Մենուա Ուլիխանյանը, 63 կգ՝ Գագիկ Հարությունյանը:

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:

Սա է միակ օրակարգը։ Մի՛ թույլ տվեք, որ ձեզ շեղեն. Վարուժան Գեղամյան

Քարտեզում կարմիրով նշված են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված այն տարածքները, որոնք 2021թ. հետո տարբեր ժամանակներում գրավվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

Դավիթ Ղազինյան. «Մենք ունենք այսպիսի կարգ, որ գլխավոր տնօրենների տեղակալներին կառավարիչը չի կարող ազատել, պետք է համաձայնեցնի տնօրենների խորհրդի հետ, մինչդեռ ինձ ազատելիս անտեսել են այդ կարգը». «Հրապարակ»

Դավիթ Ղազինյանը վստահ է․ «Մեր՝ արբիտրաժ դիմելուց հետո դատարանն այդ հարցերը տվել է ՀՀ կառավարությանը՝ որ ինչ կարծիքի եք այս երեւույթների վերաբերյալ, իրենք ինչ որ հիմա գրել են, ենթադրում եմ, որ գրել են նաեւ արբիտրաժին, բայց դատարանը հաշվի չի առել, ստանալով կառավարության պատասխանը, ասել է՝ ոչ, իմ պատասխանը սա է»

Փաշինյանը շարունակում է թեժացնել վիճակը

Ով ինչ ուզում է՝ թող ասի, ես դեմ եմ որեւէ մեկին «գյուլլելու» մասին խոսակցություններին: Իհարկե, կարեւոր է համատեքստը, որում նման արտահայտություններն արվում են: Եվ, բնականաբար, «գյուլլել» բառն օգտագործելը հիմք չէ՝ մարդուն ահաբեկչության մեջ մեղադրելու համար: Հակառակ դեպքում՝ Հայաստանի բնակչության կեսը նստած կլիներ, որովհետեւ մարդիկ այս կամ այն առիթով (երբեմն՝ չնչին), այս կամ այդ մարդու մասին

Վերջին հարցումներով ընդամենը 13 տոկոս վարկանիշ ունեցող մեկն անհեթեթ կարգախոսներ է հորինում՝ «Վեհարանը վեհի՛», «Տաշիրը տաշի՛», «ՀԷՑ-ը հեծի՛» կամ «Դալման դոմփի՛» տրամաբանությամբ. «ՉԻ»

Նորմա՞լ է, որ ընդամենը 13 տոկոս վարկանիշ ունեցող մեկն իր քաղաքական հակառակորդներին անհեթեթ մեղադրանքներով բանտերն է լցնում ու աշխատանքային օրը սկսում Աստվածաշնչում կամ համացանցում քուջուջ անելով, որպեսզի համապատասխան տողեր գտնի՝ իրենից բացի բոլորին «չարիք» անվանելու համար։

Եթե Եկեղեցին պետք է լինի քաղաքական պայքարի առաջնագծում, հապա քաղաքական ուժերի անելիքը ո՞րն է, ինչի՞ համար են այդ քաղաքական ուժերը, կուսակցությունները. «Փաստ»

Տպավորություն է ստեղծվում, որ շատերը Եկեղեցին ուզում են բերել քաղաքական պայքարի առաջնագիծ: Այսինքն՝ քաղաքական պայքարի առաջին պլանում ուզում են դնել կամ տեսնում են Վեհափառին կամ ՀԱԵ-ն: Դա, կարծում ենք, ճիշտ մոտեցում չէ, եթե ուղղակիորեն չասենք, որ սխալ է: Ի պատիվ Վեհափառի ու Մայր Աթոռի, պետք է ասել, որ ՀԱԵ-ն հնարավորինս խուսանավում է ուղղակիորեն քաղաքական պայքարի մեջ ներքաշվելուց և, չնայած պետական իշխանության կողմից թիրախային հարվածներին, սադրանքներին, չնայած կալանավորումներին ու ահռելի ապատեղեկատվական և քարոզչական ճնշմանը, մնում է իր դիրքերում: Այո, Եկեղեցին մնում է իր բարձրության վրա:

Մարգարիտ Եսայան. «Տեսաք, թե ինչպես Ալիևը խոսեց Նիկոլ Փաշինյանի մասին. ուղղակի նրան հավասարեցրեց ցեխին, կատոկեց՝ ժողովրդի լեզվով ասած, բայց որևէ հակադարձում, որևէ արձագանք չեղավ Ալիևին». «168 ժամ»

Ես որոշակի կապեր ունեմ ՔՊ խմբակցության, ՔՊ-ին հարող որոշ ընտանիքների և մարդկանց հետ և գիտեմ, որ այդ մարդիկ անգամ իրենք, որ այս 7 տարի եղել են Նիկոլի կողքին, գովերգել են նրա այս կամ այն քաղաքականությունը, անգամ Արցախը հանձնելուց հետո մեծ ցնցումներ չեն ապրել, այս մարդիկ եկեղեցու հանդեպ Նիկոլի այս վերաբերմունքն ընդունում են սվիններով, ջղային և անհամաձայնություն են հայտնում:

2018թ. մայիսից ի վեր բոլորս ականատես ենք լինում ոչ միայն Առաքելական եկեղեցու, այլև ընդհանրապես քրիստոնեության դեմ «քրիստոնեաբար» արշավի. Տեր Դավիթ քահանա Գիշյան

«Քրիստոնեաբար» Առաքելական եկեղեցու հավատարիմ զավակ վարչապետը տարիներով չի մասնակցում Սբ. Պատարագին և եկեղեցու հավատարիմ հետևորդների համար անհրաժեշտ բոլոր արարողություններին։ «Քրիստոնեաբար» «եկեղեցու հավատարիմ զավակը» հրամայում է ուժայիններին արգելել մուտքը դեպի Սարդարապատ Մայր Աթոռի ողջ միաբանության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ։

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031