Օրվա լրահոսը

Միջազգային արբիտրաժի վճռի չկատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն. Դավիթ Թումասյան

ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով նախատեսված է քրեական պատասխանատվությունը դատական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու համար։ Քննարկվող հանցագործության անմիջական հիմնական օբյեկտն այն հասարակական հարաբերություններն են, որոնք ապահովում են օրինական ուժի մեջ մտած դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարումը, իսկ որպես լրացուցիչ օբյեկտ հանդես են գալիս անձանց կամ կազմակերպությունների իրավունքները կամ օրինական շահերը, անձանց

Քրիստինե Բաբայանը 6-րդ տեղն է զբաղեցրել ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում

Մադրիդում այսօր մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայաստանցի 44 կգ քաշային Քրիստինե Բաբայանը պոկում վարժությունում ցույց է տվել 51 կգ, հրումում՝ 62 կգ եւ երկամարտի 113 կգ արդյունքով հանգրվանել է 6-րդ հորիզոնականում:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Այն, որ ձեր «գործերը» վատ են, դրա մեղավորը հանրապետականները չեն… Փորձեք պայքարել իշխանության դեմ։ Հայրենիքը մանդատից վեր է. Հայկ Դերզյան

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Յուրաքանչյուր առավոտ Բրեժնևին բերում էին «Պրավդա» թերթի թարմ համարը։ Նա կարդում էր, գլխով անում հաստատման նշանով, բայց մի օր որոշում է հարցնել. — Ինչպե՞ս է հնարավոր, որ «Պրավդայում» ամեն ինչ այսքան լավ է, իսկ ինձ հասնող զեկույցներում՝ միայն աղետներ։ Քարտուղարը մի պահ լռում է, ապա

Քանի տարի ուզում է անցնի, ինքը ո՛չ կփոխվի, ո՛չ կուղղվի. մարդասպանը պետք է մնա բանտում. Աղաջանովան՝ Մհեր Ենոքյանի ազատ արձակման մասին

Ելենա Աղաջանովան Վերաքննիչ դատարանից արդար որոշման ակնկալիք ունի. «Իմ պահանջը մնում է նույնը, որ մարդասպանը պետք է մնա բանտում: Եթե դա դաժան, պլանավորված սպանություն է, այդ մարդասպանը պետք է ամբողջ կյանքում բանտում նստի, ոչ թե վայելի կյանքը: Նա պետք է շնորհակալ լինի, որ այս պետությունն այնքան եվրոպամետ է, այնքան փափուկ է, որ թույլ են տալիս նման մարդասպաններին ազատ ման գալ ու աշխատող քաղաքացիներից ավելի շատ արձակուրդ ունենան»:

Ստոկհոլմը տեսել է վտանգ, հետագայում կլինի նաև վերջնական որոշում. Արփինե Հովհաննիսյան

«Փաստինֆո». Ստոկհոլմի առևտրային ինստիտուտի կողմից «ՀԷՑ»-ի վերաբերյալ կայացված հրատապ արբիտրաժային որոշումը պարտադիր է կատարման համար և  Հայաստանի համար կարող է դառնալ  վտանգ պարունակող միջազգային գործընթացի սկիզբ։ Այդ մասին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ «Մի քանի օրերի ընթացքում Ստոկհոլմի առևտրային ինստիտուտը հրատապ արբիտրաժային կարգով քննարկել է «ՀԷՑ»-ի շուրջ ստեղծված իրավիճակը և ՀՀ-ին պարտավորեցրել

Հեյ փոքրիկ խմբակ, եթե այդքան շատ եք հետաքրքրված եվրոպական ուղիով, կատարեք Ստոկհոլմի որոշումը. Սարգիս Կարապետյան

Հեյ փոքրիկ խմբակ, եթե այդքան շատ եք հետաքրքրված եվրոպական ուղիով, կատարեք Ստոկհոլմի որոշումը, այս մասին գրել է Սամվել Կարապետյանի որդին` Սարգիս Կարապետյանը: «Այնտեղ դատավորները չեն հետաքրքրվում Ֆեյսբուքի գրառումներով։ Եվ ի տարբերություն Արմեն Դանիելյանի և ձեր հրամանները կատարող այլ դատավորների, Ստոկհոլմում դատավորներին հրաման չեն տալիս»,-հավելել է նա։  

Եթե հարցման ճշգրտությունը կասկածի տակ է դրվում, թող բերվեն կոնկրետ հակափաստարկներ. մեթոդաբանություն, վիճակագրական սխալներ, կեղծված նմուշ կամ տրամաբանական հակասություններ. Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը գրում է. «Հայաստանյան ներընդդիմադիր իրականությունը վաղուց արդեն հիշեցնում է անսկզբունք քաոսի թատերաբեմ։ Քաղաքական գաղափարների քննադատության բացակայության պայմաններում, երբ ոչ բովանդակություն կա, ոչ հստակ կողմնորոշում, որոշ «ընդդիմադիր շրջանակներ» արհեստական թիրախ կառուցելու և իրավիճակը հասկանալու իրենց անկարողությունը փորձում են փոխհատուցել ամենապարզունակ մանիպուլյացիաներով։ Եվ այդ մանիպուլյացիաների թիրախում հերթական անգամ Սերժ Սարգսյանն է՝ այս

Թուրքիան ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ Ուկրաինայում հնարավոր հրադադարի պահպանմանը հետևելու համար. Ֆիդան

Ստամբուլում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատվիրակությունների բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում են ռուսաստանյան լրատվականները: Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ղեկավարներ Վլադիմիր Մեդինսկին և Ռուստեմ Ումերովը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել Ստամբուլի Չիրագան պալատում։ Տեղի է ունեցել եռակողմ հանդիպում` Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բանակցությունների մեկնարկից առաջ հայտարարել է, որ Անկարան

Չգիտեմ, հրահանգը որտեղից է, բայց ուղեղային կենտրոնները կամ դրա մատակարարները հայկական իրականությունից են. Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

Արհեստականորեն հանրային օրակարգ բերել մի թեմա, որը տվյալ ժողովրդի բացարձակ մեծամասնության հետաքրքրությունների և անհանգստությունների շրջանակներում առհասարակ չի տեղավորում, դրանով շեղել ուշադրությունը երկրի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական լրջագույն և ծայրահեղ վտանգավոր գործընթացներից: Ահա, թե ինչ է արվում հենց հիմա: Սակայն, թիրախավորված է մի կառույց, որը մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության ամենաուղիղ հետաքրքրությունների շրջանակներում է և անտարբեր չի

«Եթե մեկը մանրամասն կարդացել է Հին կտակարանում նկարագրված՝ ողջակեզի կանոնները, ապա դրանով նրա քրիստոնեական «արժեքը», ըստ իս, շատ չի մեծանում». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ուշադրություն է հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմանը, նրա սահմանած չափանիշներին: Նա գրել է. 1) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին ներկայացվող կարևորագույն պահանջը՝ պարբերաբար Սբ.Պատարագին մասնակցելով՝ հաղորդություն ստանալը։ Տարեկան առնվազն 5 անգամ։ 2) Այնտեղ բացակայում է Հայ Առաքելական Եկեղեցու ու առհասարակ առաքելահաստատ որևէ եկեղեցու զավակին

Եթե Միքայել սրբազանի կալանքը մինչ այս պահը 100 %-ով ապօրինի էր, ապա այս պահից սկսած նրան կալանքի տակ պահելը 200 %-ով է ապօրինի. Էդմոն Մարուքյան

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ «Քիչ առաջ մամուլից տեղեկացա, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի նախաքննությունն ավարտվել է։ Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերը ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ

«Գյումրիում աշխատանքի հայտարարություն եմ տալիս, շատ դեպքերում զանգում են հնդիկները»․ հյուրանոցառեստորանային համալիրի տնօրեն

Գյումրու պատմական կենտրոնում գտնվող հյուրանոցառեստորանային համալիրներից մեկի գործադիր տնօրեն Վարդան Սրտաշյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում այս քաղաքի զբոսաշրջային խնդիրներից խոսելիս՝ ասաց, որ համապատասխան կադրեր, օրինակ՝ մատուցողներ, նույնիսկ հավաքարար գտնելը բավական դժվար է։ «Մայրաքաղաքում աշխատավարձը շատ ավելի բարձր է ու սեզոնին մարդիկ նախընտրում են գնալ Երևան, ինչպես նաև Գելենջիկ, Սոչի և այլն։ Այնտեղ երեք ամսվա ընթացքում

ՌԴ-ն եղել ու մնում է Ալիևի հղփացման գործում կարևոր դերակատարներից մեկը. Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Ադրբեջանի մեդիա տիրույթում հակառուսական ալիքի ակտիվացման ֆոնին, այսօր ուզում եմ անդրադառնալ Ալիևի ելույթի ՌԴ-Ադրբեջան հատվածին։ «Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ՝ հարցը վերաբերում էր ինքնաթիռի միջադեպին։ Ցավոք, արդեն յոթ ամիս է անցել, բայց մենք չենք ստացել որևէ պատասխան ռուս պաշտոնյաներից։ Մեզ համար ամեն ինչ պարզ է։ Մենք գիտենք, թե

Բրյուս Ուիլիսը կորցնում է կապը արտաքին աշխարհի հետ․ դերասանը այլեւս չի խոսում, չի քայլում

Ամերիկացի աշխարհահռչակ դերասան Բրյուս Ուիլիսի առողջական վիճակը սրընթաց վատթարանում է։ Հոլիվուդյան աստղը, որը հայտնի է իր կուլտային ֆիլմերով, պայքարում է ճակատային-քունքային դեմենցիայի դեմ։ Այս հիվանդությունը նրան զրկում է խոսելու, շարժվելու եւ առօրյա գործերը ինքնուրույն կատարելու ունակությունից։ Ինչպես գրում է Economic Times-ը, 70-ամյա Ուիլիսը կարիք ունի շուրջօրյա խնամքի, եւ նրա կապը շրջապատող աշխարհի հետ գնալով ավելի

Արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հասցնելու փաստով ներկայացված հաղորդման հիման վրա Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանը պարտավորեցրել է նախաձեռնել քրեական վարույթ

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. Արցախցիների հասցեին ազգային ատելության կոչեր հասցնելու փաստով ներկայացված հաղորդման հիման վրա Երևան քաղաքի քրեական դատարանի դատավոր Սամվել Յուզբաշյանը պարտավորեցրել է նախաձեռնել քրեական վարույթ։ Օրեր առաջ նույնանման որոշում է կայացրել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը՝ «Գորիսում ճանապարհը պետք է փակվեր, որ արցախցիները մեռնեին» հրապարակային արտահայտության հիմքով։

«Ամեն դեպքում պետք է լավատես լինել եւ հույս ունենալ, որ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները ՀՀ-ում պետք է կատարվեն»․ Արթուր Դանիելյան

Aravot.am-ի զրուցակիցն է «Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի» անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Դանիելյանը Այսօր հայտնի դարձավ, որ 2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանած դրույթների

Բնակարանային գողերը ձերբակալվել են իրեղեն ապացույցները ձեռքներին

Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Թաթուլ Պետրոսյան. «Սա չի ասում պետք է ազատենք Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, Հայաստանի տարածքները, որ ադրբեջանական վերահսկողության ներքո են, սա ասում է՝ եկեղեցին պետք է ազատենք Վեհափառից»

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբի հետ հեռավար զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Մայր Աթոռի եւ Վեհարանի վրա պլանավորվող գրոհի մասին՝ ասաց. «Դա եւս ադրբեջանական կոնկրետ պայման է եւ հանձնարարական: Հայաստանում հայապահպանության ուղղությամբ այսօր հստակ գործող իրական ուժը մեր ազգային Հայ Առաքելական եկեղեցին է: Հայ Առաքելական եկեղեցու դեմ կատարված յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր հարձակում հայի ինքնության,

Ստարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը

Տեխնոլոգիական համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ Sevan Startup Summit-ը, կրկին միավորել է ստարտափերներին, նորարարներին, ներդրողներին, մենթորներին և տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին՝ ֆորմալ և  ոչ ֆորմալ միջավայրում շփվելու ու նոր բիզնես կապեր ստեղծելու համար։ Sevan Startup Summit-ի շրջանակում ստարտափերները մասնակցում են տարատեսակ սեմինարների, աշխատարանների և մաստեր կլասերի։ Այս առումով ստարտափերների համար հատուկ բանախոսությամբ հանդես եկավ նաև Ակբա բանկի

Հրապարակվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակի և պետական աջակցության ծրագրերին նրանց հասանելիության խնդիրների մասին» զեկույցը

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավական աջակցության վերաբերյալ 2023թ․ սեպտեմբերի 19-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերն իրականացրեցին ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զինված ուժի սպառնալիքի ներքո ստիպված լքեց իր տները և օրերի ընթացքում բռնի տեղահանվեց Հայաստանի Հանրապետություն: Փաստացի փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց աջակցելու նպատակով ՀՀ Կառավարությունը ձեռնարկեց լայնածավալ

Հուլիսի 25-ին երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը

Հարգելի՛ քաղաքացիներ, «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի նախաձեռնությամբ, ««Մեր պարերը և մենք» հայկական ավանդական պարերի ուսուցում» միջոցառման շրջանակում, հուլիսի 25-ին՝ ժ. 18:30-21:00-ն «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում («Կասկադ» համալիրին հարող հատված) կկազմակերպվի միջոցառում: Նշված ժամանակահատվածում երթևեկության համար փակ կլինի Իսահակյան-Թամանյան խաչմերուկը:   Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն

Միքայել սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է

Միքայել սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է: Քննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Սրբազանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.: Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո

ԱՄՆ 87 կոնգրեսականներ Սպիտակ տան վարչակազմին կոչ են անում ապահովել հայերի անվտանգ վերադարձը Արցախ

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։ Նրանք ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում՝ ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց բնօրրան՝ Արցախի Հանրապետություն (Լեռնային Ղարաբաղ), միջազգային իրավունքի շրջանակներում և Հարավային

«Մի քանի ամիս արհեստական ձգձգումներից հետո կառավարությունը կնահանջի, քանի որ իրականում այլ տարբերակ չկա»․ տնտեսագետը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ միջազգային դատարանի միջանկյալ որոշման առիթով

Հետաքրքրվեցինք՝ իսկ ՀՀ կառավարությանը պարտավորեցնելու մեխանիզմներ չկա՞ն, Նաիրի Սարգսյանը պատասխանեց․ «Պարտավորեցնելու մեխանիզմը, ցավոք, արբիտրաժային դատարանները չեն ունենում»։

Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը Նոր Նորքում, Կենտրոնում և Շենգավիթում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 16-22-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 19-ին և 21-ին, ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ հուլիսի 19-ին և 20-ին, ◾️ Շենգավիթում՝ հուլիսի 21-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հուլիսի 19-ին, 20-ին և 22-ին, ◾️ Կենտրոնում՝

Լեւոն Տեր-Պետրոսյան. «Կոչ եմ անում ոչ մի պարագայում չմասնակցել վարչապետի նախատեսած հանրահավաքին՝ դրա անկանխատեսելի հետեւանքներից խուսափելու նպատակով»

Հակառակ պարագայում, պարոն վարչապետ, Դուք եք դառնալու հնարավոր բախումների եւ արյունահեղության միակ պատասխանատուն, արժանանալով Գապոն քահանայի անմար հռչակին։

Որոշ փողոցներ փակ կլինեն՝ ՀամաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողության շրջանակում

համաՀՄԸՄ-ական 12-րդ մարզախաղերի բացման արարողությունը տեղի կունենա Հանրապետության հրապարակում հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-22։30-ը։ Նշված ժամանակահատվածում հրապարակի շրջանաձև երթևեկության մի մասը փակ կլինի։ Բացման արարողության շրջանակում սույն թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 18։00-19։30-ը Մատենադարանի հրապարակից՝ Մեսրոպ Մաշտցի պողոտա, Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ երթուղով կանցկացվի երթ։ Ջահակիրների մրցավազքը տեղի կունենա ժամը 18։30-ից մինչև 20։30 «Եռաբլուր» զինվորական

Դավիթ Առուշանյանը կարևորել է Շիրակում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ծրագրերի իրականացումը, հատկապես անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների հիմնախնդիրներին

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Արտուշ Հովհաննիսյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության (ՄԱԿ/ՓԳՀ/UNHCR) աշխատակիցներին՝ Աննա Կոպցյուխին, Շրուտի Պրասադին և Արևիկ Ճուլհայեանին: Մարզպետը ողջունելով հյուրերին` կարևորել է գործակալության առաքելությունն ու մարզում փախստականներին աջակցող ծրագրերի իրականացումը, հատկապես անդրադառնալով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների հիմնախնդիրներին և պետության կողմից իրականացվող աջակցության

Ուժի կիրառումը սրբավայրում և բարձրագույն հոգևորականների դեմ ուղղված գործողությունները լուրջ մտահոգություն են հարուցում. Արևելյան ուղղափառ եկեղեցիների խորհուրդ

Միացյալ Թագավորությունում Արևելյան ուղղափառ եկեղեցիների խորհրդի հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Մենք՝ որպես Միացյալ Թագավորությունում Արևելյան Ուղղափառ Եկեղեցիների Խորհուրդ, խորապես մտահոգված ենք Հայաստանում վերջին զարգացումներով, հատկապես հունիսի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ոստիկանության ներխուժման և Հայ Առաքելական Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կալանավորման կապակցությամբ։ Ուժի կիրառումը սրբավայրում և բարձրագույն հոգևորականների դեմ ուղղված գործողությունները լուրջ մտահոգություն են

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031