Օրվա լրահոսը

Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը չկատարելը նոր իրավական և քաղաքական արկածախնդրություն է, և եթե իշխանությունները գնան դրան, պետությունը հայտնվելու է ծանր տնտեսական հարվածի տակ. Մարուքյան

Ապշած եմ մեր պետական պաշտոնատար անձանց հայտարարություններից, որոնք պնդում են, թե Հայաստանը կարող է Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը չկատարել կամ չի կատարելու

Մարզային համերգները մեծ կարևորություն ունեն նվագախմբի համար, հետևաբար ամեն ջանք կներդրվի ծրագրի շարունակականությունն ապահովելու համար

Հուսով ենք, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը առիթ կհանդիսանա, որ Վերին Արտաշատի Մշակույթի տունն ավելի մեծ ուշադրության արժանանա, բարեկարգվի և արվեստի գործիչները, հետևելով նվագախմբի օրինակին, հաճախ հանդես կգան տարբեր ծրագրերով և այս կառույցը կապրի իր երբեմնի աշխույժ մշակութային կյանքով։

Միքայել սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդություն են ներկայացրել խափանման միջոցը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԴԱՏԱԽԱԶԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՄ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Այսօր՝ 2025թ. հուլիսի 24-ին, Միքայել Սրբազանի պաշտպանները դատախազին միջնորդել են՝ 1) թիվ 58217725 քրեական վարույթով քրեական վարույթով մեղադրյալ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացնել. 2) վերացնելու անհնարինության դեպքում՝ փոխել կիրառված կալանքն այլընտրանքային խափանման միջոցով կամ դրանց համակցությամբ: Միջնորդության մեջ

Կադաստրի կոմիտեին մոլորության մեջ գցելով՝ կայացվել էին ոչ իրավաչափ ակտեր. Արտաշատ համայնքին վերադարձվեց ևս մեկ պուրակ

Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղական համայնքին Կառավարության 2003 թվականի նոյեմբերի 6-ի որոշմամբ սեփականության իրավունքով փոխանցված՝ Շահումյան փողոցի 2/1 հասցեում գտնվող՝ Մշակույթի տանը հատկացված պուրակի փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Քաղցրաշեն համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ն, Կադաստրի կոմիտեի իրավասու անձանց մոլորության մեջ գցելու եղանակով, կայացրել է

Ալթայում Փաշինյանը և Միշուստինը քննարկել են ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, ՀՀ-ՌԴ հարաբերություններին վերաբերող հարցեր

Ալթայի Հանրապետությունում անցկացվող Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովի շրջանակում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության Կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին միջազգային համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ներկա ընթացքին։ Քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում

«Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ նշանակություն ունի, կամրապնդի Միջին միջանցքը. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան

«Ազատություն». «Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար, կամրապնդի Միջին միջանցքը, այս մասին, ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։ «Երկրորդ ղարաբաղյան պատերազմից հետո սկսված նոր ժամանակաշրջանում Զանգեզուրի միջանցքի բացումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար: Մենք ցանկանում ենք, որ այս միջանցքը լինի կապող կամուրջ, որը կապահովի խաղաղություն և համագործակցություն տարածաշրջանում՝

Ռոմանոս Պետրոսյանից պահանջում են ներողություն խնդրել զրպարտչական արտահայտությունների համար

«Փաստինֆո». ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանից պահանջում են ներողություն խնդրել «Սրբազան պայքարի» ու Բագրատ Սրբազանի վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելու համար։ «Ռոմանոս Պետրոսյանը հրապարակայնորեն թույլ է տվել մի շարք վիրավորական և զրպարտչական արտահայտություններ՝ «Սրբազան պայքարի» կալանավորված կողմնակիցների ու Բագրատ Սրբազանի հասցեին։ Մասնավորապես՝ նրանց անվանել է ահաբեկիչներ՝ այդպիսով ստեղծելով բացասական վերաբերմունք և խեղաթյուրելով իրականությունը։ Մենք

Հեղինակային իրավունքի միջոցով կարելի էր լավ գումարներ աշխատել, բայց ստեղծագործողները գրոշներ են ստանում

Կոմպոզիտորից նաեւ հետաքրքրվեցինք՝ «Հայհեղինակից» ստանո՞ւմ է հաշվետվություն, թե իր որ ստեղծագործությունը քանի անգամ է կատարվել եւ ինչ հարթակում, Արամ Սաթյանը բացասական պատասխան տվեց. «Չեմ ստացել երբեք: Ես եմ իրենց ասում, որ այստեղ է կատարվել, այնտեղ է կատարվել, ինչո՞ւ ես պետք է ասեմ, իրենք պետք է դրանով զբաղվեն: Նույնիսկ Երեւանում Պարոնյան թատրոնը «Մորգանի խնամին» է ներկայացնում, ու անընդհատ իմ ստեղծագործությունը հնչում է, բայց ոչ մի միջոց չի ձեռնարկվում, ոչ մեկ ոչ մի ռեակցիա չի տալիս»:

ԱՄՆ-ն անկեղծ չէ, երբ ասում է, թե «եզակի» լուծում ունի տարածաշրջանում տրանսպորտային շրջափակումը վերացնելու համար. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ ԱՄՆ-ն անկեղծ չէ, երբ ասում է, թե «եզակի» լուծում ունի տարածաշրջանում տրանսպորտային շրջափակումը վերացնելու համար: Արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում Զախարովան ասել է. «ԱՄՆ-ն չի կարող առաջարկել որևէ նոր բան, ինչն արդեն արվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ մասնագիտացված աշխատանքային խմբի շրջանակում»։

Շուրջ 32,000 միավոր փաստաթուղթ. արժեքավոր նվիրատվություն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Հայր Վահան Ծ. վարդապետ Օհանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին է հանձնել շուրջ 32,000 միավոր փաստաթուղթ, որոնք նա հավաքել է իր երկարամյա գիտական, հոգևոր և ազգային ծառայության ընթացքում։Նյութերն ընդգրկում են ամերիկյան, բրիտանական թերթերից և Ֆրանսիայի Նանտի արխիվի նյութերը Հայոց ցեղասպանության և, ընդհանրապես, Հայկական հարցի վերաբերյալ:Այս արժեքավոր հավաքածուն համալրում է թանգարան-ինստիտուտի արխիվային ֆոնդերը և

«Քանի որ մեր համոզմամբ՝ Միքայել Սրբազանին կալանավորել են իրականում պատժելու նպատակով, ապա փորձելու են պահպանել կալանքը»․ Արա Զոհրաբյան

Արա Զոհրաբյանը փաստեց՝ դատարանը կալանքը կիրառելիս գտել էր նաև, որ Միքայել Սրբազանը կարող է ազդել քննության վրա․ «Իհարկե, սա չհիմնավորված փաստարկ է: Նախաքննությունն ավարտվելուց հետո այդ հարցն ինքնըստինքյան դուրս է գալիս»։

Արևմուտքը ձգտում է Բաքվի և Երևանի միջև հաշտեցման գործընթացն իր սեփական հուն տեղափոխել. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ Արևմուտքը փորձում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը դուրս բերել տարածաշրջանային հարթությունից: «Բրյուսելի բարի մտադրությունների ներքո դա զուտ օպորտունիստական խնդիր է։ Արևմուտքը ձգտում է Բաքվի և Երևանի միջև հաշտեցման գործընթացը տեղափոխել իր սեփական հուն՝ կրկին քաղաքական հաջողություններ հայտարարելու համար», – արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է Զախարովան՝ ի

«Նիկոլ Փաշինյանի ծրագիրը ոչ թե իրեն հնազանդ կաթողիկոս ունենալն է, այլ սա ավելի վատ ծրագիր է, երբ մենք պետք է Կաթողիկոս չունենանք»․ Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյանը համոզված է՝ նույնիսկ այն մարդիկ, որոնք տարբեր պատճառներով աջակցում են Նիկոլ Փաշինյանին, նրանք ցույց են տալիս, որ սա իրենց համար մի կարմիր գիծ է, և այս օրակարգով նրա կողքին չեն։

ՀԷՑ սեփականատերը պարտավոր է կատարել մինչեւ 2034 թվականի պլանային ներդրումային ծրագիրը․ Մեսրոպ Մեսրոպյան

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ ՀԷՑ-ում Ռոման Պետրոսյանի նշանակվելուց հետո այլեւս էլեկտրաէներգիայի անջատումներ չե՞ն լինելու, Մեսրոպ Մեսրոպյանը պատասխանեց՝ մեկը մյուսի հետ կապ չունի․ «Լույսերը կարող են մարել եւ դրանից առաջ, եւ էսօր, եւ վաղը, որովհետեւ լույսերի մարելու գործընթացն այնպիսի գործընթաց է, որ որեւէ կառավարիչ, պետական ղեկավար, սեփականատեր չի կարող բացառել։ Հարցը այն է, թե այդ լույսերն ի՞նչ հաճախականությամբ, պատճառով ու տեւողությամբ են մարում, ի՞նչ արագությամբ են մարման հետեւանքները վերացնում»։

Խոչընդոտել են նախաքննության շրջանակում գործողությունների կատարմանը. սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են

2025 թվականի հուլիսի 21-ին մի խումբ անձինք քննիչի և Ոստիկանության ծառայողների հետ գնացել են Շիրակի մարզում գտնվող Բ.Ք.-ի կողմից օգտագործվող ամառանոց՝ Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում համապատասխան գործողություններ կատարելու նպատակով: Հասնելով հիշյալ ամառանոցի տարածք, Բ.Ք.-ն և Ք.Ք.-ն թշնամական հարաբերությունների մեջ գտնվելով Ա.Ք.-ի և նրա ընտանիքի հետ, խոչընդոտել են գործողությունների կատարմանը, քարեր ու փայտեր

Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ Ալթայում է. նախատեսվում է հանդիպում Միխայիլ Միշուստինի հետ

Փաշինյանն Ալթայում կմասնակցի Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին

«Խոսքի ազատության ճնշման փորձեր են արվում եւ, ընդհանուր առմամբ, պետք է հակադիր դիրքորոշում ձեւավորել եւ արտահայտել». Անահիտ Ավանեսյան

Լրագրողներից մեկի հարցին՝ Ձեզ չե՞ն վիրավորել «տգետներ», «ոջիլ», «մեռելի զդաչի» արտահայտությունները, որոնք Աննա Հակոբյանն է արել, նրա դեմ հայց չե՞ք ներկայացնելու, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ այդ արտահայտությունները արվել են հենց նրա համար, որ բավական է ժողովրդին վիրավորեք, անպարկեշտ արտահայտություններ անեք։

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի գործն է. Պեսկով

«Ազատություն». ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է: «Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի բանակցություններին», – ասել է նա: Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

«Մտա թաղապետարան, ասացի՝ աշխատում եք իշխանների համար». 86-ամյա բնակիչ

«Հունիսի 20-ին մտել եմ թաղապետարանի ընդունարան: Ասում են՝ մի գոռա, մի ճղա… ոստիկանությանն եմ դիմել, չասե՞մ՝ միլիցիա, ինչ ես անում: Ասացին, կասենք, ինչն է պատճառը, որ չեն զբաղվում: Ցույց եմ տալիս բակի նստարանները, ուզում եմ հանեն, որ «պլանքյաշները» չգան նստեն: Նայեք, առավոտ է, աշխատանքային ժամ է, քանի ավտո է կանգնած բակում: Տեսնո՞ւմ եք: Թաղապետարանում Արամ

«Տեղապահ» խամաճիկ-քահանայի ձևաչափը՝ դավադրություն պետականության դեմ. հայտարարություն

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ձեր խաղաթղթային սեղանը չէ, իսկ նրա հայրապետական գահը քաղաքական գիտափորձերի նախագիծ չէ։ Սրբությունը չի «պաշտոնանկվում» ամբոխահաճ կոչերով, ինչպես «լայք» է հավաքվում սոցիալական ցանցում։

Ջրազրկման վտանգները՝ ինչու է այն լուրջ խնդիր

Ջուրն անհրաժեշտ է ոչ միայն ծարավը հագեցնելու, այլև օրգանիզմի կենսական գործընթացների ապահովման համար։ 🌞 Ինչու՞ է կարևոր ամռանը շատ ջուր խմելը -Կանխում է ջրազրկումը, որը կարող է դրսևորվել բազմաթիվ առողջական խնդիրներով։ -Օգնում է կարգավորել մարմնի ջերմաստիճանը։ -Նպաստում է սրտի, երիկամների և մարսողական համակարգի առողջությանը։ -Բարելավում է մաշկի վիճակը՝ կանխելով չորությունն ու ծերացման նշանները։ 💧 Ջրազրկման

«Հարգելիներս, հարձակումը ուժով՝ քրեորեն հետապնդելի է». արդարադատության նախարարը՝ Վեհարանի վրա հարձակման մասին

Մյուս՝ հստակեցնող հարցին՝ Եկեղեցու դեմ հարձակմանն, այսինքն, չեք միանալո՞ւ, Սրբուհի Գալյանը հարցով պատասխանեց․ «Ինչպե՞ս պիտի արձագանքել ձեր պնդմանը։ Հարձակումը գիտե՞ք ինչ է։ Ինձ թվում է՝ գիտեք։ Եթե գիտեք ի՞նչ է՝ այդպես չէիք ձեւակերպի հարցը»։

Եթե ՀԷՑ-ի դեպքում Կառավարությունը որոշումը չկատարի, և հետագայում էլ պետության դեմ վճիռ կայացվի, ապա Նյու Յորքում ընդունված Կոնվենցիայի ուժով, դրան միացած պետությունները կարող են բռնագանձում տարածել իրենց երկրում ՀՀ գույքի նկատմամբ. «Հետք»

«Հետք»-ի տրամադրության տակ է 2025թ. հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում նախաձեռնված հրատապ գործով որոշումը ՀԷՑ-ի գործով: Հրատապ միջոցներ կիրառելով՝ Արբիտրը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից՝ ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸի ակտիվները բռնագրավելուց: «Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով

Դաշնակցությունը պարտավոր է զգաստանալ՝ չընկնելու համար փաշինյանիզմի ծուղակի մեջ

Նախկինում գրել եմ, որ քաղաքականության ոլորտն ունի լեզու, որը տարբերվում է տաքսու վարորդի ճանապարհից եւ մեթոդներից, մինչդեռ տաքսու վարորդներն իրենց նպատակակետին են հասնում պարզ, հստակ ձեւերով, քաղաքականությունը նույն կերպ չի վարվում, այն ասպարեզ է, որն ընտրում է ավելի բարդ եղանակներ, որոնցով քաղաքականությամբ շատ չզբաղվող մարդիկ չեն կարողանում կարդալ ռազմավարություններն ու մարտավարությունները։ Դժբախտաբար, հայկական քաղաքական դպրոցը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ուշադրություն Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 24-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևան քաղաքում՝ Հուլիսի 24-ի

Լիլիթ Պետրոսյանը՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Նշանակումն արվել է վեց ամսով, որից հետո, ըստ օրենքի, կհայտարարվի մրցույթ՝ տնօրենի թափուր պաշտոնի համար։

ՀՀ-ն չի կատարելու ՀԷՑ-ի մասով միջազգային արբիտրաժի որոշումը, քանի դեռ ներպետական դատարանի որոշում չկա․ Սրբուհի Գալյան

Նա նաեւ հայտարարեց, որ 30 օր անց, երբ արբիտրաժը հարցն ըստ էության կքննի եւ որոշում կհրապարակվի՝ պարզ կլինեն հետագա գործողությունները։

Պետական իշխանությունը ամենաբարձր մակարդակով փորձ է անում կազմաքանդել Հայ առաքելական եկեղեցին, հրահրել հասարակական խժդժություններ և բախումներ. Տաթևիկ Հայրապետյան

Դե, իսկ ղեկավարի հարցում երկու կարծիք լինել չի կարող․ դա «ամենայն հայոց մարգարեն» է, որովհետև նա և միայն նա կարող է իրեն թույլ տալ նման միստիկ, իռացիոալ հայտարարություն

ՀՀ պատվավոր հյուպատոսի գործով առաջին ատյանը հրապարակել է վճիռը

Հնդկաստանում ՀՀ պատվավոր հյուպատոս, ապա Բրազիլիայի փոխհյուպատոս, Բրազիլիայի քաղաքացի Հովսեփ Սեֆերյանի դեմ 2019թ.-ին սկսվել էին դատական գործընթացներ: 2019թ. մայիսի 24-ին մուտքագրվել էր Պետրոս Բաբաջանյանի հայցադիմումն ընդդեմ «Յանց Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի, Հովսեփ Սեֆերյանի՝ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու եւ դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության եւ ընդհանուր գույքի մյուս համասեփականատիրոջ կողմից այն

Բելգիայի խորհրդարանի այս նախաձեռնությունը հիշեցնում է, որ արցախցիների վերադարձն ուտոպիա չէ. Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակ

«Ժամանակն է, որ Եվրոպական հանձնաժողովը եւ այն երկրների կառավարությունները, որոնց խորհրդարանները բազմիցս կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ եւ դատապարտել նրա գործողությունները, դադարեն անտեսել այդ կոչերը։»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031